usaid_logoh  ngoc

Իրականացման վայրը` Արտաշատի շրջանի 10 գյուղ
Տևողությունը` 2004թ. սեպտեմբեր – 2005թ. մայիս
Ծրագրի ‎ֆինանսավորումը` USAID (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) և NGOC (Հկ-ների կենտրոն)

Նպատակը

Կրճատել թունաքիմիկատների ազդեցությունը Արտաշատի շրջանի բնակիչների առողջության և շրջակա միջավայրի վրա

Ձեռքբերումները

  • Գյուղական բնակչության շրջանում առողջության վրա թունաքիմիկատների վնասակար ազդեցության մասին իրազեկությունը բարձրացել է 50% –ով: Ձեռք են բերվել տվյալներ նախքան հարցումները և դրանցից հետո, օգտագործվել է STATA փաթեթը, կատարվել են լաբորատոր ուսումնասիրություններ: Բնակիչների 26 % -ը նշում է, որ հիմնախնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստացել է ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ հկ-ի տրամադրած տեղեկատվական աղբյուրներից: 
  • Արտաշատի շրջանի 10 գյուղի երեխաներ ներգրավվել են իրազեկության բարձրացման արշավում` 8 թատերականացված ներկայացումներին մասնակցելու միջոցով: 
  • 50 % -ով ավելացել է հիմնախնդրով հետաքրքրված տեղական և տարածաշրջանային մակարդակների հկ-ների, կառավարական, առողջապահական մարմինների թիվը: Կատարվել է արագ նախա- և ետգնահատում: 
  • Մոտ 3 անգամ ավելացել է անձնական պաշտպանության արտահագուստ օգտագործողների քանակը: 

Եզրակացություն

Ծրագրի շրջանակներում իրականացված գործունեությունը նպաստել է Արտաշատի շրջանում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների ազդեցության կրճատմանը:
Սա վկայում է այն մասին, որ նման ռազմավարություն պետք է իրականացվի ողջ հանրապետությունում` հեռագնա նպատակին հասնելու համար, այն է` նվազեցնել Հայաստանում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների ազդեցությունը: 

Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ