Ծրագրի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում
Տևողությունը` 2008 թ. հունվար — 2011 թ. հունվար
Իրականացման վայրը` Կոտայք և Արարատ մարզերի 6 գյուղ
Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության
<<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> (WECF) միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացրած <<Ուժեղացում և տեղական գործողություններ>> (ELA) — <<Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում>> ծրագրի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է գործունեություն` նպատակ ունենալով նպաստելու Հազարամյակի զարգացման 1, 2, 3, 4 և 7 նպատակների իրականացմանը:
Գործունեություն` իրազեկության բարձրացման ուղղությամբ
Մարդկանց մտածելակերպում և վարքագծում փոփոխություններ մտցնելու նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է քարոզարշավներ` անվտանգ խմելու ջրի մատակարարման, էկոլոգիական սանիտարիայի, օրգանական հողագործության մոտեցումների և թափոնների անվտանգ կառավարման վերաբերյալ: Էկոլոգիական զուգարանների գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյուղական բնակչության շրջանում: Գնալով աճում է այլ ՀԿ-ների հետաքրքրությունը ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի գյուղատնտեսական գործունեության հանդեպ (կոմպոստացում, այլընտրանքային հողագործություն, կենսահումուսի պատրաստում և այլն), ինչի վկայությունն է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ին խորհրդատվություն ստանալու նպատակով դիմող անձանց և կազմակերպությունների աճող քանակը:
Էկոլոգիական սանիտարիա
Էկոլոգիական սանիտարիայի մասով գործունեության նպատակն է`խրախուսել գյուղական համայնքներում <<էկոսան>> նոր մոտեցումը: Այս նպատակով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել արդեն կառուցված 28 անհատական և 3 դպրոցական էկոսան զուգարանների մոնիթորինգ և աշխատանքներ` գյուղական բնակչության իրազեկության բարձրացման ուղղությամբ:
![]() |
![]() |
|
Կոմպոստացման վայրը Հայանիստում |
Այց` Հայանիստի դպրոց |
<<Էկոլոգիական սանիտարիան Հայաստանում>> թեմայով ուսուցման ժամանակ մասնակիցներին և ACDI VOCA-ից և Ակնալիճ գյուղից հրավիրված հյուրերին ներկայացվեց էկոսան արգասիքի կոմպոստացման տեխնոլոգիան: Ուսուցումը մեծ տպավորություն գործեց մասնակիցների վրա:
Հրավիրված փորձագետը դրական գնահատական տվեց զուգարանների կառուցման որակին և տեխնիկական սպասարկմանը:
Խմելու ջուր
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ծրագրային գյուղերում խմելու ջրի մատակարարման բարելավմանը: Հայանիստ գյուղում կառուցվել է 350 մ երկարությամբ նոր ջրագիծ, որի շնորհիվ ևս 14 տնտեսություն ապահովվել է անվտանգ խմելու ջրով: Ջրագծի կառուցման ընդհանուր ծախսի 61%- ը եղել է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ ներդրումը, իսկ 39 %- ը` տեղական մարմինների կանխիկ ներդրումը:
Գյուղատնտեսական գործունեություն
Գյուղատնտեսական գործունեության նպատակն է` խրախուսել գյուղատնտեսության կայուն զարգացումը: Իրականացրած գործողությունների արդյունքում, բարձրացել է մարդկանց իրազեկությունը կայուն գյուղատնտեսության և այլընտրանքային մոտեցումների մասին: Ձեռք բերված տեղեկատվությունը և հմտությունները, այլընտրանքային մեթոդների կիրառումը և օրգանական հողագործությամբ զբաղվելը նպաստում են գյուղաբնակների եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և շրջակա միջավայրի կայունությանը: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հանդես է եկել որպես միջնորդ` ֆերմերների և <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջև: Ներկայումս ֆերմերներն իրենց օրգանական մթերքները սկսել են վաճառել <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջոցով:
Խաչփար գյուղում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է <<Ագրոտեխնիկայի բնական մեթոդները>> թեմայով դաշտային պարապմունք` 23 ուսուցչի, դպրոցականների և գյուղի բնակիչների համար: Մասնակիցները ստացել են գիտելիքներ կայուն գյուղատնտեսության մասին:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն WECF-ի հետ համատեղ կազմակերպել է եռօրյա ուսուցում` կոմպոստացման վերաբերյալ: Ուսուցմանը մասնակցում էին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անդամները և կազմակերպության վրացի գործընկերները:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն հավատում է, որ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը մարդու կենսապայմանների բարելավմանն ու կայունությանն ուղղված ծրագրերի հաջողությամբ իրականացման հիմնաքարն է:
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Ֆինանսավորող կազմակերպությունը` Նիդեռլանդների Կանանց Խորհուրդը (NVR) «Կանայք հանուն ջրի ոլորտում համագործակցության» կազմակերպության անունից
Համագործակցող կազմակերպությունը` «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF)
Ծրագրի տևողությունը` 1 տարի (2006թ. նոյեմբեր – 2007թ. հոկտեմբեր)
Նպատակը
Ապահովել անվտանգ ջրի մատակարարում Հայանիստ գյուղի 880 բնակչի համար: Սա Հայաստանի աղքատ գյուղերից մեկն է, որտեղ մարդիկ խմելու նպատակով օգտագործում են արտեզյան ջուր:
Գործունեությունը
- 10 հանդիպում շահագրգիռ կողմերի հետ (ՙՀայջրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ, տեղական ինքնակառավարման մարմիններ և գյուղաբնակներ)
- Խմելու ջրի վերաբերյալ 2 տեղեկատվական թերթիկի պատրաստում և դրանց 400 պատճենների բաժանում գյուղի բնակիչներին
- 3 հոդվածի հրատարակում հայկական մամուլում` հանրության իրազեկության բարձրացման նպատակով
- Նոր ջրագծի կառուցում 6 փողոցում (2217մ), տնտեսությունների միացումը ջրագծին ջրաչափերով ապահովելու են գյուղապետը և բնակիչը
- 1 տնտեսության համար կեղտաջրերի մշակման հողի ֆիլտրի կառուցում`ցուցադրման նպատակով
- Կլոր սեղան` ծրագրի իրականացման արդյունքների և ծրագիրը կրկնելու հնարավորությունների վերաբերյալ
- Հայաստանի հավաստագրված լաբորատորիայում 2 անգամ ջրի 10 նմուշի հետազոտում նիտրատների պարունակությունը պարզելու նպատակով; կենսաբանական հետազոտություն
- Համակարգում, ծրագրի կատարում և հաշվետվություն:
Տևողությունը` 2005թ. փետրվար – 2009թ. Հունվար
Իրականացման վայրը` Կոտայքի և Արարատի մարզերի 3 գյուղ
Ֆինանսավորումը` Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության
Համընդհանուր նպատակը` Առողջության համար պայմանները բարելավվում են:
Միջանկյալ նպատակը
1. Գյուղաբնակներն ավելի շատ են իրազեկ հիգիենայի, սանիտարական պայմանների և առողջության մասին:
2. Էկոսան կառույցները գործում են:
3. Ուժեղացել է գյուղաբնակների կարողությունը եկամտաբեր այնպիսի մշակաբույսերի աճեցման և մարքեթինգի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են ամարանտը և ստեվիան:
4. Բարելավվել է թափոնների կառավարումը:
5. Բարելավվել է ջրի որակը:
6. Խրախուսվել է համայնքի, մասնավորապես` կանանց մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացում:
- Instruction for using Ecosan (JPEG format — 400 KB each)
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|





