Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24/2,
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: officeawhhe@awhhe.am

ruhyen

Ջուր

Ծրագրի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում
Տևողությունը` 2008 թ. հունվար — 2011 թ. հունվար
Իրականացման վայրը` Կոտայք և Արարատ մարզերի 6 գյուղ
Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության

<<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> (WECF) միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացրած <<Ուժեղացում և տեղական գործողություններ>> (ELA) — <<Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում>> ծրագրի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է գործունեություն` նպատակ ունենալով նպաստելու Հազարամյակի զարգացման 1, 2, 3, 4 և 7 նպատակների իրականացմանը:

Գործունեություն` իրազեկության բարձրացման ուղղությամբ

Մարդկանց մտածելակերպում և վարքագծում փոփոխություններ մտցնելու նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է քարոզարշավներ` անվտանգ խմելու ջրի մատակարարման, էկոլոգիական սանիտարիայի, օրգանական հողագործության մոտեցումների և թափոնների անվտանգ կառավարման վերաբերյալ: Էկոլոգիական զուգարանների գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյուղական բնակչության շրջանում: Գնալով աճում է այլ ՀԿ-ների հետաքրքրությունը ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի գյուղատնտեսական գործունեության հանդեպ (կոմպոստացում, այլընտրանքային հողագործություն, կենսահումուսի պատրաստում և այլն), ինչի վկայությունն է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ին խորհրդատվություն ստանալու նպատակով դիմող անձանց և կազմակերպությունների աճող քանակը:

Էկոլոգիական սանիտարիա

Էկոլոգիական սանիտարիայի մասով գործունեության նպատակն է`խրախուսել գյուղական համայնքներում <<էկոսան>> նոր մոտեցումը: Այս նպատակով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել արդեն կառուցված 28 անհատական և 3 դպրոցական էկոսան զուգարանների մոնիթորինգ և աշխատանքներ` գյուղական բնակչության իրազեկության բարձրացման ուղղությամբ:  

ela2009_clip_image002
Ուսուցում Հայանիստում
ELA ծրագրի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է երկօրյա ուսուցում, որին մասնակցել է 46 մարդ (1 ներկայացուցիչ միջազգային կազմակերպությունից, 7 ՀԿ-ի ներկայացուցիչներ, 1 մարզային թղթակից, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի 8 աշխատակից, 36 գյուղաբնակ Հայանիստ և Խաչփար գյուղերից): Ուսուցման նպատակն էր` ներկայացնել էկոսան զուգարանի գաղափարը և պարզել, թե քանի մարդ է հետաքրքրված այդպիսի զուգարանների կառուցմամբ: Փոքր դրամաշնորհային ծրագրի օգնությամբ ՀԼՀԱԱՇՄ ՀԿ-ն Հայաստան էր հրավիրել Շվեդիայի Լինքշոփինգի համալսարանի փորձագետ Յան-Օլօֆ Դրագներթին: Փորձագետն ուսուցման ժամանակ հանդես եկավ դասախոսությամբ: Մասնակիցները մեծ հետաքրքրություն հանդես բերեցին նոր մոտեցման վերաբերյալ և ցանկություն հայտնեցին` կառուցել այդպիսի զուգարան իրենց ընտանիքի համար: Ուսուցման 2-րդ օրը մասնակիցներն այցելեցին Խաչփար և Հայանիստ դպրոցների և Հայանիստի 3 անհատական էկոսան զուգարանները:

Կոմպոստացման վայրը Հայանիստում

Այց` Հայանիստի դպրոց 

<<Էկոլոգիական սանիտարիան Հայաստանում>> թեմայով ուսուցման ժամանակ մասնակիցներին և ACDI VOCA-ից և Ակնալիճ գյուղից հրավիրված հյուրերին ներկայացվեց էկոսան արգասիքի կոմպոստացման տեխնոլոգիան: Ուսուցումը մեծ տպավորություն գործեց մասնակիցների վրա:  

Հրավիրված փորձագետը դրական գնահատական տվեց զուգարանների կառուցման որակին և տեխնիկական սպասարկմանը:  

Խմելու ջուր

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ծրագրային գյուղերում խմելու ջրի մատակարարման բարելավմանը: Հայանիստ գյուղում կառուցվել է 350 մ երկարությամբ նոր ջրագիծ, որի շնորհիվ ևս 14 տնտեսություն ապահովվել է անվտանգ խմելու ջրով: Ջրագծի կառուցման ընդհանուր ծախսի 61%- ը եղել է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ ներդրումը, իսկ 39 %- ը` տեղական մարմինների կանխիկ ներդրումը:

Գյուղատնտեսական գործունեություն

Գյուղատնտեսական գործունեության նպատակն է` խրախուսել գյուղատնտեսության կայուն զարգացումը: Իրականացրած գործողությունների արդյունքում, բարձրացել է մարդկանց իրազեկությունը կայուն գյուղատնտեսության և այլընտրանքային մոտեցումների մասին: Ձեռք բերված տեղեկատվությունը և հմտությունները, այլընտրանքային մեթոդների կիրառումը և օրգանական հողագործությամբ զբաղվելը նպաստում են գյուղաբնակների եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և շրջակա միջավայրի կայունությանը: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հանդես է եկել որպես միջնորդ` ֆերմերների և <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջև: Ներկայումս ֆերմերներն իրենց օրգանական մթերքները սկսել են վաճառել <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջոցով:

Խաչփար գյուղում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է <<Ագրոտեխնիկայի բնական մեթոդները>> թեմայով դաշտային պարապմունք` 23 ուսուցչի, դպրոցականների և գյուղի բնակիչների համար: Մասնակիցները ստացել են գիտելիքներ կայուն գյուղատնտեսության մասին:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն WECF-ի հետ համատեղ կազմակերպել է եռօրյա ուսուցում` կոմպոստացման վերաբերյալ: Ուսուցմանը մասնակցում էին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անդամները և կազմակերպության վրացի գործընկերները:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն հավատում է, որ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը մարդու կենսապայմանների բարելավմանն ու կայունությանն ուղղված ծրագրերի հաջողությամբ իրականացման հիմնաքարն է:

Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ

Ֆինանսավորող կազմակերպությունը` Նիդեռլանդների Կանանց Խորհուրդը (NVR) «Կանայք հանուն ջրի ոլորտում համագործակցության» կազմակերպության անունից
Համագործակցող կազմակերպությունը` «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF)
Ծրագրի տևողությունը` 1 տարի (2006թ. նոյեմբեր – 2007թ. հոկտեմբեր)

Նպատակը

Ապահովել անվտանգ ջրի մատակարարում Հայանիստ գյուղի 880 բնակչի համար: Սա Հայաստանի աղքատ գյուղերից մեկն է, որտեղ մարդիկ խմելու նպատակով օգտագործում են արտեզյան ջուր:

Գործունեությունը

  • 10 հանդիպում շահագրգիռ կողմերի հետ (ՙՀայջրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ, տեղական ինքնակառավարման մարմիններ և գյուղաբնակներ) 
  • Խմելու ջրի վերաբերյալ 2 տեղեկատվական թերթիկի պատրաստում և դրանց 400 պատճենների բաժանում գյուղի բնակիչներին
  • 3 հոդվածի հրատարակում հայկական մամուլում` հանրության իրազեկության բարձրացման նպատակով
  • Նոր ջրագծի կառուցում 6 փողոցում (2217մ), տնտեսությունների միացումը ջրագծին ջրաչափերով ապահովելու են գյուղապետը և բնակիչը
  • 1 տնտեսության համար կեղտաջրերի մշակման հողի ֆիլտրի կառուցում`ցուցադրման նպատակով
  • Կլոր սեղան` ծրագրի իրականացման արդյունքների և ծրագիրը կրկնելու հնարավորությունների վերաբերյալ
  • Հայաստանի հավաստագրված լաբորատորիայում 2 անգամ ջրի 10 նմուշի հետազոտում նիտրատների պարունակությունը պարզելու նպատակով; կենսաբանական հետազոտություն 
  • Համակարգում, ծրագրի կատարում և հաշվետվություն:

Տևողությունը` 2005թ. փետրվար – 2009թ. Հունվարfront
Իրականացման վայրը` Կոտայքի և Արարատի մարզերի 3 գյուղ
Ֆինանսավորումը` Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության
Համընդհանուր նպատակը` Առողջության համար պայմանները բարելավվում են:
Միջանկյալ նպատակը
1. Գյուղաբնակներն ավելի շատ են իրազեկ հիգիենայի, սանիտարական պայմանների և առողջության մասին:
2. Էկոսան կառույցները գործում են:
3. Ուժեղացել է գյուղաբնակների կարողությունը եկամտաբեր այնպիսի մշակաբույսերի աճեցման և մարքեթինգի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են ամարանտը և ստեվիան:
4. Բարելավվել է թափոնների կառավարումը:
5. Բարելավվել է ջրի որակը:
6. Խրախուսվել է համայնքի, մասնավորապես` կանանց մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացում: 

all 
  • Instruction for using Ecosan (JPEG format — 400 KB each)
boys girls 
For boys                                          For girls
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ