«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, անցկացրել է սեմինարներ` նվիրված կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես` թունաքիմիկատների օգտագործման և բնակավայրերից գոյացած կենցաղային թափոնների և դրանց ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած վնասակար նյութերի (դիօքսիններ, ֆուրաններ և այլ կայուն նյութեր) ազդեցության և ճիշտ կառավարման հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը:
Սեմինարներն անցկացրել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը և Քնարիկ Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:
Սեմինարների կազմակերպմանն աջակցել են բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի համակարգողները, ինչպես նաև մարզային լրագրողները՝ հրապարակելով սեմինարի վերաբերյալ նյութերը տեղական տպագիր և էլեկտրոնային թերթերում:
Ստորև ներկայացվում են տպագրված հոդվածների խորագրերը և հղումները:
- Իրազեկման դասընթաց Հրազդանում՝ թունաքիմիկատների օգտագործման և կենցաղային թափոնների ղեկավարման թեմայով
https://www.lragir.am/2018/07/28/367771/ - Իրազեկում են մասնագետները. Սեմինար՝ «Կայուն օրգանական աղտոտիչների հասցրած վնասները» թեմայով
http://www.dilijancity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1216#.W3sDObglHIV - ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
http://www.stepanavan.am/Pages/Home/Default.aspx - ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
http://gsu.am/hy/2018/09/19/%D5%A2%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1/