ՀՀ Արարատի մարզի Դիտակ համայնքի մանկապարտեզի վերագործարկման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։ Մտահոգված լինելով համայնքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ, տիկին Գասպարյանը մեծ ջանքեր է գործադրել մանկապարտեզի վերաշահագործումը հնարավոր դարձնելու համար։ Մանկապարտեզի հետագա գործունեության ապահովման նպատակով, ՀՀ Արարատի մարզպետարանը ցուցաբերել է ֆինանսական աջակցություն։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ս/թ.-ի նոյեմբերի 1-ից հայտարարում է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ՝ Արմավիրի մարզի Ապագա և Ջրառատ և Արարատի մարզի Բերքանուշ համայնքներում ոռոգման ջրագծի և Արարատի մարզի Տափերական համայնքում խմելու ջրի ջրագծի անցկացման համար:
Կից ներկայացվում են Ապագա, Ջրառատ և Բերքանուշ համայնքների ոռոգման ջրագծի և Տափերական համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման ծավալաթերթերն ու նախագծերը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ.–ի նոյեմբերի 10-ը, ժամը 14:00–ն:
Հայտերը ներկայացնել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պող. 24բ, 3-րդ հարկ, հեռախոս՝ (+374 10) 52 36 04, կամ ուղարկել Qnarikgrigoryan@mail.ru էլեկտրոնային հասցեին:
Ստորև ներկայացված են համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման ծավալաթերթն ու նախագիծը (սեղմել համայնքի անվան վրա՝ կցված փաստաթղթերը տեսնելու համար):
Ստորև ներկայացված են խմելու ջրի ջրագծի կառուցման ծավալաթերթն ու նախագիծը (սեղմել համայնքի անվան վրա՝ կցված փաստաթղթերը տեսնելու համար):
«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։
«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է «Կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի անդամ և նույնպես միանում է այդ քարոզարշավին:
Քարոզարշավի նպատակը մարդու առողջության, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության կանխման նպատակով գործողությունների անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացումն է: Քարոզարշավն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կապարային ներկերի վերացման համար կառավարությունների, արդյունաբերության և սպառողների կողմից հետագա գործողությունների ձեռնարկման պահանջին:
«Կապարով թունավորումների դեմ գործողությունների միջազգային շաբաթ»–ի նախօրեին, որն այս տարի սկսվում է հոկտեմբերի 20-ին, երկու երկիր` Իսրայելն ու Բանգլադեշն, ընդունել են օրենքներ` ներկերում կապարի մակադակը մինչև 90 մմմ (մաս միլիոնի մեջ) սահմանափակելու մասին։ Այսպիսով, կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը կարգավորող երկրների ընդհանուր թիվը հասել է յոթանասուներեքի:
Բոլոր տեսակի ներկերի համար Իսրայելը որպես ՍԹԽ սահմանել է 90 մմմ–ն: Բանգլադեշն ընդունել է օրենք, որը սահմանափակում է կապարի պարունակությունը միայն դեկորատիվ ներկերում, մասնավորապես` տներում, դպրոցներում, հասարակական և առևտրի տարածքներում ներքին և արտաքին մակերեսները ներկելու համար, ինչպես նաև խաղալիքների, կահույքի և խաղահրապարակների համար:
Ներկերում կապարի օգտագործումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ազգային օրենսդրության և իրավաբանորեն պարտադիր չափանիշների կիրառումն է, որոնք արգելում են ներկերում կապարային հավելումների օգտագործումը: Նվազագույնը, երկրները պետք է դադարեցնեն կենցաղային դեկորատիվ կապարային ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը և հաշվի առնեն բոլոր տեսակի ներկերում կապարի սահմանափակման հնարավորությունը:
Կապար պարունակող ներկն ամբողջ աշխարհում երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուրներից մեկն է: Այս խնդիրը ճանաչվել է որպես Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման (ՔՆՄԿՌՄ/SAICM) քաղաքականության ի հայտ եկող նոր հարց: Կապարով թունավորումը մտավոր հետամնացություն է առաջացնում տարեկան մոտ 600,000 երեխայի մոտ և կարող է առողջական հետևանքներ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում:
Աղբյուրը` https://www.who.int/ipcs/lead_campaign/en/ http://sdg.iisd.org/news/israel-bangladesh-adopt-legislation-to-limit-lead-in-paint/
https://www.who.int/ipcs/lead_campaign/ru/
Страны принимают законы по ограничению свинца в краске
Международная неделя по предотвращению отравления свинцом является инициативой Глобального альянса по ликвидации свинцовой краски, добровольного партнерства, созданного ООН по окружающей среде и Всемирной организацией здравоохранения для предотвращения воздействия свинца путем содействия поэтапному отказу от красок, содержащих свинец.
Международная неделя предотвращения отравления свинцом проводится ежегодно в последнюю неделю октября. Целью недели кампании является повышение осведомленности о необходимости принятия мер по устранению воздействия свинца на здоровье человека, особенно в отношении детей. Особое внимание на неделе кампании уделяется призыву правительств, промышленности и потребителей к дальнейшим действиям по устранению свинцовой краски.
Накануне Международной недели действий против отравления свинцом, которая в этом году начнется 20 октября, две страны — Израиль и Бангладеш- приняли законы, ограничивающие содержание свинца в краске на уровне 90 частей на миллион. Таким образом, общее число стран, регулирующих производство, импорт и продажу свинец содержащих красок достигло семидесяти трех.
Израиль установил предел в 90 частей на миллион для всех типов красок. Бангладеш приняла закон, ограничивающий содержание свинца только в красках для декоративных работ, в частности, для покраски внутренних и внешних поверхностей в жилых домах, школах, общественных и коммерческих помещениях, а также игрушек, мебели и игровых площадок.
Наиболее эффективный способ предотвращения использования свинца в красках — принятие национальных законов и юридически обязательных стандартов, запрещающих использование свинцовых добавок в красках. Как минимум, страны должны остановить производство, импорт и продажу бытовых декоративных свинцовых красок и рассмотреть возможность ограничения свинца во всех типах красок.
Свинецсодержащая краска является одним из источников воздействия свинца на детей во всем мире. Эта проблема была определена как возникающий вопрос политики Стратегического подхода к международному регулированию химических веществ (СПМРХВ). Отравление свинцом вызывает умственную отсталость примерно у 600 000 детей в год и может иметь последствия для здоровья на протяжении всей жизни.
По материалам https://www.who.int/ipcs/lead_campaign/en/ http://sdg.iisd.org/news/israel-bangladesh-adopt-legislation-to-limit-lead-in-paint/
(Մամուլի հաղորդագրություն)
Երևան, 8 հոկտեմբերի 2019թ.: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից տրվեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը` Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի հետ համատեղ (CE-FCFM): Այն ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/SLE) ծրագրի միջոցով: Վերջինս ղեկավարում են Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը և Շվեդիայի կառավարությունը, որոնք ներկայացված են, համապատասխանաբար, Համաշխարհային բնապահպանական ռազմավարությունների ինստիտուտի (IGES) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) կողմից: Ծրագիրն ընտրվել է «Կայուն կենսակերպ և կրթություն» ծրագրի հետ կապված առաջարկների ներկայացման համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրը կնպաստի ԿԿԿ ծրագրին` կրթական և տնտեսական ոլորտներում կայուն կենսակերպի մշակման և կիրառման միջոցով: Ծրագրի շրջանակում կրթական ոլորտում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կմշակվի գյուղի կայուն զարգացման վերաբերյալ ուսումնական ծրագիր: Սույն ծրագրի շրջանակում Սոլակ համայնքում իրականացվելիք միկրոպիլոտային ծրագրի շրջանակում կմշակվեն գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար կայուն բիզնես մոդելներ: «Համալսարանի ուսանողները համատեղ կաշխատեն Սոլակ համայնքի հետ` Սոլակի ֆերմերների շրջանում առավել տարածված գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար մաքուր էներգիայի տարատեսակ լուծումների որոնման և ներդրման համար», — ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի նախագահ դոկտոր Ելենա Մանվելյանը։
«Ծրագրի շրջանակում կմշակվեն կայուն լուծումներ համայնքների և երիտասարդ ձեռներեցների համար` վերականգնվող և մաքուր պաշարների փոքր մասշտաբներով օգտագործման շնորհիվ` բարձրացնելով տեղական գյուղատնտեսական սննդամթերքի արտադրության կարևորությունը», — ասաց Չիլիի համալսարանի էներգետիկ կենտրոնի ավագ գիտաշխատող, դոկտոր Մարսելո Մատուսը և ավելացրեց. «Համալսարանի և համայնքի միջև գործընկերությունը թույլ կտա զորացնել երիտասարդ մասնագետներին և տեղական գյուղատնտեսական սնունդ արտադրողներին` որդեգրելու կայուն կենսակերպ»:
Առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի նախագահ Ելենա Մանվելյանին` office@awhhe.am էլեկտրոնային հասցեի միջոցով։
2019թ.–ի սեպտեմբերի 24–ին, Արամ Խաչատրյանի անվան տուն–թանգարանում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն նշեց իր հիմնադրման 20–ամյակը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախարարությունների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների, ՀԿ–ների ներկայացուցիչներ և արտասահմանյան հյուրեր։ Միջոցառման ժամանակ հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Արամ Ասատրյանի (ջութակ), Յանա Դարյանի (ալտ), Հասմիկ Տեր–Անտոնյանի (դաշնամուր) և Գոհար Ներսիսյանի (վոկալ) կատարմամբ։
http://old.awhhe.am/anniversary20/anniversary20-arm.pptx
http://old.awhhe.am/anniversary20/anniversary20-outcome-arm.pptx
(Պրահա, Բրյուսել, փետրվարի 21, 2019թ.). Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) վերաբերյալ կանոնակարգի բարեփոխման մասին» որոշմամբ, որի մասին հայտարարվեց այս շաբաթ, երեխաները կշարունակեն գտնվել վտանգավոր անտիպիրենների (հակակրակային խառնուրդներ) ազդեցության սպառնալիքի տակ, որոնք, ինչպես հայտնի է, առաջացնում են վահանագեղձի գործառույթի խաթարում և նյարդաբանական խանգարումներ: Բարեփոխված կանոնակարգի համաձայն, վերամշակված պլաստմասսայի մեջ թույլատրվելու է օգտագործել բարձր խտությամբ անտիպիրեններ, որոնք առկա են էլեկտրոնային թափոններում, այդ թվում` Ստոկհոլմի կոնվենցիայով արդեն արգելված անտիպիրենները:
Նոր կանոնները թույլ են տալիս օգտագործել 500 մգ/կգ չափաքանակով անտիպիրեններ, որոնք, ըստ Ստոկհոլմյան կոնվենցիայի, ներառված են համաշխարհային մակարդակով վերացման ենթակա նյութերի ցանկում: «Արնիկա»–յի, HEAL-ի և IPEN-ի շրջակա միջավայրի հիգիենայի հետազոտողները ցույց են տվել, որ թունունակ անտիպիրենները թափոնների հոսքում հայտնվում են էլեկտրոնային սարքավորումների հեռացման արդյունքում: Այս քիմիական նյութերը, որոնք առաջացնում են վահանագեղձի գործառույթի խաթարում և երեխաների մոտ նյարդաբանական խանգարումներ և ուշադրության պակաս, հայտնաբերվել են ողջ Եվրոպայում` վերամշակված պլաստմասսայից պատրաստված մեծ քանակությամբ մանկական արտադրանքներում և այլ սպառողական ապրանքներում: Այս չափորոշչի ներդրմամբ Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը համաձայնել են ենթարկել մեր երեխաներին կայուն օրգանական աղտոտիչների ազդեցության վտանգին, ընդ որում դրանք այն քիմիական նյութերն են, որոնք Ստոկհոլմի կոնվենցիան առողջապահական և բնապահպանական խնդիրների պատճառով ձգտում է վերացնել համաշխարհային մակարդակում:
Ըստ վերջերս հրապարակված «Թունավոր սողանցք. վերամշակման միջոցով վտանգավոր թափոնների փոխակերպում նոր արտադրանքների» զեկույցի, լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ եվրոպական 19 երկրում ձեռք բերված սպառողական ապրանքների 92 %-ը, ներառյալ խաղալիքները, աղտոտված են բրոմացված դիֆենիլ եթերներով (որոնք հիմնականում առաջանում են վերամշակված էլեկտրոնային թափոններից): Ճակատագրի հեգնանքով, այս որոշումը նշանակում է, որ փորձարկվող արտադրանքի 64 %-ը, ԵՄ-ի սահմանած չհիմնավորված չափազանց բարձր սահմանային թույլատրելի քանակի պատճառով, կհամարվի թույլատրելի:
«Եվրամիության կողմից խառնուրդներում և ապրանքներում այդ նյութերի համար սահմանված 500 մգ / կգ թույլատրելի չափաքանակը նշանակում է թույլ տալ, որ մանկական խաղալիքներն աղտոտվեն թունավոր անտիպիրեններով: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի անդամներն արդյո՞ք ընդունելի են համարում, որ մեր երեխաները խաղան կայուն օրգանական աղտոտիչների հետ, որոնք նախատեսված է վերացնել համաշխարհային մակարդակում», — հարցնում է ուսումնասիրության առաջատար հեղինակ, «Արնիկա»–յի փորձագետ Ժիտկա Ստրակովան, որը մասնագիտացած է ԿՕԱ–ների հարցում:
Հետազոտողների կարծիքով, Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի համաձայնագրով նախատեսված չափորոշիչը ստեղծում է սողանցք, որը թույլ տալիս, որպեսզի մի շարք թունավոր քիմիական նյութեր վնաս հասցնեն մարդու առողջությանը:
«Վերամշակված թունաքիմիկատների օգտագործումը նոր արտադրանքներում խաթարում է անթափոն տնտեսության ամբողջ հասկացությունը: Սա եվրոպական որոշում կայացնողների կողմից պահանջում է խիստ միջոցառումների իրականացում` դրանք մեկընդմիշտ վերացնելու համար։ Բրոմացված դիֆենիլ եթերները խաղալու համար չեն: Այդ էնդոկրին քայքայիչները պատասխանատու են երեխաների ուշադրության պակասի և նյարդաբանական խանգարումների համար», — ասում է ուսումնասիրության համահեղինակ, «Հանուն առողջության և շրջակա միջավայրի» դաշինքի (HEAL) գործադիր տնօրեն Գենոն Ջենսենը:
«ԵՄ նոր կանոնները հակասում են Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, որոնք արգելում են դեկաբրոմացված դիֆենիլ եթերներ պարունակող արտադրանքների վերամշակումը», — ասում է IPEN-ի ավագ գիտաշխատող և տեխնիկական խորհրդատու Ջո ԴիԳանգին: «Թունունակ նյութերի վերամշակման օգտին ԵՄ-ի դիրքորոշումը կողմերի առաջիկա համաժողովում կոնֆլիկտի համար հող է նախապատրաստում»:
Դիօսքիններն, առավել վտանգավոր նյութերի մեկ այլ խումբ, կարող են արտադրվել չկանխամտածված կերպով` վերամշակման գործընթացում անտիպիրեններ պարունակող պլաստմասսե իրերի տաքացման և վերակաղապարման ժամանակ: «Տոքսիկ ապուր` դիոքսինները պլաստիկ խաղալիքներում» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԲԴԵ–ների վերամշակման արդյունքում առաջացած աղտոտումը հանգեցնում է դիօքսինների ներթափանցմանը վերամշակված պլաստմասսե արտադրանքներում, որը ևս մեկ պատճառ է ԲԴԵ–ների, որպես թափոնների, առաջացումը կանխելու համար։
«Գերմանիայում ձեռք բերված խաղալիքի հետազոտությունը ցույց է տվել, որ դրանում դիօքսինի պարունակությունը նույնն է, ինչ թափոնների այրման ժամանակ առաջացող թռչող մոխրում: ԲԴԵ–ները վտանգավոր քիմիական նյութեր են, որոնք ազդում են ուղեղի զարգացման վրա, վնասում են իմունային համակարգը և դեռևս չծնված երեխային, բարձրացնում են քաղցկեղի առաջացման վտանգը և վահանագեղձի գործառույթի խանգարման ռիսկը։ ԿՕԱ-ներպարունակող թափոնները շատ վտանգավոր են և պետք է խստորեն վերահսկվեն: ԵՄ-ն չկարողացավ դա անել, — բացատրում է ուսումնասիրության առաջատար հեղինակ, «Արնիկա»–յի «Թունավոր նյութեր և թափոններ» ծրագրի գործադիր տնօրեն, IPEN-ի դիօքսինների, ՊՔԲ–ների և թափոնների հարցերով աշխատանքային խմբի համանախագահ Յինդրիխ Պետրլիկը:
Հետադարձ կապ`
Ժիտկա Ստրակովա, «Արնիկա» ասոցացիա, jitka.strakova@arnika.org, tel.: +420 777 266 386
Լաուրա Վայդե, IPEN, lauravyda@ipen.org, tel: +1 510 387 1739
Էլկե Զանդեր, «Հանուն առողջության և շրջակա միջավայրի» դաշինք (HEAL), elke@env-health.org, tel.: +32 (0)2 234 36 47
«Արնիկա» ասոցիացիան չեխական ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ.–ին: Ասոցացիայի առաքելությունն է պահպանել բնությունը և առողջ միջավայրն ապագա սերունդների համար` ինչպես հայրենի երկրում, այնպես էլ արտերկրում: Իր հիմնադրման օրից, «Արնիկա»–ն աշխատել է սպառողներին քիմիական վտանգավոր արտադրանքներից պաշտպանության ոլորտում: Վերջերս «Արնիկա»–ն անցկացրել է իր սեփական ուսումնասիրությունը` կենտրոնանալով սպառողական ապրանքներում, հիմնականում` խաղալիքներում և մանկական խնամքի միջոցներում պարունակվող քիմիական նյութերի վրա: «Արնիկա»–ն ծառայում է որպես IPEN- ի համար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոն:
«Հանուն առողջության և շրջակա միջավայրի» դաշինքը (HEAL) առաջատար շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը զբաղվում է մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության հարցերով` Եվրոպական միությունում և դրա սահմաններից դուրս: HEAL-ն աշխատում է ստեղծել այնպիսի օրենքներ և քաղաքականություն, որոնք նպաստում են մոլորակի և մարդկանց առողջությանը, պաշտպանում են աղտոտվածությունից առավել տուժածներին և բարձրացնում իրազեկությունն առողջության պահպանման նպատակով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներից ստացվող օգուտների մասին: ԵՄ թափանցիկության ռեեստրում HEAL-ի գրանցման համարն է` 00723343929-96։
ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանցն (IPEN) աշխարհի 100-ից ավելի երկրներում ավելի քան 500 առողջապահական և բնապահպանական հասարակական կազմակերպությունների գլոբալ ցանց է, որն աշխատում է վերացնել աշխարհում ամենավնասակար քիմիական նյութերը` թույներից զերծ ապագա ստեղծելու համար: ԵՄ թափանցիկության ռեեստրում IPEN-ի գրանցման համարն է` 157269723532-97։