Նպատակը՝ ապահովել Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների, ինչպես նաև «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցում» (ՔՆՄԿՌՄ/SAICM) գործընթացի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումը
Ծրագրի շրջանակում իրականացված քարոզարշավը կնպաստի քիմիական կոնվենցիաների վերաբերյալ ազգային պլանների, ինչպես նաև ՔՆՄԿՌՄ-ի և կայուն զարգացման 3-րդ նպատակի․ «Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից» թիրախ 3.9-ի․ «Մինչև 2030թ.-ն էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը», նպատակ 12-ի․ «Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ», թիրախ 12.4-ի, որը համահունչ է ՔՆՄԿՌՄ-ի ընդհանուր նպատակներին՝ «Մինչև 2020թ. հասնել քիմիական նյութերի և բոլոր թափոնների բնապահպանորեն անվտանգ կառավարմանը․․․ և զգալիորեն կրճատել դրանց արտազատումը մթնոլորտի, ջրի և հողի մեջ՝ նվազեցնելու դրանց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա» հաջողությամբ իրականացմանը։
Տեղեկատվական նյութեր`
- Ստոկհոլմի կոնվենցիա
- Ստոկհոլմի կոնվենցիայում թվարկված ԿՕԱ-ները
- էնդոկրին համակարգի աշխատանքը խաթարող քիմիական նյութեր
- Ո՛չ կապարով թունավորումներին
- Կենցաղային օգտագործման տարբեր տեսակի լամպերի առավելություններն ու թերությունները (վերատպագրություն)
- Կոտրված լյումինեսցենտային լամպերը վտանգավոր են առողջության համար (վերատպագրություն)