- Առողջության բարելավում. Եվրոպառլամենտն աստիճանաբար մոտենում է սնդիկի վերացմանը առողջապահության հատվածում, մամլո հաղորդարություն — Press_Release PDF — 45KB
- Վերջնական հաշվետվություն — Final report PDF — 1.25Mb
- Գործադիր ամփոփում — Summary PDF — 60KB
- Գործադիր ամփոփում — Survey PDF — 100KB
- Հանձնարարականներ ծովամթերքների վերաբերյալ — Executive summary PDF — 120 KB
- Հաճախակի տրվող հարցեր — FAQs_Armenian PDF — 64 KB
- Տեղեկատվական թերթիկներ սնդիկի մասին շ(PDF, 150 KB ):
Տևողությունը`սեպտեմբեր 2005թ. – մայիս 2006թ.
Հետազոտական աշխատանքները ֆինանսավորել է Աբոշյանների ընտանիքը:
Խնդիրները
- Որոշել բնածին արատների դեպքերի և աղտոտիչների հնարավոր կապը:
- Կրթել ծնողներին, ուսուցիչներին և հանրությանը աղտոտիչների տեսակների, դրանց ազդեցության ուղիների, դրանց ճանաչման, վտանգավոր ազդեցությունից խուսափելու, օր.` քիմիկատների անվտանգ օգտագործման, ոչնչացման և համապատասխան այլընտրանքների, վերաբերյալ:
- Բարձրացնել որոշում կայացների իրազեկությունը երեխաների առողջության համար քիմիկատների օգտագործման վտանգների մասին և խրախուսել այնպիսի քաղաքականությունը, որը հաշվի է առնում քիմիկատների նկատմամբ երեխաների հատուկ խոցելիությունը:
- Ուսուցանել բուժմասնագետներին որոշակի քիմիկատների նկատմամբ երեխաների եզակի խոցելիության և Երևան քաղաքում քիմիկատների ազդեցության վտանգների վերաբերյալ:
Նկարում (ձախից աջ)` Ելենա Մանվելյան, ՀԿՀԱԱՇՄ հ/կ նախագահ, Արիզոնայի Համալսարանի պրոֆեսոր` Վ. Աբոշյանն իր կնոջ հետ, ՙԽազեր՚ հ/կ նախագահ` Ալլա Համբարձումյան, 2004թ.
Թունաքիմիկատների մասին ահազանգը Հայաստանում
Ֆինանսավորումը` GGF-ի
Իրականացման վայրը` Կոտայքի և Արարատի մարզեր
Տևողությունը` 10 ամիս (2004-2005)
Գործունեությունը
• ԿՕԱ-ների, մասնավորապես թունաքիմիկատների, հիմնախնդիրը Կոտայքի և Արարատի մարզերում իրականացրած լայն քարոզարշավների, կառավարական կառույցների և գյուղական համյանքների հետ փոխգործակցության շնորհիվ իր վրա է հրավիրել որոշում կլայացնողների, հասարակայնության, տարբեր հասարակական կազմակերպությունների ուշադրությունը (2004թ. հունիս-2005թ. հունիս):
• Կազմակերպվել է 2 սեմինար Կոտայքի և Արարատի մարզերում :
• Կազմակերպվել է հանդիպում կանանց, բնապահպանության և բժշկության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ` Արարատի մարզում թունաքիմիկատների և վերարտադրողականության հիմնախնդրի վերաբերյալ:
• Մշակվել և հրատարակվել է 6 տեղեկատվական թերթիկ` գյուղաբնակ վայրերում տարածելու համար:
• Ստեղծվել և հրատարակվել է պլակատ` տարածման նպատակով:
• Ստեղծվել և բնապահպանական հկ-ների միջոցով տարածվել է 2 տեղեկագիր:
• Թերթերում հրապարակվել է 4 հոդված:
• Թեման լուսաբանվել է հեռուստատեսությամբ:
• Հետազոտվել է կրծքի կաթի 42 նմուշ` թունաքիմիկատներով աղտոտվածության նկատմամբ, ստանդարտների և որակի ազգային ինստիտուտի բազայի վրա /փորձարարական լաբորատորիա/:
• Հայաստանում PURE-ի քաղաքականության պաշտպանության նպատակով թարգմանվել է ՙԴեպի թունաքիմիկատների կրճատում՚ ձեռնարկը, որը բաշխվել է շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպություններին: Մեր կազմակերպության 2 կամավոր իրականացրել է ուսումնասիրություն Արարատի մարզի Հայանիստ գյուղում, որի արդյունքները ներառվել են WECF-ի և Համբուրգի Գերմանական համալսարանի ներկայացրած ծրագրային հաշվետվությունում: Տես կայքում` www.awhhe.am /projects/
• Թարմացվել է կազմակերպության ինտերնետային կայքը:
• Ուժեղացել են կազմակերպության կարողությունները:
• ՀԿՀԱԱՇՄ-ն մասնակցել է միջազգային միջոցառումներին, օր.` PAN-ի ամենամյա հանդիպմանը Բարսելոնայում` կապված պեստիցիդների հարցի հետ:
• Տեղի է ունեցել էլեկտրոնային քննարկում շահագրգիռ բնապահպանական 9 հկ-ների միջոցով` պեստիցիդների հմնախնդրի շուրջ:
Քաղված դասերը
• Հայաստանում, նույնիսկ որոշումներ կայացնողների շրջանում, դեռևս բացակայում է պարզ ըմբռնողությունը PURE-ի և անվտանգ այլընտրանքների ու ռազմավարության մասին:
• Անհրաժեշտ է ավելի լայնորեն իրականացանել PURE -ի և բնակչության շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավները:
• Գյուղական բնակչությունը կարիք ունի Վնասատուների Ինտեգրացված Կառավարման մասին ուսուցման` զուգակցված այլընտրանքային հողագործության հետ:
• Թեև 1972 թ-ից արգելված է ԴԴՏ-ի օգտագործումը, գյուղաբնակ կանանց կրծքի կաթի նմուշներում հայտնաբերվել են ԴԴՏ և ԴԴՏ-ի մետաբոլիտներ, որը վկայում է ԴԴՏ-ի շարունակական օգտագործման մասին:
• Կարիք կա միավորելու բնապահպանական հարցերով զբաղվող հկ-ներին` ԿՕԱ-ների, մասնավորապես շրջակա միջավայրի համար անվտանգ հողագործության հարցերով ցանցային աշխատանքներ կատարելու նպատակով:
ՀԿՀԱԱՇՄ հկ ողջ անձնակազմն իր խորին երախտագիտությունն է հայտնում ծրագրի ֆինանասավորման և աջակցման համար` ծրագրով առաջադրված բոլոր նպատակային խնդիրների կատարման համար:
Սեմինար Կոտայքի մարզում հկ-ների, պետական պաշտոնյաների և որոշումներ կայացնողների հետ
Սեմինար Կոտայքի մարզում հկ-ների, պետական պաշտոնյաների և որոշումներ կայացնողների հետ
Սեմինար Արարատի մարզում կանանց և տեղական մարմինների հետ
Թունաքիմիկատների գերեզմանոցը: Նմուշահանում
Ֆինանսավորումը` Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
Գտնվելու վայրը` Երևան
Տևողությունը` 2004թ. սեպտեմբեր – 2005թ. մայիս
Մարդու առողջության վրա պասիվ ծխելու վնասակար ազդեցության մասին տեղեկատվության բացակայությունը Հայաստանի բնակիչների համար գլխավոր հիմնախնդիրներից մեկն է: Նկատի ունենալով Հայաստանում ծխող տղամարդ-վարորդների տոկոսային բարձր քանակը, ինչպես նաև հայ տղամարդու անկախ վարքագծի հանդեպ հայերի ավանդական հաշտվողականությունը, պետք է ընդունել, որ երթուղային տաքսիների վարորդների ծխելու երևույթը Հայաստանում դարձել է իրական աղետ յուրաքանչյուրիս, հատկապես երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց համար:
Երևանում ամենից շատ օգտագործվող փոխադրամիջոցը երթուղային տաքսիներն են, որոնց վարորդներն աշխատանքի ժամանակ ծխում են:
Չնայած հասարակական վայրերում և աշխատավայրերում պասիվ ծխելու ազդեցության կրճատմանն ուղղված տարբեր ծրագրերի և քաղաքականությունների իրականացմանը, այնուամենայնիվ, քիչ ուշադրություն է դարձվում մարդու առողջության վրա պասիվ ծխելու ազդեցության նվազեցմանը հասարակական փոխադրամիջոցներով տեղափոխվելիս:
Պասիվ ծխելու հիմնախնդրի հրատապությունը պայմանավորված է աշխատավայրերում ծխելը սահմանափակող համապատասխան օրենքի բացակայությամբ: Այն փաստը, որ ծխախոտի մասին օրենքը ներկայումս ձախողված է, վկայում է քաղաքացիների և քաղաքականություն մշակողների անտարբերության և դժկամության մասին, որը բխում է հիմնականում հիմնախնդրի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունից:
Վերջնանպատակը
Մինչև 2005թ. նվազեցնել պասիվ ծխելու վտանգը Երևանի երկու թաղամասերը սպասարկող հասարակական փոխադրամիջոցներում (երթուղային տաքսիներ)
Արդյունքները
• Ավան և Ավան-Առինջ թաղամասերում պասիվ ծխելու վտանգի մասին իրազեկությունը 100 վարորդի, վերարտադրողական տարիքի 100 կնոջ և 300 դպրոցականի շրջանում բարձրացել է 50% -ով:
• Ավան և Ավան — Առինջ թաղամասերը սպասարկող երթուղային տաքսիների 100 վարորդի վարքագիծը որոշվել է ծրագրի իրականացման ընթացքում:
• Պասիվ ծխելու վտանգը Ավան և Ավան — Առինջ թաղամասերը սպասարկող հասարակական փոխադրամիջոցներում մինչև 2005թ. նվազել է` ծխող վարորդների թիվը 20 %-ով կրճատվելու շնորհիվ:
Հայաստանի հիվանդանոցներում անվտանգության և առողջության պահպանումը՚ ծրագրի նպատակն է` խրախուսել վարակիչ բժշկական թափոնների և չօգտագործվող դեղորայքի ծավալի կրճատումը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի ՙԱռողջապահությունն առանց վտանգ պատճառելու՚ /HCWH/ կազմակերպության աջակցությամբ: Ծրագրի տևողությունը 6 ամիս էր` 2004թ.հուլիսից մինչև 2004 թ. դեկտեմբեր: Իրականացման վայրը` Կոտայքի մարզ: Ծրագրի նպատակը որոշվել է` ելնելով գոյություն ունեցող այն բարձր ռիսկից, որն առկա է բուժհիմնարկներում բժշկական թափոնների հետ աշխատող անձանց, նաև շրջակա միջավայրի համար: Հիմնախնդիրն ուսունմնասիրելու համար ընտրվել են հետևյալ ուղիները` վայրեր` կարճատև, փորձնական ծրագրի համար, որակի և քանակի գնահատում, գույքագրում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Արդյունքները
- Ծրագիրը տվել է իր գնահատականը հիվանդանոցներից մեկում գոյացած վարակիչ բժշկական թափոնների քանակի և կազմության վերաբերյալ:
- Ձեռք է բերվել ճշգրիտ տեղեկատվություն Կոտայքի հիվանդանոցում գոյություն ունեցող կուտակված պաշարների և պահվող նյութերի մասին` չօգտագործվող դեղորայքների գույքագրման օրինակի հիման վրա:
- Դասընթացների և սեմինարների միջոցով ուսուցանվել է 85 բուժաշխատող` վարակիչ բժշկական թափոնների մշակման այլընտրանքային մեթոդների, օր.` մանրէազերծման, ավտոկլավներում, միկրոալիքային վառարաններում մշակելու վերաբերյալ:
Մշակվել են հանձնարարականներ բուժհիմնարկների և առողջապահության նախարարության համար:
Եզրակացություն
- Հիվանդանոցներում գոյանում է մեծ քանակությամբ զանազան թափոններ, որոնք պահանջում են անվտանգ մշակում և ոչնչացում /վարակիչ թափոններ, դեղորայք/:
- Բժշկական թափոնները, ներառյալ ժամկետանց դեղորայքները, որոնք կենսաբանորեն ակտիվ են, կարող են նշանակալիորեն սպառնալ առողջությանը, անվտանգությանը և շրջակա միջավայրին` ոչ ճիշտ պահպանման և հեռացման դեպքում:
- Հայաստանի բուժհիմնարկներում գոյություն չունի բժշկական թափոնների մշակման և հեռացման անվտանգ եղանակ:
- Ժամկետանց դեղամիջոցները մեծ քանակությամբ են կուտակվում բուժհիմնարկներում:
- Տուբերկուլյոզի դիսպանսերում բժշկական թափոնների կառավարման գոյություն ունեցող համակարգը թույլ չի տալիս ապահովել կատարյալ անվտանգություն` շրջակա միջավայրի ազդեցության առումով: Վտանգը դեռևս առկա է, քանի որ չի իրականացվում լրիվ ախտահանում:
- Բավարար քանակությամբ բուժփաթեթների, կոնտեյներների ձեռք բերումը, ՎԲԹ/վարակիչ բժշկական թափոն/ մակագրության կիրառումը կօգնի նվազեցնելու ՎԲԹ-ի պոտենցիալ ռիսկը շրջակա միջավայրի և բուժանձնակազմի առողջության համար:
- ԲԹ-ների մշակման և ախտահանման համար սարքավորումների ձեռք բերումը կնպաստի ՎԲԹ-ի ընդհանուր քանակի կրճատմանը և վարակիչ թափոնները կենցաղային թափոնների փոխակերպելուն:
- Բուժանձնակազմի ուսուցումը կնպաստի սեգրեգացիայի /տարանջատման/, թափոնների հավաքման և փոխադրման անվտանգ մեթոդների մասին իրազեկվելուն:
- Ուսունասիրության արդյունքներից ելնելով պետք է նշել, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել պետական մակարդակում բժշկական թափոնների կառավարման համակարգ ստեղծելու և համապատասխան օրենսդրական փաստաթղթեր մշակելու, նաև վերամշակման գործարաններ ստեղծելու համար:
ՀԿՀԱԱՇՄ հկ-ի ողջ անձնակազմը խորին շնորհակալություն է հայտնում Եվրոպայի ՙԱռողջապահությունն առանց վտանգ պատճառելու՚ / HCWH / կազմակերպությանը ծրագրի ֆինանսավորման համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նաև ԱՄՆ-ում HCWH-ին, որն աջակցել է մեր կազմակերպությանը` պլակատների և բուկլետների ստեղծման և հրատարակման գործում: