Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24/2,
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: officeawhhe@awhhe.am

ruhyen

Գործունեություն դպրոցների համար

Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Դիտակ

Ընդհանուր տեղեկություններ

Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 1967թ.-ին, ապահովում է կրթություն 6 — 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար:
2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով դպրոցի խարխուլ շենքային պայմանները և այն անձնվեր աշխատանքը, որ ուսուցիչները կատարում են երեխաներին լավագույն կրթություն ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվությունը դպրոցի և 2011-2012թթ. իրականացված վերանորոգման աշխատանքների մասին հասանելի է <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրի մասին էջում:
Գործունեության չորրորդ փուլում նախատեսված էր վերանորոգել դպրոցի զուգարանի հինգ խցիկները, կառուցել կեղտաջերի հեռացման համար սեպտիկ հոր և վերանորոգել մանկապարտեզը:
Դոնորի արձագանքը
Վերանորոգման չորրորդ փուլի աշխատանքներին 88 800 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:

Չորրորդ փուլի արդյունքները
Վերանորոգման գործընթացը

Վերանորոգումից հետո

ՀՀ Արարատի մարզի Դիտակ համայնքի դպրոց

Նախապատմություն

Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1967 թ. — ին, որտեղ կրթություն է ստանում 6 — 17 տարեկան շուրջ 90 աշակերտ:
2009 թ.-ին գյուղ կատարած այցի ժամանակ ՀԿՀԱԱՇՄ-ի աշխատակիցներին ցնցել էր դպրոցի կիսաքանդ վիճակը և այն եռանդը, որն ուսուցչական անձնակազմը ներդնում էր` աշակերտների համար հնարավորինս լավագույն կրթություն ապահովելու համար: 2011-2012 թվականներին իրականացված դպրոցի վերանորոգման աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկությունները հասանելի են <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրին նվիրված բաժնում (http://old.awhhe.am/eng/ditak2011/index.html):
Աշխատանքների երրորդ փուլում նախատեսված էր իրականացնել դպրոցի միջանցքի, հանդերձարանի, արհեստանոցի և երկրորդ մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ:

Ֆինանսավորող կազմակերպությունը

Վերանորոգման աշխատանքների երրորդ փուլի ֆինանսավորումն իրականացրել է շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:

Երրորդ փուլի արդյունքները

Վերանորոգումից առաջ

image001 image003 image005

Վերանորոգման գործընթացը

1 2 3

Վերանորոգումից հետո

4 5 6 7

Հայաստան, Արարատի մարզ, գյուղ Դիտակ
Ընդհանուր տեղեկություններ
Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 1967թ.-ին, ապահովում է կրթություն 6 — ից մինչև 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար:
2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով դպրոցի խարխուլ ​​շենքային պայմանները և այն անձնվեր աշխատանքը, որ ուսուցիչները կատարում են երեխաներին լավագույն կրթություն ապահովելու համար: Դպրոցի և 2011-2012թթ. <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում>> ծրագրի ներքո իրականացված աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով` “Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգում” էջը:
Գործունեության երկրորդ փուլում նախատեսված էր վերանորոգել դպրոցի մարզադահլիճը և մարզադահլիճի տանիքը:

Դոնորի արձագանքը

Վերանորոգման երկրորդ փուլի աշխատանքներին 35000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել շվեյցարական “Sourire vers l’Avenir” հիմնադրամը:
     
Երկրորդ փուլի արդյունքները

Վերանորոգումից առաջ

image001

Վերանորոգման գործընթացը

image002 image003 image004 image005 image006

Վերանորոգումից հետո

image007

Սպասվելիք անհետաձգելի այլ աշխատանքներ

Երեխաների համար նորմալ ուսումնական պայմանների ապահովման նպատակով, անհրաժեշտ է անհապաղ իրականացնել հետևյալ աշխատանքները`

  1. ապահովել դպրոցի հողատարածքից մակերեսային (ոռոգման)  ջրերի հեռացման արդյունավետ համակարգ,
  2. ուժեղացնել մնացած շինությունների տանիքի փայտյա կառուցվածքը և տանիքի ծածկույթը փոխարինել ձևավոր մետաղական թիթեղներով` հրաժարվելով ասբեստյա թիթեղների օգտագործումից,
  3. ամբողջությամբ նորացնել բոլոր սենյակների և միացնող միջանցքի հատակի տակդիրը և հատակածածկույթները,
  4. փոխարինել ներսի բոլոր դռներն ամուր, կողպվող դռներով,
  5. վերանորոգել վնասված սվաղը,
  6. կառուցել էկոսան զուգարան` մասնաշենքերը միացնող միջանցքին կից, մուտքը` միջանցքի կողմից (կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ` խմելու ջրի բացակայության պատճառով): Զուգարանն ապահովել ձեռքերը  լավանալու համար անհրաժեշտ ջրով: 

Դիտակ գյուղի դպրոց, Արարատի մարզ, Հայաստան

Ընդհանուր տեղեկություններ

Դիտակ գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց: Այն կառուցվել է 1967թ.-ին և ապահովում է կրթություն 6 — ից մինչև 17 տարեկան շուրջ 90 աշակերտի համար: Վերջին երեք տարվա ընթացքում գրանցվել է  դպրոցում ընդգրկված երեխաների թվի կայուն աճ: 10 դասարանից յուրաքանչյուրում սովորում է 8 -14 աշակերտ: Դպրոցում աշխատող 17 ուսուցչից 14-ը կանայք են:
2009 թ.-ին գյուղի դպրոց կատարած այցի ժամանակ, << Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ անձնակազմը ցնցված էր` տեսնելով, թե որքան դժվար է դպրոցի ղեկավարության և ուսուցչական անձնակազմի համար` ապահովել երեխաների պատշաճ կրթությունը կանոնավոր ջեռուցման, սանիտարական պայմանների բացակայության, կոտրված պատուհաններով ու քանդված հատակներով ​​շենքային պայմաններում: Դպրոցն այս վիճակով հարկադրված է եղել գործել չոր ցամաքային կլիմայի պայմաններում, երբ ամռանը շատ շոգ է (+400C), ձմռանը` ցուրտ (-150C),  իսկ ջեռուցման սեզոնը երկար` նոյեմբերից մինչև մարտ: Թեև դպրոցն ունի երկու մասնաշենք, ուսուցման գործընթացը տեղի է ունեցել միայն հիմնական, երկհարկանի մասնաշենքում, որտեղ տեղակայված են դպրոցի ղեկավարությունը և բոլոր դասասենյակները: Ետևի մասնաշենքը, որն ի սկզբանե նախատեսված է եղել սպորտդահլիճի և մանկապարտեզի համար, չի գործել, քանի որ ոռոգման շրջանում այն մշտապես ​​եղել է խոնավ:: Բանն այն է, որ հողատարածքը, որտեղ գտնվում է դպրոցի շենքը, հիմնականում շրջապատված է գյուղատնտեսական հողերով: Ոռոգման շրջանում ստորգետնյա ջրերի մակարդակը մինչև 1 մետր և ավելի բարձրանալու պատճառով,  գետնի մակարդակից ցածր գտնվող շինությունները (հիմնականում սպորտդահլիճը) լցվում են ջրով: Դպրոցի շենքը հնարավոր չի եղել պաշտպանել բակեզրին գտնվող պարզունակ դրենաժային խրամատի օգնությամբ:

ՀԿՀԱԱՇՄ-ի հանձնառությունը

Համայնքի և դպրոցի ղեկավարությունների հետ իրավիճակը քննարկելուց հետո, ՀԿՀԱԱՇՄ-ն հանձն առավ աջակցել նրանց դպրոցում ուսուցման համար համապատասխան պայմանների բարելավման հարցում: Ճարտարապետական Կելկը Շոզ ՍՊԸ-ին (Quelque-Chose) առաջարկվեց մշակել դպրոցի վերանորոգման նախագիծը: Ամբողջ տեղեկատվությունը պատրաստ լինելուն պես,  ՀԿՀԱԱՇՄ-ն օգնության խնդրանքով սկսեց դիմել տարբեր դոնոր կազմակերպությունների:
 
Դոնորների արձագանքները

  • Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցով — 104’200 ԱՄՆ դոլար
  • Շվեյցարական Sourire vers L’Avenir հիմնադրամ – 2000 եվրո
  • <<Ա.Ր.Մ.Ե. – Ֆիրմա>> արտադրական կոոպերատիվ — 4405 ԱՄՆ դոլար
  • ՀԿՀԱԱՇՄ ՀԿ — 2500 ԱՄՆ դոլար
  • ՀՀ Արարատի մարզպետարան — 18’000’000 ՀՀ դրամ (~ $ 48’000)

Առաջին փուլի արդյունքները

Առաջ

Հետո/ ձեռնարկված գործողություններ

Քարե շարվածքը վնասված է ոչ համարժեք տանիքապատման և մեկուսացման պատճառով: index_clip_image002

Ապահովված է դպրոցի տարածքից մակերեսային ջրերի հեռացումը: Կրթական մասնաշենքն ունի նոր տանիք:

index_clip_image004

Սպորտդահլիճի պատերը ներծծված են խոնավությամբ: Շինարարական շաղախը և սվաղը համարյա թաց են, իսկ մակերեսներն ամբողջությամբ բորբոսած են:

index_clip_image006

Սպորտդահլիճի հիմքի ամրացում և ջրամեկուսացում:
Սպորտդահլիճի արտաքին պատերի ստորին մասի վերանորոգում` բետոնապատման միջոցով:

index_clip_image008

1994թ.-ին էներգետիկ ճգնաժամի ժամանակ ընդարձակ պատուհանների մակերեսները կրճատվել են` դրանց կեսը լրացնելով ոչ համարժեք քարե շարվածքով, որի պատճառով պակասել է բնական լուսավորությունը: Պատուհանների բացվածքների ուղղում, շրջապատող կառուցվածքների ջերմամեկուսացում: Բոլոր պատուհանների փոխարինում նորերով:

Թեք տանիքները, որոնք ծածկված  էին ասբեստյա թիթեղներով (որոնք իրենց հերթին վտանգում էին երեխաների առողջությունը), հիմնականում կաթում էին: Դրանք վերանորոգվել են դպրոցի ուսուցիչների սեփական միջոցներով: Ջրի մշտական ​​ազդեցության հետևանքով մեծ վնաս է կրել պատերի կառուցվածքը:


index_clip_image010
 

Տանիքի ծածկի փոխարինում ձևավոր մետաղական թեթեղներով, ասբեստյա թեթեղների օգտագործումից հրաժարում, միաժամանակ տանիքի փայտյա կառուցվածքի ամրացում և կավարամած: Ցավոք սրտի, միայն կրթական մասնաշենքի տանիքն է փոխվել: Դպրոցի շենքի մնացած հատվածների տանիքի վերանորոգումը դեռևս քննարկման փուլում է:

index_clip_image012 

Վնասված է բոլոր սենյակների ներքին հարդարանքը: Սվաղը ճաքճքած է և բորբոսած: Պատերի և առաստաղների երեսները հողոտ են, վնասված և թափված:  Դասասենյակների և սպորտդահլիճի փայտյա հատակները կամ շատ վատ վիճակում են, կամ ամբողջությամբ քանդված են: Աշակերտներն ոտքերը դնում են սառը ցեմենտի վրա: Առաջին հարկի հատակի սալաքարը տեղ-տեղ փոս է ընկած: Հին փայտե դռները ձևախախտված են, կոտրված և չեն ապահովում ջերմամեկուսացում: Այս, ինչպես նաև Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձր գնի պատճառով ձմռանը կտրուկ ավելանում են ջեռուցման ծախսերը: Գլխավոր մուտքի դուռը, ինչպես նաև մնացած 4 արտաքին դռները նույնպես ջերմամեկուսացված չեն:

index_clip_image014

Առաջին փուլում բյուջեի սղության պատճառով մասամբ վերանորոգվել են ներքին մակերեսները (մասնավորապես, արտաքին պատերի ներքին կողմը):

Պատուհանների և դռների բացվածքներ համապատասխանեցված են պատվիրված չափերին և փոխարինված են ջերմամեկուսացված դռներով ու պատուհաններով:

index_clip_image016

 

Սանհանգույց և ջեռուցում

Դպրոցի ներսում չկան զուգարաններ ոչ ուսուցիչների և ոչ էլ աշակերտների համար: Վերջիններս, իրենց ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար, ստիպված են նույնիսկ ձմռանը բակի միջով քայլել մոտ 60մ: Գոյություն ունեցող հորատիպ զուգարանները գարշահոտ են, կեղտոտ  և ապահովված չեն ձեռքերը լվանալու համար անհրաժեշտ ջրով:

 

Դեռևս քննարկման փուլում է

Դպրոցի շենքին կից կառուցել էկոսան զուգարան  (խմելու ջրի բացակայության պատճառով կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ):

Ջեռուցման հին համակարգը չի գործում դեռևս 1992թ.-ից: Այն ներկայումս պիտանի չէ օգտագործման համար: Պողպատյա խողովակները ժանգոտած են, չուգունե մարտկոցները կոտրված են և լցված ժանգով:
Միայն դասասենյակներն են ջեռուցվում էլեկտրական ջեռուցիչների օգնությամբ, որոնք ձմռանն ապահովում են առավելագույնը +16-170C  ջերմաստիճան: Ինչպես նշվեց վերևում, էլեկտրաէներգիան Հայաստանում թանկ է, իսկ դպրոցի բյուջեն բավարար չէ ջեռուցման սեզոնում կատարված բոլոր ծախսերը հոգալու համար: Դասասենյակներում տիրող ցածր ջերմաստիճանը և խոնավությունը հանգեցնում են դասասենյակների արագ քայքայման:

Մարզպետարանի ֆինանսավորման շնորհիվ տեղադրվել է բնական գազի օգտագործմամբ նոր, արդյունավետ ջեռուցման համակարգ:

index_clip_image020

 

Սպասվելիք անհետաձգելի այլ աշխատանքներ

Երեխաների համար նորմալ ուսումնական պայմանների ապահովման նպատակով, անհապաղ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`

  1. կառուցել դպրոցի հողատարածքից մակերեսային (ոռոգման)  ջրերի հեռացման արդյունավետ համակարգ,
  2. ուժեղացնել մնացած շինությունների տանիքի փայտյա կառուցվածքը և տանիքի ծածկույթը փոխարինել ձևավոր մետաղական թիթեղներով` հրաժարվելով ասբեստյա թիթեղների օգտագործումից,
  3. կառուցել նոր հատակ և երեսապատել սպորտդահլիճի պատերը,
  4. ամբողջությամբ նորացնել բոլոր սենյակների և միացնող միջանցքի հատակի տակդիրը և հատակածածկույթները,
  5. ներսի բոլոր դռները փոխարինել կողպվող, ամուր դռներով,
  6. վերանորոգել վնասված սվաղը,
  7. կառուցել էկոսան զուգարան մասնաշենքերը միացնող միջանցքին կից, մուտքը` միջանցքի կողմից (կոյուղացված զուգարան կառուցելը խելամիտ չէ` խմելու ջրի բացակայության պատճառով): Զուգարանն ապահովել ձեռքերը  լավանալու համար անհրաժեշտ ջրով:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի այցը Հայաստան, Դիտակի դպրոց