«Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագիրն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի համար» ՀԿ-ի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության և «Հիքս Բերնհամ էնդ Ուիլյամս» ՍՊԸ-ի հետ համատեղ:

ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հիմնված է ընթացիկ և նախորդ նախագծերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք ՀՀ կառավարությունը, ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն և այլ դոնոր ու հասարակական կազմակերպություններ իրականացնում են գյուղական Հայաստանում տնտեսական մարտահրավերները լուծելու համար:

ԳՏԶ ՆՏՀ-ի գործողությունները խթանում են ներառական, կայուն տնտեսական անվտանգությունն ու տնտեսական աճն` աջակցելով առնվազն 100 բիզնեսի՝ առնվազն 60 համայնքում: Ծրագիրն արագացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների) աճը տարածաշրջաններում, նպաստում է շուկայական կապերի ստեղծմանն արտադրողների և գնորդների միջև և ստեղծում է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն խթանում է մրցունակ գյուղատնտեսական ոլորտի զարգացումը` բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունը, ինչպես նաև վերջիններիս` որակի չափանիշներին համապատասխանելու կարողությունը:

ՀԿՀԱԱՇՄ-ն 2019թ․-ին իրականացրել է «Պեստիցիդների գնահատման զեկույց և ավելի անվտանգ օգտագործման գործողությունների պլան»-ի (PERSUAP) թարմացում: PERSUAP-ը վերլուծությունն է այն մշակաբույսերի, որոնց աճեցման համար  աջակցության տրամադրումը հնարավոր է, ինչպես նաև այդ մշակաբույսերի վնասատուների և 2018թ․-ին Հայաստանում ներմուծման և օգտագործման համար գրանցված բոլոր հնարավոր թունաքիմիկատների վերլուծությունն է։ PERSUAP-ը կթարմացվի 2022 թվականին:

PERSUAP-ի վերաբերյալ դասընթացները կանցկացվեն 100 ֆերմերի շրջանում: Կանցկացվի նաև 100 առաջարկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

«ՎԴԻՊ-ը որպես թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելու միջոց» թեմայով ուսուցումներ համայնքներում