![]() |
![]() |
Ծրագիրը կամրապնդի տարածաշրջանային հարթությունը և համագործակցությունը՝ ԱլԳ 3 երկրում (Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետություններ) ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործում տեղեկատվության հավաքագրման ու տարածման և փորձի փոխանակման միջոցով՝ 1992 թ.-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» Արձանագրության շրջանակում: Ծրագիրը կղեկավարի «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն, Հայաստան (Առաջատար գործընկեր)՝ համագործակցելով Մոլդովայի «Էկո-ՏԻՐԱՍ» (Գործընկեր 1) և Վրաստանի «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն» (IFCER) (Գործընկեր 2) կազմակերպությունների հետ, ընդ որում, երկրներից մեկը (Մոլդովան) Արձանագրության կողմ է և ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, մյուս երկիրը (Վրաստան) Արձանագրության կողմ չէ և ունի Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, և երրորդ երկիրը (Հայաստան) Արձանագրության կողմ չէ և ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ):
Ծրագիրը կնպաստի շահագրգիռ կողմերի (ՀԿ-ներ, տեղական համայնքներ, կանանց խմբեր և այլն) ավելի մեծ ներգրավվածությանը չսպասարկվող գյուղական համայնքների համար անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության խթանման գործում՝ բարձրացնելով անվտանգ խմելու ջրի իրավունքի մասին իրազեկվածությունը, ներառյալ չսպասարկվող գյուղական բնակավայրերի կանանց: Ծրագիրը կիրականացնի թեմատիկ հետազոտություն, համայնքահեն գործողություններ և առաջարկություններ կներկայացնի համապատասխան որոշումներ կայացնողների համար՝ կենտրոնանալով գյուղական բնակավայրերի վրա, որտեղ խմելու ջրամատակարարումն իրականացվում է ցիստեռններով/բաքերով շրջիկ մեքենաների միջոցով (Հայաստան) կամ ջրհորերի միջոցով (Մոլդովա և Վրաստան), այսինքն՝ կենտրոնացված խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքները բացակայում են։ Այսպիսով, ծրագիրը կնպաստի տարբեր համատեքստեր ունեցող երկրներում քաղաքացիական հասարակության դերակատարների վստահության ամրապնդմանը:
Թեմատիկ հետազոտության հղումը
Ծրագրի շրջանակում 2023թ․-ի հոկտեմբերի 25-ին՝ Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կազմակերպվեց ««ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության իրականացումը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում»» խորագրով հանդիպումը, որին ներկա էին ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, Մոլդովայի և Վրաստանի վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Առաջարկություններ
Զեկույցները
«Ջրի և առողջության մասին» Արձանագրությունը և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը |
Թեմատիկ հետազոտություն՝ իրավիճակի վերլուծություն Արձանագրության վավերացումից հետո |
Թեմատիկ հետազոտություն՝ անվտանգ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը Վրաստանում |
|
Թեմատիկ հետազոտություն՝ անվտանգ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը Հայաստանում |
Անդրսահմանային համագործակցության փորձը Դնեստր գետի մասով «Ջրի և առողջության մասին» Արձանագրության դրույթների կիրառման վերաբերյալ |
Նկարներ միջոցառումից և հանդիպումից
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հրաժարում պատասխանատվությունից
«Այս կայքէջը ստեղծվել և մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները»:
Հայաստանն իր չոր կլիմայական պայմաններով լեռնային տեղանքի խոցելի բնական և ագրո-էկոհամակարգերով, երաշտներով և ջրային պաշարների անհավասար բաշխմամբ համարվում է համաշխարհային բնապահպանական փոփոխությունների նկատմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զգայուն երկրներից մեկը։ Փոքր ֆերմերները և հատկապես աղքատ կին ֆերմերները, ի թիվս այլ պատճառների, անհամաչափորեն կրում են կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները`անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների կամ դրանց բացակայության պատճառով:
Ծրագիրն օգտագործել է համայնքահեն մոտեցումը` ցանկալի արդյունքների հասնելու համար, ինչպես նշված է ստորև:
Ջրային տնտեսության բարելավված ինքնակառավարման արդյունքում 15 թիրախային համայնքները ձեռք կբերեն մասնագիտական կարողություններ` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունները սեփական ուժերով իրականացնելու համար, ինչն, անշուշտ, դրականորեն կանդրադառնա ծառայությունների որակի և խմելու ջրի հասանելիության վրա:
Սոլակ փորձնական համայնքում փոքր արտադրողների, հիմնականում` կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունների կողմից ստեղծված միջոցների և եկամուտների ավելացումը կնպաստի աղքատության կրճատմանը` բարելավելով թիրախային բնակչության կյանքի որակը: Բույսերի ոռոգման համար նորարարական` արևային էներգիայով աշխատող ջրային պոմպերի ներդրումը կամրապնդի համայնքի դիմակայունությունը կլիմայական մարտահրավերների նկատմամբ: Սոցիալական ձեռներեցության մոդելը, մշակաբույսերի ոռոգման համար վերականգնվող էներգիայի օգտագործումը և փորձի փոխանակումը (հանրային տարածում) կապահովեն ծրագրի վերարտադրելիությունը:
Խոցելի խմբերի (երեխաների և կանանց) համար ջրամատակարարման, ջրահեռացման և հիգիենայի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը կնպաստի առողջության բարելավմանը` ավելի բարվոք ջրամատակարարման ապահովման և հարակից գործելակերպերի շնորհիվ:
Գործողություններ
Սոլակ համայնքի ակտիվ կին ֆերմերների ուսուցում` տեղական ոսպի աճեցման նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ
Ոսպի սերմացուի տրամադրում կանանց
![]() |
![]() |
Պոմպակայանի վերանորոգում Կոտայք մարզի Սոլակ գյուղում
Առաջ | Հետո |
Պոմպակայանը դրսից | Պոմպակայանը դրսից (տեղադրված են արևային վահանակներ, կայանը ներկված և վերանորոգված է) |
|
|
Պոմպակայանը ներսից | |
![]() |
![]() |
Ջրի, ջրահեռացման և հիգիենայի վերաբերյալ տեղեկատվություն երեխաների համար
Տեսաֆիլմեր
Ոռոգման խողովակաշարի փոխարինում Շիրակի մարզի Արևիկ գյուղում
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ի կողմից տրվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց հնարավորությունների ընձեռում՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի մեկնարկը։
Սույն 24–ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ.–ի հունվարի 1–ին, նպատակ ունի նպաստել Արարատյան դաշտում բնական ջրային պաշարների կայուն կառավարմանն` ընդլայնելով կանանց խմբերի մասնակցությունը համայնքի ջրային պաշարների վերահսկման գործընթացին` ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով: Դրան հասնելու համար, պետք է ձեռնարկվի միմյանց հետ փոխկապակցված երեք գործողություն` ազգային մակարդակում քննարկումներ սակագների փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ` խոցելի և մարգինալացված խմբերի համար խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման համար, մարզային մակարդակում մշտադիտարկման վրա հիմնված մասնակցություն ոռոգման ջրի վերահսկմանը և համայնքային մակարդակում չորս փորձնական նախագծերի իրականացում։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քննարկում խոցելի և մարգինալացված խմբերի համար խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով սակագների փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ
- Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գործող սակագների ազդեցության գնահատումը խոցելի և մարգինալացված խմբերի վրա
- Մասնակցություն ՄԱԿ-ի ԵՏՀ/ԱՀԿ–ի եվրոպական գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության Կողմերի 5-րդ նիստին
- Ազգային սեմինար
Իրազեկության բարձրացման քարոզարշավ
- Գիտելիքների, մոտեցումների և գործելակերպերի ուսումնասիրություն
- Ինտերակտիվ պրեզենտացիաներ տարրական դասարանների երեխաների համար` ջրային պաշարների և ջրահեռացման կայուն գործելակերպերի վերաբերյալ
- Տեղեկատվական նյութեր
Մշտադիտարկման վրա հիմնված մասնակցություն ոռոգման ջրի վերահսկմանը
- Միջազգային փորձագիտական խորհրդատվություն ջրային պաշարների կառավարման ոլորտում համայնքի մասնակցության վերաբերյալ
- Ուսուցում ոռոգման ջրի օգտագործման կառավարման մասին
- Ոռոգման ջրի կառավարման մշտադիտարկում համայնքի կողմից
- Դասընթացներ համայնքի ներկայացուցիչների համար` ծրագրային առաջարկների պատրաստման վերաբերյալ
Չորս փորձնական նախագծերի իրականացումը
Ապագա, Արմավիրի մարզ
2019 թ-ի Արմավիր մարզի Ապագա համայնքում իրականացվել է 157 մ ոռոգման ջրագծի կառուցումը մետաղյա խողովակաշարով, այն ունի ստորգետնյա տեղադրություն, որը ապահովում է դրա հուսալիությունն ու երկարակեցությունը/ ապահովում երկարաժամկետ ծառայումը: Համայնքի կողմից ներդրման շնորհիվ կառուցվել է այդ խողովակաշարի 30 մ-ը:
Այսպիսով 2020 թ-ին երկրորդ փուլով Արմավիր մարզի Ապագա համայնքում շարունակվել է ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, կառուցվել է 120 մ ոռոգման ջրագիծ:
2020 թ-ին երրորդ փուլով Արմավիր մարզի Ապագա համայնքում շարունակվել է ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, կառուցվել է ևս 108 մ ոռոգման ջրագիծ:
Տափերական, Արարատի մարզ
2019 թ-ի նոյեմբերին կառուցվել է մետաղյա խողովակաշարով խմելու ջրագիծ 512 մ երկարության, որը նորակառույց մայր ջրագիծը միացրել է Տափերականի ներքին ցանցին: Համայնքի ներդրումը 400 000 ՀՀ դրամ է:
![]() |
![]() |
Բերքանուշ, Արարատի մարզ
2020 թ-ի ապրիլին 193 մ երկարությամբ ոռոգման ջրագծի կառուցումը: Ոռոգման ջրագիծը կառուցվել է ցեմենտբետոնե կիսախողովակներով և 5 ջրբաժան հատվածում կառուցվել են ջրթող ավազանններ: Ջրատարի այն հատվածը, որը հատվում է ճանապարհի հետ, ստորգետնյա մետաղյա խողովակից է:
Նման ոռոգման ջրատարը զգալիորեն նվազեցնում է ջրի կորուստը: Այժմ ջրատարը կարող է ոռոգման ջրով ապահովել Բերքանուշի 12 հա հողատարածքների ոռոգումը, ինչը կթեթևացնի երկրագործությամբ զբաղվող 30 տնտեսության հոգսը: Ջրագծի կառուցման համար համայնքի ներդրումը կազմել է 1 միլիոն ՀՀ դրամ:
Լուսագյուղ, Արմավիրի մարզ
Արմավիր մարզի Լուսագյուղ համայնքում 2020 թ-ի մայիսին իրականացվել է համայնքի միջնակարգ դպրոցին պատկանող այգու և ծաղկանոցի տարածքում ոռոգման ջրագծի կառուցում 155 մ երկարությամբ: Սա հնարավորություն կտա աշակերտներին ներգրավել ոռոգման աշխատանքներում, նման խնամքը կսերմանի նրանց մեջ սեր դեպի բնությունը, նրանք ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ բույսերի մշակման վերաբերյալ:
![]() |
Տեսաֆիլմեր
- «Կանայք՝ գյուղ ջուր բերող»` տեսաֆիլմ՝ նվիրված Արմավիրի մարզի Ապագա և Արարատի մարզի Բերքանուշ համայնքներում ոռոգման ջրագծերի և Արարատի մարզի Տափերական համայնքում խմելու ջրագծի կառուցմանը
- Ապագա համայնքի կանայք լուծել են ոռոգման հարցը
Հոդվածներ Էկոլուր տեղեկատվական կենտրոնի կայքում շինարարական աշխատանքների վերաբերյալ
- Արտագնա աշխատանքի փոխարեն վերադարձ դեպի հողը․ Ապագայի ոռոգման ջրի խնդիրը լուծման փուլում է
- Տափերականի խմելու ջրի խնդիրը լուծման ճանապարհին է
- Բերքանուշ գյուղի 30 տնտեսություն ոռոգման ջուր ստացավ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի ծրագրի շնորհիվ
Շնորհակալագրեր
ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի տեղեկագրեր
- 2019թ. հուլիս – 8-րդ էջ
- Տոնական տեղեկագիր, 2020թ. դեկտեմբեր – 5-րդ էջ
Կանանց մասնակցության փորձը ԱԵԿԿԱ տարածաշրջանում ջրի կայուն կառավարման ոլորտում
Առցանց եզրափակիչ սեմինար
Մամլո հաղորդագրություն — Пресс-релиз
12:30-13:00 Մասնակիցների գրանցում
13:00-13:10 Բացման խոսք
Ելենա Մանվելյան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախագահ
Քրիստիան Լամար, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամ
Բաղադրիչ 1․ Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը և մատչելիությունը
Տեսանյութ — Soroptimist & Earth Forever / WeWash / Bulgaria / ITW Elena
13:45-14:15 Հարցեր և քննարկում մարտահրավերներին դիմակայելու փորձի վերաբերյալ
14:15 -14:30 Սուրճի ընդմիջում
Բաղադրիչ 2․ Կանանց ներգրավումը ոռոգման ջրի կառավարման և մշտադիտարկման գործընթացում
14:30-14:40 Ծրագրի շրջանակում կանանց կողմից իրականացված ջրի մշտադիտարկման արդյունքները, Քնարիկ Գրիգորյան, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ
Տեսանյութ — About Dutch Water Authorities
14:50-15:00 Կանանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարմանը Մոլդովայում, Տատյանա Սինյաևա, «Էկո- ՏԻՐԱՍ» (Eco-TIRAS)
COVID-19-ի մարտահրավերները ծրագրի իրականացման համատեքստում
15:10-16:00 ՀԿՀԱԱՇՄ–ի արձագանքը կորոնավիրուսի համավարակի մարտահրավերներին
Հարցեր և քննարկում մարտահրավերներին դիմակայելու փորձի վերաբերյալ
Միջոցառման ավարտը
Նկարներ
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ — ԱՀԿ/եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրությունը ստորագրել է 1999թ.–ին։ Արձանագրության 6-րդ հոդվածի համաձայն, «Ջրի և առողջության մասին» արձանագրության համատեքստում նախնական թիրախները և նպատակային ժամկետները մշակվել են ՄԱԿ-ի ԵՏՀ–ի FinWaterWei ծրագրի շրջանակում` 2013-2014 թվականների ընթացքում և հաստատվել են 2014թ.–ի մայիսին կայացած Ջրային ռեսուրսների կառավարման հարցերով ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի նիստի կողմից: Արձանագրությունը պահանջում է թիրախների պարբերական վերանայում:
Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիությունը դարձել է արձանագրության աշխատանքի կարևոր մասը։ ՄԱԿ-ի ԵՏՀ–ն 2015-2016 թվականներին աջակցել է Հայաստանին` «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության խնքնագնահատման քարտ»–ի իրականացման և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից հավանության արժանացած 2018-2020 թթ. «Ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության վերաբերյալ գործողությունների ծրագրի» մշակման գործում: Այնուամենայնիվ, Հայաստանը խնդրում է աջակցել իրեն գործողությունների ծրագրի շրջանակում ընտրված միջոցառումների իրականացման շուրջ, ինչն, իր հերթին, կնպաստի երկրում ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության հարցում անհավասարությունների նվազեցմանը:
ՄԱԿ–ի ԵՏՀ–ի կողմից EUWI+ ծրագրի շրջանակում ցուցաբերվելիք աջակցության հարցի քննարկման նպատակով, Երևանում 2017թ.–ի դեկտեմբերի 5–ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ, կազմակերպվել է Հայաստանում «Ջրի և առողջության մասին» արձանագրության և ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ խորհրդատվական հանդիպում: Որպես արդյունք, որոշվել է վերանայել արձանագրության ներքո սահմանված ազգային նպատակները` հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած ազգային և համաշխարհային զարգացումները, ինչպես, օրինակ, Հայաստանի և ԵՄ–ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կնքումը և կայուն զարգացման նպատակները: Որոշվեց նաև տալ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի շրջանակում առաջին միջոցառման, մասնավորապես, թիվ 1 միջոցառման իրականացման մեկնարկը (ինքնագնահատման քարտի իրականացման ապահովման նպատակով ջրի օրենսդրական դաշտի վերլուծություն և օրենսդրական խոչընդոտների բացահայտում):
Ընթացիկ հանձնարարությունը կենտրոնանում է թիրախների վերանայման ամբողջ փուլի ավարտման (ելակետային իրավիճակի վերլուծություն, խնդիրների առաջնահերթացում, թիրախների և խորհրդատվության գործընթացի նախապատրաստում) և ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի շրջանակում առաջին միջոցառման իրականացման վրա:
Առաջադրանք 1. «Ջրի և առողջության մասին» արձանագրության ներքո վերանայված ազգային նպատակների նախագծի նախապատրաստում
Թիրախները վերանայվել են «Ջրի և առողջության մասին» արձանագրության դրույթներին համապատասխան`արտացոլելու համար ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում առկա իրավիճակը։ Բացի այդ, դրանք ներդաշնակեցված են «Մինչև 2030թ.–ը կայուն զարգացման օրակարգ»–ի հետ:
Առաջադրանք 2. Ջրի օրենսդրական դաշտի վերլուծություն և օրենսդրական խոչընդոտների բացահայտում` հավասար հասանելիության ինքնագնահատման քարտի իրականացման ապահովման համար
Այս հանձնարարությունը ներառում է օրենսդրական դաշտի վերլուծությունը և օրենսդրական բարեփոխումների առաջարկությունների փաթեթը` Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման համար:
Առաջադրանք 3. Ազգային շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանդիպման և երկու աշխատանքային հանդիպումների կազմակերպում` քննարկելու համար ազգային նպատակների վերանայման և հավասար հասանելիության վերաբերյալ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը:
«Ջրի և առողջության մասին» արձանագրության ներքո թիրախների սահմանման մեթոդաբանությունը, ինչպես նշված է պաշտոնական ուղեցույցների փաստաթղթերում, պահանջում է թիրախների նախագծերի և դրանց իրականացման պլանի վերաբերյալ լայն խորհրդատվության կազմակերպում: Այս պահանջը պայմանավորված է երկրի տարբեր մասերում տարբեր շահագրգիռ կողմերի տեսակետների ու կարիքների արտացոլման անհրաժեշտությամբ: Նույնը վերաբերում է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության գործողությունների ծրագրի իրականացմանը, որը պահանջում է խորհրդատվություն օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ոլորտում աշխարհագրական, տնտեսական և սոցիալական անհավասարությունների վերացման համար:
2019թ.–ի փետրվարի 19-ին Երևանում կազմակերպվեց ազգային շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանդիպում, որի նպատակն էր քննարկել աշխատանքների իրականացման ուղղությունները:
Զեկույցներ
- Armine Arushanyan -Results of the baseline analysis for setting national targets III-VII
- Armine Arushanyan -Progress in the implementation of the 2018-2020 Action Plan on equitable access to water supply and sanitation in Armenia
- Arsen Karapetyan — EUWI+, CEPA recommended measures for implementation
- Christine Kitzler — The Protocol on Water and Health
- Christine Kitzler — Update on the work on equitable access
- Emma Anakhasyan — Draft national targets and target dates overview
- Emma Anakhasyan — Results of the baseline analysis for setting national targets
- Gayane Shahnazaryan -Results of the baseline analysis for setting national targets XVIII-XIX
- Tigran Oganezov — Results of the baseline analysis for setting national targets VIII-XI
- Tigran Oganezov — The analysis of the water legislative framework and identification of the legislative barriers to ensure equitable access to water supply and sanitation
- Vahagn Tonoyan -EUWI+,Country-Progress
Հրապարակում
ՄԱԿ-ի ԵՏՀ — ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջրի և առողջության մասին» արձանագրության հիմնական նպատակներից մեկը յուրաքանչյուրի համար անվտանգ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ապահովումն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգաբնակչության բոլոր անդամների համար այդ ծառայությունների հավասարաչափ հասանելիության ապահովմանը:
Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ապահովման երեք կարևոր գործոններն են` աշխարհագրական դիրքով պայմանավորված անհավասարությունների նվազեցումը, խոցելի խմբերի առջև ծառացած խոչընդոտների հաղթահարումը և մատչելիության հետ կապված խնդիրների լուծումը: Հավասարաչափ հասանելիության գնահատման քարտը, որն ինքնագնահատման վերլուծական գործիք է, մշակվել է «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում` օգնելու համար կառավարություններին` սահմանել ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ելակետային ցուցանիշը, բացահայտել հարակից առաջնահերթությունները և քննարկել հետագա ձեռնարկվելիք գործողությունները:
Հայաստանն ազգային մակարդակում հավասարաչափ հասանելիության գնահատման քարտի կիրառման իր մտադրության մասին հայտարարել է 2014թ-ի նոյեմբերին տեղի ունեցած ջրի և առողջության հարցերով աշխատանքային խմբի յոթերորդ հանդիպման ժամանակ:
Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակի հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման նպատակային խնդիրները
- Հասնել ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության իրավիճակի և դրա հետ կապված մարտահրավերների ավելի լավ պատկերացման` դյուրացնելու համար խնդիրների բացահայտումն ու դրանց առաջնահերթության որոշումը, որոնք պետք է հաշվի առնվեն արձանագրության շրջանակում թիրախները սահմանելիս
- Բացահայտել համապատասխան շահագրգիռ կողմերին և ստեղծել կապեր նրանց հետ
- Բարձրացնել հավասարության հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկությունը
- Մշակել խնդիրների լուծման առկա քաղաքականության միջոցառումների համապարփակ գնահատական
Ծրագրի իրականացումը տևել է 12 ամիս, ավարտվել է 2016թ-ի հոկտեմբերին:
Շահագրգիռ կողմերի վաղ ներգրավվածության ապահովման և ինքնագնահատման իրականացման հիմնավորման, խնդիրների, գործընթացի և ակնկալվող արդյունքների բացատրության նպատակով 2015թ-ի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մեկնարկային սեմինար, որին անմիջապես հաջորդեցին փոքրածավալ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերաբերյալ խորհրդակցությունը և ԵՄՋՆ ԱՔԵ ղեկավար հանձնախմբի հանդիպումը: Վերոհիշյալ սեմինարն օգնեց բացահայտել լրացուցիչ շահագրգիռ կողմերին, որոնք հետագայում ներգրավվեցին գնահատման աշխատանքներում:
2016թ-ի հուլիսի 7-8-ը տեղի ունեցավ բացահայտումներին նվիրված աշխատաժողով, որի նպատակն էր ներկայացնել միջանկյալ արդյունքները, հավաքագրել լրացուցիչ տեղեկատվություն, բացահայտել բարեփոխումների տարբերակները և քննարկել հնարավոր առաջարկությունները:
Առաջին աշխատաժողովից հետո ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և հիմնական շահագրգիռ կողմերը ստեղծեցին ծրագրային թիմ, որը բաղկացած էր «Ջրի և առողջության մասին» արձանագրությունում ընդգրկված հիմնական ոլորտներում մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ազգային խորհրդատուներից և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ ներկայացուցչից: Ծրագրային թիմին աջակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի ԵՏՀ – ի կողմից նշանակված միջազգային խորհրդատուն և ՄԱԿ — ի ԵՏՀ աշխատակազմի ներկայացուցիչը: Աշխատանքային խումբը հավաքագրեց անհրաժեշտ տեղեկատվությունը և հայերեն ու անգլերեն լեզուներով պատրաստեց ելակետային իրավիճակի վերլուծության և լրացված ինքնագնահատման քարտի նախնական տարբերակները, որոնք այնուհետև քննարկվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:
Երկրորդ սեմինարի ժամանակ Հայաստանը հայտարարեց կառավարության և շահառու նախարարությունների հաստատմանը ներկայացվելիք ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության ապահովման գործողությունների ծրագրի մշակման իր մտադրության մասին:
Ջրի և ջրահեռացման հավասարաչափ հասանելիության ինքնագնահատման քարտ
Ծրագրով նախատեսված է բարելավել Արարատի մարզի Դիտակ համայնքի բնակչության համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը:
Դիտակ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը կառուցվել է 1969 թ.-ին: Այն ներկայումս քայքայված է, և ջրի կորուստը կազմում է 80%: Չնայած նրան, որ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա, այն աշխարհագրորեն մեկուսացված է: Գյուղը զբաղեցնում է 217 հա տարածք: Որոշ տնտեսությունների տնամերձ հողամասերը (մոտ 15 հա) ճահճացած են, քանի որ ոռոգման սեզոնին ջրանցքի ջրերը լցվում են այդ հողամասերը: Հողերի մի մասը (15-20 հա) աղակալած է: Ամռանը, ջրի սպառման ծավալների ավելացման հետևանքով, նվազում է ջրի ճնշումը, որը պատճառ է դառնում համակարգի մեջ աղտոտված ստորերկրյա ջրերի ներթափանցման և ջրի որակի վատթարացման:
Ընդհանուր նպատակն է բարելավել Դիտակ գյուղի 230 ընտանիքի (տնային տնտեսությունների) համար անվտանգ խմելու ջրի հասանելիությունը` խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնման և դրա կառավարման գործում համայնքային ներգրավվածության միջոցով:
Այս խնդրի լուծման համար հարկավոր է (ա) վերակառուցել ջրամատակարարման հին համակարգը` բարելավելով անվտանգ խմելու ջրի հասանելիությունը, (բ) ներգրավել շահագրգիռ կողմերին <<Ջրի անվտանգության ծրագրի>> ստեղծման և իրականացման մեջ, և (գ) բարձրացնել համայնքի իրազեկվածությունը ոչ անվտանգ խմելու ջրի հետ կապված առողջապահական ռիսկերի վերաբերյալ:
Ծրագրի տևողությունը մեկ տարի է:
The project duration is one year.
Հայաստանի Հանրապետությունը 1992թ. ընդունված ՄԱԿ-ի ԵՏՀ <<Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային>> (Ջրային կոնվենցիա) կից <<Ջուր և առողջություն>> արձանագրությունը ստորագրել է 1999թ. հունիսի 17-ին, Լոնդոնում: Այդ ժամանակվանից սկսվել է արձանագրության վավերացման գործընթացը:
Արձանագրության շրջանակում Նպատակային ցուցանիշների և դրանց կատարման ժամկետների սահմանման գործընթացին աջակցելու և արձանագրության իրականացման գործում փորձ ձեռք բերելու նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարությունը, արձանագրության քարտուղարության աջակցությամբ, կազմել և համաձայնեցրել է ծրագրի առաջարկ:
Ծրագրի առաջարկը ներկայացվել է արձանագրության Կողմերի կողմից արձանագրության 14-րդ հոդվածի համաձայն ստեղծված Ծրագրի իրականացման աջակցության խմբին, որի օժանդակությամբ FinWaterWEI–ի Ղեկավար հանձնախումբն իր 2012թ.-ի փետրվարյան նիստում կայացրել է որոշում ծրագրի հնարավոր ֆինանսավորման մասին:
ՄԱԿ-ի ԵՏՀ- FinWaterWEI ծրագրի ընդհանուր նպատակն է.
Բարելավել ՀՀ կառավարության կարողությունները <<Ջուր և առողջություն>> արձանագրության դրույթների իրականացման և նպատակային ցուցանիշների, դրանց կատարման ժամկետների և միջոցառումների մշակման գործում` ղեկավար մարմիններին արձանագրության պահանջների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար, այդկերպ նպաստելով մարդու կյանքի և առողջության պաշտպանությանը ազգային մակարդակում` անհատական և հավաքական առումով, ինչպես նաև` բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը և օգտագործումը` ներառյալ էկոհամակարգերի պահպանությունը, անվտանգ ջրամատակարարման, ջրահեռացման բարելավումը, ջրի հետ կապված հիվանդությունների վերահսկողությունը և նվազեցումը:
Կոնկրետ նպատակներն են.
- Օժանդակել՝ Հայաստանի կառավարությանը ազգային և/կամ տեղական նպատակային ցուցանիշների սահմանման գործընթացում.
- Նպաստել՝ Հայաստանի կողմից ջրի և առողջության մասին արձանագրության վավերացմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից` հետևյալ հիմնական գործընկերների հետ համատեղ`
- բնապահպանության նախարարությունը,
- առողջապահության նախարարությունը,
- տարածքային կառավարման նախարարությունը,
- <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի >> ՀԿ-ն, որը համակարգում է ՀԿ-ների ներդրումները և տրամադրում է նյութատեխնիկական աջակցություն:
Հիմնական խնդիրները և միջոցառումները նպատակային ցուցանիշների սահմանման գործընթացի շրջանակներում
- Հիմնական շահագրգիռ կողմերի բացահայտում և համակագման մեխանիզմի ստեղծում
Ծրագրի շրջանակներում պետք է ստեղծվեն հետևյալ մարմինները ` Աշխատանքային խումբը (կազմված փորձառու ազգային փորձագետներից և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քարտուղարության ներկայացուցիչներից), Ղեկավար հանձնախումբը և ՀԿ համակարգող մարմինը:
- Ելակետային իրավիճակի վերլուծություն
- Խնդիրների բացահայտում և գերակայությունների սահմանում
Նախնական նպատակային ցուցանիշների, միջոցառումների ծրագրի և ինդիկատորների համաձայնեցում
- Լայնածավալ խորհրդակցություններ առաջադրված նպատակային ցուցանիշների և համապատասխան միջոցառումների ծրագրի շուրջ
- Նպատակային ցուցանիշների, դրանց հրապարակումների և բոլոր շահառուների հետ կապի վերջնական համաձայնեցում
- Շահագրգիռ կողմերի ներգրավում
Ծրագրի իրականացման ժամկետը` 18 ամիս, վերջնաժամկետը` 2014թ.-ի հունիսի վերջ:
Ծրագրի ավարտին կսահմանվեն արձանագրության շրջանակում նպատակային ցուցանիշները և դրանց կատարման ժամկետները, ինչպես նաև` ակնկալվում է, որ Հայաստանը կավարտի արձանագրության Կողմ դառնալու համար բոլոր անհրաժեշտ ներքին գործընթացները:
Հայաստանում ՋՌՀԿ բնագավառում ազգային քաղաքականության երկխոսությանղեկավար հանձնախմբի հանդիպում
- 9-րդ հանդիպում, Դեկտեմբերի 12, 2012թ.
- 11-րդ հանդիպում, Դեկտեմբերի 12, 2013թ.
- 12-րդ հանդիպում, Մայիսի 6-ին, 2014թ.
<<Ջուր և առողջություն>> արձանագրության տեքստը ոչ պաշտոնական թարգմանությամբ
ՀԿ-ների խորհրդատվական հանդիպում
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ — Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԵՏՀ-ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի «Ջուր եւ առողջություն»արձանագրության վավերացման
Նպատակային ցուցանիշների եւ նպատակային ժամկետների իրականացման աջակցության գործողությունների ծրագիր
Հայաստանում առողջության բարելավում` նպատակային ցուցանիշների սահմանման միջոցով` ջրի կայուն կառավարում, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և պատշաճ ջրահեռացում ապահովելու նպատակով
Նախնական սահմանված ազգային նպատակները և նպատակային ժամկետներն` ըստ Հայաստանում <<Ջուր և առողջություն>> արձանագրության
Общественные и неправительственные организации играют жизненно важную роль в разработке, внедрении и поддержке Водной конвенции и протокола. Это признается в статье 5 (i) Протокола: “доступ к информации и участие общественности в процессе принятия решений по вопросам воды и здоровья необходимы, среди прочего, в целях улучшения качества принимаемых решений и содействия их осуществлению, обеспечения осведомленности общественности о соответствующих вопросах, предоставления общественности возможности выражать свое беспокойство и предоставления возможности государственным органам должным образом учитывать такое беспокойство”. Целью проекта является привлечение внимания гражданского общества к Конвенции ЕЭК ООН по охране и использованию трансграничных водотоков и международных озер (далее именуемая “Конвенция по водам”) и Протокол по проблемам воды и здоровья (далее по тексту как “Протокол”) и мобилизации неправительственных организаций (НПО) по продвижению и реализации этих правовых документов на местном, национальном и трансграничном контексте.
Информационные материалы / бюллетени разрабатывались организациями-партнерами.
Ереван, 9 ноября 2012
Региональный семинар — “ Поднятие осведомленности в отношении Конвенции ЕЭК ООН по охране и использованию трансграничных водотоков и международных озер и Протоколу по проблемам воды и здоровья, и усиление роли гражданского общества в их продвижении и реализации” , финансируемого ЕЭК ООН и выполняемого в рамках партнерства с международной женской сетью Женщины в Европе за Общее Будущее (WECF) состоялся 09 ноября 2012 года в Ереване.
Протокол по Воде и здоровью был принят 17 июня 1999 года по случаю третьей Конференции министров по окружающей среде и охране здоровья, состоявшейся в Лондоне, где Армения подписала протокол.
Семинар направлен на расширение участия гражданского общества в мероприятиях в рамках Конвенции и Протокола, с целью предоставить общественности возможность выражать свою озабоченность, а государственным структурам возможность учитывать интересы общества.
30 представителей различных организаций, министерств и программ из Армении и Грузии приняли участие в семинаре: министерство Охраны природы Армении и Грузии, Министерство здравоохранения Армении, Министерство территориального управления Армении, Центр Национального контроля заболеваний и общественного здоровья Грузия, Управление экономического роста — USAID Армения, ПРООН программа по изменению климата, проект ПРООН / ГЭФ по трансграничной деградации бассейна рек Кура Аракс, Проект охраны окружающей среды Международные речные бассейны, Научный центр зоологии и гидроэкологии НАН Армении, армянские НПО, Международный центр по исследованию окружающей среды Грузии, WECF, и Кавказская сеть экологических НПО.
Выступления были направлены на вопросы и проблемы, связанные с осуществлением Конвенции по трансграничным водам и Протоколу по проблемам воды и здоровья. На семинаре освещался Национальный политический диалог по интегрированному управлению водными ресурсами (ИУВР) в рамках Водной инициативы ЕС в Армении; вклад международных организаций USAID в устойчивое управление водными ресурсами, мониторинг поверхностных вод в Армении; проблемы бассейнов рек Кура Аракс; комплексная оценка качества водных ресурсов Армении, в частности озера Севан; Интегрированное Управление Водными Ресурсами и проблемы ответственности , комплементарность международных коневенций. Представлена ситуция по заболеваниям, связанным с водой, планы по обеспечению безопасности питьевой воды, представлен проект по установлению целевых показателей в Армении, и обмен опытом с грузинскими коллегами по процессу в отношении целевых показателей.
Повестка дня
08:45 — 09:15 Регистрация участников
09:15 — 09:30 Открытие семинара, приветственное слово
Елена Манвелян, президент “Армянские женщины за здоровье и здоровую окружающую среду” (AWHHE) НПО
Володя Нариманян, руководитель агентства по управлению водными ресурсами РА Министерства охраны природы
Нунэ Бакунц, начальник отдела по юридическим инструментам и обороту документов управления Государственной гигиены и противоэпидемической инспекции Министерства здравоохранения РА
Нана Габриадзе, главный специалист отдела неинфекционных заболеваний Национального центра контроля заболеваний и общественного здравоохранения Грузии
Виктор Мартиросян, глава ‘’Блок реализации проекта по окружающей среде” ГУ
Председатель: Елена Манвелян, президент AWHHE
09:30 — 13:00 Сессия 1: Водная Конвенция и Протокол по проблемам воды и здоровья
Представление Водной конвенции и протокола
Эмма Анахасян, руководитель отдела экологического здоровья, AWHHE
Национальный политический диалог по комплексному управлению водными ресурсами в рамках Водной инициативы ЕС в Армении
Армине Арушанян, главный специалист отдела разрешений на водопользование, Министерство охраны природы Армении
USAID вклад в устойчивое управление водными ресурсами
Марина Варданян, Советник по энергии, воде и окружающей среде. Представитель миссии по окружающей среде, Бюро экономического роста — USAID Армения
Мониторинг поверхностных вод в Армении и его дальнейшее развитие
Сейран Минасян, заместитель директора Центра мониторинга по окружающей среде Министерства охраны природы РА
Трансграничная деградация в бассейне рек Кура — Аракс
Тамара Гугушвили, Национальный координатор по Грузии, Проект ПРООН / ГЭФ
Тигран Калантарян, Национальный координатор по Армении, Проект ПРООН / ГЭФ
Обсуждения
11:00 — 11:20 Перерыв на кофе
Охрана окружающей среды бассейнов Международных рек, проектная деятельность в Армении
Ваагн Тоноян, Страновой Эксперт по управлению водными ресурсами, финансируемого ЕС проекта
Комплексная оценка качества водных ресурсов Армении
Кнарик Оганесян, эксперт Ассоциации “За устойчивое человеческое развитие”
Интегрированное управление водными ресурсами и проблемы ответственности
Инга Зарафян, президент информационного НПО “Эколур”
Комплексная оценка озера Севан: экологические проблемы
Бардух Габриелян — директор Научного центра зоологии и гидроэкологии НАН Армении
Обсуждение
13:00-14:00 Перерыв на обед
14:00 — 18:00 Сессия 2: Протокол по проблемам воды и здоровья: Цели для прогресса
Здравоохранные проблемы, связанные с водоснабжением, представление проекта по установлению целевых показателей в Армении
Нунэ Бакунц, начальник отдела юридических инструментов и документооборота управления Государственной гигиены и противоэпидемической инспекции Министерства здравоохранения РА
Проблемы воды и здоровья в контексте рисков, связанных с изменением климата
Диана Арутюнян, координатор программы ПРООН по изменению климата
Процесс установления целевых показателей в Грузии
Александр Миндорашвили, главный специалист по управлению водными ресурсами отдела Министерства охраны окружающей среды Грузии
Нана Габриадзе, главный специалист отдела неинфекционных заболеваний Национального центра контроля заболеваний и общественного здравоохранения Грузии
Питьевая вода и санитария -проблемы в Армении
Арутюн Хачатрян, начальник экономического отделения финансово-экономического отдела, Государственного комитета водного хозяйства Министерства территориального управления Армении
Водоснабжение и санитария. Проблемы и пути решения на уровне общин в Армении
Аревик Овсепян — президент Национального водного партнерства НПО Армении
Вклад гражданских организаций на примере в решение проблем водоснабжения и санитарии
Лилик Симонян, руководитель отдела по гигиене и экологических рисков, AWHHE
Новые перспективы Грузии в отношении процесса установления целевых показателей в рамках Протокола по проблемам воды и здоровья
Григол Абрамия, директор и генеральный директор Международного центра по исследованию окружающей среды
Опыт имплементации Планов по безопасности воды в школах
Анна Самвел, координатор Женщины Европы за общее будущее
Заключительная дискуссия с предложением рекомендаций
18:00 Закрытие
ЗАЯВЛЕНИЕ ЕВРОПЕЙСКИХ НПО,
ЗАНИМАЮЩИХСЯ ПРОБЛЕМАМИ ВОДНЫХ РЕСУРСОВ В СТРАНАХ ЦВЕ и ВЕКЦА,
НА СОВЕЩАНИИ СТОРОН
КОНВЕНЦИИ ПО ОХРАНЕ И ИСПОЛЬЗОВАНИЮ
ТРАНСГРАНИЧНЫХ ВОДОТОКОВ И МЕЖДУНАРОДНЫХ ОЗЕР
Համաձայն այս ծրագրի, <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> հասարակական կազմակերպությունը (ՀԿՀԱԱՇՄ) վերահսկում էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ջրամատակարարման ծրագրի կատարման ընթացքը Արարատի մարզի Լանջազատ, Մրգավետ, Դվին և Վերին Դվին գյուղերում: Կազմակերպությունը հետևում էր նաև, որպեսզի չոտնահարվի անվտանգ և բավարար քանակությամբ ջուր ունենալու մարդկանց իրավունքը և չհասցվի որևէ վնաս շրջակա միջավայրին, ինչպես նաև բնակիչներին` նրանց վերաբնակեցման, հողատարածքների օգտագործման և այլ գործողությունների ժամանակ:
Ծրագրում ընդգրկված գյուղերից յուրաքանչյուրում կատարվել են ջրագծերի փոխարինման և ջրաչափերի տեղադրման միայն մասնակի աշխատանքներ: Բոլոր աշխատանքների ավարտից հետո, ջրային կորուստների կրճատման և ջրաչափերի տեղադրման շնորհիվ, ջրամատակարարումը բարելավվել է նաև այս գյուղերի այն տարածքներում, ուր դեռևս չեն անցկացվել նոր ջրագծեր: Ընդ որում, հարկ է նշել, որ նույնիսկ այս գյուղերում ջրամատակարարման ոչ բոլոր հարցերն են լուծվում ներկա փուլում: Ջրամատակարարման որոշ հարցերի պարզաբանման նպատակով, կազմակերպությունը հանդիպել է <<Հայջրմուղկոյուղի>> ընկերության ղեկավարության, ԱԶԲ -ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ, ովքեր հավաստիացրել են, որ իրենց առաքելությունը չի ավարտվում այդ գյուղերում, քանի որ ծրագրի առաջին փուլում իրականացվել են միայն առաջնահերթ աշխատանքները, իսկ հետագայում կնախատեսվեն նաև համապատասխան ֆինանսական ներդրումներ և միջոցառումներ, որոնց իրականացման շնորհիվ վերջնականապես կբարելավվի բնակիչների ջրամատակարարումը:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հույս է հայտնում, որ հետագայում, ջրամատակարարման բարելավման հարցերից բացի, պատշաճ ուշադրություն կդարձվի նաև ջրահեռացման կարգավորման, քլորացման կայանների և օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման հարցերին‘ ընդգրկելով դրանք ապագա ծրագրերում:
Ծրագրի իրականացման ընթացքում երբեմն արձանագրվել է նախագծի պայմանների ու իրականացված գործունեության միջև անհամապատասխանություն, որը պայմանավորված է եղել ջրագծերի իրական վիճակն արտացոլող ոչ համարժեք տվյալների առկայությամբ: Դրա հետ կապված, շինարարական աշխատանքների կատարման ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ուղղումներ մտցնել նախագծերում և կատարել լրացուցիչ աշխատանքներ: Իրավիճակի շտկման նպատակով, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի մասնակցությամբ կրկնակի հանդիպում է կազմակերպվել նախագծող կազմակերպության, շինարարների ու բնակիչների հետ‘ վերջիններիս իրազեկելու և նրանց դիտողություններն ու ցանկությունները լսելու համար: Նախնական նախագծերի գնահատման ժամանակ պարզվել է, որ կան ֆինանսավորման հավելյալ հնարավորություններ‘ լրացուցիչ ջրագծեր անցկացնելու համար: Արդյունքում, Լանջազատ գյուղում տեղադրվել է նախատեսված 4500 մ-ի փոխարեն 7085 մ ջրագիծ, Դվինում` 2100 մ-ի փոխարեն 4045 մ, Մրգավետ գյուղում` 3700 մ-ի փոխարեն 4235 մ, իսկ Վերին Դվինում` 4500 մ ջրագիծ:
Շինարարական աշխատանքների հանձնման-ընդունման ակտերը ստորագրված չեն, քանի որ կան դեռևս անավարտ աշխատանքներ, և ժամկետները երկարաձգվել են: ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրականացվող ծրագրի մասին բնակչության իրազեկության բարձրացմանը և այդ նպատակով պատրաստել ու տարածել է բուկլետներ` Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող աշխատանքների մասին, կազմակերպել է ռադիո- և հեռուստահաղորդումներ, հրապարակել է հոդվածներ: Կազմակերպվել են հանդիպումներ գյուղերի առավել ակտիվ մարդկանց, բուժանձնակազմի, բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ` մոնիթորինգի և տեղեկատվության տարածման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով: Ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներն իրենց գյուղերի ակտիվի միջոցով ներկայացրել են իրենց բացահայտումներն ու դիտողությունները, որոնք այնուհետ ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունը ներկայացրել է նախագծողներին, շինարարներին և <<Հայջրմուղկոյուղի> ըկերությանը: ԱԶԲ-ի ծրագրի մասով ՀԿՀԱԱՇՄ-ի կատարած աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ջրամատակարարման հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ներ: ՀԿՀԱԱՇՄ-ի ծավալած գործունեության մասին իրազեկվել են նաև Արարատի մարզում գործող ՀԿ-ները, որոնք մասնակցել են նշված մարզում կազմակերպված Կլոր սեղանին: ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն իրականացրել է հարցում գյուղերի բնակիչների հետ` ջրամատակարարման բարելավման արդյունքների մասին և դրանք ներկայացրել Կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները:
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|