Հայաստան, Երևան, 17-18 դեկտեմբերի 2012թ.

logos_conf2012

<<Թունավոր մետաղները մանկական արտադրանքներում>> ծրագիրը ԿՕԱ-ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN), <<Էկո-համաձայնություն>> (Eco-Accord) ՀԿ-ի և GRID – Arendal-ի մասնակցությամբ մեկնարկել է 2012թ. սեպտեմբերին` Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վեց երկրներում:
Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 9-ը իրականացվել է լայնամասշտաբ հետազոտություն` մանկական արտադրանքներում վեց թունավոր մետաղների (կապար, սնդիկ, կադմիում, անտիմոն, մկնդեղ, քրոմ) պարունակության նկատմամբ: Բոլոր ապրանքատեսակները գնվել են Մոսկվայի, Վոլգոգրադի, Սոչիի, Կոլոմնայի, Մինսկի, Երևանի, Ալմա-Աթայի, Բիշկեկի և Կիևի
Հետազոտության արդյունքները մտահոգիչ են: Նմուշառված 569 արտադրանքից 164 -ը (29 %) պարունակում է նշված 6 ծանր մետաղներից առնվազն մեկը:

Հետազոտությունները, որոնք Հայաստանում իրականացրել է IPEN –ի փորձագետ Ջոզեֆ ԴիԳանջին ռենտգենաֆլուորեսցենտային անալիզատորի (վերլուծիչի) օգնությամբ, ցույց տվեց, որ նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 %-ը պարունակում է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը: Հողում, որի վրա քայլում են երեխաները, կապարի թույլատրելի խտությունը 32 ppm (մգ/կգ) է, իսկ ստուգված մանկական խաղալիքներում, որոնք երեխաները հաճախ կարող են դնել բերանը, այն տատանվում է 32 մգ/կգ – 12 140 մգ/կգ սահմաններում, այսինքն, մոտ 350 անգամ գերազանցում է թույլատրելի խտությունը: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում:

2012թ. դեկտեմբերի 17-18 – ը Երևանի <<Կոնգրես>> հյուրանոցում տեղի ունեցավ <<Ծանր մետաղները խաղալիքներում: Երեխաների համար արտադրվող ապրանքների քիմիական անվտանգության ապահովման ազգային և տարածաշրջանային քաղաքականության խնդիրները>> թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ռուսաստանի ՀԿ-ները: Համաժողովը կազմակերպել էր <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը` <<ԿՕԱ-ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի (IPEN), Գլոբալ <<կանաչ դրամաշնորհների>> հիմնադրամի (GGF), <<Էկո-համաձայնություն>> (Eco-Accord) ՀԿ-ի, GRID – Arendal -ի և ՄԱԶԾ/ԳԷՀ ՓԴԾ-ի ֆինանսավորմամբ իրականացվող <<Թույներից ազատ մանկական խաղալիքներ>> ծրագրի շրջանակներում:

Համաժողովից առաջ, 2012թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին, <<Հայելի>> ակումբում կայացավ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի մամլո ասուլիսը` նվիրված մանկական արտադրանքներում թունավոր մետաղների առկայությանը: Մամլո ասուլիսին ներկա էր զանգվածային լրատվամիջոցների տասը ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն էր հրավիրել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, ներառյալ` ՀԿ-ների, կառավարության, խաղալիք արտադրողների և սպառողների ուշադրությունը խաղալիքների անվտանգության խնդրի վրա և մշակել առաջարկություններ կառավարության, արտադրողների համար, որոնք կվերաբերեն ազգային օրենսդրության բարելավմանը, թույներից զերծ մանկական արտադրանքների արտադրությանը: Համաժողովին մասնակիցում էր 50 ներկայացուցիչ ՀՀ առողջապահության, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԻԴՕ-ի հայաստանյան գրասենյակներից, ծրագիրն իրականացնող ՀԿ-ներից, տեղական ՀԿ-ներից և յոթ լրատվական ընկերություններից:

Քանի որ հետազոտության շնորհիվ հայտնաբերված թունավոր մետաղները վտանգավոր են մարդու առողջության համար, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունները պետք է ընդունեն ավելի խիստ չափորոշիչներ` մանկական արտադրանքներում թունավոր մետաղների ընդհանուր խտության ցուցանիշների կարգավորման համար և ուժեղացնեն վերահսկողությունը չափորոշիչների ներդրման և դրանց կիրառման նկատմամբ, որը ազգային շուկաները կպաշտպանի այն ապրանքների ներհոսքից, որոնք մերժված են Եվրամիությունում և այն երկրներում, որտեղ գործում են առավել առաջադեմ օրենսդրություն և չափորոշիչներ:
Համաժողովի ավարտին քննարկվեցին և ընդունվեցին մի շարք առաջարկներ` ուղղված կառավարություններին, արտադրողներին և սպառողներին:

Ստորև բերված են հղումներն այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն լուսաբանել են համաժողովի աշխատանքները:

http://www.ecolur.org/ru/news/sos/20-toys-in-armenia-contaminated-with-toxic-elements-photos/4433/

<<Դելովոյ Էքսպրես>> շաբաթաթերթում նույնպես տպագրվել է հոդված խաղալիքների անվտանգության մասին: