2011թ.-ի հոկտեմբերի 13-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական բաժնի երկրորդ քարտուղար Միզուկի Սուգիտանին այցելեց Արարատի մարզի Դիտակ համայնք` գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով: Հյուրին հանդիսավոր պայմաններում դիմավորեցին դպրոցի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը, դպրոցի ուսուցիչները, սաները, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> (ՀԿՀԱԱՇՄ) անդամներ Լիլիկ Սիմոնյանը, Էմմա Անախասյանը և Քնարիկ Գրիգորյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև լրագրողներ և մարզային հեռուստատեսության աշխատակիցներ, հյուրեր տարբեր շահագրգիռ կազմակերպություններից: Այցի ավարտին Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը հայտնեց իր գոհունակությունը կատարված շինարարական աշխատանքներից և կիսեց իր տպավորությունները կազմակերպված միջոցառման վերաբերյալ:
60-ամյա վաղեմություն ունեցող դպրոցի մասնակի վերանորոգումն իրականացվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած 104 հազար դոլար օժանդակության շնորհիվ, ՀԿՀԱԱՇՄ-ի վերահսկողությամբ իրագործված <<Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգման համար>> նախագծի շրջանակներում: Դպրոցի վերանորոգմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև շվեյցարական <<Ֆոնդասիոն սուղիղ վեղ լավենիղ>> (Sourire vers l’Avenir Foundation) հիմնադրամը (2000 եվրո) և ՀՀ կառավարությունը (համաձայն 3 փետրվարի 2011թ. թիվ 108 Ն որոշման), սակայն դպրոցի հիմնանորոգման համար պահանջվում է ևս մոտ 40 մլն. ՀՀ դրամի աջակցություն: Մինչ այժմ ՀԿՀԱԱՇՄ — ին չի հաջողվել հայթայթել նշված գումարը, ուստի ուզում ենք հուսալ, որ այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս խնդրով և կարող են օգնել, օգնության ձեռք կմեկնեն:
2011թ.-ին ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը դարձավ Քլինթոնի Գլոբալ նախաձեռնության անդամ և մասնակցեց տարեկան ժողովին:
ՀԿՀԱԱՇՄ-ի հանձնառությունը
ՀԿՀԱԱՇՄ—ն ընդունեց <<Թույներից ազատ ապագա. Ոչ արգելված և ժամկետանց թունաքիմիկատներին>> հանձնառությունը, որը նախատեսում է քարոզարշավի անցկացում`նպատակաուղղված մինչև 2017թ.-ը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասակար արգելված և ժամկետանց թունաքիմիկատների վերացման ուղղությամբ լուծումների մշակմանը և դրանց իրականացմանը: Այս հանձնառության սահմաններում նախատեսված գործողությունները ներառում են` գերեզմանոցի ռիսկի գնահատումը, կառավարության ղեկավարների հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունները, իրենց վրա գերեզմանոցի ազդեցության հետևանքները կրող համայնքերի շրջանում իրազեկության բարձրացումը և համապատասխան պետական կառույցների, համայնքի անդամների և գործարար կազմակերպությունների ուսուցումը: Նշված միջոցառումներր ուղղված են լինելու պատշաճ քիմիական անվտանգության ապահովմանը` շեշտը դնելով գյուղատնտեսության և դեպի օրգանական հողագործություն անցում կատարելու վրա:
Քլինթոնի Գլոբալ նախաձեռնության մասին
Հիմնադրվել է 2005թ.-ին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից: Քլինթոնի Գլոբալ նախաձեռնությունը (CGI) հրավիրում է աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին`աշխարհում ամենից առաջնահերթ խնդիրներին լուծումներ գտնելու և դրանք իրականացնելու համար: 2005թ.-ից սկսած CGI-ի տարեկան ժողովներին մասնակցել են մոտ 150 պետությունների ներկայիս և նախկին ղեկավարներ, Նոբելյան մրցանակի 18 մրցանակակիրներ, հարյուրավոր առաջատար գործադիր տնօրեններ, հիմնադրամների տնօրեններ, բարեգործներ, հայտնի ՀԿ-ների տնօրեններ, ԶԼՄ-ների ակնառու դեմքեր: CGI-ի անդամներն արդեն ստանձնել են մոտ 2000 պարտավորվածություն, որոնց կատարման արդյունքում ավելի քան 180 երկրում բարելավվել է 300 մլն մարդու կյանք: Այդ հանձնառությւոնների լրիվ ֆինանսավորման և իրականացման պարագայում, արժեքը կգերազանցի 63 մլրդ ԱՄՆ դոլարը:
2011թ.-ի տարեկան ժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-22-ը` Նյու Յորք Սիթիում: Այս տարի CGI-ը կազմակերպել էր <<CGI Ամերիկա>> հանդիպումը, որի ուշադրության կենտրոնում եղել է Միացյալ Նահանգների տնտեսական աճին նպաստող գաղափարների մշակումը: Քլինթոնի Գլոբալ նախաձեռնությունը ներառում է նաև <<CGI համալսարանը>>, որը տարեկան ժողովներ է գումարում ասպիրանտ ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև <<CGI Առաձջնորդությունը>>, որում ներգրավված է CGI-ի երիտասարդ անդամներից բաղկացած ընտրովի խումբը` առաջնորդության զարգացման և կոլեկտիվ հանձնառություններ ընդունելու համար: Առավել մանրամասն տեղեկատվության համար, այցելեք www.clintonglobalinitiative.org կայքը:
Ստոկհոլմի կոնվենցիայի 10-րդ տարեդարձին նվիրված միջազգային համաժողով
31, Մայիս, 2011,
Ծախկաձոր, Հայաստան