«Հայաստանի կանաչ ռեյնջերները՝ կայուն կենսակերպի և կրթության համար» (GRA-SLE) նախաձեռնությունն ուսանողների խումբ է, որը ստեղծվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի (ՀԿՀԱԱՇՄ) և Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի (CE-FCFM) հետ համատեղ իրականացվող «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/ SLE) ծրագրի միջոցով: SLE ծրագիրը համատեղ ղեկավարվում է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության և Շվեդիայի կառավարության կողմից, որը ներկայացնում են Գլոբալ բնապահպանական ռազմավարության ինստիտուտը (IGES, https://iges.or.jp/en) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI, https://www.sei.org/): Ծրագիրն ընտրվել է «Կայուն կենսակերպ և կրթություն» ծրագրի առաջարկների համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագիրը կնպաստի ԿԿԿ ծրագրին` զարգացնելով և վերարտադրելով կայուն կենսակերպեր ակադեմիական և տնտեսական ոլորտներում: Ակադեմիական ոլորտում նախագիծը կմշակի կայուն գյուղական պրակտիկա / ակադեմիական ծրագիր` համագործակցելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ: Այս նախագծի շրջանակում Սոլակ համայնքում իրականացվելիք փորձնական ծրագիրը կմշակի գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների կայուն բիզնես մոդելներ: Համալսարանի ուսանողները կաշխատեն Սոլակ համայնքի հետ համատեղ՝ մաքուր էներգիայի տարբեր լուծումներ որոնելու և ներդնելու համար այն գյուղատնտեսական սննդի շղթաներում, որոնք առավել տարածված են Սոլակի ֆերմերների շրջանում:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հիմնական նպատակն է խթանել առողջ կենսակերպը և էլեկտրիֆիկացնել գյուղատնտեսական սննդի արժեքային շղթան` կայուն բիզնես մոդելների ստեղծման և hայկական գյուղական համայնքների հետ միասնաբար կարողությունների զարգացման գործում երիտասարդ մասնագետներին խրախուսելու միջոցով։
Մասնավորապես նախատեսվում է`
- նպաստել բուհերի և գյուղատնտեսական քոլեջների երիտասարդ մասնագետների, կոոպերատիվների, ՀԿ-ների և մասնավոր ընկերությունների միջև կրթական և արդյունավետ համագործակցային գործողությունների խթանմանը` խրախուսելով գյուղական համայնքներում վերականգնվող տեխնոլոգիաների ավելի արագ ներդրումը՝ հաստատելով և ցուցադրելով դրանց արդյունավետությունն ու առավելությունները,
- մշակել Հայաստանի գյուղական համայնքներում գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էներգետիկ արդյունավետության վերլուծության մեթոդներ, բացահայտել վերականգնվող էներգիայի ավելի հաջող ինտեգրման հնարավորությունները, ներդնել արդյունավետության բարելավումներ և արտադրանքի տարբերակում` ըստ տեղական և կայուն ինքնության,
- գյուղական համայնքներում ավելի բարվոք կենսակերպի ներդրում` խրախուսելով կայուն բիզնես մոդելների մշակումը և ներդրումը, առողջ գյուղատնտեսական սննդի արտադրությունն ու սպառում,
- նախագծել և իրականացնել կրթական և վերապատրաստման ծրագրեր` խրախուսելու և ուղղորդելու համար համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին, որպեսզի գյուղական համայնքների հետ համատեղ զարգացնեն կարողությունները, մշակեն և իրականացնեն կայուն ծրագրեր` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթայի տարբեր փուլերում:
- Հայաստանում իրականացնել միկրոպիլոտային ծրագրեր՝ որպես ցուցադրական փորձ և համայնքային ռեսուրսային կենտրոններ՝ ուսանողների և համայնքի անդամների համար:
- բացահայտել և ուսումնասիրել վերականգնվող էներգիայի խթանման գործիքները, ներառյալ ֆինանսավորման և մաքուր վճարման գործիքները, շուկայի ռազմավարությունների մշակումը` ապրանքների ավելի ճիշտ տեղակայման և իրացվելիության համար:
- գյուղատնտեսական սննդի արժեքային շղթայի էլեկտրիֆիկացման օրինակներ Հայաստանում (միկրոպիլոտային ծրագիրը կծառայի որպես երիտասարդ մասնագետների համար համայնքային ռեսուրսային կենտրոն և ձևանմուշ նոր նախագծերի համար),
- գյուղի կայուն զարգացման վերաբերյալ կրթական ծրագրեր տեղական բուհերի և տեխնիկական / գյուղատնտեսական քոլեջների համար,
- գյուղական համայնքներում գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար կայուն բիզնես մոդելների բացահայտման և իրականացման համար մեթոդաբանություն և ձեռնարկներ` միկրոպիլոտային ծրագրի իրականացման ընթացքում փորձառության և մշակված լավագույն փորձի հավաքագրման միջոցով:
- երկու երկրների (Հայաստան և Չիլի) համար քարոզչական և իրազեկային գործունեության պլաններ՝ տեղական այլ կազմակերպություններին ցուցադրելով տեխնոլոգիաներն ու ծրագրերի կառուցվածքը։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը
- Ծրագրի վեբէջը «Մեկ մոլորակ» ցանցի կայքում
- Ակադեմիական ծրագրի մասին թռուցիկ
Հրատարակություններ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Գործընկերներ
- Ակադեմիական հաստատություններ՝
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, https://anau.am/hy/)
- Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ, aua.am)
- Մասնավոր ընկերություններ՝
- «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերություն (https://www.ampartners.am/hy/about.html),
- Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD, http://card.am/hy)
- Արևային էներգիայի արտադրությամբ մասնագիտացված ընկերություններ (օրինակ` Solaress և այլն)
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՍՈԼԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Կոտայքի մարզ
ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:
ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով:
Մարզպետերն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սոլակ. Կարիքներ և հնարավորություններ
Սոլակ գյուղը գտնվում է Հրազդան գետի ափին, Կոտայքի մարզում, շրջկենտրոնից 5 կմ հարավ-արևմուտք: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 38 կմ է:
Ծովի մակարդակից բարձրությունը 1650 մ է: Սոլակի բնակչությունը կազմում է 2678 մարդ: Տարածքը 3020 կմ2 է: Համայնքն ունի դպրոց, գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ և ամբուլատոր առողջապահական բաժանմունք:
Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, բանջարեղենի և հացահատիկի մշակությամբ:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
- Սոլակի համայնքապետ և վարչակազմ (կապ)
- Սոլակի Կանանց ռեսուրսային կենտրոն
Կենտրոնն օգնում է տեղական կին ֆերմերներին իրականացնել կայուն գյուղատնտեսություն՝ թունաքիմիկատների օգտագործման, բուսական թուրմերի, կոմպոստի և կենսահումուսի արտադրության և օգտագործման միջոցով, ինչպես նաև վնասատուների դեմ ինտեգրված պայքարի (ՎԴԻՊ) ներդրմամբ: Կենտրոնի կանայք աճեցնում, արտադրում և վաճառում են հետևյալ ապրանքները՝ չրեր, ոսպ, հաճար, չոր լոբի, թեյաբույսեր, մեղր, տնային արիշտա, քամած մածուն, փոխինձ, պանիր, ավանդական հաց ( լավաշ) և խմորեղեն: «Մեկ մոլորակ» ցանցի – ի աջակցությամբ կենտրոնի արևային չորանոցը հագեցվել է արևային վահանակներով: Այն կին ֆերմերները, որոնց ուսուցանվել է արևային էներգիայի միջոցով գյուղմթերքի չորացման մեթոդը և դրա առավելությունները, կիսում են իրենց գիտելիքներն այլ գյուղերի կին ֆերմերների հետ: Բացի այդ, ՀԿՀԱԱՇՄ- ի աջակցությամբ, վերապատրաստված կին ֆերմերները հիմնել են փորձնական հողամաս` 90 մ2 փոքր ջերմոցով: ՀԿՀԱԱՇՄ – ն ապահովել է անհրաժեշտ ենթակառուցվածքները, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, ոռոգումը և խմելու ջրի մատակարարումը, ինչպես նաև տրամադրել է գյուղատնտեսական գործիքներ: Այսպիսով, կենտրոնը կին ֆերմերների համար ստեղծում է եկամտի ստեղծման հնարավորություններ:
- Ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ) (կապ)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լուսանկարներ
- Տեսանյութեր
- Հրատարակություններ՝
Հետադարձ կապ՝
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ
շրջակա միջավայրի» ՀԿ
ՀՀ, Երևան, 0019, Բաղրամյան պող. 24բ,
Հեռ.` (+374 10) 52 36 04
Էլ. փոստ` office@awhhe.am
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/awhhe/?ref=bookmarks
ՀԱՊՀ
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/polytech.am/