Նպատակները
- Նպաստել մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ անվտանգ այլընտրանքների և ՎԴԻՊ-ի խթանման միջոցով՝ ուժեղացնելով գյուղաբնակ ֆերմերների, մասնավորապես՝ կանանց կարողությունները` գյուղմթերքներում թունաքիմիկատների մնացորդային քանակությունները նվազեցնելու համար
- Բարձրացնել իրազեկվածությունը ֆերմերների շրջանում՝ կենտրոնանալով կին ֆերմերների, ակադեմիական շրջանակների, համապատասխան պաշտոնյաների վրա՝ ՎԴԻՊ-ի մոտեցման հետ կապված տեղեկատվական քարոզարշավի անցկացման միջոցով
Տեղեկատվական նյութեր
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության ավելի քան 35%-ը: Ֆերմերներն ու գյուղատնտեսության աշխատողներն աշխատանքի անվտանգության և առողջության առումով կանգնում են ամենամեծ մարտահրավերի առջև, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է տարբեր փոքր ֆերմերային տնտեսություններում և ձեռնարկություններում: Ջերմատնային արտադրության արագ աճը, հատկապես՝ Արարատի մարզում, պահանջում է հատուկ ուշադրություն աշխատանքի անվտանգության և առողջության խնդիրներին: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները Հայաստանում լայն կիրառություն ունեն։ Գյուղատնտեսության ոլորտի աշխատողների առջև ծառացած աշխատանքի անվտանգությանը և առողջությանը սպառնացող վտանգների մասին լայնորեն տարածված թերզեկուցումը հանգեցնում է պատշաճ արձագանքման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների բացակայության: Ֆերմերների մեծ մասը լիովին չի հասկանում վտանգավոր թունաքիմիկատների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված առողջապահական խնդիրները: Մարդու առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և առավել հաճախ օգտագործվող թունաքիմիկատների հետ կապված ռիսկերի մասին իրազեկությունը հատկապես կարևոր է ջերմատներում աշխատանքի առողջության և անվտանգության խթանման գործում, որտեղ աշխատանքային պայմանները բնութագրվում են ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի անբարենպաստ միկրոկլիմայական պայմանների և աշխատանքային տարածքի օդի՝ փոշով, թունաքիմիկատներով և ագրոքիմիկատներով աղտոտվածության համադրությամբ: Հայաստանն Աշխատանքի միջազգային կազմակերպության «Գյուղատնտեսությունում աշխատանքի անվտանգության և հիգիենայի մասին» կոնվենցիայի կողմ չի հանդիսանում: Կոնվենցիային միանալը կնպաստի գյուղատնտեսության աշխատողների իրավունքների ավելի լավ պաշտպանությանը, գյուղական վայրերում մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը, ազգային քաղաքականության կատարելագործմանը:
Կոտայքի մարզը գյուղատնտեսության առաջատար մարզերից է: Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված վերջին (2016 թ.) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, Կոտայքում աղքատության մակարդակը 37,2% է:
Ըստ 2016 թվականի պաշտոնական մարդահամարի, Կոտայքում բնակվում է 254 397 մարդ (123 524 տղամարդ և 130 873 կին), որը կազմում է Հայաստանի ամբողջ բնակչության 8,4%-ը: Քաղաքային բնակչությունը կազմում է 137 481 մարդ (54%), իսկ գյուղականը՝ 116 916 (46%): Թիրախային համայնքը՝ Գողթն, ունի 2070 բնակիչ, 612 տնային տնտեսություն։ Գործում է 2 խոշոր ջերմոցային ընկերություն՝ «Էկոտոմատ» և «Հայկական բերք»: Ջերմոցների տարածքը 19 հա է:
Ծրագրի նպատակներից է իրազեկել ֆերմերներին մարդու օրգանիզմին և շրջակա միջավայրին բարձր վտանգավորության թունաքիմիկատների հասցրած վնասների և այդ կարգի թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքների մասին։
Տեղական ֆերմերները, մասնավորապես՝ կին ֆերմերները կիրազեկվեն բարձր վտանգավորության թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակում պատրաստվել և հրատարակվել է գրքույկ՝ «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը» վերնագրով, որտեղ ներկայացված են մի շարք միջոցառումներ՝ ուղղված աշխատանքային պայմանների առողջացմանը, աշխատանքի և հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպմանը, սանիտարակենցաղային սպասարկմանը և աշխատակիցների առողջության պահպանմանը։
Իրականացված գործողություններ
Սեպտեմբեր՝ այց Գողթ համայնք, ծանոթացում «Էկոտոմատ» և «Հայկական բերք» ջերմատնային տնտեսությունների հետ, գրքույկի տարածում
Գրքույկի տարածում Արարատի մարզի Բերքանուշ և Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքներում
![]() |
![]() |
Հոկտեմբեր՝ վեբինար Գողթ համայնքի բնակիչների հետ՝ թունաքիմիկատների վտանգավորության և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ
Դեկտեմբեր՝ վեբինար Քաղսի համայնքի բնակիչների հետ՝ թունաքիմիկատների վտանգավորության և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ։ Գրքույկի տարածում Կոտայքի մարզի Գողթ, Սոլակ, Ալափարս և Քաղսի համայնքներում։
«Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագիրն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի համար» ՀԿ-ի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության և «Հիքս Բերնհամ էնդ Ուիլյամս» ՍՊԸ-ի հետ համատեղ:
ԳՏԶ ՆՏՀ ծրագիրը հիմնված է ընթացիկ և նախորդ նախագծերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք ՀՀ կառավարությունը, ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն և այլ դոնոր ու հասարակական կազմակերպություններ իրականացնում են գյուղական Հայաստանում տնտեսական մարտահրավերները լուծելու համար:
ԳՏԶ ՆՏՀ-ի գործողությունները խթանում են ներառական, կայուն տնտեսական անվտանգությունն ու տնտեսական աճն` աջակցելով առնվազն 100 բիզնեսի՝ առնվազն 60 համայնքում: Ծրագիրն արագացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների) աճը տարածաշրջաններում, նպաստում է շուկայական կապերի ստեղծմանն արտադրողների և գնորդների միջև և ստեղծում է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն խթանում է մրցունակ գյուղատնտեսական ոլորտի զարգացումը` բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունը, ինչպես նաև վերջիններիս` որակի չափանիշներին համապատասխանելու կարողությունը:
ՀԿՀԱԱՇՄ-ն 2019թ․-ին իրականացրել է «Պեստիցիդների գնահատման զեկույց և ավելի անվտանգ օգտագործման գործողությունների պլան»-ի (PERSUAP) թարմացում: PERSUAP-ը վերլուծությունն է այն մշակաբույսերի, որոնց աճեցման համար աջակցության տրամադրումը հնարավոր է, ինչպես նաև այդ մշակաբույսերի վնասատուների և 2018թ․-ին Հայաստանում ներմուծման և օգտագործման համար գրանցված բոլոր հնարավոր թունաքիմիկատների վերլուծությունն է։ PERSUAP-ը կթարմացվի 2022 թվականին:
PERSUAP-ի վերաբերյալ դասընթացները կանցկացվեն 100 ֆերմերի շրջանում: Կանցկացվի նաև 100 առաջարկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
«ՎԴԻՊ-ը որպես թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելու միջոց» թեմայով ուսուցումներ համայնքներում
Ես` Ռաիսա Խաչատրյանս, համակարգում եմ Սոլակ համայնքի կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատանքները, որը ստեղծվել է <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի կողմից 2011թ-ին: Կազմակերպությունը զգալի ներդրում է ունեցել համայնքի գյուղատնտեսության կայուն զարգացման և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների աճեցման գործում: Հպարտությամբ կարող եմ նշել, որ համատեղ արդյունավետ աշխատանքների շնորհիվ հասել ենք նշանակալի հաջողությունների:
2016թ-ին ՀԿ-ի կողմից ստացա առաջարկ` Սոլակում սկսել և հետագայում ընդլայնել տեղական մանրահատիկ կարմիր ոսպի արտադրությունը, որի իրականացումը հնարավոր դարձավ հարգարժան տիկին Անահիտ Շիրինյան-Օրլանդոյի հովանավորության շնորհիվ: Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել և՛ տիկին Շիրինյան-Օրլանդոյին, և՛ տիկին Մանվելյանին և կազմակերպության անձնակազմին` նմանատիպ արդյունավետ և շարունակական ծրագրերի իրականացման համար:
Ձեռք բերելով 100 կգ ոսպի սերմ, 1 հեկտար հողակտորը նախապատրաստվեց ցանքի: Հերթականությամբ կատարվեց վար, փխրեցում, հողի պարարտացում, ցանք և հարթեցում: Ցանքը կատարվեց մայիսի 5-ին, վեգետացիան տևեց 3 ամիս, իսկ բերքահավաքը կատարվեց օգոստոսի 10-ին: Ի դեպ, հողը պարարտացվել է Հայաստանում օրգանական պարարտանյութեր արտադրող <<ՕՌՎԱԿՕ>> ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ արտադրության <<Օրգանոմիքս>> տեսակի օրգանական պարարտանյութով, որի արդյունքում ստացել եմ բավականին որակյալ բերք, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Էրիկին և Լուսինեին: Մեկ հեկտարից ստացել եմ 700 կգ 1-ին կարգի որակյալ ոսպ, որը կվաճառվի և՛ որպես սննդամթերք, և՛ որպես սերմացու: 700 կգ-ից 300 կգ-ն ամբարել եմ` հաջորդ տարվա ցանքատարածություններս ընդլայնելու համար: 100 կգ-ը տրամադրելու եմ որևէ համագյուղացու, որպեսզի ինքն էլ ցանի և եկամուտ ստանա, այնուհետև նա 100 կգ կտրամադրի մեկ ուրիշին` հաջորդ տարվա ցանքի համար: Եվ այսպես, Սոլակում նոր թափ կստանա ոսպի տեղական արտադրությունը, որը եղել է մեր պապերի մասնագիտությունը և ապրուստի միակ միջոցը: Սոլակ համայնքը տարածաշրջանում միշտ աչքի է ընկել իր բազմատեսակ հատիկընդեղենի արտադրությամբ, որոնք իրենց համային ու որակյալ հատկանիշների շնորհիվ շուկայում միշտ մեծ պահանջարկ են վայելել: Համայնքն ունի 1000 հեկտար վարելահող: Այսօր ոսպարտադրության ծավալները մեծացնելու ալիքը կարծես թե նոր թափ է ստացել համայնքում: Լավ կլիներ ունենայինք առավել մեծ հզորության կոմբայն, որի միջոցով կկարողանայինք ընդլայնել ոսպարտադրությունը և, իրացման խնդիրները լուծելի դառնալուն պես, վարելահողերի կեսից ավելին` 500-600 հեկտարը, կտրամադրեինք ոսպի աճեցմանը:
Շնորհակալ ենք ձեզ` բարի մարդիկ, Աստված ձեզ պահապան:
Ռաիսա Խաչատրյան
Կանանց ռեսուրսային կենտրոնի համակարգող
Գյուղի կանանց միջազգային օր
Մամուլի հաղորդագրություն
Ս.թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:30-ը, Մաշտոցի պուրակին հարող գյուղատնտեսական տոնավաճառում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կգործի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գյուղի կանանց միջազգային օրվան:
Ցուցահանդես-վաճառքն իրականացնելու է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ՝ «Կանայք որպես փոփոխության գործոն` Հայաստանում գյուղի կանանց դերի ուժեղացում» ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են միայն նշված ծրագրում ընդգրկված գյուղերի կանայք, որոնք ներկայացնելու են իրենց աշխատանքի արդյունքը: Տարբեր համայնքներ ներկայացնող կին գյուղատնտեսների համար միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման համար:
Ինչպես գյուղատնտեսական տոնավաճառների, այնպես էլ այս դեպքում, գնորդը հնարավորություն կունենա անմիջապես արտադրողից գնելու ագրոքիմիկատների հնարավորինս պակաս օգտագործմամբ աճեցրած գյուղմթերքներ:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրացուցիչ տեղեկատվություն
ՄԱԿ-ը հոկտեմբերի 15-ը հռչակել է «Գյուղի կանանց միջազգային օր»` ի նշան գյուղի և գյուղանտեսության զարգացման գործում կանանց դերի և մասնակցության կարևորության: Ըստ փաստացի տվյալների, աշխարհում մոտ 1,6 մլրդ կին ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում: Արտադրվող գյուղմթերքների կեսից ավելին աճեցվում է կին ֆերմերների տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ողջ աշխարհում կին ֆերմերներին պատկանում է մշակելի հողատարածքների միայն 2 տոկոսը: Նրանք օգտվում են գյուղատնտեսական վարկերի 1 տոկոսից:
Աշխարհում կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց երկու երրորդը կանայք են: 1970 թ-ից սկսած աղքատության մեջ ապրող կանանց թիվը կրկնապատկվել է:
Հետգրություն
Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել կազմակերպության գրասենյակ` (+37410) 52-36-04 հեռախոսահամարով:
Ամարանտ (հավակատար) բույսն օժտված է արժեքավոր սննդարար հատկությամբ և հրաշագործ ուժով: Ներկայումս այս բույսի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ ինտերնետ կայքերից: Մենք ցանկանում ենք ներկայացնել Հայաստանում ամարանտի աճեցման հեռանկարների մասին ավելի շատ տեղեկություններ: Քանի որ երկրի բնակչության զգալի մասն ունի թերսնման խնդիր, և լիարժեք սնունդը շատ դեպքերում անմատչելի է, մենք ընտրել ենք ամարանտը` ելնելով վերջինիս բարձր սննդարար հատկանիշներից: Հայաստանի կլիմայական պայմանները նպաստավոր են այս ոչ պահանջկոտ բույսի համար, որը դիմացկուն է երաշտների և ցածր ջերմաստիճանների նկատմամբ: Ավելին, այս բույսի սննդարար և առողջարար արժեքներն անվիճելի են: Ամարանտը կարող է լիովին փոխարինել սպիտակուց պարունակող շատ բույսերի, կամ կարող է սննդային հավելում լինել, որն հատկապես կարևոր է աղքատ բնակչության համար: Բույսի մեկ այլ առանձնահատկություններից է այն, որ օգտագործվում են դրա և սերմերը, և տերևները:
Սնուցում եվ կայուն զարգացում:Ամարանտի աՃեցման Փորձը Հայաստանում
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|