Ծրագրի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում
Տևողությունը` 2008 թ. հունվար — 2011 թ. հունվար
Իրականացման վայրը` Կոտայք և Արարատ մարզերի 6 գյուղ
Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության
<<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> (WECF) միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացրած <<Ուժեղացում և տեղական գործողություններ>> (ELA) — <<Կայուն և առողջ շրջակա միջավայր Հայաստանի գյուղական բնակավայրերում>> ծրագրի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է գործունեություն` նպատակ ունենալով նպաստելու Հազարամյակի զարգացման 1, 2, 3, 4 և 7 նպատակների իրականացմանը:
Գործունեություն` իրազեկության բարձրացման ուղղությամբ
Մարդկանց մտածելակերպում և վարքագծում փոփոխություններ մտցնելու նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացրել է քարոզարշավներ` անվտանգ խմելու ջրի մատակարարման, էկոլոգիական սանիտարիայի, օրգանական հողագործության մոտեցումների և թափոնների անվտանգ կառավարման վերաբերյալ: Էկոլոգիական զուգարանների գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել գյուղական բնակչության շրջանում: Գնալով աճում է այլ ՀԿ-ների հետաքրքրությունը ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի գյուղատնտեսական գործունեության հանդեպ (կոմպոստացում, այլընտրանքային հողագործություն, կենսահումուսի պատրաստում և այլն), ինչի վկայությունն է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ին խորհրդատվություն ստանալու նպատակով դիմող անձանց և կազմակերպությունների աճող քանակը:
Էկոլոգիական սանիտարիա
Էկոլոգիական սանիտարիայի մասով գործունեության նպատակն է`խրախուսել գյուղական համայնքներում <<էկոսան>> նոր մոտեցումը: Այս նպատակով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել արդեն կառուցված 28 անհատական և 3 դպրոցական էկոսան զուգարանների մոնիթորինգ և աշխատանքներ` գյուղական բնակչության իրազեկության բարձրացման ուղղությամբ:
![]() |
![]() |
Կոմպոստացման վայրը Հայանիստում |
Այց` Հայանիստի դպրոց |
<<Էկոլոգիական սանիտարիան Հայաստանում>> թեմայով ուսուցման ժամանակ մասնակիցներին և ACDI VOCA-ից և Ակնալիճ գյուղից հրավիրված հյուրերին ներկայացվեց էկոսան արգասիքի կոմպոստացման տեխնոլոգիան: Ուսուցումը մեծ տպավորություն գործեց մասնակիցների վրա:
Հրավիրված փորձագետը դրական գնահատական տվեց զուգարանների կառուցման որակին և տեխնիկական սպասարկմանը:
Խմելու ջուր
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ծրագրային գյուղերում խմելու ջրի մատակարարման բարելավմանը: Հայանիստ գյուղում կառուցվել է 350 մ երկարությամբ նոր ջրագիծ, որի շնորհիվ ևս 14 տնտեսություն ապահովվել է անվտանգ խմելու ջրով: Ջրագծի կառուցման ընդհանուր ծախսի 61%- ը եղել է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ ներդրումը, իսկ 39 %- ը` տեղական մարմինների կանխիկ ներդրումը:
Գյուղատնտեսական գործունեություն
Գյուղատնտեսական գործունեության նպատակն է` խրախուսել գյուղատնտեսության կայուն զարգացումը: Իրականացրած գործողությունների արդյունքում, բարձրացել է մարդկանց իրազեկությունը կայուն գյուղատնտեսության և այլընտրանքային մոտեցումների մասին: Ձեռք բերված տեղեկատվությունը և հմտությունները, այլընտրանքային մեթոդների կիրառումը և օրգանական հողագործությամբ զբաղվելը նպաստում են գյուղաբնակների եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և շրջակա միջավայրի կայունությանը: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հանդես է եկել որպես միջնորդ` ֆերմերների և <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջև: Ներկայումս ֆերմերներն իրենց օրգանական մթերքները սկսել են վաճառել <<Կանաչ արահետ>> ՀԿ-ի միջոցով:
Խաչփար գյուղում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է <<Ագրոտեխնիկայի բնական մեթոդները>> թեմայով դաշտային պարապմունք` 23 ուսուցչի, դպրոցականների և գյուղի բնակիչների համար: Մասնակիցները ստացել են գիտելիքներ կայուն գյուղատնտեսության մասին:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն WECF-ի հետ համատեղ կազմակերպել է եռօրյա ուսուցում` կոմպոստացման վերաբերյալ: Ուսուցմանը մասնակցում էին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անդամները և կազմակերպության վրացի գործընկերները:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ -ն հավատում է, որ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը մարդու կենսապայմանների բարելավմանն ու կայունությանն ուղղված ծրագրերի հաջողությամբ իրականացման հիմնաքարն է:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Ելակետային տեղեկատվություն
Մեզը կղանքից զատող համակարգով զուգարանները ցուցադրական օրինակ են այն բանի, թե ինչպես կարելի է կայուն եղանակով բարելավել մարդկանց, հատկապես` երեխաների սանիտարական և հիգիենիկ պայմանները և պաշտպանել հողը և ստորգետնա ջրերը մարդու արտաթորանքի ներթափանցումից:
Հայաստանն ունի շատ սահմանափակ բյուջե` հասարակական օբյեկտների, ներառյալ դպրոցների շահագործման և տեխնիկական սպասարկման համար: Համարյա բոլոր գյուղական դպրոցներում աշակերտներն օգտվում են դպրոցի բակի մի անկյունում տեղակայված զուգարանից: Այդպիսի զուգարանները գտնվում են անմխիթար վիճակում, գարշահոտ են, կեղտոտ և չեն երաշխավորում անձի ամեկուսացումը, քանի որ դրանց դռները կամ չեն փակվում, կամ իսպառ բացակայում են: Կա մեկ այլ վտանգ ևս, որը կապված է զուգարանների սայթաքուն հատակների հետ: Շատ դպրոցներում չկան ձեռքերը լվանալու համար անհրաժեշտ պայմաններ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խմելու ջուր չկա: Այսպիսին էր իրավիճակը Հայանիստ, Ֆանտան և Խաչփար գյուղերում, ուր ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ն, 2005 թ.-ից սկսած, ՙԵվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի՚ միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացրել է մեզը կղանքից զատող համակարգով էկոսան զուգարանների կառուցման ծրագրեր Հայանիստ, Ֆանտան և Խաչփար գյուղերի դպրոցների և Հայանիստ ու Ձորաղբյուր գյուղերի 28 տնտեսության համար:
Իրականացրած գործունեության արդյունքում, ներկայումս նշված դպրոցների ուսուցչական անձնակազմը և աշակերտներն օգտվում են հարմարավետ, տաք, մաքուր և հոտից զերծ զուգարաններից:
Հայանիստ
Հայանիստ գյուղը գտնվում է ճահճային վայրում: Այստեղ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր է (0,8-1,5 մ): Գյուղն ունի 2440 բնակիչ: Տնտեսությունների մեծ մասն ունի հորատիպ զուգարաններ, որոնք սովորաբար, զուրկ են փականներից: Ստորգետնյա ջրերի բարձր մակարդակի պատճառով, այդպիսի արտաքնոցների փոսի խորությունը մոտ 1 մ է: Շատ հաճախ դրանք կառուցվում են բաց դրենաժների վրա, որոնց կեղտաջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Այս ամենն առաջացնում է հողի և ստորգետնյա ջրերի աղտոտման վտանգ: Մեկ այլ խնդիր է նաև այն, որ հաճախ, երբ հորատիպ զուգարանի փոսը լցվում է, բնակիչը փոսը ծածկում է հողով և մեկ այլ տեղ` բակում կամ այգում, փորում է մի նոր փոս: Այս դեպքում ևս, առաջանում է ստորգետնյա ջրերի` կեղտաջրերով աղտոտվելու վտանգ:
Խաչփար
Խաչփար գյուղն ունի 2700 բնակիչ: Իրավիճակն այստեղ սանիտարական պայմանների առումով նույնն է, ինչ Հայանիստում: Գյուղի բնակիչներն օգտվում են ոչ խորը հորատիպ զուգարաններից, իսկ ստորգետնյա ջրերի մակարդակը 3 մ է:
ՙՆերուժի զարգացում՚ ծրագրի գործունեության նպատակային խնդիրները
Կազմակերպել 2-օրյա ուսուցում` ներգրավելով միջազգային փորձագետի, գյուղաբնակների և էկոլոգիական սանիտարիայով և էկոսան զուգարանների կառուցմամբ հետաքրքրված ՀԿ-ների և ներկայացնելով հնարավոր խնդիրները և լուծումները գ Կազմակերպել դաշտային այցեր Հայանիստ և Խաչփար գյուղեր` փորձի փոխանակման և Շվեդիայի Լինքշոփինգի համալսարանի փորձագետի կողմից էկոսան զուգարանների (3 դպրոցական և 5 անհատական) վիճակի գնահատման նպատակով:
Նախագծի գործողությունները
Նախագիծն իրականացվել է 2009 թ.-ին:
Նախագծի իրականացման ընթացքում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է 5 հանդիպում ջրի և սանիտարիայի հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ:
Տեղեկատվական նյութերի պատրաստում
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն ուսումնասիրել է համապատասխան տեղեկատվությունը, հեշտացրել է նյութը հասկանալի դարձնելու համար, թարգմանել է հայերեն լեզվով, հանձնել տպագրության և տարածել: Տեղեկատվական նյութերը ընդհանուր պատկերացում են տալիս կայուն սանիտարիայի` մեզը կղանքից զատող համակարգով զուգարանների, սեփական տան բակում կառուցվող էկոսան զուգարանի մանրամասն դիզայնի, շահագործման և տեխնիկական սպասարկման մասին:
Տեղեկատվության տարածում
Այս փուլում տեղեկատվության տարածման նպատակն է եղել` բարձրացնել իրազեկությունը կայուն սանիտարիայի, խմելու ջրի անվտանգության և այլընտրանքային գյուղատնտեսական մոտեցումների վերաբերյալ և խթանել մարդկանց հետաքրքրությունը` նորարական մտածողության հանդեպ: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն անց է կացրել 4 ուսուցում խմելու ջրի և կայուն սանիտարիայի հարցերի վերաբերյալ` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների և գյուղաբնակների համար (կառուցում և օգտագործում):
Այս նախագծի շրջանակներում ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կազմակերպել է երկօրյա ուսուցում` էկոսան զուգարանի տեխնոլոգիաների մասին: Ուսուցման նպատակն էր` նպաստել ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի, էկոսան զուգարանների կառուցմամբ հետաքրքրված գյուղաբնակների և տեղական ՀԿ-ների ներուժի զարգացմանը, ինչպես նաև` քննարկել հնարավոր դժվարությունների և խնդիրների հարցերը և փորձել տալ լուծումներ այդ խնդիրներին:
Ուսուցումն անցկացվել է 2009 թ. մայիսի 14-15-ը: Ուսուցմանը մասնակցում էր 46 մարդ` 2 ներկայացուցիչ ԱՄՆ Խաղաղության Կորպուսից, որը զբաղվում է Հայաստանում էկոլոգիական զուգարանների կառուցմամբ, Արարատի, Արագածի և Լոռու մարզերի 7 ազգային և տեղական ՀԿ-ի ներկայացուցիչներ, 1 մարզային թերթի թղթակից, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի 8 աշխատակից և Հայանիստ և Խաչփար գյուղերից 36 գյուղաբնակ, ովքեր կառուցել կամ պատրաստվում են կառուցել էկոսան զուգարան:
Ուսուցումը վարում էր միջազգային փորձագետ Յան — Օլօֆ Դրագներթը, ով ոուսուցման ժամանակ ներկայացրեց հետևյալ թեմաները` <<Էկոսան: Փակ շղթա>>, <<Մարդու արտաթորանքի վարակազերծումը և ԱՀԿ հանձնարարականները>>, <<Էկոսան արգասիքի մշակումը >>, <<Մեզը և կղանքը` որպես պարարտանյութ>> և <<Էկոսանը գործնականում: Տեխնիկական հարցեր>>:
Ուսուցման 2-րդ օրը մասնակիցների համար կազմակերպվեցին դաշտային այցեր: Մասնակիցներն այցելեցին Խաչփար և Հայանիստ գյուղերի դպրոցների էկոսան զուգարաններ և կոմպոստացման վայրը` Հայանիստում:
Հայանիստ
Այս գյուղի դպրոցի էկոսան զուգարանը, որն ունի առանձին սենյակներ կանանց և տղամարդկանց համար, ընդհանուր առմամբ, 7 երկխցիկանի բաժին և 3 միզարան, կառուցվել է 2006թ. սեպտեմբերին:
Խաչփար
Այս գյուղի դպրոցի էկոսան զուգարանը, որն ունի մեզը կղանքից զատող համակարգով 6 սենյակ և 3 միզարան` 250 աշակերտի և 23 ուսուցչի համար, կառուցվել է 2008 թ. սեպտեմբերին:
Ուսուցման շնորհիվ մասնակիցները ստացան լրացուցիչ տեղեկատվություն խնդիրների լուծման ուղիների մասին: Մասնակիցներին տրվեցին էկոսան զուգարանի օգտագործման և տեխնիկական սպասարկման մասին նյութեր, տեղեկատվական թերթիկներ և պաստառներ:
<<Էկոսան>> նոր մոտեցման գաղափարը հետաքրքրեց ուսուցման մասնակիցներին և շատերն այդպիսի զուգարան ունենալու ցանկություն հայտնեցին: Քննարկումներն անցան շատ ակտիվ:
Յան-Օլօֆ Դրագներթն այց կատարեց արդեն կառուցված դպրոցական և անհատական էկոսան զուգարաններ, ուսումնասիրեց խողովակների միացումները մեզի կոնտեյներներին, լվացարաններին, կղանքի խցիկները և օդափոխության համակարգը: Փորձագետը նշեց դրական այն տեղաշարժերը, որ կատարվել են` սկսած Հայանիստում էկոսան զուգարանի կառուցումից մինչև Խաչփար գյուղի դպրոցի համար զուգարանի կառուցումը: Յան-Օլօֆ Դրագներթն իր գոհունակությունն արտահայտեց զուգարանների կառուցման որակի և տեխնիկական վիճակի մասին:
Հոդված
Տեղական <<Արարատ>> թերթում տպագրվել է հոդված` <<Հիմնախնդիրը պահանջում է լուծում>> վերնագրով, ուր լուսաբանված է էկոլոգիական սանիտարիայի ուղղությամբ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի գործունեությունը:
<<Ներուժի զարգացման>> դրամաշնորհային նախագծի իրականացման արդյունքները
Նշանակալի է այն ներդրումը, որ կատարվել է էկոսան զուգարանների հետագա կառուցման և օգտագործման ոլորտում 3 մարզի 7 տեղական ՀԿ-ի, 1 միջազգային կազմակերպության, 2 գյուղի 36 բնակչի և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի 8 աշխատակցի ներուժի զարգացման ուղղությամբ: Գյուղաբնակները դարձան ավելի իրազեկ, ուսուցանվեցին էկոսան զուգարանի կառուցման և տեխնիկական շահագործման մասին: Նախագծի իրականացման արդյունքում, էկոլոգիական սանիտարիա հասկացութունն ավելի խրախուսվեց և գտավ լայն տարածում:
Կազմակերպվեցին դաշտային այցեր` արդեն կառուցված էկոսան զուգարաններ (2 դպրոցական և 3 անհատական) և կոմպոստացման վայր: Շվեդիայից հրավիրված փորձագետը տվեց զուգարանների վիճակի մասին իր գնահատականը: Փորձագետի մասնակցությունն ուսուցմանը և տրված գնահատականը զգալիորեն նպաստեցին տեղական մակարդակում նորարական մտածողության զարգացմանը:
Գյուղաբնակներն ավելի ու ավելի շատ են հետաքրրքվում էկոլոգիական զուգարանի կառուցմամբ և հետագա իրականացվելիք ծրագրերի շնորհիվ հնարավոր է, որ կառուցվեն ավելի շատ դպրոցական և անհատական զուգարաններ:
Էկոսան զուգարանի կառուցման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ գրասենյակ էր այցելել մարզային ղեկավարության մի աշխատակից, ով էկոսան զուգարանի մասին տեղեկացել էր իր գործընկերներից, ովքեր մասնակցել էին երկօրյա դասընթացին:
ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը խրախուսել է գյուղաբնակ կանանց մասնակցությունն ուսուցմանը, ովքեր, հետագայում կկարողանան նպաստել նաև գյուղի կայուն զարգացմանը` տեղական մակարդակում սոցիալական և քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության միջոցով: Կանանց հմտությունների զարգացումը հետագայում նրանց հնարավորություն կտա մասնակցելու որոշումների կայացման գործընթացին թե ընտանիքում և թե ավելի բարձր մակարդակներում:
Խորհրդատվություն էկոսանի շուրջ
Քաղած դասերը
- Ցանցային աշխատանքի և առանձին խմբերի միջև համագործակցության շնորհիվ ուժեղանում է կազմակերպության ներուժը
- Կազմակերպության ներուժի ստեղծումը և զարգացումը շարունակական գործընթացներ են
- Կազմակերպության ներուժի ստեղծումը և զարգացումը գործընկեր կազմակերպությւոնների միջև կանոնավոր երկխոսության մասն են կազմում
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Տևողությունը` 2005թ. փետրվար – 2009թ. Հունվար
Իրականացման վայրը` Կոտայքի և Արարատի մարզերի 3 գյուղ
Ֆինանսավորումը` Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության
Համընդհանուր նպատակը` Առողջության համար պայմանները բարելավվում են:
Միջանկյալ նպատակը
1. Գյուղաբնակներն ավելի շատ են իրազեկ հիգիենայի, սանիտարական պայմանների և առողջության մասին:
2. Էկոսան կառույցները գործում են:
3. Ուժեղացել է գյուղաբնակների կարողությունը եկամտաբեր այնպիսի մշակաբույսերի աճեցման և մարքեթինգի իրականացման ուղղությամբ, ինչպիսիք են ամարանտը և ստեվիան:
4. Բարելավվել է թափոնների կառավարումը:
5. Բարելավվել է ջրի որակը:
6. Խրախուսվել է համայնքի, մասնավորապես` կանանց մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացում:
- Instruction for using Ecosan (JPEG format — 400 KB each)
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|