2018թ.–ի հոկտեմբերի 21-27-ը տեղի ունեցավ 6-րդ ամենամյա «Կապարից թունավորման կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»–ը: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ն միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրին (ՄԱՇՄԾ) և աշխարհի այլ կազմակերպություններին` արգելելու կապարային ներկերի օգտագործումը և բարձրացնելու Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի գործունեության մասին իրազեկությունը։ Նախաձեռնության շրջանակում, «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»–ի (IPEN) աջակցությամբ, ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ն իրականացրել է հետևյալ գործողությունները.
- Կապարային ներկերում կապարի պարունակության չափորոշիչի վերանայման խնդրանքով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի պատասխանի, ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում ԵԱՏՄ «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը, որի ընթացքում առողջապահության նախարարությունն առաջարկել է արգելել լաքաներկային նյութերում կապարի և կապար պարունակող պիգմենտների օգտագործումը։
- Տպագրել և տարածել է կապարային ներկերի թեմայով իր ստեղծած տպագրական նյութերը (բուկլետի 250 օրինակ, պաստառի 80 օրինակ)։
- Կապար պարունակող ներկերի մասին կազմակերպել է սեմինարներ Այգավանի, Մուշականի, Արարատի, Ոսկետափի դպրոցներում և Երևանի թիվ 134 և 176 դպրոցներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ–ում, թիվ 98 մանկապարտեզում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։
- Պատրաստել է կապարից թունավորման հիմնախնդրի վերաբերյալ հոդված, որն ուղարկվել է Հրազդան, Դիլիջան, Ստեփանավան և Եղեգնաձոր քաղաքների 4 տեղական էլեկտրոնային և տպագիր թերթերին։
- Հոկտեմբերի 25–ին կազմակերպությունը մասնակցել է «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»–ի և «Էկո–համաձայնություն» կենտրոնի կազմակերպած` կապարի հիմնախնդրին նվիրված վեբինարին, որին մասնակցում էին Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԿԱ) երկրների մի շարք ՀԿ–ներ։ Վեբինարի ընթացքում ՀԿՀԱԱՇՄ փորձագետը ներկայացրել է «Կապարից թունավորման կանխարգելման շաբաթ»–վա ընթացքում իրականացրած և իրականացվելիք միջոցառումները։ Մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ` ներկերում կապարի պարունակության նկատմամբ մշտադիտարկման կարևորությունը, օրենսդրության դերը ներկերում կապարի պարունակության չափորոշիչի կարգավորման հարցում, անվտանգ ներկերի ընտրության խնդիրը, ներկերում կապարի պարունակության չափորոշիչի կարգավորման տնտեսական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կապարային ներկերի արտադրության, ներկրման և արտահանման հետ կապված օրենսդրական և տնտեսական խնդիրներին։
Ծրագրի նպատակը՝
Քիմիական նյութերի կառավարման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում և կարողությունների հզորացում համայնքահեն մոտեցումների միջոցով, որոնք կբարձրացնեն վնասակար քիմիկատների արտանետումների կրճատման ուղղությամբ իրականացվող տեղական, ազգային և գլոբալ ռազմավարությունների արդյունավետությունը:
Ծրագիրը նախատեսված է նպաստելու ԳԷՀ ՓԴԾ / ՄԱԶԾ «Ժամկետանց թունաքիմիկատների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում՝ Հայաստանում անվտանգ քիմիկատների կառավարման շրջանակներում» ընթացիկ ծրագրի իրականացմանը:
Ծրագրով իրականացված գործողություններ
Ստեղծված տեղեկատվական նյութեր
- «Ժամկետանց թունաքիմիկատների հիմնախնդրի լուծումը՝ որպես ազգային գերակայություն»
- «Ոչ պիտանի թունաքիմիկատների անվտանգության ապահովումը»
- «Ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորում»
- Զգուշացեք թունաքիմիկատներից և այն կապիր հրատարակության բաժնում դրված պաստառի հետ
- Վտանգավոր քիմիական թափոնների անվտանգության ապահովումը
- Ժամկետանց թունաքիմիկատների վերափաթեթավորմանը ներկայացվող պահանջները
Զգուշացեք, վտանգավոր է
Ծրագրային գործողություններ
Ստորագրահավաք Երևանի կենդանաբանական այգու այցելուների շրջանում` երեխաների պաշտպանության միջազգային օրը
Տեղեկատվության տարածում կենդանաբանական այգում
Տեղեկատվության տարածում հեռուստատեսության միջոցով
Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաներին անվտանգ խաղալիքների տրամադրում
Աշխատանքային հանդիպում խաղալիքների անվտանգության հարցերի շուրջ
Ծնողների և դաստիարակների իրազեկության բարձրացում Երևանի թիվ 12 և 19 մանկապարտեզներում
Ծնողների և դաստիարակների իրազեկության բարձրացում Երևանի թիվ 13 և 22 մանկապարտեզներում
Իրազեկության բարձրացում երիտասարդ մայրերի շրջանում ք. Երևանում և Տավուշի մարզում
Գործնական հանդիպում Արագածոտնի մարզի Ապարանի Օրհուս կենտրոնում
Կլոր սեղան -քննարկում <<Խաղալիքների անվտանգության վերաբերյալ կատարված աշխատանքների ամփոփում>> թեմայով
Ծրագրի տևողությունը` 12/2011 — 5/2013
Ծրագիրը ներառում է 2 բաղադրիչ`
Ծրագրի ընթացք
Գյուղի ակտիվ կանայք ասում են ոչ քիմիկատներին
Ձմեռն անցավ, եկավ գարուն: Հրազդանի շրջանի Սոլակ համայնքի մի խումբ կանայք, որոնք ընդգրկված են <<Ասենք ոչ քիմիկատներին մեր շրջապատում>> ծրագրի շրջանակներում ստեղծված Սոլակ համայնքի կայուն երկրագործության աջակցության կենտրոնի կազմում, սրտի թրթիռով սպասում են գարնանամուտին: Ավելին>>
Արտադրական թափոններից պատրաստված կենսահումուսի
արդյունավետությունը գյուղ մշակաμույսերի ցանքերում
Իրականացնող կազմակերպություններ` <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ /ՀԿՀԱԱՇՄ (Հայաստան) և <<Անկախ էկոլոգիական փորձաքննություն>> ՀԿ (Ղրղստան)
Ընդհանուր նպատակը` մինչև 2020թ.-ը նպաստել Հայաստանում, Ղրղստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում վաճառվող մանկական խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերի վերացմանն ուղղված շարունակական ջանքերին և SAICM -ի իրականացմանը նպատակային երկրներում` նախաձեռնելով ստեղծել խաղալիքներում քիմիական նյութերի պարունակության վերաբերյալ գլոբալ տեղեկատվական համակարգ:
Առաջին տարում իրականացված աշխատանքները և արդյունքները
Մշակվել է գնահատման զեկույց` հիմնված Հայաստանում և Ղրղստանում մանկական խաղալիքներում թունավոր քիմիական նյութերի պարունակության և մարքեթինգային հետազոտությունների մասին տեղեկատության ուսումնասիրության և խաղալիքների արտադրության, արտահանման / ներմուծման, մակնշման և օրենսդրության ուսումնասիրության վրա:
Հետազոտությամբ պարզվել է, որ նպատակային երկրներում մի շարք ներմուծվող խաղալիքների թիվը գերազանցում է արտահանվող խաղալիքների թվին: Վերոնշյալ երկու երկրներում էլ խաղալիքներն ամենից շատ քանակներով ներմուծվում են Չինաստանից:
Հայաստանում կա խաղալիքների միայն մեկ հավաստագրված արտադրական ձեռնարկություն և խաղալիք արտադրող մի քանի փոքր ընկերություններ, որոնք, սակայն, հավաստագրված չեն: ֆիրմային խանութներ կատարած բոլոր այցելությունների ընթացքում ՀԿՀԱԱՇՄ կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են խանութի մենեջերների, վաճառողների և գնորդների հետ: Նրանք կատարել են ստուգումներ` կապված խաղալիքների տեսականու և փաթեթվածքների, պիտակավորման և անվտանգության վերաբերյալ հավաստագրերի առկայության հետ: Ֆիրմային խանութներում խաղալիքները եղել են փաթեթավորված և պիտակավորված: Պիտակների վրա եղել են միջազգային ստանդարտացման նշանները: Հետևաբար, և° Հայաստանում արտադրված, և° ներմուծված բոլոր խաղալիքները, որոնք վաճառվում են գրանցված խանութներում, սովորաբար ունենում են համապատասխան փաստաթղթեր: Ինչ վերաբերում է տոնավաճառներում անհատ անձանց կողմից վաճառվող խաղալիքներին, դրանց մեծ մասը թե° Հայաստանում և թե° Ղրղստանում չունեն հավաստագրեր: Բացի այդ, կիրգիզ փորձագետները դժվարությունների են հանդիպել վաճառքի ներկայացուցիչների շրջանում հարցում կատարելու ժամանակ: Հարցվածները (խանութներում և շուկաներում) տարբեր պատճառներ վկայակոչելով, հրաժարվել են հարցերին պատասխանելուց:
Մարքեթինգի հետազոտություն խանութում (Հայաստան)
Հարցումն անց է կացվել Ղրղստանում և Հայաստանում` ծնողների, մանկապարտեզի դաստիարակների և սպառողների շրջանում: Ըստ հարցման արդյունքների, տոնավաճառներից խաղալիք գնողների թիվը գերազանցում է այն մարդկանց թիվը, որոնք խաղալիքներ գնում են ֆիրմային խանութներից, քանի որ թե Հայաստանում և թե Ղրղստանում խանութներում վաճառվող խաղալիքներն, ի համեմատ տոնավաճառներում վաճառվողների, ավելի թանկ են: Բոլոր հարցվածները երկու երկրներում էլ նշում են, որ շուկայում գերակշռում են չինական խաղալիքները: Շատ հաճախ սպառողները բողոքում են խաղալիքների վատ հոտի առկայությունից, հեշտությամբ ջարդվելուց, էլեկտրահաղորդականության խանգարումից, դյուրավառ լինելուց և գունաթափումից: Սա նշանակում է, որ շատ երեխաներ ենթարկվում են վտանգավոր խաղալիքների ազդեցությանը:
Հարցում մանկապարտեզի դաստիարակների շրջանում (Հայաստան)
Հայաստանում հարցմանը մասնակցած ծնողների 64,7% -ն ուշադրություն է դարձնում խաղալիքների պիտակավորմանը: Ղրղստանում խաղալիքների 12 նմուշ հանձնվել է Ղրղստանի պետական սանիտարահամաճարակային վերահսկողության վարչության լաբորատորիա: Կարողությունների և մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով, լաբորատորիան կարողացել է ստուգել միայն ստիրոլի, ֆենոլի, ֆորմալդեհիդի, մեթիլ սպիրտի առկայությունը, արտաքին ծածկույթների դիմադրությունը խոնավ մշակման, թքի և քրտինքի նկատմամբ, ինչպես նաև` համապատասխանությունը դիզայնին: Հիգիենայի չափորոշիչներից շեղումներ հայտնաբերվել են հինգ նմուշում, որոնցում վերը նշված թունավոր նյութերի պարունակությունը 5 կամ ավելի անգամ գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունները:
Ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական և իրազեկման քարոզարշավի թիրախային խմբերն են` խաղալիք սպառողները, կարգավորող մարմինները, արտադրողներն ու վաճառողները: Քիմիական նյութերի կառավարման, շրջակա միջավայրի և առողջության խնդիրների թեմաներով տեղեկատվական նյութերը ստեղծվել և տարածվել են համապատասխան ազգային և միջազգային իրադարձությունների ժամանակ: Էլեկտրոնային թերթերում հայերեն լեզվով տպագրվել են հոդվածներ` խաղալիքների անվտանգության մասին:
Հանդիպում Արարատի Օրհուս կենտրոնում (Հայաստան)
Հաշվի առնելով պոտենցիալ ռիսկայնության բարձր մակարդակը և շփման միջոցով խաղալիքներում պարունակվող քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ երեխաների խոցելիությունը, <<Անկախ էկոլոգիական փորձաքննություն>> կազմակերպությունն Էկո — համաձայնություն ասոցիացիայի և մի շարք ՀԿ-ների հետ համատեղ, նախաձեռնել է <<Թույներից զերծ խաղալիքներ>> թեմայով քարոզարշավ: Արդյունքում, 2011թ. սեպտեմբերին հավաքվել է մի քանի հազար ստորագրություն: Ի պաշտպանություն խաղալիքների անվտանգության քարոզարշավի, միայն Ղրղստանում 800 ստորագրություն է հավաքվել: 2011թ. մայիսի 31-ին խաղալիքների անվտանգության բարելավման պահանջով դիմում է ներկայացվել Ղրղստանի Հանրապետության նախագահին, խորհրդարանի նախագահին, վարչապետին` վերը նշված 800 ստորագրության հետ միասին: Բացի այդ, <<Անկախ էկոլոգիական փորձաքննություն>> ՀԿ-ն պատրաստել է խնդրագիր օրենքը ճանաչելու համար` ի հակադրություն Ղրղստանի կառավարության անգործության, իսկ 2011թ.-ի հուլիսին խնդրագիրը ներկայացվել է Բիշքեկի միջշրջանային դատարան:
Զուգահեռ միջոցառում, Նախարարական 7 — րդ կոնֆերանսը` <<Շրջակա միջավայր Եվրոպայի համար>> թեմայով (Ղազախստան)
Հաշվետու ժամանակահատվածում խաղալիքները Հայաստանում և Ղրղստանում գնվել են շուկաներից և մասնագիտացված խանութներից: Քիմիական նյութերի հետազոտությունը, հատկապես խաղալիքներում ծանր մետաղների առկայության նկատմամբ, կիրականացվի 2012 թ.- ին` IPEN-ի աջակցությամբ: Խաղալիքները կհետազոտվեն շարժական ռենտգենյան լուսածորիչ անալիզատորի օգնությամբ:
- Հոգացե°ք Ձեր երեխայի առողջության մասին
- Անվտանգ են արդյոք խաղալիքները
| Healthy Environment for Our Children — Healthy Generation for Armenia |


30.03.2010
Երևան
Չեխիայի Հանրապետությունը և Հայաստանը սկսում են համագործակցությունը ժամկետանց թունաքիմիկատների վտանգի նվազեցման ուղղությամբ
Օգնել Արարատ և Արմավիր մարզերի գյուղական համայնքներին` իրականացնելու կայուն գյուղատնտեսություն և վերացնելու քիմիական աղտոտվածության վտանգը: Սա է այն նոր ծրագրի հիմնական նպատակը, որը մեկնարկել են չեխական <<Արնիկա>> շահույթ չհետապնդող ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> /ՀԿՀԱԱՇՄ/ հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ուշադրության կենտրոնում է գտնվում ժամկետանց թունաքիմիկատների, ներառյալ` կայուն օրգանական աղտոտիչների /ԿՕԱ-ներ/, ոչ ճիշտ կառավարման և պահպանման հետևանքով մի շարք թեժ կետերի աղտոտվածության վերացման համար տեխնիկական լուծումներ գտնելու հարցը: Վերջինս կօժանդակի Հայաստանին նաև Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործում:
<<Դեռ 1960- ականներից գյուղատնտեսությունում թունաքիմիկատներն օգտագործվել են հարյուրավոր տոննաներով, որի հետևանքները մենք զգում ենք նաև այսօր` ականատես լինելով որոշ վայրերի լուրջ աղտոտվածությանը>>,- ասում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը և շարունակում , — Մենք այս ծրագրի միջոցով ցանկանում ենք լուծումներ գտնել առնվազն այն վայրերի համար, որոնք առավել անհանգստացնող են, ինչպես նաև ներկայացնել շրջակա միջավայրի համար անվտանգ և տնտեսապես ավելի արդյունավետ գյուղատնտեսության վարման այլընտրանքային ուղիները: Թեև այսօր վաճառքում գտնվող թունաքիմիկատներն արգելված չեն Ստոկհոլմյան կոնվենցիայով, սակայն, այնուամենայնիվ, վտանգում են մարդու առողջությունը>>:
ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն ակնկալում է լուծումներ գտնել ամենավտանգավոր թեժ կետերից մի քանիսի համար: << Ժամկետանց թունաքիմիկատների թեժ կետերի հիմնախնդիրը քաղաքական օրակարգի հարց դարձնելը պետք է դառնա մեր հիմնական նպատակը,- ասաց տկն. Սիմոնյանը>>: Նա արտահայտեց կազմակերպության հիասթափությունը ներկա իրավիճակի կապակցությամբ, որը խիստ անբավարար է և անցած վերջին տարում որոշ դեպքերում նույնիսկ ավելի է վատթարացել: Այս եզրահանգումը ավելի հաստատվեց, երբ վերջերս այցելեցինք Երևանի վարչական տարածքում գտնվող ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց, որը, չնայած տարիներ շարունակ իրականացվող լոբբինգին, շարունակում է մնալ որպես լուրջ սպառնալիք: Ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը մեկն է այն խնդրահարույց իրավիճակներից, որ նախատեսվում է լուծել ծրագրի շրջանակներում:
<<Արնիկա>> կազմակերպությունը կներդնի իր փորձագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ընտրված թեժ կետերում պահեստավորված թունաքիմիկատների իրական վտանգի վնասազերծման համար, ինչպես նաև դրանց ոչնչացման ուղղությամբ Չեխիայի Հանրապետության փորձը: << Անհրաժեշտ է ոչ միայն մաքրել աղտոտված տարածքները, այլև դա կատարել պատասխանատվությամբ և չստեղծել նոր հնարավոր վտանգներ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար >>, — ասում է Յինդրիխ Փեթրլիկը` <<Արնիկա>>-յի Թունանյութերի և թափոնների ծրագրի գործադիր տնօրենը: Նա նաև ընդգծում է, որ պետք է օգտագործել այրում չենթադրող տեխնոլոգիաներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն և Արնիկան համոզված են, որ միայն հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանային ղեկավար մարմինների, տեղական իշխանությունների, պետական մարմինների և փորձագետների փոխգործակցությամբ է հնարավոր գտնել կայուն լուծումներ: Ծրագրային գործողությունները ներառելու են նաև գյուղաբնակների և ֆերմերների ուսուցողական և կրթական ծրագրեր: << Կարևոր նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացում մարդկանց առավել շատ հնարավորությունների ընձեռումը>>,- ասում է <<Արնիկա>>-յի փորձագետ Մարտին Սկալսկին, բերելով նմանատիպ մի օրինակ, թե ինչպես Չեխիայի Պոզդատկի գյուղում, շահառուների սերտ համագործակցության շնորհիվ, մի քանի տարում մաքրվեց վտանգավոր թափոնների վթարային վիճակում գտնվող պահեստը:
Համատեղ ծրագիրը, որն իրականացնում են <<Արնիկա>> ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> կազմակերպությունը, կոչվում է <<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>>: Ծրագիրը ֆինանսավորում են` Եվրամիությունը, Գլոբալ Բնապահպանական Հիմնադրամը /GEF/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով, <<Շրջակա միջավայրի պաշտպանության դրամաշնորհների համաշխարհային Ֆոնդը>> /GGF/, ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը /IPEN/, <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպությունը: Ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ. մարտի 29-ին, Երևանում:
ՀԿՀԱԱՇՄ –ն կազմակերպելու է սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ` Հայաստանում գործող հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների համացանցի և քիմիական անվտանգության հարցերով տեղեկատվական կենտրոնի ստեղծման նպատակով: Սա շահագրգիռ մարդկանց հնարավորություն կտա հեշտությամբ ձեռք բերել տեղեկատվություն և ուժեղացնել համագործակցությունը ՀԿ-ների և հասարակության այլ հատվածների միջև:
Քիմիական աղտոտվածությունը կարող է ջրի, հողի և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների որակի վատթարացման պատճառ դառնալ: Այս վտանգավոր երևույթից կարելի է խուսափել իրազեկության բարձրացման և այլընտրանքային մեթոդների խրախուսման ճանապարհով,- ասում է թունանյութերի հարցերով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը: Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով, քաղաքացիներն ի վիճակի չեն պայքարելու իրենց իրավունքների պաշտպանության համար: Սա մեկն է այն հարցերից, որի լուծման ուղղությամբ նույնպես նախատեսվում են գործողություններ ծրագրի սահմաններում:
Աշխատանքային հանդիպումը կայացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը պատկանում է Արնիկա ասոցիացիային և ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ին և չի կարող դիտվել որպես Եվրամիության դիրքորոշման արտացոլում:
Մամլո հաղորդագրություն
- Ծաղկաձոր, 31-ը մայիսի, 2011թ.
Միջազգային համաժողով` նվիրված Հայաստանում թունավոր աղտոտիչներով և թունաքիմիկատներով աղտոտվածության հիմնախնդիրների քննարկմանը - 30-ը նոյեմբերի, 2010թ.
Արնիկա ասոցիացիայի և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ համատեղ մամլո հաղորդագրություն
Հաճախակի տրվող հարցեր Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցուման (SAICM) մասին
- “Թունաքիմիկատներ, արդյո՞ք դրանք պարտադիր են” տեսաֆիլմի շնորհանդես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում
- Վարչապետն այցելեց Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց
- ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.003-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.9-01-2010 ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ: ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ: ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» N 2-III-Ա2-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԸ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թունաքիմիկատների բնութագրեր
- Մանկոզեբ (Դիթան Մ-45, Ֆորա)
- Ֆենազաքվին (Դեմիտան)
- Ցիպերմետրին (ապրանքանիշ`Արիվո)
- Բետա-ցիֆլուտրին (Բուլդոկ)
- Դիազինոն ( Բազուդին )
- Քլոֆենտիզին (Ապոլլո)
- Ֆենպրոպատրին (Դանիտոլ)
- Հեպտենոֆոս (Խոստակվիկ)
- Լամբդա-ցիհալոտրին (Կարատե)
- Իմիդաքլոպրիդ (Կոնֆիդոր, Կոնդոր, Սուլթան)
- Պերմետրին (Ռովիկուրտ, Վիսմետրին, Անոմետրին)
- Դիմետոատ (Բի-58 նոր)
- Ֆորմոթիոն (Անթիո)
- Ֆիպրոնիլ (Ադոնիս, Ռեգենտ)
- Բրոմուկոնազոլ (Վեկտրա)
- Քլոպիրալիդ (Լոնտրել-300)
- Թիաքլոպրիդ (Կալիպսո)
- Թիամետօքսամ (Ակտարա)
- Թունաքիմիկատների մնացորդային քանակները և առավելագույն մնացորդային մակարդակները (մգ/կգ) — Քլոպիրալիդ
- Թունաքիմիկատների մնացորդային քանակները և առավելագույն մնացորդային մակարդակները (մգ/կգ) — Բրոմուկոնազոլ
Լուծումներ` ԿՕԱ-թափոնների ոչնչացման համար
Թունաքիմիկատների մոնիթորինգի իրականացումը Երեվանի մերձակա տարածքներում
Վարքագծի միջազգային կոդեքսը թունաքիմիկատների բաշխման և օգտագործման ոլորտում (PDF format, 30MB)
Կլոր սեղան
ԳԷՀ ՓԴԾ ուսուցողական մոդուլ ՙԿայուն օրագնական աղտոտիչների մասին
Ագրոքիմիկատների, այդ թվում ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչներ), սխալ կառավարումն առաջացնում է հսկայական խնդիրներ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: Մարդիկ, ովքեր գործ ունեն այդ նյութերի հետ, պետք է տեղյակ լինեն խնդիրների մասին:
Ոսումնասիրությունները և շփումը գյուղացիական հասարակության հետ, ովքեր ագրոքիմիկատների հիմնական սպառողներն են, ցույց են տալիս, որ մեծամասնությունը տեղյակ չէ կամ թյուր պատկերացում ունի ագրոքիմիկատների վնասակար ազդեցության մասին և շատ հաճախ, ցուցաբերելով պարզունակ միամտություն, տարբեր ճանապարհներով ձեռք են բերում և օգտագործում ժամկետանց թունաքիմիկատներ(ՀԿՀԱԱՇՄ 2003,2004):
Տեղեկատվության տարածումն իրականացվում է ոչ համակարգված ձևով կամ ընդհանրապես չի իրականացվում:
Թունաքիմիկատների օգտագործման բացասական ազդեցությունը փակ շղթա է, որի առանձին օղակների ընդհանուր ազդեցությունն արտահայտվում է նրանում, որ թուլանում է ագրոէկոհամակարգերի կայունությունը, խախտվում է դրանց ներքին կառուցվածքն ու ֆունկցիան: Գյուղաբնակների իրազեկության բարձրացման և տեղեկատվության տրամադրման հստակ մեխանիզմներ, ուսուցողական ծրագրեր չկան կամ խիստ սահմանափակ են: Գյուղերում չկան այդ ուղղությամբ մասնագիտացված ուսուցանողներ:
Նախագծի նպատակ
ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների` մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկի նվազեցման ուղղությամբ հզորացված գյուղական համայնքներ (Հայանիստ, Խաչփար, Ֆանտան, Քաղսի, Սոլակ, Ձորաղբյուր)
Նախագծի ենթարդյունք 1.
Տեղական բնակչության բարձրացած իրազեկություն` առողջության և շրջակա միջավայրի վրա ԿՕԱ-ների և թունավոր քիմիկատների վնասակար ազդեցության մասին իրազեկության բարձրացման և կրթական քարոզարշավներում ներգրավման միջոցով
Նախագծի ենթարդյունք 2.
Ստեղծված է ԿՕԱ-ների և քիմիական անվտանգության հարցերով ուսուցանված ուսուցանողների խումբ` գիտելիքների գործնականում և շարունակական տրամադրումն երաշխավորելու համար
Նախագծի ենթարդյունք 3.
Գյուղական համայնքների հզորացված ներուժ վնասատուների ինտեգրացված կառավարման (ՎԻԿ) գործելակերպերի մշակման և իրականացման ոլորտում` ֆերմերային դաշտային դպրոցների (ՖԴԴ) և կանանց խմբերի ստեղծման միջոցով
Ծրագիրը ֆինանսավորված է CDPF-ի և CPI/CASP-ի կողմից Հայաստանում Քաղաքացիական շահերի պաշտպանության ծրագրի շրջանակներում` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Ծրագրի սկիզբը` 2007թ. մարտ
Ծրագրի տևողությունը` 10 ամիս
Ծրագրի իրականացման վայրը` Արարատի մարզ, Երևան
Ծրագրի նպատակը
Կառավարական մարմինների կողմից ընդունվել է որոշում` թունաքիմիկատների գերեզմանոցի շրջակա բնակավայրերի բնակչության և շրջակա միջավայրի համար տվյալ գերեզմանոցի անվտանգության ապահովման մասին:
Արդյունք 1-ին
Թիրախային լսարանը (տեղական պաշտոնյաներ, վարչապետ, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարներ և այլն), դրական են արձագանքել ընդունված որոշմանը:
Արդյունք 2-րդ
Շահագրգիռ կողմերը /տարբեր տեղական և պետական իշխանություններ, հկ-ներ, արտակարգ իրավիճակների վարչություն, համայնքների ներկայացուցիչներ, գիտնականներ, համապատասխան մասնագետներ և տեղական պատգամավորներ/ մոբիլիզացվել են որոշում կայացնելու գործընթացին ներգրավվելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով:
Արդյունք 3 –րդ
Կատարվել է թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկի համեմատական գնահատում:
- Դիտել բուկլետները անգլերեն և հայերեն լեզուներով >>
- 2007թ. մայիսի 30-ին Երևանի «Արմենիա» հյուրանոցային համալիրում կայացավ սեմինար` «Բնապահպանական մոտեցումներ քիմիկատների կառավարման նկատմամբ» թեմայով` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով: Սեմինարին մասնակցում էր 49 անձ` բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններից, Ազգային ժողովից, արտակարգ իրավիճակների վարչությունից, գիտությունների ազգային ակադեմիայից և տարբեր հկ-ներից: Աշխատանքային խումբը ձևավորվեց տարբեր հկ-ներ և գործակալություններ ներկայացնող 9 անձից:
- Դիտել շնորհանդեսը ” Towards Toxic Free Future -4” 1.7 MB, Power Point Format
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Իրականացման վայրը` Արտաշատի շրջանի 10 գյուղ
Տևողությունը` 2004թ. սեպտեմբեր — 2005թ. մայիս
Ծրագրի ֆինանսավորումը` USAID (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) և NGOC (Հկ-ների կենտրոն)
Նպատակը
Կրճատել թունաքիմիկատների ազդեցությունը Արտաշատի շրջանի բնակիչների առողջության և շրջակա միջավայրի վրա
Ձեռքբերումները
- Գյուղական բնակչության շրջանում առողջության վրա թունաքիմիկատների վնասակար ազդեցության մասին իրազեկությունը բարձրացել է 50% –ով: Ձեռք են բերվել տվյալներ նախքան հարցումները և դրանցից հետո, օգտագործվել է STATA փաթեթը, կատարվել են լաբորատոր ուսումնասիրություններ: Բնակիչների 26 % -ը նշում է, որ հիմնախնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստացել է ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ հկ-ի տրամադրած տեղեկատվական աղբյուրներից:
- Արտաշատի շրջանի 10 գյուղի երեխաներ ներգրավվել են իրազեկության բարձրացման արշավում` 8 թատերականացված ներկայացումներին մասնակցելու միջոցով:
- 50 % -ով ավելացել է հիմնախնդրով հետաքրքրված տեղական և տարածաշրջանային մակարդակների հկ-ների, կառավարական, առողջապահական մարմինների թիվը: Կատարվել է արագ նախա- և ետգնահատում:
- Մոտ 3 անգամ ավելացել է անձնական պաշտպանության արտահագուստ օգտագործողների քանակը:
Եզրակացություն
Ծրագրի շրջանակներում իրականացված գործունեությունը նպաստել է Արտաշատի շրջանում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների ազդեցության կրճատմանը:
Սա վկայում է այն մասին, որ նման ռազմավարություն պետք է իրականացվի ողջ հանրապետությունում` հեռագնա նպատակին հասնելու համար, այն է` նվազեցնել Հայաստանում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների ազդեցությունը:
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|
Ֆինանսական աջակցությունը` IPEN PWG
Ծրագրի տևողությունը` 2004թ. օգոստոս – 2004թ. հոկտեմբեր
Իրականացման վայրը` Արարատի մարզ
Գործունեությունը
• Ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մոնիտորինգ, այցեր դեպի մարզի գյուղեր և գերեզմանոց
• Կրծքի կաթի նմուշների լաբորատոր հետազոտություն` վերցված գերեզմանոցից ցած գտնվող 3 գյուղերից; ջուր
• Առողջության և շրջակա միջավայրի իրավիճակի գնահատում գերեզմանոցից ցած գտնվող 3 գյուղերում` հարցման միջոցով
• Շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ; հանդիպումներ տեղական պաշտոնյաների հետ
• Լրատվամիջոցների ներգրավում, մամլո հաղորդագրություններ, հոդվածներ թերթերթում, ռադիոհաղորդում
• 2 բուկլետի և 1 պլակատի հրատարակում հիմնախնդրի վերաբերյալ
• Սեմինար շահագրգիռ կողմերի հետ` ԿՕԱ -ների հիմնահարցի վերաբերյալ, տեղեկատվության տարածում տեղական համայնքների միջոցով
• Կլոր սեղան հկ-ների ղեկավարների և մամլո նեկայացուցիչների հետ
Զեկույց ՀԿՀԱԱՇՄ -ի իրականացրած գործունեության մասին IPEN IC/PWG փոքր դրամաշնորհի շրջանակներում (MS Word ֆորմատ -30KB)
Սեմինար ԿՕԱ -ների դեմ ՀԿ –ների կոալիցիայի/աշխատանքային խմբի ձևավորման համար: Կազմակերպիչ` ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ հ/կ (MS Word ֆորմատ – 55KB)
ԿՕԱ -ների դեմ կոալիցիայի փոխըմբռնման հուշագիր ԿՕԱ -ների մասին Կոնվենցիայի շրջանակներում (MS Word ֆորմատ – 30KB)
|
Մեր երեխաներին` առողջ շրջակա միջավայր, Հայաստանին` առողջ սերունդ
|




































































































































