2019թ.-ի ապրիլին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ն անցկացրել է գիտելիքների, մոտեցումների և գործելակերպերի (KAP) ելակետային ուսումնասիրություն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի (Արարատյան դաշտավայր) 10 առավել խոցելի համայնքներում, որոնք ընտրվել են մարզպետարանների հետ խորհրդակցության միջոցով: Ելակետային ուսումնասիրության նպատակն էր հավաքագրել ելակետային տվյալներ` 10 նպատակային համայնքում (5 համայնք Արարատի և 5 համայնք Արմավիրի մարզերում) ջրի սակավության և հիգիենայի հետ կապված խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մասին: Հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվել է ծրագրի տեղեկատվական քարոզչության ռազմավարության և ընտրված թիրախային խմբերի համար հաղորդագրությունների մշակման համար: