Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24/2,
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: officeawhhe@awhhe.am

ruhyen

Այլ

2016թ-ի հունիսի 14-ին Արարատի մարզի Դիտակ համայնքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի բացման արարողությունը: Իրականություն դարձավ շուրջ 40 երեխայի վաղեմի երազանքը: Նրանք այսուհետ կհաճախեն իրենց երազանքների մանկապարտեզը, որտեղ ապահովված են բոլոր պայմանները կրթության և հանգստի կազմակերպման համար: Մանկապարտեզի վերանորոգումն ու վերակառուցումը հնարավոր է դարձել շվեյցարական <<Սուղիղ վեղ լ’Ավենիղ>>   հիմնադրամի  (the Swiss Sourire vers I’Avenir Foundation) առատաձեռն ֆինանսական աջակցության շնորհիվ: Մանկապարտեզի գործարկման հետ  կապված բոլոր աշխատանքներն իրականացվել են <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի համակարգմամբ: Միջոցառման ժամանակ հիշյալ կազմակերպությունը շնորհակալական խոսքեր ուղղեց բոլոր այն պետական ու միջազգային կազմակերպություններին և անձանց, որոնք իրենց ներդրումն են բերել այս կարևոր գործում: Երախտիքի խոսքեր հղվեցին ՀՀ կառավարությանը, Արարատի մարզպետարանին, Միացյալ Նահանգներից Սիլվա Աթոլիկյանին և Թիվոլ Քալաջյանին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և մի շարք անհատ բարերարներին: 

IMG_1312 IMG_1302

DSCN4621 DSCN4647

Արդյունքները

Ստեղծվել է հիմնական շահագրգիռ կողմերի /կառավարական և հասարակական կազմակերպություններ/ ներգրավմամբ աշխատացանց` Հայաստանում մարդու առևտրի դեմ արդյունավետ ռազմավարության ուժեղացման նպատակով:
Աճել է հասարակության իրազեկությունը թրաֆիքինգի հիմնախնդրի և աղքատության հետ վերջինիս կապի վերաբերյալ:
Հաստատվել է խաչաձև կայուն երկխոսություն կառավարական մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների միջև` հակաթրաֆիքինգի հարցի շուրջ:

1 2
Հանդիպում Պանտելիս Ջիանոլիսի` Հայաստանում Հունաստանի դեսպանատան Էկոնոմիկայի և կոմերցիայի գրասենյակի տնօրենի, հետ

Ուսանողների հետաքրքրությունը թրաֆիքինգի հարցի նկատմամբ (Դասախոսություն Արարատի մարզի Արտաշատ քաղաքում)

3 4

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսում են դասախոսությունը (Սյունիքի մարզ, Գորիս)

Ծրագրի համակարգողի և օգնականի այցը Վրաստան` “Մարդու իրավունքների մասին տեղեկատվական ծառայություն” կազմակերպության հետ հանդիպման նպատակով

 

Տեղադրել հոդվածները թրաֆիքինգի վերաբերյալ
1. Հեքիաթային կյանքի մասին խոստումները կանանց ստիպում է մեկնել Դուբայ
2. Նախկին ոստիկանը մեղադրվում է մարդու առևտրի մեջ
3. Թեթև վճիռ մարդու վաճառքի համար
4. Դատարանը մեղմ է մարդու առևտրի հարցում
5. Հակաթրաֆիքինգային ջանքերը Հայաստանում. Մաս 1-ին
6. Հակաթրաֆիքինգային ջանքերը Հայաստանում. Մաս 2-րդ

Healthy Environment for Our Children — Healthy Generation for Armenia