«Հայաստանի կանաչ ռեյնջերները՝ կայուն կենսակերպի և կրթության համար» (GRA-SLE) նախաձեռնությունն ուսանողների խումբ է, որը ստեղծվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի (ՀԿՀԱԱՇՄ) և Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի (CE-FCFM) հետ համատեղ իրականացվող «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/ SLE) ծրագրի միջոցով: SLE ծրագիրը համատեղ ղեկավարվում է Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության և Շվեդիայի կառավարության կողմից, որը ներկայացնում են Գլոբալ բնապահպանական ռազմավարության ինստիտուտը (IGES, https://iges.or.jp/en) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI, https://www.sei.org/): Ծրագիրն ընտրվել է «Կայուն կենսակերպ և կրթություն» ծրագրի առաջարկների համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագիրը կնպաստի ԿԿԿ ծրագրին` զարգացնելով և վերարտադրելով կայուն կենսակերպեր ակադեմիական և տնտեսական ոլորտներում: Ակադեմիական ոլորտում նախագիծը կմշակի կայուն գյուղական պրակտիկա / ակադեմիական ծրագիր` համագործակցելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ: Այս նախագծի շրջանակում Սոլակ համայնքում իրականացվելիք փորձնական ծրագիրը կմշակի գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների կայուն բիզնես մոդելներ: Համալսարանի ուսանողները կաշխատեն Սոլակ համայնքի հետ համատեղ՝ մաքուր էներգիայի տարբեր լուծումներ որոնելու և ներդնելու համար այն գյուղատնտեսական սննդի շղթաներում, որոնք առավել տարածված են Սոլակի ֆերմերների շրջանում:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հիմնական նպատակն է խթանել առողջ կենսակերպը և էլեկտրիֆիկացնել գյուղատնտեսական սննդի արժեքային շղթան` կայուն բիզնես մոդելների ստեղծման և hայկական գյուղական համայնքների հետ միասնաբար կարողությունների զարգացման գործում երիտասարդ մասնագետներին խրախուսելու միջոցով։
Մասնավորապես նախատեսվում է`
- նպաստել բուհերի և գյուղատնտեսական քոլեջների երիտասարդ մասնագետների, կոոպերատիվների, ՀԿ-ների և մասնավոր ընկերությունների միջև կրթական և արդյունավետ համագործակցային գործողությունների խթանմանը` խրախուսելով գյուղական համայնքներում վերականգնվող տեխնոլոգիաների ավելի արագ ներդրումը՝ հաստատելով և ցուցադրելով դրանց արդյունավետությունն ու առավելությունները,
- մշակել Հայաստանի գյուղական համայնքներում գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էներգետիկ արդյունավետության վերլուծության մեթոդներ, բացահայտել վերականգնվող էներգիայի ավելի հաջող ինտեգրման հնարավորությունները, ներդնել արդյունավետության բարելավումներ և արտադրանքի տարբերակում` ըստ տեղական և կայուն ինքնության,
- գյուղական համայնքներում ավելի բարվոք կենսակերպի ներդրում` խրախուսելով կայուն բիզնես մոդելների մշակումը և ներդրումը, առողջ գյուղատնտեսական սննդի արտադրությունն ու սպառում,
- նախագծել և իրականացնել կրթական և վերապատրաստման ծրագրեր` խրախուսելու և ուղղորդելու համար համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին, որպեսզի գյուղական համայնքների հետ համատեղ զարգացնեն կարողությունները, մշակեն և իրականացնեն կայուն ծրագրեր` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթայի տարբեր փուլերում:
- Հայաստանում իրականացնել միկրոպիլոտային ծրագրեր՝ որպես ցուցադրական փորձ և համայնքային ռեսուրսային կենտրոններ՝ ուսանողների և համայնքի անդամների համար:
- բացահայտել և ուսումնասիրել վերականգնվող էներգիայի խթանման գործիքները, ներառյալ ֆինանսավորման և մաքուր վճարման գործիքները, շուկայի ռազմավարությունների մշակումը` ապրանքների ավելի ճիշտ տեղակայման և իրացվելիության համար:
- գյուղատնտեսական սննդի արժեքային շղթայի էլեկտրիֆիկացման օրինակներ Հայաստանում (միկրոպիլոտային ծրագիրը կծառայի որպես երիտասարդ մասնագետների համար համայնքային ռեսուրսային կենտրոն և ձևանմուշ նոր նախագծերի համար),
- գյուղի կայուն զարգացման վերաբերյալ կրթական ծրագրեր տեղական բուհերի և տեխնիկական / գյուղատնտեսական քոլեջների համար,
- գյուղական համայնքներում գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար կայուն բիզնես մոդելների բացահայտման և իրականացման համար մեթոդաբանություն և ձեռնարկներ` միկրոպիլոտային ծրագրի իրականացման ընթացքում փորձառության և մշակված լավագույն փորձի հավաքագրման միջոցով:
- երկու երկրների (Հայաստան և Չիլի) համար քարոզչական և իրազեկային գործունեության պլաններ՝ տեղական այլ կազմակերպություններին ցուցադրելով տեխնոլոգիաներն ու ծրագրերի կառուցվածքը։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Երիտասարդ մասնագետների խրախուսում` գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրիֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագրի մեկնարկը
- Ծրագրի վեբէջը «Մեկ մոլորակ» ցանցի կայքում
- Ակադեմիական ծրագրի մասին թռուցիկ
Հրատարակություններ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Գործընկերներ
- Ակադեմիական հաստատություններ՝
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, https://anau.am/hy/)
- Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ, aua.am)
- Մասնավոր ընկերություններ՝
- «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերություն (https://www.ampartners.am/hy/about.html),
- Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD, http://card.am/hy)
- Արևային էներգիայի արտադրությամբ մասնագիտացված ընկերություններ (օրինակ` Solaress և այլն)
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՍՈԼԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Կոտայքի մարզ
ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:
ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով:
Մարզպետերն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սոլակ. Կարիքներ և հնարավորություններ
Սոլակ գյուղը գտնվում է Հրազդան գետի ափին, Կոտայքի մարզում, շրջկենտրոնից 5 կմ հարավ-արևմուտք: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 38 կմ է:
Ծովի մակարդակից բարձրությունը 1650 մ է: Սոլակի բնակչությունը կազմում է 2678 մարդ: Տարածքը 3020 կմ2 է: Համայնքն ունի դպրոց, գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ և ամբուլատոր առողջապահական բաժանմունք:
Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, բանջարեղենի և հացահատիկի մշակությամբ:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
- Սոլակի համայնքապետ և վարչակազմ (կապ)
- Սոլակի Կանանց ռեսուրսային կենտրոն
Կենտրոնն օգնում է տեղական կին ֆերմերներին իրականացնել կայուն գյուղատնտեսություն՝ թունաքիմիկատների օգտագործման, բուսական թուրմերի, կոմպոստի և կենսահումուսի արտադրության և օգտագործման միջոցով, ինչպես նաև վնասատուների դեմ ինտեգրված պայքարի (ՎԴԻՊ) ներդրմամբ: Կենտրոնի կանայք աճեցնում, արտադրում և վաճառում են հետևյալ ապրանքները՝ չրեր, ոսպ, հաճար, չոր լոբի, թեյաբույսեր, մեղր, տնային արիշտա, քամած մածուն, փոխինձ, պանիր, ավանդական հաց ( լավաշ) և խմորեղեն: «Մեկ մոլորակ» ցանցի — ի աջակցությամբ կենտրոնի արևային չորանոցը հագեցվել է արևային վահանակներով: Այն կին ֆերմերները, որոնց ուսուցանվել է արևային էներգիայի միջոցով գյուղմթերքի չորացման մեթոդը և դրա առավելությունները, կիսում են իրենց գիտելիքներն այլ գյուղերի կին ֆերմերների հետ: Բացի այդ, ՀԿՀԱԱՇՄ- ի աջակցությամբ, վերապատրաստված կին ֆերմերները հիմնել են փորձնական հողամաս` 90 մ2 փոքր ջերմոցով: ՀԿՀԱԱՇՄ — ն ապահովել է անհրաժեշտ ենթակառուցվածքները, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, ոռոգումը և խմելու ջրի մատակարարումը, ինչպես նաև տրամադրել է գյուղատնտեսական գործիքներ: Այսպիսով, կենտրոնը կին ֆերմերների համար ստեղծում է եկամտի ստեղծման հնարավորություններ:
- Ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ) (կապ)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լուսանկարներ
- Տեսանյութեր
- Հրատարակություններ՝
Հետադարձ կապ՝
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ
շրջակա միջավայրի» ՀԿ
ՀՀ, Երևան, 0019, Բաղրամյան պող. 24բ,
Հեռ.` (+374 10) 52 36 04
Էլ. փոստ` office@awhhe.am
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/awhhe/?ref=bookmarks
ՀԱՊՀ
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/polytech.am/
Սույն նախաձեռնությունը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի միջոցով: Ծրագիրն ընտրվել է 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ ֆոնդի կողմից «Կայուն կենսակերպի և արտադրության ծրագրի» համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի տևողությունը` մայիս 2017 թ. – հոկտեմբեր 2018 թ.
Ծրագրի հիմնական նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն կենսակերպի և կրթության մասին 10-ամյա շրջանակային ծրագրի 3-րդ նպատակի իրականացմանը (մշակել գործիքներ և խթաններ, ստեղծել կարողություններ` կայուն կենսակերպի հասնելու և լավագույն փորձի տարածման համար)` խթանելով վերականգնվող էներգիայի կիրառումը և էներգիայի արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղաբնակ վայրերում` ի նպաստ կլիմայի փոփոխություների ազդեցությունների մեղմացման և բնապահպանական կայունության:
Ծրագրի կոնկրետ նպատակներն են`
— ուժեղացնել թիրախային համայնքները` վերջիններիս ապահովելով արևային էներգիայի օգտագործման ժամանակակից մեխանիզմներով, կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավման համար տեղական նախաձեռնությունների խթանման հնարավորություններով,
— կրճատել էներգիայի ծախսերը (մինչև 50%)` ներգրավված համայնքներում արևային էներգիայի օգտագործման փորձնական ծրագրերի իրականացման միջոցով:
Ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները
Ծրագրի շրջանակում ստեղծված տեղեկատվական նյութերը
- Արևային չորանոցի պատրաստում
- Արևային էներգիայի օգտագործումը ջրատաքացուցիչ սարքավորումներում
- Բացօթյա տարածքների և փողոցների լուսավորություն
- Արևային էներգիայով աշխատող վառարան
- Արևային էներգիան՝ ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի՝ Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում
- Կայուն կենսակերպի և կրթության վերաբերյալ 10-ամյա շրջանակային ծրագիր
- Պաստառներ
Power Point Presentations
Նախագծի անվանումը` Կայուն և առողջ շրջակա միջավայր` Հայաստանի գյուղաբնակ վայրերում
Տևողությունը`2008թ. հունվար – 2011 թ. հունվար
Իրականացման վայրը` Կոտայքի և Արարատի մարզերի 6 գյուղ
Ֆինանսավորումը` Հոլանդիայի արտաքին գործերի նախարարություն
Նախագծի ամփոփ նկարագիրը
Նպատակային խնդիրը. Զարգացնել աղքատ գյուղական համայքների, տեղական կազմակերպությունների կարողությունները` բոլոր մակարդակներում բարձրացնելով որոշում կայացնողների իրազեկությունն ու պատասխանատվությունը, հաստատելով և ամրապնդելով շահագրգիռ կազմակերպությունների միջև համագործակցությունն ու փոխգործակցությունը, պաշտպանելով մարդու իրավունքները, աջակցելով կանանց հավասար մասնակցությանը գյուղի կայուն զարգացման գործընթացներում` նպաստելով Հազարամյակի զարգացման 1,2,3,4 և 7 նպատակների իրականացմանը:
Դպրոցի էկոլոգիական զուգարանի մոնիտորինգ (նկուղը, ուր տեղադրված են մեզի տարաները)
Անհատական զուգարանի մոնիտորինգ
Խմելու ջուր. Հայանիստ գյուղում կառուցվել է 350 մ երկարությամբ խմելու ջրագիծ, որի շնորհիվ ևս 20 ընտանիք ապահովվել է խմելու ջրի մատակարարմամբ: Կառուցման համար կատարված ընդհանուր ծախսերի 61- % -ը ՀԿՀԱԱՇՄ-ի ներդրումն է, իսկ 39 % -ը` գյուղապետարանի կանխիկ ներդրումը:
ՀԿՀԱԱՇՄ-ն, <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպության հետ համատեղ, 2009 թ. մայիսին կազմակերպել է <<Ջրի անվտանգության պլան>> (WSP) թեմայով ուսուցում` ուսուցիչների և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ անձնակազմի համար: Ուսուցման արդյունքում, Սոլակ և Ձորաղբյուր դպրոցների ուսուցիչների համար մշակվել են առանձին պլաններ: Ուսուցման ընթացում ստուգվել են ջրի այն նմուշները, որոնք վերցված են եղել այդ գյուղերի ջրի բոլոր աղբյուրներից (3 նմուշ` յուրաքանչյուր գյուղից): Սոլակ և Ձորաղբյուր գյուղերի խմելու ջրի 2 նմուշում նիտրատների քանակը գերազանցում էր սահմանային թույլատրելի խտությունը (100 մգ/լ-ից ավել էր): ՀԿՀԱԱՇՄ-ն շարունակաբար իրականացնում է ծրագրում ընդգրկված 6 գյուղի ջրի աղբյուրների և ջրի որակի տեսողական դիտարկումներ: Վերջին 5 տարիների ընթացքում Ձորաղբյուրի ջրի 3 աղբյուրից վերցրած ջրի նմուշներում շարունակաբար նկատվել է միկրոօրգանիզմներով աղտոտվածություն: Վերջինիս հայտնաբերման նպատակով, 2009 թ.-ին հետազոտվել է 47 նմուշ, ընդ որում 16 նմուշ չի համապատասխանել խմելու ջրի որակի պահանջներին: Ջրի նմուշներն հետազոտվել են Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում:
Ուսուցում` <<Ջրի անվտանգության պլանը Հայաստանում>> թեմայով
Գյուղատնտեսություն. Սոլակ գյուղում կազմակերպվել է ծառատունկ: 200 բարդի տնկվել է դեպի գյուղ տանող ճանապարհի երկայնքնով, իսկ 40 բարդի` դպրոցի բակում: Ծառատունկ է կազմակերպվել նաև Ֆանտան գյուղի դպրոցի և բուժկետի բակերում: Ընդամենը տնկվել է 30 տանձենի և 20 խնձորենի:
Ֆանտան գյուղում անցկացրած ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ կա որակի տարբերություն` կենսահումուսով պարարտացված աշնանացան ցորենի և չպարարտացված աշնանացան ցորենի որակների միջև: Տարբեր է եղել նաև ցորենի տարբեր տեսակների բերքատվությունը: Պարարտացված ցորենի բերքատվությունը 1.5 անգամ գերազանցել է ստուգիչ տեսակի բերքատվությունը: Խաչփար , Սոլակ և Քաղսի գյուղերում միասին վերցրած 7 հա աշնանացան ցորենի ցանք է կատարվել և այդ դաշտերում չեն օգտագործվել հանքային պարարտանյութեր: Լոլիկի <<Լիա>> սորտն աճեցնելու դեպքում, հատուկ ուշադրություն է դարձվել բնապահպանական և տնտեսական արդյունավետության վրա` կապված հանքային պարարտանյութերն օրգանականով փոխարինելու հետ: Իրականացվել են դաշտային դիտարկումներ և լաբորատոր հետազոտություններ` պտղում նիտրատների կուտակվելու առանձնահատկության, միջին կշռի, թթվայնության, վիտամին C-ի, ազոտի, ֆոսֆորի և կալիումի, շաքարների պարունակության վերաբերյալ: Լավագույն արդյունքները նկատվել են այն տարբերակներում, որոնք պարարտացվել են գոմաղբի հետ համակցված կենսահումուսով:
Հայանիստ գյուղում շարունակվել է 2 օրգանական այգու հավաստագրման գործընթացը:
Բարելավման աշխատանքններ են կատարվել Սոլակ, Քաղսի, Հայանիստ, ֆանտան և Խաչփար գյուղերի դպրոցների բակերում: Պատրաստվել և տեղադրվել են նստարաններ: Հայանիստի դպրոցի բակում լրացուցիչ տնկվել է ծիրանի <<Սաթենի>> սորտի 70 տնկի, բացի այդ, սալիկապատվել է նստարանների միջև ընկած ճանապարհը,ձեռք են բերվել գիհիներ, որոնք տնկվել են ճանապարհի երկայնքով:
Փորձարարական դաշտերում շարունակվել են բույսերի պաշտպանության աշխատանքները: Հայանիստի, Ձորաղբյուրի և Սոլակի այգիներում ծառերը մշակվել են խոտաբույսերի թուրմերով: Քաղսի և Սոլակ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքները համակարգելու նպատակով, ստեղծվել են գյուղատնտեսական կենտրոններ: ՀԿՀԱԱՇՄ-ն այդ կենտրոններին ապահովել է սրսկիչ գործիքներով, չորացրած խոտաբույսերով` թուրմերի պատրաստման համար, նաև` տեղեկատվական նյութերով և ֆիլմերով: Յուրաքանչյուր կենտրոն ունի 10 անդամ:
Ֆերմերներն իրենց դաշտերում օգտագործում են իրենց իսկ արտադրած կենսահումուսը: Խաչփար գյուղի մի ֆերմեր իր արտադրած կենսահումուսը վաճառել է <<Հայաստանի ծառատունկ ծրագիր>> կազմակերպությանը և ստացել եկամուտ: ՀԿՀԱԱՇՄ-ի քարոզարշավի արդյունքում, Ակնալիճ գյուղի մի ֆերմեր, որն ունի ջերմոց (2 հա)` լոլիկի աճեցման համար, կարողացել է համոզել մոտակայքում գտնվող Արզնի անասնապահական ֆերմայի ղեկավարությանը` զբաղվել կենսահումուսի արտադրությամբ և համատեղ տնօրինել արտադրանքը: Մեր ֆերմերի հետ խորհրդակցելուց հետո, նրանք կազմակերպել են կենսահումուսի արտադրությունը: Ֆերմերը 300 000 որդի վաճառքից և խորհրդատվության տրմադրումից ստացել է զգալի եկամուտ: ՀԿՀԱԱՇՄ –ն համագործակցում է ACDI VOCA կազմակերպության հետ, որը ՀԿՀԱԱՇՄ-ի ստեղծած <<Մեր բարեկամ կոմպոստը>> գրքույկը բազմացրել է 22000 տպաքանակով` իրենց ֆերմերների շրջանում տարածելու նպատակով: Նշված կազմակերպության հետ համատեղ, ՀԿՀԱԱՇՄ-ն պատրաստել է <<Ինչպես պատրաստել կոմպոստ>> ֆիլմը:
Էներգիա. Հայանիստ գյուղում 3 տնտեսության համար տեղադրվել են արևային տաքացուցիչներ: Նշված ընտանիքները կատարել են ներդրում, որը կազմել է ընդհանուր ծախսի 21 % -ը: Տեղադրման աշխատանքների ավարտից հետո, տաքացուցիչները հանձնվել են բնակիչներին, որոնց հետ կնքվել են պայմանագրեր: Պայմանագրի կնքումն անհրաժեշտություն էր, որպեսզի սարքն օգտագործողները պատասխանատվություն կրեն դրա շահագործման և պահպանման համար:
Այսպիսով, Հայանիստ գյուղի 3 ընտանիքի (15 բնակիչ) համար տեղադրված է մեկական արևային տաքացուցիչ, որի շնորհիվ մարդիկ կարողանում են հոգալ իրենց կենցաղային և հիգիենայի կարիքները: Ջուրը երբեմն նույնիսկ այնքան է տաքանում, որ մարդիկ, նախքան այն օգտագործելը, սառը ջուր են ավելացնում: Այդ ընտանիքների հարևանները (11 հոգի) նույնպես օգտվում են այդ ջրից:
Տնային արևային ջրատաքացուցիչ Հայանիստ գյուղում
Իրազեկության բարձրացում. ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն իրականացրել է կրթությանն ու իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներ` էկոլոգիական սանիտարիայի, անվտանգ խմելու ջրի, կայուն գյուղատնտեսության և թափոնների կառավարման վերաբերյալ: Պատրաստվել, տպագրվել ու տարածվել են արդեն գոյություն ունեցող և նոր ստեղծված տեղեկատվական նյութերը (տես` հրատարակությունների բաժինը): Կազմակերպվել են դասախոսություններ, ուսուցումներ և աշխատանքային սեմինարներ առողջության, սանիտարիայի, կայուն և այլընտրանքային գյուղատնտեսության և կենսաբազմազանության թեմաներով` դպրոցականների, ուսուցիչների և տեղական մարմինների համար:
ՀԿՀԱԱՇՄ-ն իր գործունեությունում մեծ տեղ է հատկացրել ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքներին: Ազգային և էլեկտրոնային թերթերում տպագրվել են խմելու ջրի, թունաքիմիկատների օգտագործման, օրգանական հողագործության, թափոնների և ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի հարցերին նվիրված հոդվածներ:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ կարողությունների զարգացում. ELA ծրագրի իրականացման շնորհիվ այլ կազմակերպությունների հետ ազգային, տարածաշրջանային և միջազգային համաժողովների ժամանակ փորձի և քաղած դասերի փոխանակման միջոցով ուժեղացել են կազմակերպության կարողությունները: Հատկապես զգալիորեն ավելացել են էկոլոգիական սանիտարիայի և ջրի կառավարման ոլորտներում ՀԿ աշխատակիցների գիտելիքները և հմտությունները: ՀԿՀԱԱՇՄ –ն ակտիվորեն մասնակցել է Վրաստանում WECF-ի կազմակերպած տարբեր ուսուցումներին:
Աշխատանքային սեմինար` Վրաստանում
Կայունություն. Օրգանական հողագործության գաղափարը հրապուրիչ է և կարող է տարածում գտնել նաև ծրագրի ավարտից հետո: Օրգանական հողագործության շնորհիվ լուծվում են բնապահպանական խնդիրներ, բացի այդ, ֆերմերների համար ստեղծվում է լրացուցիչ եկամուտ վաստակելու հնարավորություն: 2009 թ.-ի ավարտին 2 ֆերմերի հավաստագրման գործընթացը դեռ շարունակվում էր:
Էկոլոգիական սանիտարիան ապահովում է հեշտ տեխնոլոգիա` շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Այն բարելավում է ստորգետնյա ջրերի և հողի վիճակը, քանի որ նվազում է անտրոպոգեն աղտոտվածությունը: Բացի այդ, սնուցիչ տարրերը վերադառնում են ետ` դեպի հողը, այդպիսով ստեղծելով սննդարար տարրերի փակ շղթա: Էկոլոգիական սանիտարիայի հանդեպ կառավարական մարմինների (օր.` Ջրային ռեսուրսների պետական կոմիտե) և ՀԿ-ների հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ էկոսան գաղափարը լայն տարածում կգտնի Հայաստանում: Հայանիստում խմելու ջրի մատակարարման բարելավումը մեկն էր այն աշխատանքներից, որոնք իրականացվել են 2007 թ.-ին: Հայանիստի համայնքը դիմել էր ՀԿՀԱԱՇՄ-ին` ջրագծերի անցկացման հարցում ներդրումներ կատարելու խնդրանքով: Նկատի ունենալով համայնքի պատասխանատվության բարձր զգացումը և հոգատար վերաբերմունքը սեփական ունեցվածքի նկատմամբ, որոնք նախագծի կայունության հիմնական նախապայմաններն են, և խրախուսվելով դրական փորձից, ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը նոր ջրագիծ է անցկացրել Հայանիստ գյուղի նոր թաղամասի բնակիչների համար:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Նախագծի տևողությունը` 2008թ. նոյեմբեր – 2009թ. Մարտ
Իրականացման վայրը` ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Սոլակ
Հիմնախնդիրը
Սոլակ գյուղի մանկապարտեզը բաղկացած է 2 մասնաշենքից: Գլխավոր մասնաշենքը, ուր երեխաներն են մնում, ապահովված է խմելու ջրի կենտրոնացված մատակարարմամբ, իսկ մյուս մասնաշենքը, որը խոհանոցն է, ապահովված չէ խմելու ջրով: Խոհանոցային սպասքը լվանալու և հիգիենիկ կարիքները հոգալու համար, ջուրը դույլերով բերում են գլխավոր մասնաշենքից:
Նպատակը
Նպաստել էներգիայի խնայողությանը` օգտագործելով Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ (արեգակնային էներգիա)
Խնդիրները
1. Խրախուսել այլընտրանքային էներգիայի օգտագործման գաղափարը` Սոլակ գյուղի մանկապարտեզի համար արևային ջրատաքացուցչի տեղադրմամբ:
2. Իրազեկության բարձրացման քարոզարշավի միջոցով համայնքին տեղեկացնել արևային էներգիայի արդյունավետության մասին:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Ֆիլմը ներկայացնում է սենյակային օդի աղտոտվածության հետ կապված իրավիճակը Հայաստանի որոշ բնակավայրերի դպրոցներում և տներում: Հայ ազգաբնակչության մոտ 50 % -ը ջեռուցման և կերակուր պատրաստելու նպատակով կանոնավորապես օգտագործում է կենսազանգվածային վառելիք: Ավանդական վառարանների վրա եփելը և այդպիսի վառելիքով ջերմություն ապահովելը հանգեցնում է սենյակային օդի խիստ աղտոտման, որը կարող է տարբեր շնչառական հիվանդությունների առաջացման և նյարդային համակարգի խաթարման պատճառ դառնալ:
Ռեժիսոր` Ինգա Զարաֆյան
Տևողությունը` 15.49 րոպե
Արտադրությունը` ՀԿՀԱԱՇՄ ՀԿ
Համագործակցող կողմ` WECF (Եվրոպայի կանայք ` հանուն ընդհանուր ապագայի)
Ֆիլմը պատրաստված է Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|