Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Դիտակ
Ընդհանուր տեղեկություններ
Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 1967թ.-ին, ապահովում է կրթություն 6 – ից մինչև 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար:
2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով դպրոցի խարխուլ ​​շենքային պայմանները և այն անձնվեր աշխատանքը, որ ուսուցիչները կատարում են երեխաներին լավագույն կրթություն ապահովելու համար: Դպրոցի և 2011-2012թթ. <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրի ներքո իրականացված աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով` “Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում” էջը:
Գործունեության երկրորդ փուլում նախատեսված էր վերանորոգել դպրոցի մարզադահլիճը և մարզադահլիճի տանիքը:

Դոնորի արձագանքը

Վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքներին 35000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:
     
Երկրորդ փուլի արդյունքները

Վերանորոգումից առաջ

image001

Վերանորոգման գործընթացը

image002 image003 image004 image005 image006

Վերանորոգումից հետո

image007

Սպասվելիք անհետաձգելի այլ աշխատանքներ

Երեխաների համար նորմալ ուսումնական պայմանների ապահովման նպատակով, անհրաժեշտ է անհապաղ իրականացնել հետևյալ աշխատանքները`

  1. ապահովել դպրոցի հողատարածքից մակերեսային (ոռոգման)  ջրերի հեռացման արդյունավետ համակարգ,
  2. ուժեղացնել մնացած շինությունների տանիքի փայտյա կառուցվածքը և տանիքի ծածկույթը փոխարինել ձևավոր մետաղական թիթեղներով` հրաժարվելով ասբեստյա թիթեղների օգտագործումից,
  3. ամբողջությամբ նորացնել բոլոր սենյակների և միացնող միջանցքի հատակի տակդիրը և հատակածածկույթները,
  4. փոխարինել ներսի բոլոր դռներն ամուր, կողպվող դռներով,
  5. վերանորոգել վնասված սվաղը,
  6. կառուցել էկոսան զուգարան` մասնաշենքերը միացնող միջանցքին կից, մուտքը` միջանցքի կողմից (կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ` խմելու ջրի բացակայության պատճառով): Զուգարանն ապահովել ձեռքերը  լավանալու համար անհրաժեշտ ջրով: