Ծրագրի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում
Տևողությունը` 2008 թ. հունվար – 2011 թ. հունվար
Իրականացման վայրը` Կոտայք և Արարատ մարզերի 6 գյուղ
Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության
<<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> (WECF) միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացրած <<Ուժեղացում և տեղական գործողություններ>> (ELA) – <<Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում>> ծրագրի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է գործունեություն` նպատակ ունենալով նպաստելու Հազարամյակի զարգացման 1, 2, 3, 4 և 7 նպատակների իրականացմանը:
Գործունեություն` իրազեկության բարձրացման ուղղությամբ
Մարդկանց մտածելակերպում և վարքագծում փոփոխություններ մտցնելու նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է քարոզարշավներ` անվտանգ խմելու ջրի մատակարարման, էկոլոգիական սանիտարիայի, օրգանական հողագործության մոտեցումների և թափոնների անվտանգ կառավարման վերաբերյալ: Էկոլոգիական զուգարանների գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյուղական բնակչության շրջանում: Գնալով աճում է այլ ՀԿ-ների հետաքրքրությունը ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի գյուղատնտեսական գործունեության հանդեպ (կոմպոստացում, այլընտրանքային հողագործություն, կենսահումուսի պատրաստում և այլն), ինչի վկայությունն է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ին խորհրդատվություն ստանալու նպատակով դիմող անձանց և կազմակերպությունների աճող քանակը:
Էկոլոգիական սանիտարիա
Էկոլոգիական սանիտարիայի մասով գործունեության նպատակն է`խրախուսել գյուղական համայնքներում <<էկոսան>> նոր մոտեցումը: Այս նպատակով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել արդեն կառուցված 28 անհատական և 3 դպրոցական էկոսան զուգարանների մոնիթորինգ և աշխատանքներ` գյուղական բնակչության իրազեկության բարձրացման ուղղությամբ:
Կոմպոստացման վայրը Հայանիստում |
Այց` Հայանիստի դպրոց |
<<Էկոլոգիական սանիտարիան Հայաստանում>> թեմայով ուսուցման ժամանակ մասնակիցներին և ACDI VOCA-ից և Ակնալիճ գյուղից հրավիրված հյուրերին ներկայացվեց էկոսան արգասիքի կոմպոստացման տեխնոլոգիան: Ուսուցումը մեծ տպավորություն գործեց մասնակիցների վրա:
Հրավիրված փորձագետը դրական գնահատական տվեց զուգարանների կառուցման որակին և տեխնիկական սպասարկմանը:
Խմելու ջուր
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ծրագրային գյուղերում խմելու ջրի մատակարարման բարելավմանը: Հայանիստ գյուղում կառուցվել է 350 մ երկարությամբ նոր ջրագիծ, որի շնորհիվ ևս 14 տնտեսություն ապահովվել է անվտանգ խմելու ջրով: Ջրագծի կառուցման ընդհանուր ծախսի 61%- ը եղել է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ ներդրումը, իսկ 39 %- ը` տեղական մարմինների կանխիկ ներդրումը:
Գյուղատնտեսական գործունեություն
Գյուղատնտեսական գործունեության նպատակն է` խրախուսել գյուղատնտեսության կայուն զարգացումը: Իրականացրած գործողությունների արդյունքում, բարձրացել է մարդկանց իրազեկությունը կայուն գյուղատնտեսության և այլընտրանքային մոտեցումների մասին: Ձեռք բերված տեղեկատվությունը և հմտությունները, այլընտրանքային մեթոդների կիրառումը և օրգանական հողագործությամբ զբաղվելը նպաստում են գյուղաբնակների եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և շրջակա միջավայրի կայունությանը: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հանդես է եկել որպես միջնորդ` ֆերմերների և <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջև: Ներկայումս ֆերմերներն իրենց օրգանական մթերքները սկսել են վաճառել <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջոցով:
Խաչփար գյուղում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է <<Ագրոտեխնիկայի բնական մեթոդները>> թեմայով դաշտային պարապմունք` 23 ուսուցչի, դպրոցականների և գյուղի բնակիչների համար: Մասնակիցները ստացել են գիտելիքներ կայուն գյուղատնտեսության մասին:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն WECF-ի հետ համատեղ կազմակերպել է եռօրյա ուսուցում` կոմպոստացման վերաբերյալ: Ուսուցմանը մասնակցում էին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անդամները և կազմակերպության վրացի գործընկերները:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն հավատում է, որ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը մարդու կենսապայմանների բարելավմանն ու կայունությանն ուղղված ծրագրերի հաջողությամբ իրականացման հիմնաքարն է:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|