«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ի կողմից տրվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի մեկնարկը։
Սույն 24–ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ.–ի հունվարի 1–ին, նպատակ ունի նպաստել Արարատյան դաշտում բնական ջրային պաշարների կայուն կառավարմանն` ընդլայնելով կանանց խմբերի մասնակցությունը համայնքի ջրային պաշարների վերահսկման գործընթացին` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով: Դրան հասնելու համար, պետք է ձեռնարկվի միմյանց հետ փոխկապակցված երեք գործողություն` ազգային մակարդակում քննարկումներ սակագների փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ` խոցելի և մարգինալացված խմբերի համար խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման համար, մարզային մակարդակում մշտադիտարկման վրա հիմնված մասնակցություն ոռոգման ջրի վերահսկմանը և համայնքային մակարդակում չորս փորձնական նախագծերի իրականացում։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քննարկում խոցելի և մարգինալացված խմբերի համար խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով սակագների փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ
- Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գործող սակագների ազդեցության գնահատումը խոցելի և մարգինալացված խմբերի վրա
- Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ/ԱՀԿ–ի եվրոպական գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության Կողմերի 5-րդ նիստին
- Ազգային սեմինար
Իրազեկության բարձրացման քարոզարշավ
- Գիտելիքների, մոտեցումների և գործելակերպերի ուսումնասիրություն
- Ինտերակտիվ պրեզենտացիաներ տարրական դասարանների երեխաների համար` ջրային պաշարների և ջրահեռացման կայուն գործելակերպերի վերաբերյալ
- Տեղեկատվական նյութեր
Մշտադիտարկման վրա հիմնված մասնակցություն ոռոգման ջրի վերահսկմանը
- Միջազգային փորձագիտական խորհրդատվություն ջրային պաշարների կառավարման ոլորտում համայնքի մասնակցության վերաբերյալ
- Ուսուցում ոռոգման ջրի օգտագործման կառավարման մասին
- Ոռոգման ջրի կառավարման մշտադիտարկում համայնքի կողմից
- Դասընթացներ համայնքի ներկայացուցիչների համար` ծրագրային առաջարկների պատրաստման վերաբերյալ
Չորս փորձնական նախագծերի իրականացումը
Ապագա, Արմավիրի մարզ
2019 թ-ի Արմավիր մարզի Ապագա համայնքում իրականացվել է 157 մ ոռոգման ջրագծի կառուցումը մետաղյա խողովակաշարով, այն ունի ստորգետնյա տեղադրություն, որը ապահովում է դրա հուսալիությունն ու երկարակեցությունը/ ապահովում երկարաժամկետ ծառայումը: Համայնքի կողմից ներդրման շնորհիվ կառուցվել է այդ խողովակաշարի 30 մ-ը:
Այսպիսով 2020 թ-ին երկրորդ փուլով Արմավիր մարզի Ապագա համայնքում շարունակվել է ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, կառուցվել է 120 մ ոռոգման ջրագիծ:
2020 թ-ին երրորդ փուլով Արմավիր մարզի Ապագա համայնքում շարունակվել է ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, կառուցվել է ևս 108 մ ոռոգման ջրագիծ:
Տափերական, Արարատի մարզ
2019 թ-ի նոյեմբերին կառուցվել է մետաղյա խողովակաշարով խմելու ջրագիծ 512 մ երկարության, որը նորակառույց մայր ջրագիծը միացրել է Տափերականի ներքին ցանցին: Համայնքի ներդրումը 400 000 ՀՀ դրամ է:
Բերքանուշ, Արարատի մարզ
2020 թ-ի ապրիլին 193 մ երկարությամբ ոռոգման ջրագծի կառուցումը: Ոռոգման ջրագիծը կառուցվել է ցեմենտբետոնե կիսախողովակներով և 5 ջրբաժան հատվածում կառուցվել են ջրթող ավազանններ: Ջրատարի այն հատվածը, որը հատվում է ճանապարհի հետ, ստորգետնյա մետաղյա խողովակից է:
Նման ոռոգման ջրատարը զգալիորեն նվազեցնում է ջրի կորուստը: Այժմ ջրատարը կարող է ոռոգման ջրով ապահովել Բերքանուշի 12 հա հողատարածքների ոռոգումը, ինչը կթեթևացնի երկրագործությամբ զբաղվող 30 տնտեսության հոգսը: Ջրագծի կառուցման համար համայնքի ներդրումը կազմել է 1 միլիոն ՀՀ դրամ:
Լուսագյուղ, Արմավիրի մարզ
Արմավիր մարզի Լուսագյուղ համայնքում 2020 թ-ի մայիսին իրականացվել է համայնքի միջնակարգ դպրոցին պատկանող այգու և ծաղկանոցի տարածքում ոռոգման ջրագծի կառուցում 155 մ երկարությամբ: Սա հնարավորություն կտա աշակերտներին ներգրավել ոռոգման աշխատանքներում, նման խնամքը կսերմանի նրանց մեջ սեր դեպի բնությունը, նրանք ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ բույսերի մշակման վերաբերյալ:
Տեսաֆիլմեր
- «Կանայք՝ գյուղ ջուր բերող»` տեսաֆիլմ՝ նվիրված Արմավիրի մարզի Ապագա և Արարատի մարզի Բերքանուշ համայնքներում ոռոգման ջրագծերի և Արարատի մարզի Տափերական համայնքում խմելու ջրագծի կառուցմանը
- Ապագա համայնքի կանայք լուծել են ոռոգման հարցը
Հոդվածներ Էկոլուր տեղեկատվական կենտրոնի կայքում շինարարական աշխատանքների վերաբերյալ
- Արտագնա աշխատանքի փոխարեն վերադարձ դեպի հողը․ Ապագայի ոռոգման ջրի խնդիրը լուծման փուլում է
- Տափերականի խմելու ջրի խնդիրը լուծման ճանապարհին է
- Բերքանուշ գյուղի 30 տնտեսություն ոռոգման ջուր ստացավ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ծրագրի շնորհիվ
Շնորհակալագրեր
ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի տեղեկագրեր
- 2019թ. հուլիս – 8-րդ էջ
- Տոնական տեղեկագիր, 2020թ. դեկտեմբեր – 5-րդ էջ
Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում
Առցանց եզրափակիչ սեմինար
Մամլո հաղորդագրություն – Пресс-релиз
12:30-13:00 Մասնակիցների գրանցում
13:00-13:10 Բացման խոսք
Ելենա Մանվելյան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախագահ
Քրիստիան Լամար, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամ
Բաղադրիչ 1․ Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը և մատչելիությունը
Տեսանյութ – Soroptimist & Earth Forever / WeWash / Bulgaria / ITW Elena
13:45-14:15 Հարցեր և քննարկում մարտահրավերներին դիմակայելու փորձի վերաբերյալ
14:15 -14:30 Սուրճի ընդմիջում
Բաղադրիչ 2․ Կանանց ներգրավումը ոռոգման ջրի կառավարման և մշտադիտարկման գործընթացում
14:30-14:40 Ծրագրի շրջանակում կանանց կողմից իրականացված ջրի մշտադիտարկման արդյունքները, Քնարիկ Գրիգորյան, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ
Տեսանյութ – About Dutch Water Authorities
14:50-15:00 Կանանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարմանը Մոլդովայում, Տատյանա Սինյաևա, «Էկո- ՏԻՐԱՍ» (Eco-TIRAS)
COVID-19-ի մարտահրավերները ծրագրի իրականացման համատեքստում
15:10-16:00 ՀԿՀԱԱՇՄ–ի արձագանքը կորոնավիրուսի համավարակի մարտահրավերներին
Հարցեր և քննարկում մարտահրավերներին դիմակայելու փորձի վերաբերյալ
Միջոցառման ավարտը