ՄԱԿ-ի ԵՏՀ — ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասարաչափ հասանելիության ապահովմանը:
Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը: Հավասարաչափ հասանելիության գնահատման քարտը, որն ինքնագնահատման վերլուծական գործիք է, մշակվել է «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում` օգնելու համար կառավարություններին` սահմանել ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ելակետային ցուցանիշը, բացահայտել հարակից առաջնահերթությունները և քննարկել հետագա ձեռնարկվելիք գործողությունները:
Հայաստանն ազգային մակարդակում հավասարաչափ հասանելիության գնահատման քարտի կիրառման իր մտադրության մասին հայտարարել է 2014թ-ի նոյեմբերին տեղի ունեցած ջրի և առողջության հարցերով աշխատանքային խմբի յոթերորդ հանդիպման ժամանակ:
Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակի հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման նպատակային խնդիրները
- Հասնել ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության իրավիճակի և դրա հետ կապված մարտահրավերների ավելի լավ պատկերացման` դյուրացնելու համար խնդիրների բացահայտումն ու դրանց առաջնահերթության որոշումը, որոնք պետք է հաշվի առնվեն արձանագրության շրջանակում թիրախները սահմանելիս
- Բացահայտել համապատասխան շահագրգիռ կողմերին և ստեղծել կապեր նրանց հետ
- Բարձրացնել հավասարության հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկությունը
- Մշակել խնդիրների լուծման առկա քաղաքականության միջոցառումների համապարփակ գնահատական
Ծրագրի իրականացումը տևել է 12 ամիս, ավարտվել է 2016թ-ի հոկտեմբերին:
Շահագրգիռ կողմերի վաղ ներգրավվածության ապահովման և ինքնագնահատման իրականացման հիմնավորման, խնդիրների, գործընթացի և ակնկալվող արդյունքների բացատրության նպատակով 2015թ-ի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մեկնարկային սեմինար, որին անմիջապես հաջորդեցին փոքրածավալ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերաբերյալ խորհրդակցությունը և ԵՄՋՆ ԱՔԵ ղեկավար հանձնախմբի հանդիպումը: Վերոհիշյալ սեմինարն օգնեց բացահայտել լրացուցիչ շահագրգիռ կողմերին, որոնք հետագայում ներգրավվեցին գնահատման աշխատանքներում:
2016թ-ի հուլիսի 7-8-ը տեղի ունեցավ բացահայտումներին նվիրված աշխատաժողով, որի նպատակն էր ներկայացնել միջանկյալ արդյունքները, հավաքագրել լրացուցիչ տեղեկատվություն, բացահայտել բարեփոխումների տարբերակները և քննարկել հնարավոր առաջարկությունները:
Առաջին աշխատաժողովից հետո ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և հիմնական շահագրգիռ կողմերը ստեղծեցին ծրագրային թիմ, որը բաղկացած էր «Ջրի և առողջության մասին» արձանագրությունում ընդգրկված հիմնական ոլորտներում մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ազգային խորհրդատուներից և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ ներկայացուցչից: Ծրագրային թիմին աջակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի ԵՏՀ – ի կողմից նշանակված միջազգային խորհրդատուն և ՄԱԿ — ի ԵՏՀ աշխատակազմի ներկայացուցիչը: Աշխատանքային խումբը հավաքագրեց անհրաժեշտ տեղեկատվությունը և հայերեն ու անգլերեն լեզուներով պատրաստեց ելակետային իրավիճակի վերլուծության և լրացված ինքնագնահատման քարտի նախնական տարբերակները, որոնք այնուհետև քննարկվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:
Երկրորդ սեմինարի ժամանակ Հայաստանը հայտարարեց կառավարության և շահառու նախարարությունների հաստատմանը ներկայացվելիք ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի մշակման իր մտադրության մասին:
Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման քարտ
Ծրագրով նախատեսված է բարելավել Արարատի մարզի Դիտակ համայնքի բնակչության համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը:
Դիտակ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը կառուցվել է 1969 թ.-ին: Այն ներկայումս քայքայված է, և ջրի կորուստը կազմում է 80%: Չնայած նրան, որ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա, այն աշխարհագրորեն մեկուսացված է: Գյուղը զբաղեցնում է 217 հա տարածք: Որոշ տնտեսությունների տնամերձ հողամասերը (մոտ 15 հա) ճահճացած են, քանի որ ոռոգման սեզոնին ջրանցքի ջրերը լցվում են այդ հողամասերը: Հողերի մի մասը (15-20 հա) աղակալած է: Ամռանը, ջրի սպառման ծավալների ավելացման հետևանքով, նվազում է ջրի ճնշումը, որը պատճառ է դառնում համակարգի մեջ աղտոտված ստորերկրյա ջրերի ներթափանցման և ջրի որակի վատթարացման:
Ընդհանուր նպատակն է բարելավել Դիտակ գյուղի 230 ընտանիքի (տնային տնտեսությունների) համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը` խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնման և դրա կառավարման գործում համայնքային ներգրավվածության միջոցով:
Այս խնդրի լուծման համար հարկավոր է (ա) վերակառուցել ջրամատակարարման հին համակարգը` բարելավելով անվտանգ խմելու ջրի հասանելիությունը, (բ) ներգրավել շահագրգիռ կողմերին <<Ջրի անվտանգության ծրագրի>> ստեղծման և իրականացման մեջ, և (գ) բարձրացնել համայնքի իրազեկվածությունը ոչ անվտանգ խմելու ջրի հետ կապված առողջապահական ռիսկերի վերաբերյալ:
Ծրագրի տևողությունը մեկ տարի է:
The project duration is one year.
Ծրագիրն իրականացվում է <<Չուդ լճի մերձսահմանային համագործակցության կենտրոն>> կազմակերպության հետ համատեղ (www.ctc.ee) ` Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ծրագրային գործողություններ
- Ծրագրի մեկնարկային հանդիպում և դաշտային ուղևորության Էստոնիայում
- Տեղական բնապահպանական խնդիրների մասին մեթոդական մոդուլների մշակում` արտադասարանային ուսումնական ծրագրի համար
- Ուսուցիչների վերապատրաստում` <<Ինչպես արտադասարանային պայմաններում ուսուցանել բնապահպանական կայունության մասին>> թեմայով
- Աշակետների ակնարկների մրցույթ և լավագույն գաղափարների իրականացում
- Արտադասարանային բնապահպանական կրթության ծրագիր` 5 մարզային դպրոցում
- Ծրագրի եզրափակիչ սեմինար Երևանում
- Ծրագրի կառավարում և փորձաքննություն