logos

scorecardՄԱԿ-ի ԵՏՀ – ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասարաչափ հասանելիության ապահովմանը:

Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը: Հավասարաչափ հասանելիության գնահատման քարտը, որն ինքնագնահատման վերլուծական գործիք է, մշակվել է «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում` օգնելու համար կառավարություններին` սահմանել ջրի և ջրահեռացման  հավասարաչափ հասանելիության ելակետային ցուցանիշը, բացահայտել հարակից առաջնահերթությունները և քննարկել հետագա ձեռնարկվելիք գործողությունները:  

Հայաստանն ազգային մակարդակում հավասարաչափ հասանելիության գնահատման քարտի կիրառման իր մտադրության մասին հայտարարել է 2014թ-ի նոյեմբերին տեղի ունեցած ջրի և առողջության հարցերով աշխատանքային խմբի յոթերորդ հանդիպման ժամանակ:

Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակի հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման նպատակային խնդիրները

  • Հասնել ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության իրավիճակի և դրա հետ կապված մարտահրավերների ավելի լավ պատկերացման` դյուրացնելու համար խնդիրների բացահայտումն ու դրանց առաջնահերթության որոշումը, որոնք պետք է հաշվի առնվեն արձանագրության շրջանակում թիրախները սահմանելիս
  • Բացահայտել համապատասխան շահագրգիռ կողմերին և ստեղծել կապեր նրանց հետ
  • Բարձրացնել հավասարության հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկությունը
  • Մշակել խնդիրների լուծման առկա քաղաքականության միջոցառումների համապարփակ գնահատական

Ծրագրի իրականացումը տևել է 12 ամիս, ավարտվել է 2016թ-ի հոկտեմբերին:

Շահագրգիռ կողմերի վաղ ներգրավվածության ապահովման և ինքնագնահատման իրականացման հիմնավորման, խնդիրների, գործընթացի և ակնկալվող արդյունքների բացատրության նպատակով 2015թ-ի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մեկնարկային սեմինար, որին անմիջապես հաջորդեցին փոքրածավալ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերաբերյալ խորհրդակցությունը և ԵՄՋՆ ԱՔԵ ղեկավար հանձնախմբի հանդիպումը: Վերոհիշյալ սեմինարն օգնեց բացահայտել լրացուցիչ շահագրգիռ կողմերին, որոնք հետագայում ներգրավվեցին գնահատման աշխատանքներում:

2016թ-ի հուլիսի 7-8-ը տեղի ունեցավ բացահայտումներին նվիրված աշխատաժողով, որի նպատակն էր ներկայացնել միջանկյալ արդյունքները, հավաքագրել լրացուցիչ տեղեկատվություն, բացահայտել բարեփոխումների տարբերակները և քննարկել հնարավոր առաջարկությունները:

Առաջին աշխատաժողովից հետո ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և հիմնական շահագրգիռ կողմերը ստեղծեցին ծրագրային թիմ, որը բաղկացած էր «Ջրի և առողջության մասին» արձանագրությունում ընդգրկված հիմնական ոլորտներում մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ազգային խորհրդատուներից և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ ներկայացուցչից: Ծրագրային թիմին աջակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի ԵՏՀ – ի կողմից նշանակված միջազգային խորհրդատուն և ՄԱԿ – ի ԵՏՀ աշխատակազմի ներկայացուցիչը: Աշխատանքային խումբը հավաքագրեց անհրաժեշտ տեղեկատվությունը և հայերեն ու անգլերեն լեզուներով պատրաստեց  ելակետային իրավիճակի վերլուծության  և լրացված ինքնագնահատման քարտի նախնական տարբերակները, որոնք այնուհետև քննարկվեցին  ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:

Երկրորդ սեմինարի ժամանակ Հայաստանը հայտարարեց կառավարության և շահառու նախարարությունների հաստատմանը ներկայացվելիք ջրամատակարարման և  ջրահեռացման հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի մշակման իր մտադրության մասին:

Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման քարտ