Հայաստանի Հանրապետությունը 1992թ. ընդունված ՄԱԿ-ի ԵՏՀ <<Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային>> (Ջրային կոնվենցիա) կից <<Ջուր և առողջություն>> արձանագրությունը ստորագրել է 1999թ. հունիսի 17-ին, Լոնդոնում: Այդ ժամանակվանից սկսվել է արձանագրության վավերացման գործընթացը:
Արձանագրության շրջանակում Նպատակային ցուցանիշների և դրանց կատարման ժամկետների սահմանման գործընթացին աջակցելու և արձանագրության իրականացման գործում փորձ ձեռք բերելու նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարությունը, արձանագրության քարտուղարության աջակցությամբ, կազմել և համաձայնեցրել է ծրագրի առաջարկ:
Ծրագրի առաջարկը ներկայացվել է արձանագրության Կողմերի կողմից արձանագրության 14-րդ հոդվածի համաձայն ստեղծված Ծրագրի իրականացման աջակցության խմբին, որի օժանդակությամբ FinWaterWEI–ի Ղեկավար հանձնախումբն իր 2012թ.-ի փետրվարյան նիստում կայացրել է որոշում ծրագրի հնարավոր ֆինանսավորման մասին:
ՄԱԿ-ի ԵՏՀ- FinWaterWEI ծրագրի ընդհանուր նպատակն է.
Բարելավել ՀՀ կառավարության կարողությունները <<Ջուր և առողջություն>> արձանագրության դրույթների իրականացման և նպատակային ցուցանիշների, դրանց կատարման ժամկետների և միջոցառումների մշակման գործում` ղեկավար մարմիններին արձանագրության պահանջների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար, այդկերպ նպաստելով մարդու կյանքի և առողջության պաշտպանությանը ազգային մակարդակում` անհատական և հավաքական առումով, ինչպես նաև` բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը և օգտագործումը` ներառյալ էկոհամակարգերի պահպանությունը, անվտանգ ջրամատակարարման, ջրահեռացման բարելավումը, ջրի հետ կապված հիվանդությունների վերահսկողությունը և նվազեցումը:
Կոնկրետ նպատակներն են.
- Օժանդակել՝ Հայաստանի կառավարությանը ազգային և/կամ տեղական նպատակային ցուցանիշների սահմանման գործընթացում.
- Նպաստել՝ Հայաստանի կողմից ջրի և առողջության մասին արձանագրության վավերացմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից` հետևյալ հիմնական գործընկերների հետ համատեղ`
- բնապահպանության նախարարությունը,
- առողջապահության նախարարությունը,
- տարածքային կառավարման նախարարությունը,
- <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի >> ՀԿ-ն, որը համակարգում է ՀԿ-ների ներդրումները և տրամադրում է նյութատեխնիկական աջակցություն:
Հիմնական խնդիրները և միջոցառումները նպատակային ցուցանիշների սահմանման գործընթացի շրջանակներում
- Հիմնական շահագրգիռ կողմերի բացահայտում և համակագման մեխանիզմի ստեղծում
Ծրագրի շրջանակներում պետք է ստեղծվեն հետևյալ մարմինները ` Աշխատանքային խումբը (կազմված փորձառու ազգային փորձագետներից և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քարտուղարության ներկայացուցիչներից), Ղեկավար հանձնախումբը և ՀԿ համակարգող մարմինը:
- Ելակետային իրավիճակի վերլուծություն
- Խնդիրների բացահայտում և գերակայությունների սահմանում
Նախնական նպատակային ցուցանիշների, միջոցառումների ծրագրի և ինդիկատորների համաձայնեցում
- Լայնածավալ խորհրդակցություններ առաջադրված նպատակային ցուցանիշների և համապատասխան միջոցառումների ծրագրի շուրջ
- Նպատակային ցուցանիշների, դրանց հրապարակումների և բոլոր շահառուների հետ կապի վերջնական համաձայնեցում
- Շահագրգիռ կողմերի ներգրավում
Ծրագրի իրականացման ժամկետը` 18 ամիս, վերջնաժամկետը` 2014թ.-ի հունիսի վերջ:
Ծրագրի ավարտին կսահմանվեն արձանագրության շրջանակում նպատակային ցուցանիշները և դրանց կատարման ժամկետները, ինչպես նաև` ակնկալվում է, որ Հայաստանը կավարտի արձանագրության Կողմ դառնալու համար բոլոր անհրաժեշտ ներքին գործընթացները:
Հայաստանում ՋՌՀԿ բնագավառում ազգային քաղաքականության երկխոսությանղեկավար հանձնախմբի հանդիպում
- 9-րդ հանդիպում, Դեկտեմբերի 12, 2012թ.
- 11-րդ հանդիպում, Դեկտեմբերի 12, 2013թ.
- 12-րդ հանդիպում, Մայիսի 6-ին, 2014թ.
<<Ջուր և առողջություն>> արձանագրության տեքստը ոչ պաշտոնական թարգմանությամբ
ՀԿ-ների խորհրդատվական հանդիպում
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ – Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԵՏՀ-ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջուր եւ առողջություն»արձանագրության վավերացման
Նպատակային ցուցանիշների եւ նպատակային ժամկետների իրականացման աջակցության գործողությունների ծրագիր
Հայաստանում առողջության բարելավում` նպատակային ցուցանիշների սահմանման միջոցով` ջրի կայուն կառավարում, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և պատշաճ ջրահեռացում ապահովելու նպատակով
Նախնական սահմանված ազգային նպատակները և նպատակային ժամկետներն` ըստ Հայաստանում <<Ջուր և առողջություն>> արձանագրության