Համայնքային զարգացման բաղադրիչը
Ծրագրի մանրամասները և արդյունքները
Ծրագրի նպատակն է` հզորացնել թիրախային համայնքների կարողությունները ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների կայուն կառավարման ոլորտում` գյուղատնտեսությունում ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների օգտագործման կրճատման, դրանց վտանգավոր ազդեցության և կայուն այլընտրանքների մասին իրազեկության բարձրացման միջոցով:
Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) և թունավոր քիմիկատների հիմնախնդիրը` կապված շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց բացասական ազդեցության հետ, դժբախտաբար, կա և մնում է արդիական մեր հանրապետության համար:
Հիմնախնդիրը կապված է ինչպես քիմիկատների կայուն կառավարման բացակայության, այնպես էլ ոչ բավարար իրազեկվածության հետ: Բացի այդ, համայնքներում խիստ սահմանափակ է պատրաստված մասնագետների քանակը:
ԿՕԱ-ները և թունավոր քիմիկատները Քիմիկատների միջազգային կառավարման նկատմամբ ռազմավարական մոտեցման (ՌՄՔՄԿՆ / SAICM) բաղկացուցիչ մասն են կազմում: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԿՕԱ – ների և թունավոր քիմիկատների կայուն կառավարմանը նպաստող ծրագրերի իրականացմանը շատ կարևոր է ՌՄՔՄԿՆ –ի իրականացման համար: Սա դառնում է հատկապես արդիական, քանի որ 2011 թ.-ին նշվում է Ստոկհոլմի կոնվենցիայի 10 – ամյակը: Սա է պատճառը, որ 2011 թվականը ՄԱԿ – ի կողմից հռչակվել է որպես քիմիայի միջազգային տարի: Այսպիսով, առաջարկվող ծրագրի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետությունում քիմիական անվտանգության ապահովմանը՝ գյուղատնտեսությունում ԿՕԱ – ների, թունավոր քիմիկատների օգտագործման նվազեցման, դրանց վտանգավոր ազդեցության և կայուն այլընտրանքների մասին իրազեկության բարձրացման միջոցով:
Նախագիծը հատուկ ուշադրություն է դարձնելու օրգանական թափոնների վերամշակումից ստացված կենսահումուսի օգտագործման ընդլայնմանը` հետազոտությունների, ուսուցումների և մարքեթինգի միջոցով:
ԿՕԱ-ների վնասակար ազդեցության հետ կապված գերակա հիմնախնդիրների բացահայտումը և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների մշակումը` ԿՕԱ-ների մասին Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների մասն են կազմում:
Քիմիկատների սխալ կառավարումը հանգեցնում է ջրամբարների, մակերևութային և գրունտային ջրերի աղտոտման, կենսաբազմազանության կորստի, հողերի դեգրադացման, սննդային շղթայում դրանց մնացորդային քանակների կուտակման և վերջին հաշվով` առողջական լուրջ խնդիրների առաջացման:
Մեծ է նաև պարարտացման հիմնախնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետությունում գերակշռում է միակողմանի հանքային պարարտացումը, որը հղի է մարդկանց առողջության համար քաղցկեղածին վտանգով, բացի այդ թուլացնում է մշակաբույսերի դիմադրողականությունը տարբեր վնասատուների և հիվանդությունների նկատմամբ, դրանով իսկ դրդում է թունաքիմիկատների օգտագործման ավելացմանը: Հանքային պարարտանյութերի փոխարինումն օրգանական թափոններից պատրաստված կենսահումուսով կնպաստի բույսերի դիմադրողականության բարձրացմանը վնասատուների ու հիվանդությունների նկատմամբ, իսկ ՎԻԿ-ի կիրառումը կկանխի հիվանդությունների ու վնասատուների տարածումը: Պայքարի անհրաժեշտության դեպքում, կարելի է կիրառել բուսական թուրմեր: Կարևոր է նաև հասարակության տարբեր խմբերի իրազեկվածությունը գյուղատնտեսությունում քիմիկատների պատճառած հնարավոր վտանգների վերաբերյալ:
Համայնքային մասնակցություն
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն, ունենալով համայնքների հետ աշխատանքի երկարամյա փորձ, բարձր է գնահատում համայնքների մասնակցությունն ու շահագրգռվածությունն իրականացվող նախագծի նկատմամբ: Ընտրված համայնքները հետաքրքրված են նախագծի իրականացման հարցում և նախագծի ընթացքում կունենան ինչպես գումարային, այնպես էլ ոչ գումարային ներդրումներ, մասնավորապես` սեմինարների ու դասընթացների անցկացման տարածքների տրամադրման տեսքով: Գումարային ներդրումը կլինի չորանոցների պատրաստման ժամանակ: Նախագիծը կազմելիս հաշվի է առնվել համայնքների կարծիքը, նրանց հետ քննարկվել են առաջնահերթությունները: Համայնքները կմասնակցեն նախագծի մոնիտորինգին և գնահատմանը, ազգային համակարգողի (ԱՀ) և Ազգային Ղեկավար Կոմիտեի (ԱՂԿ) մոնիտորինգային այցերին ներկա գտնվելու և իրենց կարծիքները հայտնելու միջոցով:
Կարողությունների ստեղծում
Ծրագրի իրականացման ընթացքում կբարձրանա գյուղական համայնքներից առնվազն 500 մարդու իրազեկությունը ԿՕԱ-ների անվտանգ կառավարման և թունավոր քիմիկատների և դրանց այլընտրանքների մասին, Արմավիրի մարզի գյուղատնտեսական աջակցության կենտրոնի և թիրախային համայնքներից առնվազն 20 տեղական ուսուցանված ուսուցանող կվերապատրաստվեն ԿՕԱ-ների մասին ԳԷՀ ՓԴԾ մոդուլի հայերեն տարբերակի հիման, նախագծի համայնքների անդամները համար կանցկացվեն դասընթացներ` օրգանական թափոններից կենսահումուսի պատրաստման, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի չորացման մասին, համայնքի անդամները կհարստացնեն իրենց գիտելիքները և փորձը Վնասատուների ինտեգրացված կառավարման մեթոդի ներդրման ոլորտում:
Կայուն կենսապայմաններ
Ծրագրի գործողությունների արդյունքում նախատեսվում է բարելավել համայնքների կենսապայմանները` մեծացնելով նրանց եկամուտներն արեգակնային չորանոցների օգտագործման միջոցով: 12 ընտանիք կունենա արևային չորանոց, որոնք կօգտագործվեն նրանց միրգն ու բանջարեղենը չորացնելու համար` այդպիսով նպաստելով նրանց եկամտի ստեղծմանը: Գյուղատնտեսական քիմիկատների օգտագործման կրճատումը կնպաստի գյուղական կյանքի պայմանների բարելավմանը:
Գենդերային հարցեր
Նախագիծը նախատեսում է ուշադրության կենտրոնում պահել կանանց խնդիրները և նպաստել հատկապես գյուղաբնակ կանանց դերի բարձրացմանը: Կանայք առանցքային դեր են կատարում նախագծի իրականացման գործընթացում, քանի որ նրանք են հիմնականում տուժում գյուղատնտեսությունում օգտագործվող թունավոր քիմիկատներից: Գյուղաբնակ կանայք նաև կունենան արևային չորանոցներ, որը կօգնի բարձրացնել նրանց կողմից ստացված եկամուտը: Գյուղի կանանց միջազգային օրվա նշումը նախագծի շրջանակներում թույլ կտա նրանց ներկայացնել իրենց կողմից արտադրված քիմիկատներից զերծ մաքուր արտադրանքը և կնպաստի նրանց դերի ու ինքնագնահատականի բարձրացմանը: Ծրագիրը կարևորում է գենդերային հավասարության երաշխավորումը և տղամարդկանց և կանանց ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացման ընթացքում:
Գլոբալ բնապահպանական խնդիրների մասին հանրային իրազեկության խթանում
Ծրագրի իրականացման ընթացքում համար նախատեսվում է կազմակերպել դասընթացներ` ԿՕԱ-ների և թունաքիմիկատների անվտանգ կառավարման և կայուն գյուղատնտեսության մեթոդների կիրառման վերաբերյալ: Գլոբալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը կբարձրանա տեղեկատվական քարոզարշավի և կրթական նյութերի օգտագործման միջոցով: Ծրագրի արդյունքները հասանելի կլինեն նաև ՀԿՀԱԱՇՄ ՀԿ կայքում և լայնորեն կտարածվեն բնապահպանական միջոցառումների ժամանակ:
Քաղաքականության ազդեցությունը
ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների պատշաճ կառավարումը և օրգանական գյուղատնտեսության և այլընտրանքային մեթոդների ավելի լայն օգտագործումը կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայի Ազգային իրականացման ծրագրի և Քիմիական նյութերի միջազգային կառավարման նկատմամբ ռազմավարական մոտեցման /SAICM/ իրականացմանը: Ծրագիրը նախաձեռնությունը համահունչ է ՀԶՆ 1, 4 և 9-ին: Ակնկալվում է, որ մեկ վեգետացիայի ընթացքում 20 ընտանիք կհրաժարվի մոտ 60 կգ թունաքիմիկատի կիրառումից:
Նորարարական ֆինանսական մեխանիզմներ
Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ծրագրի բոլոր 4 համայնքները հանդես կգան գյուղատնտեսության այլընտրանքային մեթոդների օգտագործման օգտին համապատասխան որոշումներով ` գյուղատնտեսական կենտրոնների և բուսական թուրմերի փոքր արտադրությունների ստեղծման միջոցով: Վնասատուների ինտեգրացված կառավարման (ՎԻԿ) հարցերով կազմակերպված ֆերմերային դաշտային դպրոցները կնպաստեն ՎԻԿ-ի հետագա իրականացմանը: Արմավիրի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի կողմից ընդունված հանձնարարականը կապահովի իրազեկության բարձրացման գործընթացի շարունակականություն և կծառայի որպես լավագույն մոդել` տեղեկատվության տարածման և այլ մարզերի գյուղատնտեսական աջակցության կենտրոնների կողմից հաջող փորձի կրկնօրինակման համար:
Ծրագրի կայունություն
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունը շրջակա միջավայրի մեծ աղտոտիչներից մեկն է, նախագիծը նպատակաուղղված է գյուղատնտեսության շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության նվազեցմանը և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի բնապահպանական կայունության: Նախագծի շահառուների կայունությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ, ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ, կշարունակեն հանդիսանալ այդ գիտելիքների կրողը և տարածողը իրենց շրջապատում, իսկ ֆերմերային դաշտային դպրոցներն ու փորձարարական դաշտերն ու այգիները կհանդիսանան գործնական օրինակ հարևաննների համար:
Ծրագրի կրկնողություն
Ծրագրի նպատակները և արդյունքները հասանելի կլինեն բոլորին կազմակերպության պարբերաբար նորացված կայքի միջոցով, որը թույլ կտա նախագիծը վերարտադրելու մյուս համայնքներում ևս: ՀԿՀԱԱՇՄ-ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, փորձ ու հմտություններ` այլ ծրագրի արդյունքները և բաղադրիչներն այլ ծրագրերում կիրառելու համար: Կազմակերպությունը բաց է համագործակցության և քաղած դասերի շուրջ մտքերի փոխանակության համար:
Ծրագրի արդյունքները
1. Ազգային և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացված են շահերի պաշտպանության նամակների միջոցով (ստորագրությունները կցվում են):
2. Առնվազն 4 գյուղական համայնքում ներդրվել և փորձարկվել են վնասակար քիմիական նյութերի (ներառյալ ԿՕԱ-ների) անվտանգ կառավարման մասին գործնական մոդելները:
3. Առնվազն 4 գյուղական համայնքում ստեղծված են գյուղատնտեսական կենտրոններ և բուսական թուրմերի փոքր արտադրություններ:
4. Բարձրացել է առնվազն 500 մարդու իրազեկությունը ԿՕԱ-ների, թունավոր քիմիկատների և դրանց այլընտրանքների անվտանգ կառավարման մասին:
5. Առնվազն 20 տեղական ուսուցանված ուսուցանողներ վերապատրաստվել են ԿՕԱ-ների մասին ԳԷՀ ՓԴԾ մոդուլի հայկական տարբերակի հիման վրա և ստացել են վկայական:
6. Տարբեր օրգանական թափոններից արտադրված և գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքսերում կիրառված կենսահումուսի ազդեցության վերաբերյալ
ուսումնասիրության արդյունքներն առկա են:
7. Պատրաստված է կարճ տեսահոլովակ արդյունաբերական օրգանական թափոններից կենսահումուսի արտադրության և օգտագործման առանձնահատկությունների մասին:
8. 60 գյուղաբնակ խորացրել են իրենց գիտելիքները հատուկ դասընթացների միջոցով:
9. 6 գյուղական համայնքի անդամները բարձրացրել են իրազեկությունը թունավոր քիմիկատների պատշաճ կառավարման և դրանց կայուն այլընտրանքների մասին և ձեռք են բերել փորձ մրգի և բանջարեղենի չորացման գործում:
10. Ստեղծված են գյուղատնտեսական կենտրոններ և բուսական թուրմերի փոքր արտադրություններ`4 թիրախային գյուղերում կայուն մոտեցումների ավելի լայն կիրառման համար: Դրանք ապահովված են անհրաժեշտ գործիքներով, սարքավորումներով և այլ նյութերով:
11. Տեղադրված է 12 արևային չորանոց թիրախային գյուղական համայնքներում: Ապահովված է երկարաժամկետ կայուն եկամուտ առնվազն 15 տնտեսության համար:
12. Ստեղծված են Ֆերմերային դաշտային դպրոցներ 3 թիրախ համայնքում:
13. Ծրագրի շրջանակներում համապատասխան տեղեկատվական նյութերը հրապարակված են: Տպագրված է 4 հոդված մարզային թերթերում:
Շահերի պաշտպանության բաղադրիչը
1. Ծրագրի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները
Նպատակը` իրականացնել շահերի պաշտպանություն քիմիական անվտանգության համար` որպես առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքների անբաժանելի մաս
Նպատակային խնդիրը
• Աջակցել գյուղատնտեսությունում քիմիական անվտանգության հարցերի շուրջ քաղաքացիական հասարակության երկխոսությանը` ազգային կանոնների և կարգավորումների իրականացմանն աջակցելու միջոցով` մարդու առողջությունը և շրջակա միջավայրը ԿՕԱ-ների և թունաքիմիկատների վտանգներից պաշտպանելու համար
Ակնկալվողարդյունքները
• Որոշում կայացնողներն ազգային (Ազգային ժողովի անդամներ և գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններ) և մարզային (մարզպետարաններ) մակարդակներում, ինչպես նաև առաջատար քաղաքական կուսակցությունները և ԶԼՄ-ները նախազգուշացված են մարդու առողջությունը և շրջակա միջավայրը ԿՕԱ-ների վտանգներից պաշտպանելու անհրաժեշտության մասին:
• Կին ֆերմերները ձեռք են բերել այլընտրանքային կայուն գյուղատնտեսության /Վնասատուների ինտեգրացված կառավարում (ՎԻԿ), կենսահումուսի արտադրության և օգտագործման, մրգերի արևային չորանոցների օգտագործման հմտություններ: Լավագույն փորձի փոխանակումը հնարավոր կլինի հատուկ միջոցառման ժամանակ (Գյուղական կանանց միջազգային օր): Հրապարակումները տեղ կգտնեն մամուլում և ՀԿՀԱԱՇՄ կայքում:
•Թունաքիմիկատների խանութների սեփականատերերը և սպառողները նախազգուշացված են թունաքիմիկատների անվտանգ կիրառման մասին:
• Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի երիտասարդ մասնագետները զինված են անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` ՀԿՀԱԱՇՄ փորձագետների կողմից անցկացված դասախոսությունների հավաքագրման և ստորագրահավաքի միջոցով` ի աջակցություն գյուղատնտեսությունում քիմիական անվտանգության:
2. Գործողություններ/ռազմավարություններ, որոնք պետք է ձեռնարկվեն նպատակներին հասնելու համար
Շահերի պաշտպանություն ազգային մակարդակում որոշում կայացնողների և այլ առանցքային դերակատարների շրջանում
ա) 2 – օրյա աշխատանքային հանդիպում կկազմակերպվի տեղական և ազգային մակարդակներում առնվազն 20 որոշում կայացնողների մասնակցությամբ (ԱԺ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի անդամներ, գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններ, գյուղատնտեսության աջակցության կենտրոններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ (FAO և UNDP))` մշակելու համար գործողությունների պլան` թունաքիմիկատների անվտանգ և կայուն օգտագործումը խրախուսելու նպատակով,
բ) քիմիական անվտանգության վերաբերյալ միջազգային կոնֆերանսի կազմակերպում (առնվազն 50 մասնակից),
գ) ԱԺ ընտրություններից առաջ շահերի պաշտպանության նամակներ կուղարկվեն ղեկավար 4 կուսակցություններին` խնդրելով վերջիններիս ներկայացնել իրենց դիրքորոշումը թունաքիմիկատների վաճառքի և օտագործման ոլորտում քիմիական անվտանգության վերաբերյալ: Ընտրություններից հետո կուղարկվեն հաջորդող նամակներ:
Շահերիպաշտպանությունառնվազն 100թունաքիմիկատներիխանութների սեփականատերերիև վաճառողներիև սպառողների շրջանում (ա) օգտագործման համար թույլատրելի պեստիցիդների մասին կպչուն պիտակների ու ցուցակների տրամադրման միջոցով, (բ) խանութի սեփականատերերի շրջանում քարոզչության միջոցով, որպեսզի նրանք փակցեն կպչուն պիտակներ և սպառողներին տրամադրեն պեստիցիդների ցանկը` նրանց տեղեկատվության համար, (գ) թեժ գծի ապահովման միջոցով:
Շահերիպաշտպանությունֆերմերներիշրջանում (մասնավորապեսկին ֆերմերների) նվազեցնելու համար թունաքիմիկատների կիրառումը` փոխարինելով դրանք բուսական թուրմերով, ինչպես նաև բույսերի պաշտպանության մեխանիկական և ֆիզիկական միջոցների օգտագործման միջոցով: 3 նպատակային համայնքում ֆերմերների դաշտային դպրոցների կազմակերպում` վնասատուների ինտեգրացված կառավարման հարցերով, գյուղատնտեսական կենտրոնների ստեղծում 4 թիրախ համայնքներում` կայուն գործելակերպերի խրախուսման նպատակով, անհրաժեշտ նյութերի ձեռքբերում և թուրմերի փոքր արտադրությունների հիմնում` կենտրոնների համար (առաջին 5 անգամը թուրմերը կտրամադրվեն անվճար), 10 սեմինարի կազմակերպում ԿՕԱ-ների ների և թունավոր քիմիկատների վտանգների և դրանց այլընտրանքների վերաբերյալ` թիրախ համայնքների 150 ֆերմերի համար, 2 դասընթացի կազմակերպում` գյուղատնտեսական մթերքների չորացման վերաբերյալ և սննդի 12 արևային չորանոցների տեղադրում` կին ֆերմերների կողմից աճեցված առանց թունաքիմիկատների մթերքների չորացման համար, արդյունաբերական օրգանական թափոններց ստացված կենսահումուսի փորձարկում տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, ինչպես նաև 6 սեմինարի կազմակերպում ֆերեմերների համար, կարճ տեսահոլովակի ստեղծում, տեղեկատվական փաթեթի պատրաստում, կենսահումուսի 3 տարբեր չափերի փաթեթվածքների նախագծում և արտադրություն, Արմավիրի մարզի ԳԱՄԿ-ի և թիրախ համայնքների առնվազն 20 ուսուցանված ուսուցանողի ուսուցում ԳԷՀ ՓԴԾ ԿՕԱ-ների մասին Մոդուլի հիման վրա, դասընթացների առնվազն 200 տեղական ֆերմերի ուսուցում հավաստագրված դասընթացավարների կողմից և հանձնարարականի / որոշման ընդունման մասին Արմավիրի ԳԱՄԿ-ի համաձայնության ձեռք բերում: Կկազմակերպվի <<Ասենք Այո քիմիկատներից զերծ մթերքներին>> ակցիա` Գյուղի կանանց միջազգային տոնը նշելու և թունաքիմիկատներից զերծ արտադրանքները վաճառելու համար:
Շահերիպաշտպանությունբուհերիհետ (Հայաստանի ամերիկյան համալսարան և Հայաստանի պետական ագրարային համալսարան): ՀԿՀԱՇՄ փորձագետը կպատրաստի և կկարդա դասախոսություն Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում (առնվազն 70 ուսանողի համար): Դասախոսությունների մասին տեղեկատվությունը կտեղադրվի ՀԿՀԱԱՇՄ-ի կայքում: Ուսանողներից կհավաքվեն ստորագրություններ (առնվազն 200 ստորագրություն) ի աջակցություն գյուղատնտեսությունում քիմիական անվտանգության:
Տեղեկատվականաջակցությունըշահերիպաշտպանության գործողություններին ներառում է<<Ոչ քիմիկատներին>> պաստառի և բուկլետի դիզայնը, տպագրությունը և տարածումը, շահերի պաշտպանության պաստառ, բուկլետ և անվտանգ թունաքիմիկատների ցանկ թունաքիմիկատների խանութների համար: Բացի այդ, չորս հոդված կտպագրվի մարզային թերթերում` լուսաբանելու համար կարևոր հարցերը և ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպված միջոցառումները: Բոլոր տպագիր նյութերը և այլ համապատասխան տեղեկատվությունը հասանելի կլինի ՀԿՀԱԱՇՄ կայքում:
3. Շահառուները
Թունաքիմիկատների սեփականատերեր, վաճառողներ, գնորդներ, ֆերմերներ, մասնավորաբար կին ֆերմերներ, ուսանողներ
4. Շահերի պաշտպանության թիրախային կազմակերպությունները
Պետական մարմիններ (ղեկավար քաղաքական կուսակցություններ, ԱԺ անդամներ, գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններ), մարզպետարաններ, ԳԱՄԿ-եր, տեղական ԶԼՄ -ներ