Մարտի 29-ից ապրիլի 4-ը «Կանայք հանուն ջրային գործընկերության» (WfWP) ցանցի անդամ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի խնդրանքով WfWP–ի երկու ներկայացուցիչ (WfWP, www.womenforwater.org) այցելեցին Հայաստան: Նրանք փորձագիտական խորհրդատվություն տրամադրեցին Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերի ընտրված համայնքների ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համայնքի մասնակցության վերաբերյալ, Արարատի և Արմավիրի մարզային իշխանությունների հետ կիսվեցին Նիդերլանդներում ջրային հարցերով տարածաշրջանային իշխանությունների կողմից իրականացվող ջրի կայուն կառավարման փորձով և օժանդակեցին ՀԿՀԱԱՇՄ–ի թիմին` փորձնական ծրագրերի համար համայնքների որոշման չափանիշների հարցում: