Խնդրում ենք կարդալ կոչը, որպեսզի Ձեզ համար հասկանալի լինի, թե ինչպես կարող եք օգնել Դիտակ գյուղի մանկապարտեզին: Ձեր աջակցության կարիքը նրանք շատ են զգում, որի համար նրանք անչափ երախտապարտ կլինեն:
Արարատի մարզի Դիտակ գյուղը գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհագրորեն մեկուսացված բնակավայրերից մեկը: Գյուղի բնակչության թիվը 787 է (230 տնային տնտեսություն), զբաղեցրած տարածքը` 217 հա: Կանանցից շատերը միայնակ իրենց ուսերին են կրում պատասխանատվությունն իրենց ընտանիքների, երեխաների խնամքի և կենցաղային խնդիրների լուծման համար, քանի որ նրանց ամուսինները կամ մահացել են կամ մեկնել են արտերկիր` աշխատանք որոնելու: Որոշ տեղաբնակներ աշխատում են կամ Երևանում կամ արտերկրում (օրինակ, Ռուսաստանում): Գյուղը չունի բավարար քանակի ոռոգման ջուր: Ապրուստի պայմաններն անբավարար են և բարելավման կարիք ունեն:
Ինչ է հարկավոր այս պահին
Դիտակ համայնքն անցյալում մանկապարտեզ չի ունեցել: Գյուղապետարանը մտադրություն է ունեցել դպրոցի երկրորդ մասնաշենքում տարածքը վերանորոգել և օգտագործել որպես մանկապարտեզ: Ցավոք, ֆինանսների բացակայության պատճառով, ծրագիրը կյանքի չի կոչվել: Շվեյցարիայի Sourire vers I’Avenir Foundation հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն հաջողությամբ իրականացրել է մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Ներկա դրությամբ մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում (մանկապարտեզը չունի կահույք, սարքավորումներ և այլն): Մանկապարտեզը նախատեսված է 40 երեխայի համար: Շահառուները կլինեն ոչ միայն այս գյուղի երեխաները, այլև հարևան համայնքի երեխաները, որոնց ծնողները նույնպես ուզում են իրենց երեխաներին ուղարկել այդ մանկապարտեզը:
Դիտակի մանկապարտեզի մուտքը
Դիտակի վերանորոգված մանկապարտեզը ներսից (խաղասենյակ)
Դիտակի մանկապարտեզի զուգարանը
Ստորև տրված է 40 երեխայի համար անհրաժեշտ պարագաների ցանկը
- Խաղասենյակի համար
- 40 աթոռ
- 10 սեղան
- խաղալիքների պահարան
- Ննջասենյակի համար
- 20 երկհարկանի մահճակալ
- 40 փոքր զգեստապահարան
Շահագրգիռ կողմերի և համայնքների հետ համագործակցելու նպատակով, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն կօգտագործի իր նախկին հաջողված փորձը: Մենք ցանկանում ենք հավատալ և հուսալ, որ բարեգործական կազմակերպությունները և Հայաստանի իշխանությունները, որոնք մտահոգ են Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրող երեխաների սոցիալական պայմաններով և կրթությամբ, կարձագանքեն այս կոչին:
Անչափ շնորհակալ ենք աջակցության համար:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել`
Հեռ.` (+ 374 10) 52 36 04;
Էլ.փոստ` office@awhhe.am
Վեբ կայք` www.awhhe.am