Ծրագիրն իրականացվում է <<Չուդ լճի մերձսահմանային համագործակցության կենտրոն>> կազմակերպության հետ համատեղ (www.ctc.ee) ` Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ծրագրային գործողություններ
- Ծրագրի մեկնարկային հանդիպում և դաշտային ուղևորության Էստոնիայում
- Տեղական բնապահպանական խնդիրների մասին մեթոդական մոդուլների մշակում` արտադասարանային ուսումնական ծրագրի համար
- Ուսուցիչների վերապատրաստում` <<Ինչպես արտադասարանային պայմաններում ուսուցանել բնապահպանական կայունության մասին>> թեմայով
- Աշակետների ակնարկների մրցույթ և լավագույն գաղափարների իրականացում
- Արտադասարանային բնապահպանական կրթության ծրագիր` 5 մարզային դպրոցում
- Ծրագրի եզրափակիչ սեմինար Երևանում
- Ծրագրի կառավարում և փորձաքննություն
2010թ-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է կենսաբազմազանության միջազգային տարի: Մայիսի 22-ն այդ առումով յուրահատուկ օր է, քանզի այդ օրն ամբողջ աշխարհում տոնում են կենսաբազմազանության միջազգային օրը, որն ընձեռում է աննախադեպ հնարավորություն` հասարակության ուշադրությունն այդ հարցի շուրջ բևեռելու համար: Օրն ու տարին տոնական էին նաև մեզ` հայերիս համար:
<<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, հաջողությամբ իրականացրեց <<Փրկենք ընձառյուծին Հայաստանում>> ծրագիրը:
Ծրագիրն ավարտվեց Հայաստանում բնակվող ամենահազվադեպ հանդիպող կաթնասուն կենդանիներից մեկի`ընձառյուծի, փրկությանը նվիրված գեղեցիկ միջոցառման իրականացմամբ, որը տեղի ունեցավ 2010 թ.-ի մայիսի 22-ին, Երևանի պետական կենդանաբանական այգում: Այն իրավամբ երփներանգ, ժպտառատ, հեքիաթային, ուրախ տոն էր, որին մասնակցում էր ավելի քան 200 երեխա` մայրաքաղաքի 7 դպրոցից: Բոլոր ութերորդ դասարանցիների համար նախօրոք, մեկ ամսվա ընթացքում, ՀԿՀԱԱՇՄ-ի ՀԿ-ն կազմակերպել էր դասընթացներ` կենսաբազմազանության, մասնավորապես` առաջավորասիական ընձառյուծի պահպանության հարցերի վերաբերյալ` նպատակ ունենալով օգնել երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր է կենսաբազմազանությունը երկրագնդի առողջ և կայուն զարգացման համար: Բոլոր դպրոցներում հայտարարվել էր ձեռքի աշխատանքի մրցույթ` ընձառյուծի պահպանության թեմայով: Գնահատման էր ներկայացվել շնորհալի աշակերտների հմուտ ձեռքերով պատրաստված 142 աշխատանք: Աշխատանքների գնահատման նպատակով ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկված էին մասնագետ արվեստագետներ և ԲՀՀ-ի ու ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ներկայացուցիչներ, տվեց իր գնահատականը բոլոր աշխատանքներին: Մրցույթի ամփոփման արդյունքում, 5 մրցանակային տեղերի արժանացավ թվով 25 աշակերտ, իսկ միջոցառմանը մասնակցած բոլոր երեխաները ստացան խրախուսական նվերներ:
Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի բնապահպանության նախարարը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոսը, Երևանի քաղաքապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչը: ՀԿՀԱԱՇՄ-ի ՀԿ նախագահ` տիկին Ելենա Մանվելյանը կազմակերպության անունից իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք աջակցել էին միջոցառման իրականացմանը: Միջոցառման ընթացքում 140 աշակերտ մայրաքաղաքի 7 դպրոցից մասնակցեց մրցութային խաղերին, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 176 դպրոցը:
Տոնն իրական տոն չէր լինի առանց երգ ու պարի: Բայց այս տոնն իսկականներից էր, ու այստեղ կար թե´ երգ, թե´ պար և թե´ ներկայացում: Բարձր տրամադրությունը թևածում էր ամբողջ կենդանաբանական այգում, անխտիր ժպտում էին բոլորը մեծերն ու փոքրերը: Օդում ծածանվում էին դրոշներն ու բազմերանգ փուչիկները, որոնք համապատասխանում էին երեխաների հագած վերնաշապիկների գույներին: Իսկ տոնի վերջում օդ բարձրացավ մի մեծ փուչիկ` ընձառյուծի պատկերով, և յուրաքանչյուրը, գլուխը վեր պարզած, նայելով երկնքին, իր մտքում պահեց մի մեծ երազանք, որ ցրվեն մթագնած ամպերը, որոնք սպառնում են ընձառյուծին ոչնչացման վտանգով, որ ընձառյուծները Հայաստան գան ու էլ չգնան, որ ապրեն ու շատանան…
Healthy Environment for Our Children — Healthy Generation for Armenia
|
Հիմնախնդիրը
Գյուղատնտեսությունում վտանգավոր թունաքիմիկատների օգտագործման հիմնախնդիրը մենք ներկայացնում ենք թատերականացված ներկայացման միջոցով: Այն կատարվել է ՙԴեպի թույներից ազատ ապագա՚ ծրագրի շրջանակներում: Ներկայացման նպատակն է` բարձրացնել հասարակության իրազեկությունը և խրախուսել հանրությանը` մասնակցել թունաքիմիկատների կրճատման գործընթացին: Ներկայացման հիմքում ընկած է գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի ՙԳաջաճ երկարաքիթը՚ հեքիաթը: Մենք որոշեցինք օգտագործել այս հեքիաթը` նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ:
Հեքիաթում գոյություն ունի ուղիղ կապ սննդամթերքների, օրինակ,մրգերի, բանջարեղենի, խոտաբույսերի և մարդկանց առողջության հետ:
Հեքիաթի գլխավոր հերոսը մի տղա է, որն ունի երկար քիթ և կուզ: Նա վառ կերպար է, որի ֆիզիկական արատները գրոտեսկային ձևով ընդգծում են թունավոր սննդի ազդեցությունը մարդու առողջության վրա:
Հեքիաթում մի մեծ տապանաքար է դրվում ՙՀրաշագործ՚ խոտաբույսի վրա, որը փրկում է մարդկանց ֆիզիկական տգեղությունից, իսկ մեր ըմբռնմամբ` նաև հիվանդություններից:
Ներկայացումը լի է կատակով, երաժշտությամբ և անակնկալներով:
ՙԵրակարաքիթը՚ ներկայացումը “Power Point” –ով
Երկարաքիթը՚ պատմվածքը` կազմակերպված Երևանի ՙԾիլ բուսաց՚ ներդաշնակ զարգացման կենտրոնի կողմից Հիմնական սյուժեի մեր մեկնաբանումը հետևյալն է: Հաննա անունով մի կին ունի արտակարգ գեղեցիկ մի տղա` Յակոբ անունով: Հաննան իր տղայի հետ շուկայում վաճառում է բանջարեղեն: Գնորդները դժգոհում են բանջարեղենից, մրգերից և խոտաբույսերից: Նրանք համոզված չեն, որ վաճառվող բանջարեղենը զերծ է քիմիկատներից: Մի օր ծեր կախարդ Կրատերվիզը գալիս է շուկա: Նա այդպես է անում 7 տարին մեկ անգամ: Ծեր կախարդը փոքրացնում է Հաննայի խոտաբույսերը և բանջարեղենը: Կրատերվիզը բողոքում է այն բանից, որ դրանք քիմիկատներ են պարունակում:
Յակոբին առաջին հայացքից դուր չի գալիս երկար քթով ծեր սապատավոր կախարդը և անվանում է նրան ծեր վհուկ: Կախարդ Կրատերվիզը որոշում է վրեժխնդիր լինել: Կախարդի խնդրանքով Յակոբը նրա զամբյուղը տանում է տուն: Կախարդ կինը հյուրասիրում է նրան ՙՀրաշագործ՚ խոտաբույսով պատրաստված ապուրով: Տղան քնում է և տեսնում տարօրինակ երազ. որոշ բանջարանոցային բույսեր եկել են նրան պատժելու, Յակոբը նրանց սովորական զոհերից մեկն է: Բանջարանոցային բույսերը դժգոհում են, որ մարդիկ նրանց հետ շատ դաժան են վարվում: Տղան երբ արթնանում է, նկատում է, որ իր քիթը կախարդի քթի նման երկար է և նաևունի նույնպիսի կուզ: Կախարդի դղյակում տղան սովորում է խոհարարություն, քանի որ կախարդը նրբահամ ուտելիքների սիրահար էր
Տղային վերջապես հաջողվում է վերադառնալ տուն: Այնուամենայնիվ, նա չգիտեր, որ արդեն 7 տարի է անցել, և որ նրան կախարդը վերածել է գաջաճ երկարաքիթ տղայի: Երբ տղան գալիս է մոր մոտ, մայրը նրան դուրս է շպրտում: Տղան չի հասկանում ոչինչ, մինչև որ կոշկակար Ուրբանը տղային ցույց է տալիս իր դեմքը հայելու մեջ: Հուսահատության պահին Երկարաքիթը հիշում է իր խոհարարական դասերը և դիմում է այդ երկրի հերցոգին, ով սիրում էր նրբահամ կերակուրներ, ընդունել իրեն որպես խոհարար: Տղային փորձում են և, քանի որ նրան հաջողվում է ձկան համեղ կերակուր պատրաստել, վերցնում են աշխատանքի: Նա նշանակվում է գլխավոր խոհարար և միշտ անձամբ է գնումներ կատարում: Մի օր նա գնում է մի սագ: Երբ նա վերադառնում է պալատ, հայտնաբերում է, որ սագը խոսում է: Այդ սագը հրաշագործի դուստրն է, որը կախարդված է եղել: Երկարաքիթը պահում է նրան իր սենյակում, և նրանք դառնում են լավ ընկերներ: Մի օր մեկ այլ հերցոգ է այցելում , որը նույնպիսի համադամասեր էր, ինպիսին այն հերցոգն էր, որի համար Երկարաքիթն աշխատում էր: Այցելուն պահանջում է, որպեսզի Երկարաքիթը պատրաստի սագի պաշտետ: Յակոբը երբեք չեր լսել այդ պաշտետի մասին, բայց խոստացավ պատրաստել: Նրա ընկերուհի Միմին օգնում է տղային, քանի որ գիտի բաղադրատոմսը: Յակոբն ու Միմին պատրաստում են պաշտետը, բայց սխալ եղանակով: Բացակայում է մեկ համեմունք: Պարզվում է, որ դա հենց այն համեմունքն է, որը կարող է երկարաքիթ տղային վերադարձնել իր նախկին տեսքին: Համեմունքը, որին ՙՀրաշագործ՚ էին անվանում, հայտնի է իր կախարդակկան հատկություններով: Այն աճում է միայն մաքուր հողում: Երբ մարդը փորձում է քիմիկատներ օգտագործել այդ համեմունքն աճեցնելու համար, այն փաթաթվում է մարդուն և խեղդում նրան: Իր ընկերուհի Միմիի օգնությամբ Յակոբը գտնում է այդ համեմունքը: Վերջինիս միջոցով Երկարաքիթը փոխակերպվում է նախկին Յակոբին: Յակոբը չի պատրաստում պաշտետը և որոշում է հեռանալ այնտեղից և տանել Միմիին իր հոր մոտ: Միմիի հայրը կախարդանքի միջոցով փոխակերպում է իր աղջկան` տալով նրան նախկին տեսքը:
Ներկայացման վերջում իմաստուն կախարդ Կրատերվիզը բերում է ՙՀրաշագործ՚ համեմունքով լի մի զամբյուղ և այն բաժանում հանդիսականներին:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|