Ծրագրի ֆինանսավորումը` UNIDO և UNEP
Իրականացման վայրը` ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատի շրջան
Տևողությունը` 6 ամիս
Ծրագրի նպատակն է` բարձրացնել Արարատի մարզի բնակիչների իրազեկությունը հողագործությունում արգելված թունաքիմիկատների օգտագործման և ժամկետանց թունաքիմիկատների վնասված գերեզմանոցի վերաբերյալ:
Ներածական
Արարատի մարզը Հայաստանի գյուղատնտեսական շրջաններից է, որտեղ թե անցյալում, թե ներկա ժամանակներում լայնորեն կիրառվել ու կիրառվում են թունաքիմիկատներ: Մարզում գրանցվել են ԴԴՏ-ի և այլ արգելված քիմիկատների օգտագործման դեպքեր: 1982թ. Երևանի մոտակայքում ստեղծվել է թունաքիմիկատների գերեզմանոց, որտեղ թաղվել է 500 տոննայից ավել արգելված և ժամկետանց թունաքիմիկատ (ընդ որում 60 %-ը կայուն քլորօրգանական միացություններ են): Տարիներ անց, գերեզմանոցը ենթարկվել է սողանքների ազդեցությանը, ավելին, վերջին 3-4 տարիների ընթացքում սողանքերն ակտիվացել են գերեզմանոցի տարածքում: Մեր կազմակերպությունը կատարել է հողի նմուշահանում տարբեր խորություններից և գերեզմանոցի տարածքի տարբեր կետերից: Լաբորատոր հետազոտություններից պարզվել է, որ հողի նմուշները, որոնք վերցվել են գերեզմանոցի տարածքից և հարակից վայրերից, աղտոտված են ԴԴՏ-ով և դրա մետաբոլիտներով, նաև հեքսաքլորցիկլոհեքսանով: Փորձագետների հավաստմամբ, սողանքները գերեզմանոցի տարածքում ակտիվացել են : Անհրաժեշտ է շարունակել թե հետազոտական աշխատանքները, թե լոբբինգի կիրառումը համապատասխան կառավարական մարմինների նկատմամբ` գերեզմանոցի անվտանգության ապահովման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:
Արդյունքները
- Արգելված թունաքիմիկատների օգտագործման դադարեցում Արարատի մարզում:
- Հանրության ներգրավում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի վերացման վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացում, Արարատի մարզի բնակիչների դիմումը կառավարությանը` գերեզմանոցի հիմնախնդրին շտապ լուծում տալու համար:
- Հկ-ի նախաձեռնողական խմբի ստեղծում` գերեզմանոցի վերացման վերաբերյալ որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով:
- Թե տեղական, թե պետական մակարդակում ԿՕԱ-ների հիմնախնդրով զբաղվող հկ-ների ցանցի ընդարձակում:
- Հանձնարարականների մշակում` Հայաստանում Ստոկհոլմյան կոնվենցիայի իրականացման համար ազգային գոոծողությունների պլանում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգ կառավարմանն ուղղված գործողությունները ներառելու նպատակով:
Նպատակ
2004թ. մայիսի դրությամբ Արարատ մարզի տարածքում թունաքիմիկատների օգտագործումը բնակիչների կողմից նվազել է, թույներից ազատ ապագա ունենալու համար:
Ծրագիրը հասել է տրամաբանական կառուցվածքում սահմանված ՙՆպատակ՚-ին և 2004թ. մայիսի դրությամբ Արարատ մարզի տարածքում թունաքիմիկատների օգտագործումը բնակիչների կողմից նվազել է 69%-ով: Այս նպատակին հասնելու համար եղել են բազմաթիվ հանդիպումներ գյուղացիների հետ, կատարվել է բացատրական աշխատանք և բաժանվել են հուշաթերթեր: Հանդիպումներ են եղել մարզպետարանի աշխատակիցների, մարզային և համայնքային ղեկավարների, դպրոցականների, ուսուցիչների, առողջապահական հիմնարկների անձնակազմի հետ: Կազմակերպվել է մանկական ներկայացումներ, սեմինարներ, կլոր սեղաններ, մամլո ասուլիս, ռադիոհաղորդումներ, հեռուստահաղորդումներ, հոդվածներ են տպվել թերթերում:
Մեր կողմից կատարված հսկայական աշխատանքը նպաստել է թունաքիմիկատների քանակի օգտագործման նվազեցմանը:
2004թ ապրիլին ՀՀ Վարչապետը կայացրել է որոշում թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության ապահովման վերաբերյալ:
Ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքի շնորհիվ բարձացել է իրազեկության աստիճանը թունաքիմիկատների ճիշտ օգտագործման և անվտանգության վերաբերյալ Արարատի մարզի գյուղական համայնքների և պետական կառույցների աշխատակիցների մոտ: Կատարված նախնական և վերջնական հարցումների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս իրազեկության բարձրացումը: Առաջին և երկրորդ հարցումների ընթացքում եղել են հետևյալ փոփոխությունները / բավարար գիտելիքներ նշել են 32,7% համապատասխանաբար 37.4%, լրացուցիչ ինֆորմացիա ցանկացողների թիվը աճել է 43.8%-ից 56%-ի, իսկ ընդհանրապես չգիտեցողների թիվը եղել է` 24.3% դարձել է ` 5.6%, մասամբ պաշտպանիչ միջոցներ օգտագործողների թիվը փոխվել 26.8%-ից 55.7%-ի, պաշտպանիչ միջոցներ չօգտագործողների թիվը` 60.5%-ից 36.1%-ի/, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ իրազեկությունը մարդկանց բարձրացել է ավելին քան պլանավորված է եղել:
2004թ. հունվարին ստեղծվել է համագործակցության կոմիտե Արարատի մարզի ազգաբնակչության և տեղական իշխանությունների մասնակցությամբ:
Իրազեկության բարձրացման և լոբբինգի նպատակով ծրագրի ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ մարզպետարանի աշխատակիցների հետ, մարզային և համայնքային ղեկավարների հետ, դպրոցներում առողջ ապրելակերպի և առողջ սննդի մասին, առողջապահական հիմնարկներում ԿՕԱ-ի հիմնախնդրի մասին, համայնքների հետ: Կազմակերպվել է մանկական ներկայացում Հաուֆի ՙԵրկար քիթը՚ հեքիաթի հիման վրա կապելով այն թունաքիմիկատների վնասի և առողջ սննդի հետ:
Մանկական ներկայացում
Մրցույթ է կազմակերպվել Արտաշատի մարզի դպրոցականների միջև ՙԹունաքիմիկատների վերաբերյալ պատմվածք՚ գրելու վերաբերյալ, հաղթողներին հանձնվել է պատվոգրեր /ապրիլ-մայիս 2004թ/: Լավագույն պատմվածքի հիման վրա նկարահանվել է տեսաֆիլմ:
Լոբբինգի և իրազեկության բարձրացման նպատակով կատարված աշխատանքները նպաստել են 2004թ հունվարին համագործակցության կոմիտեի ստեղծմանը Արարատի մարզի ազգաբնակչության և տեղական իշխանությունների մասնակցությամբ /հաշվետվությունները ներկայացվել են/:
Կազմակերպել է կլոր սեղան Արարատի մարզի համայնքների և հասարակության ներկայացուոցիչների, ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների,և համապատասխան մասնագետների հետ ՙԿայուն օրգանական աղտոտիչները կյանքում և այլընտրանքային լուծումներ՚ թեմայով:
Կլոր սեղան Արարատի մարզում, մայիս 2004թ
Մամլո ասուլիս է կազմակերպվել 2004թ մայիսին Ժուռնալիստների միությունում, որին մասնակցել են ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ժուռնալիստներ թերթերից, լրատվական գործակալություններից և հեռուստատեսությունից:
Մամլո ասուլիս, մայիս 2004թ.
Իրականացված լոբինգի արդյունքում 2004թ ապրիլին ՀՀ Վարչապետը Որոշում կայացրեց գերեզմանոցի անվտանգության ապահովման վերաբերյալ, տրամադրվել են ֆինանսական միջոցներ շտապ միջոցառումների և հետազոտություններ կատարելու նպատակով: Հայտարարվել է մրցույթ աշխատանքների իրականացման համար:
Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածք
Գործողությունների մոնիտորինգ է կատարվել յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթում: Ներքին վերահսկողություն է իրականցվել ծրագրի ընթացքում: Յուրաքնչյուր ամիս և եռամսյակ կազմվել է գործողությունների պլան: Յուրաքանչյուր ամիս կազմվել է նաև հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: Ծրագրի ընթացքում
համագործակցել ենք ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, Գյուղակադեմիայի, Շրջակա միջավայրի հիգիենայի և թունաբանության ԳՀԻ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային ժողովի Սոցիալական, առողջապահության, բնապահպանության պաշտպանության հարցերի հանձնաժողովի, Հետաքննող լրագրողների ընկերակցության, ՙԽազեր՚, ՙՀանուն մարդկային կայուն զարգացման՚, WWF, CENN, ՙԹրանսփարենսի ինթերեշնալ՚, ՙԿանաչներ՚ հկ-ների, ՙՀանրային առողջապահության հայկական՚ ալյանսի, Արարատի մարզպետարանի և մարզի հասարակական կազմակերպությունների, Արտաշատի կուլտուրայի զարգացման կենտրոնի հետ: Ծրագրի ընթացքում խորհրդատվություն է կազմակերպվել ՙՀամաշխարհային ուսուցման՚ կողմից /Պ. Շահինյան, Բարբառա Բարտոլետտի, Բարբառա Միլլեր, Ջեֆրի Ռեգո/: ՙՀամաշխարհային ուսուցումը՚ և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը հնարավորություն են ընձեռնել մասնակցելու ՙՎիդեոթիվոլի՚ փառատոնին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում /մարտ 2004թ/: Այս փառատոնին մասնակցելու համար մեծ աջակցություն ցույց տվեց դրամաշնորհների ղեկավար` Անդրանիկ Համբարձումյանը: Հանդիպումների, մանկական ներկայացումների ընթացքում նկատելի էր, որ մարդկանց հետաքրքրում է թունաքիմիկատների ճիշտ օգտագործման և դրանցից պաշտպավելու թեման և իրազեկության կարիք ունեն:
Շահառուները
Ծրագրի շահառուներն են Արարատի մարզի գյուղական համայնքների, Երևան և Արտաշատ քաղաքների բնակիչները: Ուղղակի շահառուները կազմում են մոտավորապես 3000 մարդ, իսկ անուղղակի շահառուները` 1,500,000 մարդ:
Կազմակերպությունը հզորացել է և միաժամանակ բարձրացել է կազմակերպության վարկանիշը: Ստեղծվել է համագործակցություն ՀՀ Բնապահպանության, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային ժողովի Սոցիալական, առողջապահության, բնապահպանության պաշտպանության հարցերի հանձնաժողովի, Գյուղակադեմիայի, Շրջակա միջավայրի հիգիենայի և թունաբանության ԳՀԻ, Հետաքննող լրագրողների ընկերակցության, ՙԽազեր՚, ՙՀանուն մարդկային կայուն զարգացման՚, WWF, CENN, ՙԹրանսփարենսի ինթերեշնալ՚, ՙԿանաչներ՚ հկ-ների, ՙՀանրային առողջապահության հայկական՚ ալյանսի, Արարատի մարզպետարանի և մարզի հասարակական կազմակերպությունների, Արտաշատի կուլտուրայի զարգացման կենտրոնի հետ: Կազմակերպությունը ընդգրկվել է Երևան քաղաքի էկոլոգիական հասարակական դաշինքի մեջ, Հակածխախոտային կոալիցիայի խորհրդի և Բնապահպանական լրատվական կոմպանիայի անդամ է: Ստեղծվել են նախապայմաններ և կազմակերպությունը պատրաստվում է հիմնել կայուն օրգանական աղտոտիչների հետ կապված կորդինացիոն խորհուրդ:
Հաջողություններ/քաղված դասեր
Ծրագրի խնդիրներից մեկը թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության վերաբերյալ որոշման նախագծի կազմումն էր: Կազմակաերպության աշխատանքների շնորհիվ եղավ ՀՀ Վարչապետի որոշումը: Կազմակերպության անդամները խորհրդատվություն ստանալով ՙՀամաշխարահային ուսուցում՚ կազմակերպության կողմից ավելի նպատակային աշխատեցին և լոբբինգ իրականացրեցին: Կազմակերպության վարկանիշը բարձրացավ, որը նկատելի էր ժուռնալիստների հետաքրքրությամբ, հկ-ի և պետական կառույցների անձանց հետ համագործակցության ընթացքում: Մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել ծրագրի իրականացմանը աջակցելու համար ԱՄՆՄԶԳ և ՀՈՒ կազմակերպություններին: Առանձնակի և խորը հարգանքով հայտնում ենք մեր երախտագիտությունը ՙՀամաշխարհային ուսուցում՚ կազմակերպության ամբողջ աշխատակազմին:
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|

Ֆինանսավորումը` Կաթոլիկ օգնության ծառայություն (CRS) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID)
Ծրագրի իրականացման ժամանակահատվածը` 2003թ. մայիս – 2003թ. սեպտեմբեր
Հիմնախնդիրը
Ժամկետանց թունաքիմիկատները տասնյակ հազարավոր տոննաներով գոյություն ունեն զարգացող երկրներում և սովորաբար պահվում են ոչ համարժեք և նույնիսկ` վտանգավոր պայմաններում: Նախնական գնահատականները ցույց են տվել, որ ԿՕԱ-ները կազմում են այդ բոլոր պաշարների մոտ 30 տոկոսը: Պարզվել է, որ որոշ կայուն օրգանական աղտոտիչներ ի վիճակի են խախտել հորմոնային ակտիվությունը և բացասաբար անդրադառնալ վերարտադրողական համակարգի վրա:
Մարդկանց շրջանում գիտելիքների և իրազեկության պակասը նպաստում է մարդկանց առողջության վրա ԿՕԱ-ների հակադարձ ազդեցության աճին: Երկրում բնապահպանական և այլ հկ-ների կողմից քիչ ուշադրություն է դարձվում այս հիմնախնդրին, որը նույնպես վկայում է հասարակայնության իրազեկության պակասի մասին: ԿՕԱ-ների վերացման և առողջության ու շրջակա միջավայրի վրա ԿՕԱ-ների ազդեցության կրճատման միակ միջոցը Ստոկհոլմի Կոնվենցիայի վավերացումն է: Դա կնպաստի ԿՕԱ- ների վերացման գործընթացը սկսելուն:
Ծրագրի նպատակն էր` հաստատել գործակցության և փոխգործակցություն կառավարական կառույցների, հկ-ների, այլ քաղաքացիական միությունների և համայնքների հետ և բարձրացնել իրազեկությունը հկ-ների ակտիվիստների, մասնավորաբար` կանանց շրջանում, բնապահպանության, շրջակա միջավայրի առողջության, հասարակական առողջապահության, սպառողների պաշտպանության և սննդի մոնիտորինգի ոլորտներում` պաշտպանելու համար Ստոկհոլմյան Կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը և աջակցելու Հայաստանի հասարակայնության շրջանում քիմիկատների վերաբերյալ խիստ քաղաքականության մշակմանը:
Այս հիմնախնդրի վրա քաղաքականության ուշադրությունը հրավիրելու լավագույն մոտեցումը բոլոր շահագրգիռ և հարցին առնչվող կողմերի (կառավարություններ, արդյունաբերություն, հասարակական շահերի պաշտպանության խմբեր, միջազգային ֆինանսական հաստատություններ) ներգրավումն է և նրանց մասնակցության ապահովումը ԿՕԱ-ների հիմնախդրի լուծմանն ուղղված գործողություններում:
Նպատակը
Հրավիրել կառավարական, հասարակական կազմակերպությունների ուշադրությունը ԿՕԱ -ների հիմնախնդրին և նպաստել դրա արդյունավետ լուծմանը պետական կառավարման կառույցների, հկ-ների և այլ քաղաքացիական միությունների ու համայնքների միջև փոխգործակցության հաստատման և իրազեկության բարձրացման միջոցով:
Արդյունքները
1. Երևան քաղաքի 30 հկ-ների ակտիվիստներ, որոնք աշխատում են բնապահպանության, հասարակական առողջապահության, սպառողների շահերի պաշտպանության և սննդի մոնիտորինգի ոլորտներում, ուշադրության կենտրոնում մշտապես ունենալով կանանց, ԿՕԱ-ների և մարդու առողջության վրա դրանց ազդեցության, ինչպես նաև այդ հիմնախնդրի այլընտրանքային լուծումների մասին տեղեկացվել են իրազեկության բարձրացման քարոզարշավների միջոցով:
2. Երևանում կազմակերպվել է Կլոր սեղան գիտնականների, հկ-ների կին ղեկավարների և կառավարական պաշտոնյաների մասնակությամբ /40 հոգի/` քննարկելու համար մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների բացասական հետևանքները: Աշխատանքային կապեր են ստեղծվել Երևանի համայնքների ներկայացուցիչների և կառավարական հատվածի միջև: Մշակվել է ուղերձ-դիմում Խորհրդարանին` Հայաստանում թունաքիմիկատների վերացմանն աջակցելու նպատակով:
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|





