ditak-logos

Ծրագրով նախատեսված է բարելավել Արարատի մարզի Դիտակ համայնքի բնակչության համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը:

Դիտակ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը կառուցվել է 1969 թ.-ին: Այն ներկայումս  քայքայված է, և ջրի կորուստը կազմում է 80%: Չնայած նրան, որ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա, այն  աշխարհագրորեն մեկուսացված է: Գյուղը զբաղեցնում է 217 հա տարածք: Որոշ տնտեսությունների տնամերձ հողամասերը (մոտ 15 հա) ճահճացած են, քանի որ ոռոգման սեզոնին ջրանցքի ջրերը լցվում են այդ հողամասերը: Հողերի մի մասը (15-20 հա) աղակալած է: Ամռանը,  ջրի սպառման ծավալների ավելացման հետևանքով, նվազում է ջրի ճնշումը, որը պատճառ է դառնում համակարգի մեջ աղտոտված ստորերկրյա ջրերի ներթափանցման  և ջրի որակի վատթարացման:

Ընդհանուր նպատակն է բարելավել Դիտակ գյուղի 230 ընտանիքի (տնային տնտեսությունների) համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը` խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնման և դրա կառավարման գործում համայնքային ներգրավվածության միջոցով:

Այս խնդրի լուծման համար հարկավոր է (ա) վերակառուցել ջրամատակարարման հին համակարգը` բարելավելով անվտանգ խմելու ջրի հասանելիությունը, (բ) ներգրավել շահագրգիռ կողմերին <<Ջրի անվտանգության ծրագրի>> ստեղծման և իրականացման մեջ, և (գ) բարձրացնել համայնքի իրազեկվածությունը ոչ անվտանգ խմելու ջրի հետ կապված առողջապահական ռիսկերի վերաբերյալ:

Ծրագրի տևողությունը մեկ տարի է:

The project duration is one year.

pdf-icon Prevention of water borne diseases

pdf-icon Drinking water supply management