Մամուլի հաղորդագրություն
8 հունիսի 2017թ.
2017 թ.-ի հունիսի 8-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցում <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար` նվիրված քիմիական նյութերի, մասնավորապես` հորմոնալ համակարգի խանգարումներ առաջացնող թունաքիմիկատների հիմնախնդրին: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ դրամաշնորհների» գլոբալ հիմնադրամի (Global Greengrants Fund) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պաշտպանենք կանանց առողջությունն էնդոկրին համակարգի աշխատանքը խաթարող քիմիական նյութերի ազդեցությունից» ծրագրի շրջանակում: Այդ քիմիական նյութերի մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը: Այս քիմիկատները նույնիսկ շատ փոքր չափաքանակներով կարող են արգելափակել հորմոնների աշխատանքը կամ առաջացնել հորմոնալ համակարգի խանգարումներ: Այդպիսի նյութերի վտանգավոր հատկությունների մասին առկա տեղեկատվության հասանելիությունը և դրանց օգտագործման ժամանակ առաջարկվող նախազգուշական միջոցների կիրառումը նպաստում են այդ նյութերի արտադրության, տեղափոխման, օգտագործման և ուտիլիզացիայի անվտանգության ապահովմանը: Շատ երկրներ այս ոլորտների համար արդեն ունեն կարգավորող համակարգեր: 2002 թ.-ին միջազգային հանրությունն ընդունել է քիմիական նյութերի դասակարգման և պիտակավորման վերաբերյալ գլոբալ ներդաշնակեցված համակարգը: Իր ելույթում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը սեմինարի մասնակիցներին ծանոթացրեց այդ համակարգի բովանդակությանը և նշեց ազգային օրենսդրությունում այդ համակարգի ներդրման նպատակահարմարությունը, որը կնվազեցնի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա այդ նյութերի ազդեցության ռիսկերը: Պետք է հարգել սպառողների իրավունքը, այն է` իմանալ, թե ինչ քիմիական նյութեր են նրանք <<ձեռք բերում>> ապրանքի հետ միասին: Սեմինարի ավարտին Ելենա Մանվելյանը կոչ արեց մասնակիցներին ավելի մեծ ուշադրություն դարձնել քիմիական անվտանգության խնդրին և առավել արդյունավետ աշխատել այդ ոլորտում` նշելով, որ քիմիկատների և թափոնների պատշաճ կարգավորումը կայուն զարգացման կարևորագույն պահանջներից է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Արթուր Նիկոյանը ներկայացրեց տեղեկատվություն վնասատուներից բույսերի և գյուղմթերքների պաշտպանության քիմիական միջոցների, դրանց օգտագործման և մեր երկիր դրանց ներկրման մասին: Լայն քննարկում ծավալվեց թունաքիմիկատների ինտենսիվ կիրառումից ագրո-էկոլոգիական մեթոդներին անցնելու հնարավորության մասին:
Ըստ պարոն Նիկոյանի, այս անցումը դեռևս խիստ դանդաղ է ընթանում, թեև Հայաստանը չի պատկանում այն երկրների թվին, որտեղ թունաքիմիկատներն ինտենսիվորեն են օգտագործվում:. Այնուհետև ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին զեկույցներ հողում, ոռոգման ջրում և գյուղմթերքներում թունաքիմիկատների մնացորդային քանակների նկատմամբ իրականացրած հետազոտությունների արդյունքների մասին: ՀԿՀԱԱՇՄ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ներկայացրեց հողի, կրծքի կաթի և գյուղմթերքների նմուշների հետազոտության արդյունքները: Սեմինարի ավարտին, ՀՀ բնապահպանության նախարարության և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակիցներին տեղեկացրեցին քիմիական երեք կոնվենցիաների կողմերի կոնֆերանսի արդյունքների մասին, որոնց նրանք անմիջական մասնակցություն էին ունեցել:
Пресс релиз
8 июня 2017 г.
Риски воздействия эндокринных разрушителей на здоровье человека и окружающую среду
8 июня 2017 года в Ереване (Гостиницa Ани Плаза) по инициативе НПО Армянские Женщины за Здоровье и Здоровую Окружающую Среду (AWHHE) состоялся семинар, посвященный проблеме химических веществ, в частности пестицидов, вызывающих нарушения эндокринной системы. Семинар был организован в рамках текущего проекта, финансированного GGF. Подробную информацию об этих химических веществах представила сотрудник организации Кнарик Григорян. Эти химические вещества в очень малых дозах могут блокировать действие гормонов или же могут вызывать нарушения в работе эндокринной системы. Наличие доступной информации об опасных свойствах веществ и использование рекомендуемых мер предосторожности при обращении с ними позволяют сделать процессы производства, транспортировки, обращения и утилизации безопасными. Во многих странах уже существуют системы регулирования в этих областях. В 2002 году международное сообщество приняло Согласованную на глобальном уровне систему классификации и маркировки химических веществ. В своем выступлении Руководитель НПО Елена Манвелян ознакомила с содержанием СГС и отметила целесообразность внедрения этой системы в национальное законодательство, что позволит снизить риски воздействия подобных веществ на здоровье и окружающую среду. Она подчеркнула необходимость соблюдать право потребителя знать, какие химические вещества они покупают вместе с товаром.
В заключении Елена Манвелян призвала участников повысить внимание к проблеме химической безопасности и эффективнее работать в этой области, отметив, что рациональное регулирование химических веществ и отходов – одно из важнейших требований устойчивого развития. Представитель Министерства Сельского Хозяйства Артур Никоян ознакомил участников семинара со стратегией борьбы, защиты растений и с.х продуктов от вредителей, использования химических средств защиты и их поступлением в Армению. Широкая дискуссия возникла вокруг вопроса о возможности перехода интенсивной химизации на агроэкологические методы ведения с.х. в стране.
По мнению Никоян этот переход пока идет очень медленно, хотя Армения не является страной с очень интенсивным использованием химикатов. Были представлены доклады Центра Экологических и Ноосферных Исследований Академии Наук Армении и результаты исследований Американского Университета в Армении, а также AWHHE НПО о содержании остаточных количеств стойких органических веществах в почве, грудном молоке и сельхоз продуктах. В заключении аудитория была проинформирована о результатах международной конференции по 3-м химическим конвенциям представителем Министерства Охраны Природы и членом AWHHE – делегатами этой конференции.