Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Դիտակ
Ընդհանուր տեղեկություններ
Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 1967թ.-ին, ապահովում է կրթություն 6 – 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար:
2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով դպրոցի խարխուլ շենքային պայմանները և այն անձնվեր աշխատանքը, որ ուսուցիչները կատարում են երեխաներին լավագույն կրթություն ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվությունը դպրոցի և 2011-2012թթ. իրականացված վերանորոգման աշխատանքների մասին հասանելի է <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրի մասին էջում:
Գործունեության չորրորդ փուլում նախատեսված էր վերանորոգել դպրոցի զուգարանի հինգ խցիկները, կառուցել կեղտաջերի հեռացման համար սեպտիկ հոր և վերանորոգել մանկապարտեզը:
Դոնորի արձագանքը
Վերանորոգման չորրորդ փուլի աշխատանքներին 88 800 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:
Չորրորդ փուլի արդյունքները
Վերանորոգման գործընթացը
Վերանորոգումից հետո