Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24/2,
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: officeawhhe@awhhe.am

ruhyen

Քիմիկատներ

Նպատակը. Նպաստել «Երիտասարդությունը՝ հանուն թունանյութերից զերծ ապագայի» համընդհանուր քարոզարշավին

 

Գործողություններ

Ուսանողների շրջանում ստեղծվել է 20 կամավորից բաղկացած խումբ՝ հետևյալ աշխատանքներն իրականացնելու համար.

  • Ստեղծվել է ֆեյսբուքյան բաց խումբ՝

https://m.facebook.com/groups/865974701166533/?ref=share&mibextid=NSMWBT

  • Կկազմակերպվի վեբինար՝ քննարկելու երիտասարդության դերը կապարային ներկերի խնդրի լուծման գործում։
  • Ստեղծվել է թռուցիկ՝

https://www.facebook.com/groups/865974701166533/permalink/881442322953104/?mibextid=Nif5oz,

(https://www.facebook.com/groups/865974701166533/permalink/927414381689231/?mibextid=Nif5oz

  • Ստեղծվել է կարճ տեսահոլովակ կապար պարունակող ներկերի մասին՝

https://www.facebook.com/groups/865974701166533/permalink/927414051689264/?mibextid=Nif5oz,

https://www.facebook.com/groups/865974701166533/permalink/892269698537033/?mibextid=Nif5oz։

  • Հայ երիտասարդների ստեղծած նյութերը տարածվում են IPEN-ի երիտասարդական խմբի սոցիալական լրատվամիջոցների միջոցով՝

(https://www.facebook.com/groups/771372976317865/permalink/5891875367600908/?mibextid=Nif5oz,

https://www.facebook.com/groups/771372976317865/permalink/5891874997600945/?mibextid=Nif5oz,https://www.facebook.com/groups/771372976317865/permalink/5812120315576414/?mibextid=Nif5oz,

https://www.facebook.com/groups/771372976317865/permalink/5806495646138881/?mibextid=Nif5oz,

https://www.facebook.com/groups/494087429035184/permalink/755416252902299/?mibextid=Nif5oz,

https://www.facebook.com/groups/494087429035184/permalink/741312534312671/?mibextid=Nif5oz,

https://www.facebook.com/groups/185624265981537/permalink/935694114307878/?mibextid=Nif5oz։

  • Հայաստանը միացել է քիմիական նյութերի անվտանգության օրակարգին ամբողջ աշխարհում առաջնահերթություն տալու կոչին, այն բաց է ստորագրությունների համար։ Տեքստը ներկայացված է ստորև՝

https://ipen.org/campaigns/toxics-free-sdgs-campaign/pledge

Նպատակը՝ ապահովել Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների, ինչպես նաև «Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցում» (ՔՆՄԿՌՄ/SAICM) գործընթացի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումը

 

Ծրագրի շրջանակում իրականացված քարոզարշավը կնպաստի քիմիական կոնվենցիաների վերաբերյալ ազգային պլանների, ինչպես նաև ՔՆՄԿՌՄ-ի և կայուն զարգացման 3-րդ նպատակի․ «Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից» թիրախ 3.9-ի․ «Մինչև 2030թ.-ն էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը», նպատակ 12-ի․ «Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ», թիրախ 12.4-ի, որը համահունչ է ՔՆՄԿՌՄ-ի ընդհանուր նպատակներին՝ «Մինչև 2020թ. հասնել քիմիական նյութերի և բոլոր թափոնների բնապահպանորեն անվտանգ կառավարմանը․․․ և զգալիորեն կրճատել դրանց արտազատումը մթնոլորտի, ջրի և հողի մեջ՝ նվազեցնելու դրանց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա» հաջողությամբ իրականացմանը։

 

Տեղեկատվական նյութեր`

 

Նպատակը՝ տեղեկատվություն Հայաստանում քլորպիրիֆոսի ներմուծման և օգտագործման մասին

  • Հիմնական մշակաբույսերը, որոնց վնասատուների դեմ պայքարում օգտագործվում է քլորպիրիֆոս թունաքիմիկատը
  • Հանրապետություն քլորպիրիֆոսի ներկրման ծավալները 2021թ․-ին
  • Երկրում քլորպիրիֆոսի պատճառած ազդեցությունները մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա՝ հիմնվելով գիտական գրականության, առողջապահական հաշվետվությունների կամ երկրում կատարված ուսումնասիրությունների վրա
  • Կառավարության նախաձեռնություններն, եթե այդպիսիք կան՝ քլորպիրիֆոսի օգտագործումը նվազագույնի հասցնելու և/կամ այլընտրանքներով փոխարինելու կամ արգելելու համար
  • Զեկույցներ և տեղեկատվական թերթիկներ հայերեն լեզվով և հաղորդակցություն պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և հանրության հետ

Տեղեկատվական նյութեր`

ԱՐԳԵԼԵՆՔ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԼՈՐՊԻՐԻՖՈՍԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՍՆՆԴԱԿԱՐԳՈՒՄ

Քլորպիրիֆոսը` մանկական ուղեղը քայքայող թունաքիմիկատ

Քլորպիրիֆոս

 

Խնդիրներ

1․ Քիմիական անվտանգության ոլորտում կանանց կարողությունների հզորացում և գյուղական ձեռնարկատիրության հնարավորությունների ընդլայնում Հայաստանի Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 10 թիրախ համայնքում

2․ Իրազեկել կանանց և նրանց ընտանիքներին, որոնք աշխատում կամ ապրում են 10 թիրախային գյուղական ձեռնարկատիրական տարածքներում՝ կենտրոնանալով գյուղատնտեսության և ագրոէկոլոգիայի անվտանգ այլընտրանքների վրա

 

Տեղեկատվական նյութեր՝



2020 թ.-ին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն միացավ «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN, www.ipen.org) համընդհանուր արշավին` իրազեկության բարձրացման և լոբբիստական արշավի միջոցով նպաստելու տալկ պարունակող կոսմետիկական արտադրանքների վաճառքից հեռացմանը: Հիմնական գործողությունները ներառում էին՝

1․ մանկական ցանափոշու մշտադիտարկում Երևան քաղաքի դեղատներում

2․վեբինար ՀՀ 3 մարզի 18 համայնքի բնակիչների համար

3․ տեղեկատվության տարածում սոցիալական հարթակների միջոցով ՀՀ 6 մարզի 9 համայնքի բնակիչների շրջանում՝  ապահովելով հասանելիություն 20 000 –ից ավել բնակիչների համար

4․ ուղերձ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ հայտնելով խորը մտահոգություն մարդու առողջության համար Johnson & Johnson ընկերության տալկ պարունակող արտադրանքների վտանգավորության առիթով

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության ավելի քան 35%-ը: Ֆերմերներն ու գյուղատնտեսության աշխատողներն աշխատանքի անվտանգության և առողջության առումով կանգնում են ամենամեծ մարտահրավերի առջև, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է տարբեր փոքր ֆերմերային տնտեսություններում և ձեռնարկություններում: Ջերմատնային արտադրության արագ աճը, հատկապես՝ Արարատի մարզում, պահանջում է հատուկ ուշադրություն աշխատանքի անվտանգության և առողջության խնդիրներին: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները Հայաստանում լայն կիրառություն ունեն։ Գյուղատնտեսության ոլորտի աշխատողների առջև ծառացած աշխատանքի անվտանգությանը և առողջությանը սպառնացող վտանգների  մասին լայնորեն տարածված թերզեկուցումը հանգեցնում է պատշաճ արձագանքման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների բացակայության: Ֆերմերների մեծ մասը լիովին չի հասկանում վտանգավոր թունաքիմիկատների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված առողջապահական խնդիրները: Մարդու առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և առավել հաճախ օգտագործվող թունաքիմիկատների հետ կապված ռիսկերի մասին իրազեկությունը հատկապես կարևոր է ջերմատներում աշխատանքի առողջության և անվտանգության խթանման գործում, որտեղ աշխատանքային պայմանները բնութագրվում են ինտենսիվ ֆիզիկական աշխատանքի անբարենպաստ միկրոկլիմայական պայմանների և աշխատանքային տարածքի օդի՝ փոշով, թունաքիմիկատներով և ագրոքիմիկատներով աղտոտվածության համադրությամբ: Հայաստանն Աշխատանքի միջազգային կազմակերպության «Գյուղատնտեսությունում աշխատանքի անվտանգության և հիգիենայի մասին» կոնվենցիայի կողմ չի հանդիսանում: Կոնվենցիային միանալը կնպաստի գյուղատնտեսության աշխատողների իրավունքների ավելի լավ պաշտպանությանը, գյուղական վայրերում մասնագիտական ​​հիվանդությունների կանխարգելմանը, ազգային քաղաքականության կատարելագործմանը:

Կոտայքի մարզը գյուղատնտեսության առաջատար մարզերից է: Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված վերջին (2016 թ.) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, Կոտայքում աղքատության մակարդակը 37,2% է:

Ըստ 2016 թվականի պաշտոնական մարդահամարի, Կոտայքում բնակվում է 254 397 մարդ (123 524 տղամարդ և 130 873 կին), որը կազմում է Հայաստանի ամբողջ բնակչության 8,4%-ը: Քաղաքային բնակչությունը կազմում է 137 481 մարդ (54%), իսկ գյուղականը՝ 116 916 (46%): Թիրախային համայնքը՝ Գողթն, ունի 2070 բնակիչ, 612 տնային տնտեսություն։ Գործում է 2 խոշոր ջերմոցային ընկերություն՝ «Էկոտոմատ» և «Հայկական բերք»: Ջերմոցների տարածքը 19 հա է:

Ծրագրի նպատակներից է իրազեկել ֆերմերներին մարդու օրգանիզմին և շրջակա միջավայրին բարձր վտանգավորության թունաքիմիկատների հասցրած վնասների և այդ կարգի թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքների մասին։

Տեղական ֆերմերները, մասնավորապես՝ կին ֆերմերները կիրազեկվեն բարձր վտանգավորության թունաքիմիկատների անվտանգ այլընտրանքների վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում պատրաստվել և հրատարակվել է գրքույկ՝ «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը» վերնագրով, որտեղ  ներկայացված են մի շարք միջոցառումներ՝ ուղղված աշխատանքային պայմանների առողջացմանը, աշխատանքի և հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպմանը, սանիտարակենցաղային սպասարկմանը և աշխատակիցների առողջության պահպանմանը։

 

Իրականացված գործողություններ

Սեպտեմբեր՝ այց Գողթ համայնք, ծանոթացում «Էկոտոմատ» և «Հայկական բերք» ջերմատնային տնտեսությունների հետ, գրքույկի տարածում

Գրքույկի տարածում Արարատի մարզի Բերքանուշ և Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքներում

Հոկտեմբեր՝ վեբինար Գողթ համայնքի բնակիչների հետ՝ թունաքիմիկատների վտանգավորության և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ

Դեկտեմբեր՝ վեբինար Քաղսի համայնքի բնակիչների հետ՝ թունաքիմիկատների վտանգավորության և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ։ Գրքույկի տարածում Կոտայքի մարզի Գողթ, Սոլակ, Ալափարս և Քաղսի համայնքներում։

 

Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ

«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։

«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է «Կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի անդամ և նույնպես միանում է այդ քարոզարշավին:

Քարոզարշավի նպատակը մարդու առողջության, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության կանխման նպատակով գործողությունների անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացումն է: Քարոզարշավն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կապարային ներկերի վերացման համար կառավարությունների, արդյունաբերության և սպառողների կողմից հետագա գործողությունների ձեռնարկման պահանջին:

«Կապարով թունավորումների դեմ գործողությունների միջազգային շաբաթ»–ի նախօրեին, երկու երկիր` Իսրայելն ու Բանգլադեշն, ընդունել են օրենքներ` ներկերում կապարի մակադակը մինչև 90 մմմ (մաս միլիոնի մեջ) սահմանափակելու մասին։ Այսպիսով, կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը կարգավորող երկրների ընդհանուր թիվը հասել է յոթանասուներեքի:

Բոլոր տեսակի ներկերի համար Իսրայելը որպես ՍԹԽ սահմանել է 90 մմմ–ն: Բանգլադեշն ընդունել է օրենք, որը սահմանափակում է կապարի պարունակությունը միայն դեկորատիվ ներկերում, մասնավորապես` տներում, դպրոցներում, հասարակական և առևտրի տարածքներում ներքին և արտաքին մակերեսները ներկելու համար, ինչպես նաև խաղալիքների, կահույքի և խաղահրապարակների համար:

Ներկերում կապարի օգտագործումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ազգային օրենսդրության և իրավաբանորեն պարտադիր չափանիշների կիրառումն է, որոնք արգելում են ներկերում կապարային հավելումների օգտագործումը: Նվազագույնը, երկրները պետք է դադարեցնեն կենցաղային դեկորատիվ կապարային ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը և հաշվի առնեն բոլոր տեսակի ներկերում կապարի սահմանափակման հնարավորությունը:

Կապար պարունակող ներկն ամբողջ աշխարհում երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուրներից մեկն է: Այս խնդիրը ճանաչվել է որպես Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման (ՔՆՄԿՌՄ/SAICM) քաղաքականության ի հայտ եկող նոր հարց: Կապարով թունավորումը մտավոր հետամնացություն է առաջացնում տարեկան մոտ 600,000 երեխայի մոտ և կարող է առողջական հետևանքներ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում:

Աղբյուրը` https://www.who.int/ipcs/lead_campaign/en/  http://sdg.iisd.org/…/israel-bangladesh-adopt…/   

____________________________________________

Տեղեկատվական նյութեր՝

Սեմինարներ` Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (թունաքիմիկատներ, ՊՔԲ-ներ) և Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ

 

2020 թ.–ի մարտի 2–ից մինչև հունիսի 30–ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է առցանց սեմինար-քննարկում` նվիրված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների)), ինչպես նաև Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա և սպառնացող վտանգների կանխմանը:

Առցանց սեմինարներն անցկացվել են ԶՈՒՄ (Zoom), Ֆեյսբուք մեսենջեր (Facebook Messenger) կամ Վայբեր (Viber) հարթակներում, որոնց մասնակցել է բնապահպանական հիմնախնդիրներով մատահոգ տարբեր մասնագիտությունների և զբաղմունքների տեր 170 անձ` ուսուցիչներ, դասախոսներ, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների բժիշկներ, հողագործներ, տնային տնտեսուհիներ, երիտասարդ ծնողներ, ուսանողներ, բարձր դասարանների աշակերտներ: Երբեմն միևնույն համակարգչով քննարկմանը մասնակցել են մեկից ավելի անձինք:

Սեմինար – քննարկումն իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Բաղրամյան և Տափերական համայնքների, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Ապագա համայնքի և Երևան քաղաքի բնակիչների հետ:

Առցանց անցկացվել է 8 սեմինար, որոնց կազմակերպմանն աջակցել են Գյումրիի, Արմավիրի և Երևանի բնապահպանական հասարակական տեղեկատվական կենտրոնների համակարգողները, իսկ համայնքներում՝ առցանց հարթակին քաջատեղյակ ուսուցիչները:

Երևան քաղաքում իրականացվել է 2 քննարկում։ Առաջին քննարկումն անցկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հետ համատեղ` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Երկրորդ քննարկումն անցկացվել է Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ, որին մասնակցել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) հետազոտությունների կենտրոնի պետը, ՃԿՊԱ –ի վերապատրաստման ֆակուլտետի, փրկարարական ֆակուլտետի, էկոլոգիա առարկայի դասախոսներ և ուսանողներ, Երևանի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը, «Ակվամարին» ՀԿ-ի նախագահը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի ղեկավարը, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահը, «Սիրիահայերի միություն» ՀԿ ծրագրերի ղեկավարը, «Կյանքի գույներ» ՀԿ նախագահը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը և այլ անձինք:

Սեմինարներն անցկացրել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի երեք աշխատակիցներ:

 

1. ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը

Սեմինարի անցկացման ընթացքում խոսվել է այն մասին, որ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2001թ.-ին և վավերացրել է 2003 թ.-ի հոկտեմբերի 22-ին։ Այն ուժի մեջ է մտել 2004 թ.-ի մայիսի 17-ին:

Այնուհետև ներկայացվել է, թե որ քիմիական միացություններից է հարկավոր հրաժարվել, և ըստ նշանակության կամ ծագման ԿՕԱ-ներն ինչպիսի կատեգորիաների են պատկանում։

Սեմինարի մասնակիցներին տրամադրվել է տեղեկատվություն առ այն, որ ԿՕԱ-ները կուտակվում են մարդու օրգանիզմում և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Դրանք ազդում են մարսողական, իմունային, շնչառական, միզասեռական և էնդոկրին համակարգերի վրա:

Նաև նշվել է, որ դրանք վտանգավոր են

  • և´ այն մարդկանց համար, ովքեր աշխատում ու ապրում են այնտեղ, որտեղ արտադրվել կամ օգտագործվել են ԿՕԱ-ներ,
  • և՛ այն մարդկանց համար, որոնք անմիջականորեն ենթարկվել են այդ նյութերի ազդեցությանը ներշնչման, մաշկի հետ շփման և սննդի ընդունման միջոցով:

Անդրադառնալով ԿՕԱ-ների մնացորդային քանակություններին, նշվել է, որ դրանք աղտոտում են մշակաբույսերը և դրանցով սնվողներին: Երկար հեռավորությունների վրա տարածվելու հատկության շնորհիվ, ԿՕԱ-ները կուտակվում են նույնիսկ այն ձկների, թռչունների և կաթնասունների օրգանիզմներում, որոնք շատ հեռու են գտնվում ԿՕԱ-ների օգտագործման կամ արտադրության վայրից:

Խոսվել է նաև այն մասին, որ միևնույն թունաքիմիկատի երկարաժամկետ օգտագործումն իջեցնում է դրա ազդեցությունը վնասատուի նկատմամբ, քանի որ վնասատուն ձեռք է բերում դիմացկունություն տվյալ նյութի նկատմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև այն փաստին, որ ԿՕԱ-թունաքիմիկատներ օգտագործելիս ոչնչանում են ոչ միայն այն օրգանիզմները, որոնց համար այդ նյութերը նախատեսված են, այլև օգտակար միջատները, թռչունները, ձկները և այլ օրգանիզմներ:

Բնապահպանական հիմնախնդիրների շուրջ ծավալվել է հետաքրքիր քննարկում, ընթացքում բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`

 

2. ԿՕԱ-ների (մասնավորապես` ՊՔԲ-ների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը

Սեմինարի ընթացքում խոսվել է այն մասին, որ ՊՔԲ-ները յուղեր և պինդ նյութեր են, որոնք չունեն համ, հոտ և գույն և ունեն հետևյալ հատկությունները` հրակայունություն,  ցածր էլեկտրահաղորդականություն, բարձր դիմադրողականություն ջերմային աղեղնակին, բարձր քիմիական կայունություն և կայունություն շատ օքսիդիչների և այլ քիմիական նյութերի նկատմամբ:

Ներկայացվել են  ՊՔԲ – ներ պարունակող այն սարքավորումների և նյութերի մասին, որոնք հանդիպում են փակ, մասամբ փակ և բաց համակարգերում:

Նաև ներկայացվել է ՊՔԲ-ների ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա, և նշվել է, թե ինչպես պետք է վարվել ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների հետ։

Ներկայացվել է ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքերի հայտնաբերման դեպքում իրականացվելիք գործողությունները։ Դրանք են՝

  1. ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների ուսումնասիրություն,
  2. շահագործման համար ոչ պիտանի ՊՔԲ պարունակող սարքավորումների տեղադրում տարաներում, պիտակավորում, գրանցում, իսկ սարքավորման վնասվածքի և ՊՔԲ պարունակող յուղերի արտահոսքի դեպքում` յուղերի դատարկում համապատասխան տարայում և կապարակնքում, սարքի բացվածքի հերմետիկ փակում, փաթեթավորում և պիտակավորում՝ թե´ յուղը լցված տարայի և թե’ սարքավորման,
  3. փաթեթավորված և պիտակավորված սարքերի, տարաների տեղափոխում,
  4. դրանց պահեստավորում վտանգավոր նյութերի ժամանակավոր պահեստում, գրանցում մատյանում,
  5. ոչնչացում։

Նաև նշվել է, որ այն հողատարածքը, որն աղտոտվել է ոչ պիտանի սարքերից ՊՔԲ-ներ պարունակող յուղերի արտահոսքի հետևանքով, ենթարկվում է հետազոտության ՊՔԲ-ների պարունակության նկատմամբ։ Եթե հողերն աղտոտված են, ապա իրականացվում է աղտոտված շերտի հեռացում և վնասազերծում:

Ներկայացվել է նաև ՊՔԲ–ների վերջնական հեռացման մեթոդները։ Դրանք հետևյալն են`

հեղուկ թափոնների դեպքում՝

  • ջրածնավորում,
  • գոլորշիացում՝ բարձր ջերմաստիճանային այրում (>1100 °C),
  • գազաֆիկացում,

կոշտ թափոնների դեպքում՝

  • ստորգետնյա թաղում (մշտական հերմետիկացման համակարգով պահեստարաններ),
  • քիմիական քլորազրկում (նատրիումական պրոցես),
  • էլեկտրաքիմիական մշակում` արծաթի նիտրատի կիրառմամբ,
  • պիրոլիզ պլազմային աղեղում՝ այրում։

 

3. Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, վտանգների կանխումը

Սեմինարի անցկացման ժամանակ ներկայացվել են սնդիկ պարունակող այն ապրանքները, որոնք լայն կիրառություն ունեն կենցաղում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել սնդիկով սուր և քրոնիկ թունավորման ախտանշաններին:

Մատնանշվել են Հայաստանի կողմից Մինամատայի կոնվենցիայի ստորագրման (10 հոկտեմբերի 2013 թ.), վավերացման` (13 դեկտեմբերի 2017 թ.) և ուժի մեջ մտնելու` (13 մարտի 2018 թ.) տարեթվերը:

Այնուհետև հակիրճ ներկայացվել է տեղեկատվություն կազմակերպության կողմից կատարված լամպերի հետազոտության մասին և թվարկվել են շիկացման, լյումինեսցենտային և ԼԱԴ լամպերի թերություններն ու առավելությունները: Նաև մանրամասն ներկայացվել է կոտրված լամպի դեպքում անհրաժեշտ կատարվելիք գործողությունները՝ նախապատրաստման, մեխանիկական մաքրման, քիմիական վնասազերծման և հեռացման փուլերում:

Նշվել է, թե ինչպես կարելի է պատրաստել լուծույթներ` քիմիական վնասազերծման համար՝

  • 1-ին լուծույթը՝ 2 % -ոց կալիումի պերմանգանատի լուծույթ (2 գ կամ կես թեյի գդալ կալիումի պերմանգանատը լուծել 1 լ ջրում),
  • 2-րդ լուծույթը՝ պատրաստել խառնուրդ՝ վերցնելով 400 գ կամ մեկ տուփ սոդա, 400 գ տնտեսական օճառ և 10 լ տաք ջուր,
  • 3-րդ լուծույթը՝ մեկ փոքր սրվակ կամ 100 մլ յոդը լուծել 1 լ ջրում:

Մանրամասն ներկայացվել են այն գործողությունները, որոնք լամպի կոտրվելու դեպքում չի կարելի կատարել։ Դրանք են.

  1. Չմիացնել օդորակիչը, քանի որ սնդիկի գոլորշիներն արագ տարածվում են՝ թունավորելով օդը: Նույն պատճառով արգելվում է փոշեկուլ օգտագործել:
  2. Չհավաքել ապակյա բեկորներն ավելով, քանի որ թունավոր միացությունները փոշու հետ միասին օդ կբարձրանան, և ավելը կաղտոտվի։
  3. Լյումինեսցենտային լամպի ապակյա և մետաղական մասերը չգցել աղբարկղը, քանի որ դա երկրորդային ախտահարման աղբյուր կհանդիսանա:
  4. Չդիպչել լամպի կոտրված մասերին մերկ ձեռքերով:
  5. Չթափել լամպի փոքր բեկորները զուգարանակոնքի մեջ:

Ելույթում ընդգծվել է նաև կոտրված լյումինեսցենտային լամպի վտանգավոր թափոն լինելու հանգամանքը:

Այնուհետև ցուցադրվել են սնդիկ պարունակող ապրանքներին փոխարինող այլընտրանքային` սնդիկ չպարունակող արտադրանքները և դրանց աշխատանքը:

Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են  ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`

Սվետլանա Աբրահամյան Քնարիկ Գրիգորյան Մարիամ Քեշիշյան

Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացված

լյումինեսցենտային լամպերի հետազոտության արդյունքների վերլուծություն

 

2019 թ.–ի դեկտեմբերի 25-ից մինչև 2020 թ.–ի ապրիլի 30-ը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ իրականացրել է լյումինեսցենտային լամպերի հետազոտություն ՀՀ–ում՝ ք. Երևանում և 8 մարզի հետևյալ քաղաքներում՝ Մասիս և Արտաշատ (Արարատի մարզ), Արմավիր և Էջմիածին (Արմավիրի մարզ), Ապարան և Աշտարակ (Արագածոտնի մարզ), Գյումրի (Շիրակի մարզ), Սևան (Գեղարքունիքի մարզ), Աբովյան և Հրազդան (Կոտայքի մարզ), Դիլիջան (Տավուշի մարզ) և Եղեգնաձոր (Վայոց Ձորի մարզ):

Ուսումնասիրվել է թվով 1112 լամպ:

Երևանի խանութ–սրահներում գերակշռում էին ԼԱԴ լամպերը, առկա էին քիչ քանակությամբ շիկացման լամպեր և ավելի պակաս քանակությամբ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր:

   
LED – սնդիկ չպարունակող ԼԱԴ լուսադիոդային լամպեր,

 

 

CFL — սնդիկ պարունակող կոմպակտ լյումինեսցենտային լամպեր

CFL- սնդիկ պարունակող կոմպակտ լյումինեսցենտային լամպեր

 

Մարզային քաղաքների խանութ–սրահներում ԼԱԴ և շիկացման լամպերը գրեթե նույն քանակի էին, և սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերի քանակները նվազել էին մի շարք վաճառակետերում, միայն լամպերի 4 վաճառակետում դրանց քանակը թերևս մեծ էր: Դա բացատրվում է նրանով, որ այդ վաճառակետերում տեսականին բազմազան է, և վերջիններս դեռ չեն հասցրել իրացնել ձեռք բերված լյումինեսցենտային լամպերը:

Այսպիսով, հանրապետության տարածքում հետազոտված 41 վաճառասրահից 36-ում առկա էին սնդիկ չպարունակող ԼԱԴ տեսակի լամպեր՝ 88 %, 31-ում՝ սնդիկ չպարունակող շիկացման լամպեր (76 %) և 22 -ում՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր (54 %): Հարկ է նշել նաև, որ կան վաճառասրահներ, որտեղ մնացել էին քիչ քանակությամբ լյումինեսցենտային լամպեր։ Դրանց ներկրումը դադարեցվել էր, և վաճառքն իրականացվում էր զեղչված գներով:

Ավելի շատ լյումինեսցենտային լամպեր առկա էին մասնագիտացված լամպերի խանութներում` ք. Մասիսի «Շինարար մարկետ» շինանյութի խանութում, ք. Արմավիրի «ԼԵԴ լամպեր» խանութում, ք. Գյումրիի շինանյութի խանութում:

 

     
OUQI lighting, CFL, 125 W, E27, 3U, 8000 ժ, 2600 ՀՀ դրամ, արտադրված է Չինաստանում ALITE, FL, 250W, E27, էլիպսաձև, 1 տարի երաշխիք, 3 տարի կյանքի տևողություն, 1800 ՀՀ դրամ, արտադրված է Չինաստանում CTORCH Economic energy saver, FL, 32W, E27, 3U, ռեֆլեկտոր, 6 տարի կյանքի տևողություն, 8000 ժ, 1100 ՀՀ դրամ, արտադրված է Չինաստանում

 

Լամպերի ապրանքանիշների (բրենդներ) ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ Հայաստան ներկրվում են մոտ 137 ապրանքանիշի տարբեր տեսակի լամպեր՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր (ԼԼ), սնդիկ չպարունակող ԼԱԴ (լուսադիոդային) և սնդիկ չպարունակող շիկացման լամպեր (ՇԼ):

Հետազոտված ապրանքանիշներից սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերի ապրանքանիշները 40-ն էին և կազմում էին հետազոտված լամպերի մոտ 29% — ը: Առավել շատ հանդիպում էին սնդիկ չպարունակող, նորագույն տեխնոլոգիայով պատրաստված ԼԱԴ (լուսադիոդային) լամպերի ապրանքանիշները՝ 86 (63%), իսկ ամենաքիչը սնդիկ չպարունակող շիկացման լամպերի ապրանքանիշներն էին: Սա խոսում է այն մասին, որ հեշտությամբ կարելի է անցում կատարել նոր անվնաս տեխնալոգիայով լամպերի վաճառքին և իհարկե` սպառմանը:

Միևնույն ապրանքանիշով հանդիպում էին մեկ, երկու կամ երեք տեսակի լամպեր: Ուստի արգելելուց պետք է դա հաշվի առնել և նշել, որ այդ ապրանքանիշի միայն լյումինեսցենտային տեսակի լամպերն այլևս չի թույլատրվում ներկրել:

Այսպես, օրինակ, KOSMOS, Opouqi Lighting, OSRAM, PHILIPS ապրանքանիշներով առկա էին 3 տեսակի լամպեր՝ լյումինեսցենտային, ԼԱԴ, շիկացման:

KOSMOS, Opouqi Lighting, OSRAM, PHILIPS ապրանքանիշներով առկա էին 3 տեսակի լամպեր՝ լյումինեսցենտային, ԼԱԴ և շիկացման:

     
PHILIPS GENIE CFL-11W-3U-E14 PHILIPS LED 5W G45  E27 PHILIPS INC 40W C35 E14
   
PHILIPS INC 40W

 

 

քամահարված մոմ E14

PHILIPS INC 60W Reflector E14 PHILIPS LED 7W A60  E27

 

 

 

CTORCH, EGLO, General Lighting, Supra, Tersen ապրանքանիշներով առկա էին լյումինեսցենտային և ԼԱԴ լամպեր:

     
CTORCH CFL

 

 

11W Spiral E14

CTORCH LED Bulb-Polaris

 

 

12W A60 E27

CTORCH LED T-Bulb

 

 

60 W E27

 

Borsan, Camelion, Emkay ապրանքանիշներով առկա էին լյումինեսցենտային և շիկացման լամպեր:

KlAUS, LEUCI, Lisma, LUCIO, NAVIGATOR, START, Zenitհ ապրանքանիշներով առկա էին ԼԱԴ և շիկացման լամպեր:

Սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերից հաճախ հանդիպող ապրանքանիշներն էին՝ CTORCH, Economic CTORCH, TORCH Energoeconomic, Energy saving lamp, OSRAM:

Լյումինեսցենտ լամպերի CTORCH, Economic CTORCH, TORCH Energoeconomic, Economic Energy Saving, Energy Saving Lamp, Energy Saving System ապրանքանիշները նույն կազմակերպության արտադրած տարբեր սերունդների լամպեր են` բազմաթիվ փոփոխություններ կրած կամ որոշակի ժամանակահատվածում նոր տեխնոլոգիական լուծումներով ստացված:

Մեծ սրահների և դասասենյակների լուսավորության համար նախկինում օգտագործվում էին լուսատուի հետ վաճառվող գծային խողովակավոր լյումինեսցենտային լամպեր, օրինակ Tinko ապրանքանիշի, իսկ այժմ վաճառքում առկա են սնդիկի պարունակությունից զերծ լուսադիոդային լուսատուներ՝ LED Diffuser Fixture, AD NEXT for classroom, T5 LED Lighting Fixture, T8-R LED, IN HOME:

Լամպերի ծագումն ուսումնասիրելիս պարզվեց, որ գրեթե բոլոր 3 տեսակի լամպերն արտադրվում են Չինաստանում:

Լյումինեսցենտային լամպերի ծագման երկիրը Չինաստանն է: Նշենք, որ OSRAM ապրանքանիշով ԼԱԴ և լյումինեսցենտային լամպերն արտադրվում են Չինաստանում, իսկ այդ ապրանքանիշի շիկացման լամպերը՝ Ֆրանսիայում: LEXPLUS Energy Saving ապրանքանիշի լյումիեսցենտային լամպը Լեհաստանի արտադրանք է, General Electric Green լամպը հունգարական ծագման է, իսկ Radium Ralux Rapid լամպը գերմանական է`կրկին արտադրված Չինաստանում:

Լյումինեսցենտային լամպերի արժեքներն ուսումասիրելիս պարզվեց, որ կենցաղային օգտագործման լյումինեսցենտային լամպերի գները տատանվում է 470 ՀՀ դրամից մինչև 4200 ՀՀ դրամը, իսկ դահլիճի համար նախատեսվածներինը՝ 4500 ՀՀ դրամից մինչև 9000 ՀՀ դրամ:

Գնագոյացման վրա ազդում է դիզայնը, լամպի հզորությունը, անոթի տեսակը, արտադրող կազմակերպության կողմից ստեղծման և ներկրողի կողմից՝ ներմուծման ծախսերը, վաճառող կազմակերպության կողմից իրականացված ծախսերը:

Փողոցային լուսավորության համար նախատեսված և սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպերից խանութներում առկա էին քիչ քանակի էլիպսոիդ ձևի, ապակյա անոթով լամպեր հետևյալ ապրանքանիշների՝ SiRaium (250 վտ` 1400 ՀՀ դրամ), Emkay (250 վտ` 1350 ՀՀ դրամ), Alite (250 վտ` 1800 ՀՀ դրամ)։

   
SiRaium

 

 

Elipsodial, E27, 1400 դրամ

Emkay

 

 

Elipsodial, E27, 1350 դրամ

 

Լյումինեսցենտային այդ լամպերի էժանացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դրանք ՀՀ շուկայից դուրս էին եկել, այդ պատճառով դրանց մնացյալ քանակի նկատմամբ կիրառվել էին զեղչեր:

Լյումինեսցենտային լամպերի երաշխիքային ժամկետներն ուսումնասիրելիս պարզվեց, որ արտադրող կազմակերպության կողմից լյումինեսցենտային լամպերին տրված է երաշխիք` 1-ից մինչև 3 տարի:

Ուսումնասիրության ընթացքում նույն ապրանքանիշի ավելի վաղ ստացված խմբաքանակի լամպերի տուփերի վրա երաշխիքային ժամկետներն առկա էին, մինչդեռ մյուս խմբաքանակի վրա դրանք առկա չէին (օրինակ` CTORCH CFL- Ստորչ Կոմպակտ լյումինեսցենտային լամպ):

Չնայած որոշ լյումինեսցենտային լամպերի փաթեթի վրա առկա է մակնշում արտադրողի կողմից տրվող երաշխիքի վերաբերյալ, այնուամենայնիվ, վաճառակետերում այդ լամպերին այժմ երաշխիք չի տրվում:

Լյումինեսցենտային լամպերի կյանքի տևողության հետազոտության արդյունքում պարզվեց, որ այդ տեղեկատվությունը նշված է  փաթեթի վրա` ժամով կամ տարով:

Այսպես օրինակ Global, LEXPLUS Energy Saving ապրանքանիշների կյանքի տևողությունը 6000 ժ է, Borsan, CTORCH, Economic CTORCH, TORCH Energoeconomic, Energy saving lamp, OSRAM spiral, ouqi Lighting, Tersen ապրանքանիշներինը՝ 8000 ժ, Camelion, EGLO, General Electric Green / GE, OSRAM Reflector, Panasonic, Radium RaluxR Rapid, Supra ապրանքանիշներինը՝ 10000 ժ, PHILIPS ապրանքանիշինը՝ 15000 ժ, IDEAL LUX ապրանքանիշինը՝ 25000 ժ։

Լյումինեսցենտային լամպերի ներկրումն արգելելուց հետո պետք է հաշվի առնել, որ որոշ ներկրող կազմակերպություններ արտադրող ընկերություններին արդեն փոխանցել են գումար և սպասում են ապրանքին։ Կան կազմակերպություններ, որոնք պահեստներում և վաճառակետերում ունեն ձեռք բերված որոշ քանակի լյումինեսցենտային լամպեր։ Որոշ սպառողներ գնել են և տանը պահել են լյումինեսցենտային լամպեր, որոնք պատշաճ շահագործման պարագայում կծառայեն  լամպի փաթեթի վրա նշված ծառայության ժամկետի սահմաններում: Այս ամենը պետք է հաշվի առնել` արգելելուց հետո լյումինեսցենտային լամպերի վերացման ժամկետը հաշվարկելիս:

Ինչ վերաբերում է խանութ–սրահներում կամ ներկրող կազմակերպության պահեստներում առկա լամպերի քանակի հսկողությանը, անհրաժեշտ է գրանցել լյումինեսցենտային լամպերի քանակը և ընթացիկ հսկողությամբ պարզել` նոր քանակներ ձեռք են բերվու՞մ, թե՞ ոչ: Նման գործառույթն իրավասու է իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Լյումինեսցենտային լամպերի էներգաարդյունավետության դասի պատկանելիությունը նշված էր լամպերի փաթեթների վրա:

Ժամանակակից էներգախնայող կամ  լյումինեսցենտային լամպերը պատկանում են «А» և «B» դասերին:

 

Լյումինեսցենտային լամպերի վտանգավորությունը

Լյումինեսցենտային լամպերը պարունակում են սնդիկի գոլորշիներ, որոնք լամպի կոտրվելուց և ժամանակին վնասազերծման միջոցառումներ չկատարելու հետևանքով վնաս են հասցնում մարդու օրգանիզմին:

Մյուս վտանգավորությունը պայմանավորված է լյումինեսցենտային լամպերի արձակած ուլտամանուշակագույն ճառագայթների սպեկտրով, որը կարող է առաջացնել մաշկի բորբոքումներ (դերմատիտներ), աչքի լորձաթաղանթի բորբոքումներ (կատարակտ), ուռուցք:

Ստորև աղյուսակում ներկայացված են լամպի փաթեթի վրայից կամ հրահանգներից վերցված տվյալներ սնդիկի քանակության վերաբերյալ։

Սնդիկի գոլորշիների արտազատման պատճառներից մեկն այն է, որ լամպը լուսամփոփի մեջ տեղադրելու ժամանակ փոխարինողը լամպը բռնում է ոչ թե մարմնից, այլ ապակյա անոթից և պտույտների ժամանակ ուժ գործադրելուց հեշտությամբ կոտրում կամ ճեղքված է առաջացնում լամպի անոթի և մարմնի միջև: Սա նպաստում է սնդիկի գոլորշների արտազատմանը, հատկապես` լամպը միացնելուց, երբ սնդիկի գոլորշիները քաոտիկ շարժում են կատարում:

Մյուս պատճառն այն է, որ բնակիչներն անպիտան դարձած լամպը համապատասխան մարմինների միջոցով ոչ թե հանձնում են վնասազերծման, այլ կուտակում են նկուղներում և պատահաբար դիպչելու հետևանքով ճաքեր են առաջացնում լամպի անոթի վրա, որի պատճառով տեղի է ունենում սնդիկի արտանետում փակ տարածք:

Նման լամպերի կուտակման երևույթներ նախկինում մեր կողմից արձանագրվել է հիվանդանոցներում և ուսումնական հաստատություններում: Այս հաստատությունների աշխատակիցները, գիտակցելով լամպի վտանգավորությունը, դրանք քաղաքային աղբի հետ չեն հեռացրել, սակայն պահման ոչ պատշաճ պայմաններում, երբ ստիպված են եղել լամպերի պարունակությամբ արկղը բազմիցս տեղաշարժել և անզգուշորեն վայր դնել, լամպի վրա գոյացել են միկրոճաքեր, որոնք էլ նպաստել են սնդիկի գոլորշիների արտանետմանը փակ տարածք:

Փակ տարածքում կոտրվելու դեպքում, որոշ ժամանակ անց սնդիկի գոլորշիների խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար։ Սնդիկի գոլորշիները շնչելիս հեշտությամբ անցնում են շնչառական ուղիներով թոքեր, այնտեղից արյուն և արյան միջոցով թափանցում գլխուղեղ ու առաջացնում թունավորման ախտանիշներ:

Անմիջապես արտահայտվող ախտանիշներն են՝ գլխացավ, թուլության արագ զարգացում, հոգնածության զգացում, հիշողության կորուստ, գլխապտույտ:

Խոնավության կամ լամպի անոթին անզգուշությամբ թեթևակի հարված հասցնելու դեպքում ապակյա անոթի պատից կարող է անջատվել լյումինաֆորը, որի հետևանքով սենյակ կարող են թափանցել ուլտրամանուշակագույն ճառագայթները: Դրանց երկարատև ազդեցությունը կհանգեցնի մաշկի բորբոքումների (դերմատիտներ), աչքի լորձաթաղանթի բորբոքումների (կատարակտ) և ուռուցքի առաջացմանը:

Կոմպակտ լյումինեսցենտային լամպերը պարունակում են 1 մգ-ից մինչև 5 մգ սնդիկ, իսկ խողովակավոր լյումինեսցենտային լամպերը` 5 մգ սնդիկ։

 

Լյումինեսցենտային լամպերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ աղբյուրներից`

  • Կոտրված լյումինեսցենտային լամպերը վտանգավոր են առողջության համար`

http://old.awhhe.am/wp-content/uploads/2020/06/fl-lamps-j5.pdf

 Ի՞նչ անել, եթե լամպը դարձել է գործածության համար ոչ պիտանի

ՀՀ–ում գործող համատասախան մարմինների օգնությամբ, օրինակ, ԱԻՆ-ի քիմիական անվտագության աշխատակիցների միջոցով, կազմակերպել բնակիչներից ոչ պիտանի լամպերի հավաքումը և հատուկ տարաներով տեղափոխումը, որպեսզի լյումինեսցենտային լամպերը չկոտրվեն, հասցնել դրանք քիմիական վտանգավոր նյութերի համար նախատեսված վնասազերծման կետ և իրականացնել վնասազերծում՝ օգտահանել սնդիկը, լյումինաֆորը, լամպի ախտահարված ապակին, ստացված առանձին բաղադրիչները պահել հերմետիկ փակված կոնտեյներներում (սնդիկը` կապարե տարաներում): Այնուհետև դրանք տեղափոխել քիմիական նյութերի ու թափոնների պահեստ, պահել անվտանգությունն ապահովող պայմաններում և ստացված առանձին բաղադրիչները պահել հերմետիկ փակված կոնտեյներներում և լամպի առանձնացված մասերը պահել առանձին պահեստներում՝ հաշվի առնելով վտանգավորության մակարդակը:

 Ի՞նչպես օգտահանել և վարակազերծել ոչ պիտանի դարձած լամպը

Գոյություն ունեն հատուկ տեխնելոգիայով աշխատող սարքեր, օրինակ` «Экотром-2У», որոնց միջոցով հնարավոր է օգտահանել սնդիկը լամպերից:

Լյումինեսցենտային լամպի օգտագործման հրահանգներում նշված է, որ լամպի օգտահանումը պետք է իրականացնել վաճառք իրականացնող երկրի օրենսդրությանը համապատասխան:

 

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, անցկացրել է սեմինարներ` նվիրված կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես` թունաքիմիկատների օգտագործման և բնակավայրերից գոյացած կենցաղային թափոնների և դրանց ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած վնասակար նյութերի (դիօքսիններ, ֆուրաններ և այլ կայուն նյութեր) ազդեցության և ճիշտ կառավարման հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը:

Սեմինարներն անցկացրել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետներ Լիլիկ Սիմոնյանը և Քնարիկ Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:

  Սեմինարների կազմակերպմանն աջակցել են բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնի համակարգողները, ինչպես նաև  մարզային լրագրողները՝ հրապարակելով սեմինարի վերաբերյալ նյութերը տեղական տպագիր և էլեկտրոնային թերթերում:

Ստորև ներկայացվում են տպագրված հոդվածների խորագրերը և հղումները: