30.03.2010
Երևան
Չեխիայի Հանրապետությունը և Հայաստանը սկսում են համագործակցությունը ժամկետանց թունաքիմիկատների վտանգի նվազեցման ուղղությամբ
Օգնել Արարատ և Արմավիր մարզերի գյուղական համայնքներին` իրականացնելու կայուն գյուղատնտեսություն և վերացնելու քիմիական աղտոտվածության վտանգը: Սա է այն նոր ծրագրի հիմնական նպատակը, որը մեկնարկել են չեխական <<Արնիկա>> շահույթ չհետապնդող ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> /ՀԿՀԱԱՇՄ/ հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ուշադրության կենտրոնում է գտնվում ժամկետանց թունաքիմիկատների, ներառյալ` կայուն օրգանական աղտոտիչների /ԿՕԱ-ներ/, ոչ ճիշտ կառավարման և պահպանման հետևանքով մի շարք թեժ կետերի աղտոտվածության վերացման համար տեխնիկական լուծումներ գտնելու հարցը: Վերջինս կօժանդակի Հայաստանին նաև Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործում:
<<Դեռ 1960- ականներից գյուղատնտեսությունում թունաքիմիկատներն օգտագործվել են հարյուրավոր տոննաներով, որի հետևանքները մենք զգում ենք նաև այսօր` ականատես լինելով որոշ վայրերի լուրջ աղտոտվածությանը>>,- ասում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը և շարունակում , – Մենք այս ծրագրի միջոցով ցանկանում ենք լուծումներ գտնել առնվազն այն վայրերի համար, որոնք առավել անհանգստացնող են, ինչպես նաև ներկայացնել շրջակա միջավայրի համար անվտանգ և տնտեսապես ավելի արդյունավետ գյուղատնտեսության վարման այլընտրանքային ուղիները: Թեև այսօր վաճառքում գտնվող թունաքիմիկատներն արգելված չեն Ստոկհոլմյան կոնվենցիայով, սակայն, այնուամենայնիվ, վտանգում են մարդու առողջությունը>>:
ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն ակնկալում է լուծումներ գտնել ամենավտանգավոր թեժ կետերից մի քանիսի համար: << Ժամկետանց թունաքիմիկատների թեժ կետերի հիմնախնդիրը քաղաքական օրակարգի հարց դարձնելը պետք է դառնա մեր հիմնական նպատակը,- ասաց տկն. Սիմոնյանը>>: Նա արտահայտեց կազմակերպության հիասթափությունը ներկա իրավիճակի կապակցությամբ, որը խիստ անբավարար է և անցած վերջին տարում որոշ դեպքերում նույնիսկ ավելի է վատթարացել: Այս եզրահանգումը ավելի հաստատվեց, երբ վերջերս այցելեցինք Երևանի վարչական տարածքում գտնվող ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց, որը, չնայած տարիներ շարունակ իրականացվող լոբբինգին, շարունակում է մնալ որպես լուրջ սպառնալիք: Ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը մեկն է այն խնդրահարույց իրավիճակներից, որ նախատեսվում է լուծել ծրագրի շրջանակներում:
<<Արնիկա>> կազմակերպությունը կներդնի իր փորձագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ընտրված թեժ կետերում պահեստավորված թունաքիմիկատների իրական վտանգի վնասազերծման համար, ինչպես նաև դրանց ոչնչացման ուղղությամբ Չեխիայի Հանրապետության փորձը: << Անհրաժեշտ է ոչ միայն մաքրել աղտոտված տարածքները, այլև դա կատարել պատասխանատվությամբ և չստեղծել նոր հնարավոր վտանգներ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար >>, – ասում է Յինդրիխ Փեթրլիկը` <<Արնիկա>>-յի Թունանյութերի և թափոնների ծրագրի գործադիր տնօրենը: Նա նաև ընդգծում է, որ պետք է օգտագործել այրում չենթադրող տեխնոլոգիաներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն և Արնիկան համոզված են, որ միայն հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանային ղեկավար մարմինների, տեղական իշխանությունների, պետական մարմինների և փորձագետների փոխգործակցությամբ է հնարավոր գտնել կայուն լուծումներ: Ծրագրային գործողությունները ներառելու են նաև գյուղաբնակների և ֆերմերների ուսուցողական և կրթական ծրագրեր: << Կարևոր նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացում մարդկանց առավել շատ հնարավորությունների ընձեռումը>>,- ասում է <<Արնիկա>>-յի փորձագետ Մարտին Սկալսկին, բերելով նմանատիպ մի օրինակ, թե ինչպես Չեխիայի Պոզդատկի գյուղում, շահառուների սերտ համագործակցության շնորհիվ, մի քանի տարում մաքրվեց վտանգավոր թափոնների վթարային վիճակում գտնվող պահեստը:
Համատեղ ծրագիրը, որն իրականացնում են <<Արնիկա>> ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> կազմակերպությունը, կոչվում է <<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>>: Ծրագիրը ֆինանսավորում են` Եվրամիությունը, Գլոբալ Բնապահպանական Հիմնադրամը /GEF/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով, <<Շրջակա միջավայրի պաշտպանության դրամաշնորհների համաշխարհային Ֆոնդը>> /GGF/, ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը /IPEN/, <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպությունը: Ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ. մարտի 29-ին, Երևանում:
ՀԿՀԱԱՇՄ –ն կազմակերպելու է սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ` Հայաստանում գործող հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների համացանցի և քիմիական անվտանգության հարցերով տեղեկատվական կենտրոնի ստեղծման նպատակով: Սա շահագրգիռ մարդկանց հնարավորություն կտա հեշտությամբ ձեռք բերել տեղեկատվություն և ուժեղացնել համագործակցությունը ՀԿ-ների և հասարակության այլ հատվածների միջև:
Քիմիական աղտոտվածությունը կարող է ջրի, հողի և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների որակի վատթարացման պատճառ դառնալ: Այս վտանգավոր երևույթից կարելի է խուսափել իրազեկության բարձրացման և այլընտրանքային մեթոդների խրախուսման ճանապարհով,- ասում է թունանյութերի հարցերով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը: Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով, քաղաքացիներն ի վիճակի չեն պայքարելու իրենց իրավունքների պաշտպանության համար: Սա մեկն է այն հարցերից, որի լուծման ուղղությամբ նույնպես նախատեսվում են գործողություններ ծրագրի սահմաններում:
Աշխատանքային հանդիպումը կայացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը պատկանում է Արնիկա ասոցիացիային և ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ին և չի կարող դիտվել որպես Եվրամիության դիրքորոշման արտացոլում:
Մամլո հաղորդագրություն
- Ծաղկաձոր, 31-ը մայիսի, 2011թ.
Միջազգային համաժողով` նվիրված Հայաստանում թունավոր աղտոտիչներով և թունաքիմիկատներով աղտոտվածության հիմնախնդիրների քննարկմանը - 30-ը նոյեմբերի, 2010թ.
Արնիկա ասոցիացիայի և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ համատեղ մամլո հաղորդագրություն
Հաճախակի տրվող հարցեր Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցուման (SAICM) մասին
- “Թունաքիմիկատներ, արդյո՞ք դրանք պարտադիր են” տեսաֆիլմի շնորհանդես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում
- Վարչապետն այցելեց Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց
- ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.003-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.9-01-2010 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ: ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 2-III-Ա2-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԸ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թունաքիմիկատների բնութագրեր
- Մանկոզեբ (Դիթան Մ-45, Ֆորա)
- Ֆենազաքվին (Դեմիտան)
- Ցիպերմետրին (ապրանքանիշ`Արիվո)
- Բետա-ցիֆլուտրին (Բուլդոկ)
- Դիազինոն ( Բազուդին )
- Քլոֆենտիզին (Ապոլլո)
- Ֆենպրոպատրին (Դանիտոլ)
- Հեպտենոֆոս (Խոստակվիկ)
- Լամբդա-ցիհալոտրին (Կարատե)
- Իմիդաքլոպրիդ (Կոնֆիդոր, Կոնդոր, Սուլթան)
- Պերմետրին (Ռովիկուրտ, Վիսմետրին, Անոմետրին)
- Դիմետոատ (Բի-58 նոր)
- Ֆորմոթիոն (Անթիո)
- Ֆիպրոնիլ (Ադոնիս, Ռեգենտ)
- Բրոմուկոնազոլ (Վեկտրա)
- Քլոպիրալիդ (Լոնտրել-300)
- Թիաքլոպրիդ (Կալիպսո)
- Թիամետօքսամ (Ակտարա)
- Թունաքիմիկատների մնացորդային քանակները և առավելագույն մնացորդային մակարդակները (մգ/կգ) – Քլոպիրալիդ
- Թունաքիմիկատների մնացորդային քանակները և առավելագույն մնացորդային մակարդակները (մգ/կգ) – Բրոմուկոնազոլ
Լուծումներ` ԿՕԱ-թափոնների ոչնչացման համար
Թունաքիմիկատների մոնիթորինգի իրականացումը Երեվանի մերձակա տարածքներում
Վարքագծի միջազգային կոդեքսը թունաքիմիկատների բաշխման և օգտագործման ոլորտում (PDF format, 30MB)
Կլոր սեղան