Աղտոտիչների վերացման միջազգային ցանցը (IPEN) ս.թ հոկտեմբերի 22-ից 28-ն անց է կացնում կապարով թունավորման դեպքերի կանխարգելման ամենամյա միջազգային շաբաթը, որը միտված է ուշադրություն հրավիրելու կապարի վրա, որը հանրային առողջության համար լուրջ թունավոր սպառնալիք է։ Վերջնական նպատակ ունենալով երեխաների և այլ խոցելի խմբերի, օրինակ՝ վերարտադրողական տարիքի կանանց և աշխատողների առողջության պաշտպանությունը, այս ակցիային կներգրավվեն կառավարութունը, արդյունաբերությունը և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերը, ինչպես նաև ԶԼՄ-ներ՝ կոչ անելով իշխանություններին որդեգրելու ներկերի վերահսկման ուժեղ գործիքներ կամ խթանել արդյունավետ մշտադիտարկման և կիրառման մեխանիզմներն այն երկրներում, որտեղ արդեն գործում են օրենքներ՝ զարգացող երկրներում արտադրվող և իրացվող կապարային ներկերի վերաբերյալ:
IPEN-ն աջակցում է Կապար պարունակող ներկերի վերացման գլոբալ դաշինքին (GAELP): Ներկերում պարունակվող կապարը ճանաչվում է որպես երեխաների վրա կապարի ազդեցության հիմնական աղբյուր: Պայքարե՛ք կապարի քրոմատը Ռոտերդամյան կոնվենցիայում ներառելու համար:
Կապարը թունավոր ծանր մետաղ է, որը պարունակվում է շատ արտադրատեսակներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տներում և աշխատավայրերում առկա ամենօրյա օգտագործման ապրանքներում: Կապարի ազդեցությունը կարող է վնասել մեր առողջությանը, իսկ վերջինիս անգամ փոքր քանակությունները կարող են վնասել երեխայի նյարդաբանական զարգացումը՝ պատճառելով դժվարություններ ուսման մեջ և առաջացնելով վարքագծային խնդիրներ:
2009 թվականից սկսած՝ IPEN-ի, նրա անդամ խմբերի և Դաշինքի գործընկերների կողմից իրականացվող աշխատանքները հանգեցրին շատ ընկերությունների կողմից կապար պարունակող ներկերի արտադրության և վաճառքի դադարեցմանը, ազդեցություն գործեցին մի շարք երկրներում հսկողության նորմատիվային նոր միջոցների կայացման վրա և աջակցեցին շահագրգիռ կողմերին այն գործիքներով, որոնք անհրաժեշտ են վերջիններիս՝ փոփոխություններ կատարելու համար:
Ցավոք, կապարային ներկերը դեռ շարունակում են օգտագործվել աշխարհի շատ երկրներում: Կապարային ներկերի օգտագործումը դադարեցնելուն արագ հասնելու համար IPEN-ը կոչ է անում ազգային քայլեր ձեռնարկել՝ ընդունելու կանոնակարգեր, որոնք կարգելեն կապարի օգտագործումը բոլոր տեսակի ներկերում, ինչպես նաև կնպաստեն կապարի քրոմատների, կապարային ներկերում գունանյութերի ներառմանը Ռոտերդամի կոնվենցիայում:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, որպես IPEN-ի անդամ, կպատրաստի և կտարածի նյութեր՝ քաղաքացիների իրազեկման համար այն վտանգների մասին, որոնք հանգեցնում են առողջապահական խնդիրների և աղտոտում են շրջակա միջավայրը, ինչպես նաև կկազմակերպի հանդիպումներ լրագրողների հետ, առցանց վեբինար՝ ուսանողների և ուսուցիչների հետ՝ նվիրված այն գործողություններին, որոնք պետք է ձեռնարկվեն ներկերի բաղադրությունից կապարի բացառման և երեխաների առողջությունը կապարի ազդեցությունից պաշտպանելու համար:
В Париже 2 июня завершилась вторая сессия Межправительственного комитета по переговорам (МКП 2) о разработке глобального юридически обязательного договора для решения проблем пластикового загрязнения.
В начале работы МКП было много проблем. В частности, встреча сильно затянулась из-за некоторых стран, которые добивались консенсуса в правилах процедуры, чтобы иметь возможность заблокировать амбициозные положения в договоре в ходе последующей работы.
Однако, несмотря на первоначальный пессимизм, Межправительственный комитет по переговорам (МКП) согласовал некоторые важные моменты, которые позволят продвинуть процесс вперед:
— Предоставление широких полномочий председателю МКП для написания нулевого проекта на основе мнений, высказанных государствами-членами и обозревателями как на МКП1, так и на МКП2.
— МКП проведет предварительное заседание для обсуждения принципов и сферы действия Договора на основе материалов, которые будут представлены как наблюдателями до 15 августа, так и государствами-членами до 15 сентября.
— Было решено, что будут проводиться региональные встречи. Эти встречи, скорее всего, будут проходить параллельно с региональными совещаниями в рамках подготовки к пятой Конференции Сторон Минаматской конвенции о ртути.
В ходе заседания были созданы две контактные группы:
Контактная группа 1 (КГ1) отвечала за юридически обязательные элементы будущего договора;
Контактная группа 2 (КГ2) обсуждала меры выполнения обязательств.
Участники КГ1 поддержали важность регулирования химических веществ в пластмассах. Многие выступали за необходимость международного подхода к этой проблеме, а не подхода, основанного на национальных законодательствах. Кроме того, участники группы поддержали меры по обеспечению прозрачности для отслеживания химических веществ в пластмассах.
Такая позиция стран была результатом огромной работы, проделанной неправительственными организациями. В дискуссии со странами на МКП 1 и МКП 2 они подчеркивали, что загрязнение пластиком – это не только физическое, но и химическое загрязнение.
В состав пластика входит более 10 000 различных химических веществ, более четверти которых — известные токсичные химикаты, представляющие угрозу здоровью людей и окружающей среде. Отсутствие информации об этих веществах в пластиковых материалах, товарах и отходах не дает возможности потребителям товаров и переработчикам отходов принимать обоснованные решения. В результате переработка пластика приводит к производству загрязненных пластиковых гранул, которые затем используются в новых товарах. Таким образом, вместо ожидаемой чистой циркулярной экономики, переработка пластика вносит вклад в загрязнение новых товаров опасными веществами, в увеличение токсичных выбросов в окружающую среду и повышает риск различных заболеваний среди населения и работников перерабатывающих и производящих отраслей, вызванных воздействием этих веществ.
По мнению общественных организаций, пластиковый договор должен основываться на принципе юридически обязательного требования к раскрытию информации о содержании токсичных веществ в пластике. Подход к предоставлению такой информации должен быть юридически обязательным и гармонизированным на международном уровне, что позволит всем странам получать информацию независимо от того, насколько развито их национальное законодательство или насколько они технически подготовлены для проведения идентификации токсичных веществ в пластике.
Большинство развивающихся стран является импортером пластика, не производя пластиковые материалы и товары у себя. Получение информации о содержании токсичных веществ в таких товарах на основе юридически обязательных международных требований существенно облегчит процесс контроля на границе и снизит поступление на рынки стран товаров с содержанием токсичных веществ.
Участники КГ2 обсуждали вопросы, связанные с национальными планами действий (НПД), участием заинтересованных стoрон, обменом информации, предоставления технической помощи.
Было достигнуто согласие в отношении важности гармонизированных шаблонов и руководства для НПД, потенциально с минимальным набором элементов. При этом некоторые страны подчеркнули, что такое руководство не должно быть юридически обязательными. Некоторые подчеркнули важность гармонизации НПД с более предписывающими указаниями в отношении целей, показателей и сроков, с учетом национальных условий, для повышения их прозрачности и сопоставимости между сторонами.
Широкую поддержку получила программа действий с участием многих заинтересованных сторон, направленная на поощрение активного и значимого участия в разработке и реализации инструмента и ускорения действий.
Признание роли коренных народов и местных общин и неформального сектора в справедливом переходе было признано особенно важным.
Отчеты двух контактных групп, доступны онлайн по следующим ссылкам:
Контактная группа 1
Контактная группа 2
Все документы сессии доступны здесь: https://www.unep.org/events/conference/second-session-intergovernmental-negotiating-committee-develop-international/documents/in-session
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն միացել է Կապարային ներկերի վերացման գլոբալ դաշինքին՝ ԱՀԿ-ի և ՄԱՇՄԾ-ի համատեղ ծրագրի՝ «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» քարոզարշավի (ILPPW) շրջանակում, որն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 23-29-ը։
Քարոզարշավը նպատակ ուներ հանրության ուշադրությունը հրավիրել մարդու առողջության, հատկապես՝ երեխաների վրա կապարի ազդեցության վրա, ընդգծել այդ ազդեցության կանխման ուղղությամբ երկրների ջանքերի կարևորությունը և պահանջել կառավարություններից օրենսդրական ավելի խիստ կարգավորումների միջոցով հասնել կապար պարունակող ներկերից փուլ առ փուլ հրաժարվելու համընդհանուր նպատակի իրականացմանը։
Գործողությունների շաբաթվա շրջանակում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն սույն թվականի հոկտեմբերի 28-ին՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում՝ ամփոփելու ՀԿ-ի տասնամյա ջանքերը կապարային ներկերն աստիճանաբար հեռացնելու ուղղությամբ և նախանշելու անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են նպաստել այս խնդրի լուծմանը։
Քննարկմանը մասնակցում էին կապար պարունակող ներկերի հիմնախնդրով հետաքրքրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ (Սպաոողների աջակցման կենտրոն, Դալմա Սոնա, «Էկոթիմ» ՀԿ, Երևանի Օրհուս կենտրոն, «Էկոլոգիական միություն» ՀԿ, ԷկոԼուր ՀԿ) և փորձագետներ։ Քննարկման ավարտին ներկայացվեցին հետյալ առաջարկությունները․
- Հայաստանը, որպես ԵԱՏՄ-ի անդամ, պետք է անհապաղ առաջարկի փոփոխություն մտցնել Մաքսային միության 2013 թվականի «Ներկերի և լաքերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծի 11-րդ կետում՝ նշելով, որ ներկերն ու լաքերը չպետք է պարունակեն քիմիական նյութեր, այդ թվում՝ վտանգավորության 1-ին դասին պատկանող մետաղներ, որոնց քանակությունը մնացորդային չոր նյութի հաշվով գերազանցում է 0,009%-ը (90 ppm):
- Առաջարկ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայում կապարի քրոմատի ցուցակմանն աջակցելու առաջարկով
- Նամակով դիմել ՀՀ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների՝ ՔՆՄԿՌՄ (SAICM) գործընթացը համակարգողներին՝ կապարային ներկերի խնդիրը համապատասխան նախարարությունների գործողությունների ծրագրերի առաջնահերթություններում ներառելու խնդրանքով՝ ապահովելով ռիսկերի նվազեցում և պաշտպանելով բնակչության, հատկապես՝ երեխաների առողջությունը
- Կապ հաստատել «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ — ի հետ՝ մշտադիտարկումը և կապարային ներկերի առկա կանոնակարգերի կիրարկումն ուժեղացնելու նպատակով։ Կապարային ներկերի վերաբերյալ ազգային արգելքները պետք է ներառեն կիրարկման և չկիրարկման հետևանքների մասին դրույթներ։
- Դիմել Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ)՝ մանկական ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար անվտանգ ներկերի և լաքերի օգտագործումն ապահովելու նպատակով (ԱԶԲ-ն Հայաստանում իրականացնում է մանկական ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման լայն ծրագիր)
- Դիմել ներկերի և լաքերի արդյունաբերության տեղական ներկրողներին՝ սահմանափակելու 90 ppm-ից ավելի կապարի պարունակությամբ ներկերի ներկրումը Հայաստան, տրամադրել 90 ppm-ից ոչ ավելի կապար պարունակող ներկերի արտադրողների ապրանքանիշների ցանկը։
Հարցազրույց Մարիամ ռադիոյի համար
Սույն թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ «Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծություն» թեմայով աշխատաժողով
Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Քիմիական նյութերի և թափոնների ներդաշնակ կառավարումը պահանջում է օրենսդրական և ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում, հետագա ամրապնդում և պարբերաբար թարմացում։
Աշխատաժողովի նպատակն էր շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացնել քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորղ վերջին տարիներին մշակված օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները։
Տեսնել ավելին՝ http://www.mnp.am/news/ashxatajoxov-sndiki-aylvtangavor-nuyteri-veraberyal
Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը մասնակցում էին Գիտություննների ազգային ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ 9 մարզի 13 քաղաքի կենցաղային լամպերի վաճառասրահներում իրականացված հետազոտության արդյունքները: Նա նշեց, որ լամպերի մասնագիտացված խանութներում և շինանյութի խանութ-սրահներում առկա են եղել հիմնականում 3 տեսակի լամպեր՝ սնդիկ պարունակող լյումինեսցենտային լամպեր, սնդիկ չպարունակող շիկացման լամպեր և նորագույն տեխնոլոգիայով արտադրված լուսադիոդային (ԼԱԴ) լամպեր:
Հոդվածը՝ http://env.am/news/sndik-workshop-171621
Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ
«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։
«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է «Կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի անդամ և նույնպես միանում է այդ քարոզարշավին:
Քարոզարշավի նպատակը մարդու առողջության, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության կանխման նպատակով գործողությունների անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացումն է: Քարոզարշավն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կապարային ներկերի վերացման համար կառավարությունների, արդյունաբերության և սպառողների կողմից հետագա գործողությունների ձեռնարկման պահանջին:
«Կապարով թունավորումների դեմ գործողությունների միջազգային շաբաթ»–ի նախօրեին, երկու երկիր` Իսրայելն ու Բանգլադեշն, ընդունել են օրենքներ` ներկերում կապարի մակադակը մինչև 90 մմմ (մաս միլիոնի մեջ) սահմանափակելու մասին։ Այսպիսով, կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը կարգավորող երկրների ընդհանուր թիվը հասել է յոթանասուներեքի:
Բոլոր տեսակի ներկերի համար Իսրայելը որպես ՍԹԽ սահմանել է 90 մմմ–ն: Բանգլադեշն ընդունել է օրենք, որը սահմանափակում է կապարի պարունակությունը միայն դեկորատիվ ներկերում, մասնավորապես` տներում, դպրոցներում, հասարակական և առևտրի տարածքներում ներքին և արտաքին մակերեսները ներկելու համար, ինչպես նաև խաղալիքների, կահույքի և խաղահրապարակների համար:
Ներկերում կապարի օգտագործումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ազգային օրենսդրության և իրավաբանորեն պարտադիր չափանիշների կիրառումն է, որոնք արգելում են ներկերում կապարային հավելումների օգտագործումը: Նվազագույնը, երկրները պետք է դադարեցնեն կենցաղային դեկորատիվ կապարային ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը և հաշվի առնեն բոլոր տեսակի ներկերում կապարի սահմանափակման հնարավորությունը:
Կապար պարունակող ներկն ամբողջ աշխարհում երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուրներից մեկն է: Այս խնդիրը ճանաչվել է որպես Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման (ՔՆՄԿՌՄ/SAICM) քաղաքականության ի հայտ եկող նոր հարց: Կապարով թունավորումը մտավոր հետամնացություն է առաջացնում տարեկան մոտ 600,000 երեխայի մոտ և կարող է առողջական հետևանքներ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում:
Աղբյուրը` https://www.who.int/ipcs/lead_campaign/en/ http://sdg.iisd.org/…/israel-bangladesh-adopt…/
____________________________________________
Տեղեկատվական նյութեր՝
Международная сеть по ликвидации загрязнителей (IPEN) и Центр «Эко-Согласие»
представляют региональный бюллетень неправительственных организаций Восточной
Европы, Кавказа и Центральной Азии (ВЕКЦА), работающих по вопросам химической
безопасности в регионе. Результатами своей работы поделились члены IPEN из Армении,
Казахстана, России, Приднестровья, Таджикистана, Украины и Узбекистана.
В период с декабря 2019 года по февраль 2020 года общественная организация “Армянские
женщины за здоровье и здоровую окружающую среду” (AWHHE) подготовила страновой обзор об
особо опасных пестицидах (ООП), включая информацию об управлении ими и содействии
поэтапному отказу от ООП, использованию альтернативных, нехимических подходов в сельском
хозяйстве, таких как агроэкология в Армении.
В частности, проект был направлен на оценку использования и управления пестицидами, включая
существующую политику и нормативно-правовую базу для поэтапного отказа от ООП в Армении;
выявление существующих альтернативных методов использования для поэтапного отказа от ООП
в Армении, таких как агроэкология, органическое сельское хозяйство и методы интегрированного
управления вредными организмами (IPM); и повышение осведомленности о воздействии ООП и
существующих альтернативах путем обмена информацией и опытом, подготовки учебных
материалов и проведения пресс-мероприятий в СМИ.
- Для просмотра полного бюллетеня перейдите по следующей ссылке РЕГИОНАЛЬНЫЙ БЮЛЛЕТЕНЬ ВЕКЦА
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն 2020 թ-ի ապրիլի 15-ին հայտարարում է մրցույթ Ֆոտովոլտային համակարգի գնման վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ՋՕԸ-ի պոմպակայանում տեղադրվելիք պոմպի աշխատանքի համար էլեկտրական հոսանք ստանալու նպատակով:
Մրցույթի վերջնաժամկետը սահմանվում է 2020 թ-ի ապրիլի 30-ը:
Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը հունիսի 15-ը:
Բոլոր առաջարկները գնահատվելու են հանձնաժողովի կողմից տեխնիկական լուծման (55%) և գնային առաջարկից (45 %) ելնելով:
Միաժամանակ խնդրում ենք ներկայացնել Ձեր կազմակերպության լիցենզիան և տեղեկատվություն ՖՎ համակարգի սարքերի մակնշման, արտադրանքի ծագման երկրի:
Խնդրում ենք ներկայացնել նախագծա-նախահաշվային փաստաթղթերը՝ ՖՎ համակարգի ձեռք բերման և տեղադրման համար:
ԱՖԿ-ն (արևային ֆոտովոլտային կայանը) պետք է տեղադրվի միայն ՋՕԸ-ի պոմպակայանի նոր վերակառուցվող տանիքին:
Մամուլի հաղորդագրություն
Երևան, 30 հունվարի 2020թ.: Յուրաքանչյուր ոք ունի ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության իրավունք և յուրաքանչյուր ոք պարտավոր է վճարել մատուցված ծառայությունների դիմաց: Պետությունը պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն սոցիալապես անապահով բնակչությանն օգտվել այդ ծառայություններից, իսկ բնակչության կողմից` ապահովել այդ ծառայությունների դիմաց վճարումը:
Այս և ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի մի շարք այլ խնդիրներին էր նվիրված սույն թվականի հունվարի 30–ին, «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի ունեցած հանդիպումը, որը կազմակերպվել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի նախաձեռնությամբ`ՄԱԿ–ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց հնարավորությունների ընձեռում` Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
Հանդիպմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, ՀԿ–ների և ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչներ։
Ելույթների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում գործող սակագնային քաղաքականությանը, խմելու ջրի, ջրահեռացման և ոռոգման ջրի սակագների ձևավորման գործընթացին, խոցելի խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությանը և այլ հարցերին։
Սակագնային քաղաքականության մասին խոսելիս, մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքին, որ միասնական սակագինը կիրառվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի սպասարկման տարածքում ընդգրկված բնակավայրերի բոլոր սպառողների, ներառյալ խոցելի և մեկուսացված խմբերի համար: Մինչդեռ, հիշյալ ընկերության սպասարկման տարածքից դուրս գտնվող բնակավայրերի մասով չկա լիարժեք տեղեկատվություն ջրի սակագնի վերաբերյալ, քանի որ այս բնակավայրերում ընդհանուր խնդիր է նույնիսկ ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության ապահովումը: Բացի այդ, ներկա դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն խոցելի և մեկուսացված խմբերը:
Խոսվեց նաև այն մասին, որ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես ՀՀ ջրային օրենսգրքում, որտեղ նախաձեռնվում է նաև ներառել խոցելի և մեկուսացված խմբերի սահմանումը և այդ խմբերի համար խմելու ջրամատակարարման հավասար հասանելիության ապահովումը:
Հանդիպման ավարտին, մասնակիցները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ` խոցելի խմբերի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման իրավունքների իրացումն ապահովելու համար։