Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի Կողմերի առաջին համաժողովը տեղի կունենա 2017թ.-ի սեպտեմբերի 24 – 29-ը` Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում: Ակնկալվում է, որ ավելի քան 1000 պատվիրակ և շուրջ 50 նախարար կհավաքվեն Ժնևում` կոնվենցիայի ընդհանուր արդյունավետության հիմքերը դնելու համար:
Նախնական բանակցությունների ընթացքում միջկառավարական բանակցային կոմիտեն հաստատեց կոնվենցիայով սահմանված բազմաթիվ այն ձևերն ու ուղեցույցները, որոնք պետք է ընդունվեն համաժողովի ընթացքում և որոնք անհրաժեշտ են կոնվենցիայի արագ և հարթ մեկնարկման ու իրականացման համար: Դրանք ներառում են սնդիկի կուտակումների հայտնաբերման, լավագույն հասանելի տեխնոլոգիաների որոշման և ոսկու փոքրածավալ արդյունահանման մեջ սնդիկի օգտագործման կրճատման վերաբերյալ ուղեցույցները, ինչպես նաև առևտրային ընթացակարգերի և որոշակի ժամկետներից ազատման վերաբերյալ ձևերը:
Համաժողովի ընթացքում ամենակարևոր բաց քննարկման հարցերից են հաշվետվությունների պատրաստման և ներկայացման պահանջները, որոնք պետք է տրամադրեն կարևոր տեղեկատվություն սնդիկի հետ կապված համաշխարհային իրավիճակի և դրա կրճատման ուղղությամբ կոնվենցիայի արդյունավետության վերաբերյալ: Հատկապես կարևոր նշանակություն ունի սնդիկի արտադրության և առևտրի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնք կարճ ժամանակում կարող են զգալիորեն փոխվել: