Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24/2,
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: officeawhhe@awhhe.am

ruhyen

2014

eul

в рамках партнерского проекта ЕС и ФАО

«Улучшенное управление пестицидами и химическими веществами 
на территории бывшего Советского Союза»

fao

С 17 по 21 марта 2014 года в рамках партнерского проекта ФАО / ЕС «Улучшенное управление пестицидами и химическими веществами на территории бывшего Советского Союза» в столице Молдовы г. Кишиневе был проведен тренинг по повышению осведомленности и передаче информации. 
В нем приняли участие представители национальных НПО и сотрудники пресс-служб министерств сельского хозяйства и министерств охраны окружающей среды из Армении, Азербайджана, Беларуси, Грузии, Казахстана, Кыргызстана, Молдовы, России и Украины. Они совместно работали над развитием стратегии передачи информации и повышения осведомленности населения, исходя из приоритетов их стран, как это было определено в партнерском проекте ФАО / ЕС. 
Тренинг был направлен на развитие потенциала специалистов, призванных внести свой вклад в снижение рисков для здоровья населения и окружающей среды, которым те подвергаются со стороны пестицидов. Вопрос осведомленности в отношении воздействия опасных пестицидов на уязвимые группы в области сельского хозяйства бул одним из ключевых пунктов в повестке дня тренинга. Кроме того, особое внимание уделялось необходимости улучшения сбора данных на местах по использованию пестицидов и связанных с ними случаев отравления, что делается для обеспечения осведомленности институтов, уполномоченных принимать решения на национальном уровне, например, регистраторов пестицидов, а также для обеспечения связи с ними. 
Проект охватывает двенадцать стран в регионах Европейского соседства, Средней Азии и Российскую Федерацию. Он  финансируется совместно с Европейским Союзом и реализуется ФАО вместе с рядом партнеров по развитию, включая международные НПО (Институт Блэксмит, Зеленый Крест Беларуси и Швейцарии, Миллиоконтакт Интернэшионал, Сеть действий по пестицидам Великобритании и Интернэшионал ГХЦГ и Ассоциация пестицидов) и секретариат Роттердамской конвенции.

Европейский Союз и Продовольственная и сельскохозяйственная организация вложили 7 млн ​​€, чтобы помочь этим странам и содействовать созданию атмосферы сотрудничества и развития потенциала для устранения рисков, связанных с устаревшими пестицидами и стойкими органическими загрязнителями и разработки более устойчивого сельского хозяйства в будущем. По некоторым оценкам, в регионе есть более 200 000 метрических тонн этих опасных химических веществ, и необходимы согласованные международные усилия для того, чтобы предотвратить загрязнение воды и почвы, используемой для производства продуктов питания.

milieuТренинг проводился организацией Миллиоконтакт Интернэшионал

17.01.14
ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾ
ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԻ 134-ՐԴ ՆԻՍՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ (հունվար, 2014թ.)
Սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությունը հանրային առողջության վրա: ԱՀԿ-ի և առողջապահության նախարարությունների դերը սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի իրականացման գործում

Հովանավորներ` Արգենտինա, Կոլումբիա, Կոստա  Ռիկա, Էկվադոր, Պանամա, Միացյալ Նահանգներ, Շվեյցարիա, Ուրուգվայ

 Առողջապահության համաշխարհային վեհաժողովի (WHA) վաթսունյոթերորդ նիստը,

հիշեցնելով իր համապատասխան բանաձևերը, ներառյալ <<Բերանի խոռոչի առողջություն: Առողջության խթանման և հիվանդության կանխարգելման գործողությունների ծրագիր>> WHA60.17 բանաձևը, <<Առողջության բարելավման և թափոնների` բնապահպանական առումով անվտանգ կառավարման մասին>>  WHA63.25 բանաձևը, <<Քիմիականնյութերիմիջազգայինկառավարմանռազմավարականմոտեցումներ>>(SAICM) WHA59.15 բանաձևը և քիմիկատների հարցերով միջազգային համաժողովի կողմից իր երրորդ նիստի ժամանակ ռազմավարական մոտեցումների իրականացման մեջ առողջապահական հատվածի ներգրավվածության ուժեղացման մասին ընդունված ռազմավարությունը,

ճանաչելով թունաքիմիկատների և թափոնների, այդ թվում` սնդիկի ազդեցության հետ կապված վտանգներին ենթակա բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես, կանանց, երեխաների և նրանց միջոցով ապագա սերունդների առողջապահական խնդիրներն արդյունավետորեն լուծելու կարևորությունը,

hիշեցնելով 2012թ. հունիսին ՄԱԿ-ի  Ռիո + 20 գագաթաժողովի արդյունք հանդիսացող «Ապագան, որը մենք ցանկանում ենք» հռչակագրում շարադրված կայուն զարգացման մասին թարմացված հանձնառությունները, ինչպես նաև 2010թ. Ադելաիդայի <<Առողջապահությունը քաղաքականության բոլոր ուղղություններում>> հռչակագիրը, և 2013թ. Ֆինլանդիայում կայացած` առողջապահության խթանման 8 — րդ համաշխարհային կոնֆերանսը, որը կոչված էր խրախուսելու համագործակցությունը միջգերատեսչական բոլոր ոլորտներում` առողջ բնակչություն ունենալու նպատակով,

 հաշվի առնելով այն, որ սնդիկի մասին նոր բազմակողմանի բնապահպանական համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները 2013թ. — ի հոկտեմբերին ավարտվել են Մինամատայի կոնվենցիայի (Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիա) ընդունմամբ, նաև այն, որ առաջին անգամ առողջապահական խնդիրների մասին առանձին հոդված և այլ համապատասխան դրույթներ արդեն ներառված են, և որ Մինամատայի կոնվենցիան Կողմերի ​​վրա դնում է որոշակի պարտավորություններ, որոնք առողջապահական հատվածից` ի թիվս այլ իրավասու ոլորտների, ըստ անհրաժեշտության, պահանջում են գործողություններ, ներառյալ` սնդիկ պարունակող ջերմաչափերի և զարկերակաճնշաչափերի (սֆիգմոմանոմետր), կոսմետիկական միջոցների, այդ թվում, մաշկը սպիտակեցնող օճառների և քսուքների, արդիական հականեխիչների արտադրությունից փուլ առ փուլ հանումը, միջոցառումներ պետք է ձեռնարկվեն սնդիկ պարունակող ստոմատոլոգիական խառնուրդներից փուլ առ փուլ հրաժարվելու և  ոսկու փոքրածավալ արդյունահանման մեջ ներգրավված հանքագործների և նրանց համայնքների վրա սնդիկի ազդեցության մասին առողջապահական ռազմավարությունների մշակումը,

հիշեցնելով Մինամատայի կոնվենցիայի նպատակը, այն է` պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը մարդու գործունեության հետևանքով առաջացող սնդիկի  և սնդիկի միացությունների արտազատումներից և արտանետումներից,

hաշվի առնելով, որ Մինամատայի կոնվենցիան խրախուսում է Կողմերին (ա) նպաստել ռազմավարությունների և ծրագրերի մշակմանը և իրականացմանը, որոնք ուղղված են վտանգի տակ գտնվող բնակչության, հատկապես խոցելի բնակչության բացահայտմանը և պաշտպանությանը, որը կարող է ներառել, գիտության վրա հիմնված առողջապահական ուղեցույցների ընդունումը, որոնք վերաբերում են սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանը, ըստ անհրաժեշտության, սնդիկի ազդեցության կրճատման համար նպատակային ցուցանիշների սահմանմանը, հանրային առողջապահության և այլ ոլորտների մասնակցությամբ հանրային կրթությանը, (բ) նպաստել  սնդիկի և սնդիկի միացությունների մասնագիտական ազդեցության վերաբերյալ գիտության վրա հիմնված կրթական և կանխարգելիչ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, (գ) խթանել սնդիկի կամ սնդիկի միացությունների ազդեցության կանխարգելման և դրանց ազդեցության վտանգի տակ գտնվող բնակչության բուժման և խնամքի համապատասխան առողջապահական ծառայությունները, (դ) ստեղծել և ամրապնդել, անհրաժեշտության դեպքում, ինստիտուցիոնալ և առողջապահական մասնագիտական ​​կարողությունները` սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետ կապված առողջապահական ռիսկերի կանխարգելման, ախտորոշման, բուժման և մոնիթորինգի համար,

նշելով, որ ըստ Մինամատայի կոնվենցիայի, Կողմերի համաժողովը առողջության հետ կապված գործունեությունը քննարկելիս, անհրաժեշտության դեպքում, պետք է խորհրդակցի, համագործակցի և խթանի համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և համապատասխան այլ միջկառավարական կազմակերպությունների հետ,

շնորհակալություն հայտնելով բանակցությունների ընթացքում ԱՀԿ-ի նախապատրաստական ​​աշխատանքների համար,  վերլուծելով տարբեր ռիսկերը և մատչելի այլընտրանքները, ինչպես նաև այն ոլորտների վերլուծությունն ու բացահայտումը, որոնք, ըստ համաձայնագրի պարտավորությունների,  պահանջում են լրացուցիչ կամ նոր ջանքեր, և խրախուսելով հետագա և շարունակական հետազոտությունները և այլ ջանքերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի,

ողջունում է 2013թ. հոկտեմբերին պետությունների կողմից Մինամատայի կոնվենցիայի ընդունումը,

խրախուսում է անդամ պետություններին` 
(1) ձեռնարկել անհրաժեշտ ներպետական ​​միջոցներ` Մինամատայի կոնվենցիան անհապաղ ստորագրելու, վավերացնելու և իրագործելու համար, որը սահմանում է միջազգային իրավաբանորեն պարտադրող միջոցառումներ`  ուղղված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա սնդիկի և սնդիկի միացությունների հետ կապված ռիսկերի   վերացմանը,

(2) ակտիվորեն միանալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ազգային, տարածաշրջանային և միջազգային ջանքերին, 

(3) լուծել սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետ կապված առողջապահական խնդիրները` առողջապահության ոլորտում դրանց օգտագործման, ինչպես նաև` այլ բացասական առողջական հետևանքների համատեքստում, որոնք հարկավոր է կանխարգելել կամ բուժել` ապահովելով սնդիկի և սնդիկի միացությունների ողջամիտ կառավարումը դրանց ողջ կենսացիկլի ընթացքում,

(4) ընդունել շրջակա միջավայրի և հանրային առողջության փոխկապակցվածությունը` Մինամատայի կոնվենցիայի իրականացման և կայուն զարգացման համատեքստում, 

(5) խթանել սնդիկի կամ սնդիկի միացությունների ազդեցության կանխարգելման, ազդեցության ենթակա բնակչության բուժման և խնամքի համապատասխան առողջապահական ծառայությունները, այդ թվում` ձկան սպառման վերաբերյալ ազգային տեղեկագրերի և ռիսկերի մասին տեղեկատվության փոխանակման  արդյունավետ ռազմավարությունների մշակումը, 

(6) ապահովել սերտ համագործակցությունն առողջապահության նախարարությունների և շրջակա միջավայրի գերատեսչությունների, ինչպես նաև` աշխատանքի, արդյունաբերության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության և այլ նախարարությունների միջև, որոնք պատասխանատու են Մինամատայի կոնվենցիայի դրույթների իրականացման համար, 

(7) դյուրացնել սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցության հետ կապված առողջապահական հետևանքների մասին համաճարակաբանական տեղեկատվության փոխանակումը, անհրաժեշտության դեպքում` սերտորեն համագործակցելով ԱՀԿ-ի և այլ համապատասխան կազմակերպությունների հետ:

Գլխավոր տնօրենին հորդորում է`

  1.  աջակցել ԱՀԿ-ի ջանքերին` սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի իրականացման գործում անդամ երկրներին սնդիկի հետ կապված բոլոր առողջապահական հարցերում խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու ուղղությամբ,  որոնք համահունչ են ԱՀԿ-ի աշխատանքի ծրագրին` մարդու առողջությունը խթանելու և պաշտպանելու նպատակով,
  2. աջակցել անդամ պետություններին` մշակելու և իրականացնելու ռազմավարություններ և ծրագրեր`  վտանգի տակ գտնվող բնակչության, մասնավորապես, բնակչության խոցելի խմբերի բացահայտման և պաշտպանության համար, և որը կարող է ներառել գիտության վրա հիմնված առողջապահական ուղեցույցների ընդունումը, որոնք վերաբերում են սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանը, ազդեցության կրճատման նպատակով նպատակային ցուցանիշների սահմանմանը և առողջապահական և այլ ներգրավված ոլորտների մասնակցությամբ հանրային կրթությանը,
  3. սերտորեն համագործակցել Մինամատայի կոնվենցիայի միջկառավարական բանակցող հանձնախմբի, Կողմերի համաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների և մարմինների, հիմնականում` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ, լիովին աջակցել Մինամատայի կոնվենցիայի` առողջապահությանն առնչվող դրույթների իրականացմանը և հանձնախմբին և Կողմերի համաժողովին տրամադրել տեղեկատվություն` այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացի մասին:

Եվ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններին, եթե անհրաժեշտ է